Սեմինարիա
Վարդապետության սերտում. Գնահատման կրկնություն 1


Վարդապետության սերտում. Գնահատման կրկնություն 1

Մատթեոս 5.14-16-ից Հովհաննես 17.3-ը

Վարդապետության սերտման գնահատման այս կրկնության նպատակն է օգնել ուսանողներին կրկնել Մատթեոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերում գտնվող վարդապետության սերտման 11 հատվածները: Այն նաև կօգնի ուսանողներին պատրաստել հաջորդ գնահատմանը («Վարդապետության սերտում. Գնահատում 1») և կօգնի նրանց ավելի լավ հասկանալ ու կիրառել այս հատվածները:

Այս դասը նախատեսված է որպես անհատական կամ առցանց ուսուցման փորձառություն:

Այս կրկնությունն օգտագործեք և վարդապետության սերտման այս գնահատումն անցկացրեք ցանկացած ժամանակ՝ Մատթեոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերում գտնվող վարդապետության սերտման հատվածները ուսուցանելուց հետո: Գուցե նաև անհրաժեշտ լինի ուսուցանել վարդապետության սերտման դասերից մի քանիսը՝ նախքան կանդրադառնաք դրանց սուրբ գրություններում, որպեսզի կարողանաք անցկացնել գնահատումը կիսամյակի ավարտից առաջ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման կարևորությունը

Նկատի ունեցեք ուսանողների կարիքները և ընտրեք այս կրկնության այն հատվածները, որոնք առավել օգտակար կլինեն վարդապետության սերտման առաջին գնահատմանը պատրաստվելու գործում («Վարդապետության սերտում. Գնահատում 1»): Այս կրկնության ընթացքում ուսանողներին առաջարկեք նշել այն հատվածները, որոնք իրենց ծանոթ չեն և ծրագրել դրանց ուսումնասիրությունն ու կրկնությունը գնահատմանը պատրաստվելիս:

Տվեք հետևյալ հարցը և գրատախտակին գրեք ուսանողների ներկայացրած մեկ կամ երկու իրավիճակները կամ ուղղակի ուսանողներին առաջարկեք հիշել այդ իրավիճակները: Կրկնության երրորդ վարժությունը հնարավորություն է տալիս օգտագործել այդ իրավիճակները:

  • Որո՞նք են այն իրավիճակները, երբ իմանալով, թե որտեղ կարող եք գտնել վարդապետության սերտման հատվածները, կարող եք օգնել ձեզ:

Կրկնության 1-ին և 2-րդ վարժություններում ներկայացված ստուգարքները կարող են օգնել ուսանողներին կրկնել հղումները և հիմնական արտահայտությունները: Կարող եք օգտագործել տարբեր վարժություններ՝ կրկնությունը ըստ ուսանողների կարիքների կատարելու համար:

Կրկնության վարժություն 1. Իմացեք հղումներն ու հիմնական արտահայտությունները

Ցուցադրեք հետևյալ ստուգարքը կամ ուսանողներին տրամադրեք դրա օրինակները:

Հետևյալ վարժությունն օգտագործելու այլ տարբերակներից մեկն է գրատախտակին գրել բոլոր 11 հղումները: Այնուհետև բարձրաձայն կարդացեք հիմնական արտահայտություններից յուրաքանչյուրը՝ տեսնելով, թե արդյոք ուսանողները կարող են գտնել ճիշտ հատվածը 15 վայրկյանում (կամ այլ ժամանակահատվածում): Երբ ժամանակը սպառվի, ուսանողներին խնդրեք բարձրաձայնել հղումը:

Ուսանողներին ավելի ակտիվ դարձնելու այլ միջոցներից մեկն է գրատախտակին գրել բոլոր 11 հղումները: Տպեք և սենյակի տարբեր անկյուններում փակցրեք հիմնական արտահայտություններից յուրաքանչյուրը: Ուսանողներին առաջարկեք քայլել սենյակով, գտնել բոլոր 11 արտահայտությունները և տեսնել՝ արդյոք նրանք կարող են բացահայտել, թե որ հղումն է համապատասխանում յուրաքանչյուր հիմնական արտահայտությանը:

Պատասխանները. 1-դ, 2-է, 3-գ, 4-ը, 5-ե, 6-ի, 7-ժ, 8-ա, 9-զ, 10-բ, 11-թ

Համապատասխանեցրեք ձախ սյունակում գտնվող հետևյալ հիմնական արտահայտությունները աջ սյունակում գտնվող վարդապետության սերտման ճիշտ հատվածների հետ:

1. ___ «Սիրիր քո Տէր Աստուծուն: … Սիրիր քո ընկերին»:

ա. Մատթեոս 5.14–16

2. ___ «Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»

բ. Մատթեոս 11.28–30

3. ___ Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»:

գ. Մատթեոս 16.15–19

4. ___ Նա ուսուցանել է. «Եթէ մէկը ջրից և Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել»:

դ. Մատթեոս 22.36–39

5. ___ «Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:

ե. Ղուկաս 2.10-12

6. ___ «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։

զ. Ղուկաս 22.19–20 .

7. ___ «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»:

է. Ղուկաս 24.36–39 .

8. ___ «Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»:

ը. Հովհաննես 3․5

9. ___ Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

թ. Հովհաննես 3.16

10. ___ «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

ժ. Հովհաննես 7.17

11. ___ «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:

ի. Հովհաննես 17.3

Կրկնության վարժություն 2. Իմացեք սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Ցուցադրեք հետևյալ ստուգարքը կամ ուսանողներին տրամադրեք դրա օրինակները:

Կարող եք գրատախտակին պատահական հերթականությամբ գրել հետևյալ հինգ հարցերի բոլոր 15 պատասխանները: Ուսանողներին առաջարկեք թերթիկը բաժանել 15 փոքր մասերի և յուրաքանչյուրի վրա գրել մեկական ճիշտ պատասխան: Այնուհետև ուսանողներին տրամադրեք հետևյալ հինգ պատասխանները թերթիկի տեսքով և խնդրեք նրանց փորձել այդ 15 մասերը դնել ճիշտ դատարկ տեղերում՝ արտահայտությունից յուրաքանչյուրն ավարտելու համար:

Պատասխաններ. (1) եկեք, վաստակածներ, հանգիստ, (2) կ’տամ, երկնքի արքայութեան, բանալիները, (3) Փրկիչ, ծնուեցավ, Տէրը, (4) Ոգին, մարմին, ոսկերք, (5) հավիտենական, ճանաչեն, Աստուած

Դատարկ տեղերը լրացրեք սուրբ գրությունների հիմնական արտահայտությունների բառերով:

  1. «Ինձ մոտ __________ ամեն __________ և բեռնավորվածներ, և ես __________ կտամ ձեզ» ( Մատթեոս 11.28-30):

  2. Հիսուսն ասաց. «Եւ ես __________ քեզ __________» ( Մատթեոս 16.15–19):

  3. «Թէ այսօր ձեզ __________ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս __________» ( Ղուկաս 2:10–12):

  4. «__________ __________ եւ __________ չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ» ( Ղուկաս 24.36–39):

  5. «Եվ սա է __________ կյանքը, որ __________ քեզ միայն ճշմարիտ __________ և Հիսուս Քրիստոսին» ( Հովհաննես 17․3):

Կրկնության վարժություն 3. Կիրառել վարդապետությունը

Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին ցույց տալ, թե ինչպես են ըմբռնում վարդապետության սերտման հատվածները և ինչպես կարելի է դրանք կիրառել իրական կյանքի իրավիճակներում: Ուսանողներին թույլ տվեք օգտագործել սուրբ գրությունները, որպեսզի կարողանան ընտրել վարդապետության սերտման մեկ կամ մի քանի հատված, որոնք, իրենց կարծիքով, կարող են օգնել վարժության մեջ նկարագրված մարդուն: Խնդրեք նրանց բացատրել, թե իրենց ընտրած հատվածներն ինչպես կարող են օգնել այդ մարդուն: Յուրաքանչյուր սցենարի համար կարելի է կիրառել վարդապետության սերտման մի քանի հատված:

Այս վարժությունը կարելի է կատարել խմբերով, անհատապես կամ դասարանով, կամ բոլորը միասին: Որպես այլընտրանք, ուսանողները կարող են օգտագործել դասի սկզբում իրենց ներկայացրած սցենարները:

  1. Եկեղեցու մասին սովորող մի մարդ ցանկանում է իմանալ՝ արդյոք ինքը իսկապես պետք է մկրտվի, եթե արդեն ընդունել է Հիսուս Քրիստոսին՝ որպես իր Փրկիչ:

  2. Դուք մի ընկեր ունեք, ով կասկածում է, որ Երկնային Հայրը սիրում է իրեն:

  3. Ձեր քույրը մտածում է , թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ դառնալ:

Կրկնության վարժություն 4. Օգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Կարող եք օգտագործել հետևյալ սցենարը, որպեսզի օգնեք ուսանողներին կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Ուսանողների համար կարող է օգտակար լինել այս վարժությունը կատարել զույգերով կամ փոքր խմբերով:

Ձեր ընկերը դժվարանում է ձեռք բերել անձնական վկայություն այն մասին, որ Եկեղեցում ուսուցանված վարդապետությունը Աստծուց է:

Ուսուցանեք ձեր ընկերոջը հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ երեք սկզբունքները, և նա ինչպես կարող է դրանք օգտագործել՝ Երկնային Հոր օգնությունը գնահատելու համար.

Գործեք հավատքով

Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Դասընթացի այս կեսում ներկայացված վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգնել ձեր ընկերոջը: Այս հատվածներն ինչպե՞ս կարող են օգնել նրան:

  • Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպե՞ս են օգնում այն ժամանակ, երբ մենք փորձում ենք պատասխաններ ստանալ մեր հարցերին կամ մտահոգություններին:

  • Ինչպե՞ս եք օգտագործել այս սկզբունքները՝ ուրիշներին օգնելու կամ ձեր սեփական խնդիրները լուծելու համար:

Ուսանողներին առաջարկեք խորհել, թե վարդապետության սերտման որ հատվածն է առավել մեծ ազդեցություն թողել նրանց վրա և օգնել նրանց ավելի լավ հասկանալ կամ սիրել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Բացատրեք, որ նրանք հնարավորություն կունենան պատմել այդ հատվածի մասին և այն մասին, թե ինչ է այն ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Կարող եք ուսանողներին բաժանել հետևյալ թերթիկը, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել գնահատմանը («Վարդապետության սերտում. Գնահատում 1»):

Նկար
New Testament Seminary Teacher Manual - 2023

Վարդապետության սերտում. Գնահատում 1 - ուսումնական ուղեցույց

Անգիր սովորեք հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Ծանոթացեք սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին և սուրբ գրությունների հիմնական արտահայտություններին: Ներբեռնեք և օգտագործեք Doctrinal Mastery mobile app-ը, որը կօգնի ձեզ կրկնելիս:

Մատթեոս 5.14-16 «Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»:

Մատթեոս 11.28-30 : «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

Մատթեոս 16.15-19 : Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»

Մատթեոս 22.36-39 : «Սիրիր քո Տէր Աստուծուն: … Սիրիր քո ընկերին»։

Ղուկաս 2.10-12 : «Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:

Ղուկաս 22.19–20 : Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Ղուկաս 24.36-39 «Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»:

Հովհաննես 3․5 «Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»:

Հովհաննես 3․16 «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:

Հովհաննես 7.17 «Եթե մէկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանայ այս վարդապետութեան համար»։

Հովհաննես 17.3 : «Եվ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Յիսուսին Քրիստոսին»։

Կիրառեք վարդապետությունը իրական կյանքում

  • Օգտագործեք վարդապետության սերտման մեկ կամ մի քանի հատված՝ պատասխանելով նրան, ով հարցնում է. «Նոր Կտակարանն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե ինչպես կարելի է ձեռք բերել անձնական վկայություն, որ Եկեղեցում ուսուցանված վարդապետությունն Աստծուց է»:

  • Եթե դուք որևէ մեկին ուսուցանեիք նրա հանդեպ Աստծո սիրո մասին, Նոր Կտակարանի վարդապետության սերտման ո՞ր հատվածները կօգտագործեիք: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս հատվածները՝ Աստծո սերը բացատրելու համար:

Պատրաստ եղեք կիսվելու ձեզ վրա ամենամեծ ազդեցությունը թողած վարդապետության սերտման հատվածներով: Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Վերանայեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022):