Սեմինարիա
Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 15.40-42


Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 15.40-42

Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ

Նկար
An illustration showing Salvation and Exaltation: Sun & Moon and Stars

Նախորդ՝ «Ա Կորնթացիս 15:32-54» դասի ժամանակ դուք սովորեցիք Հարության ժամանակ գոյություն ունեցող փառքի երեք աստիճանների մասին: Դուք նաև սովորեցիք, որ Երկնային Հայրը մեզ սելեստիալ փառք է տալու Հիսուս Քրիստոսի միջոցով: Այս դասը ձեզ կարող է օգնել մտապահել վարդապետության սերտման այս հղումը և Ա Կորնթացիս 15.40-42-ի հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Օգնեք ուսանողներին գտնել իրենց հարցերի պատասխանները Ուսուցիչը պարտավոր չէ պատասխանել ուսանողի բոլոր հարցերին։ Օգնեք ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիքների ձեռք բերման սկզբունքները, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն գտնել պատասխանները։ Խրախուսեք ուսանողներին հավատարմորեն դիմել և վստահել Տիրոջը: Օգտակար կլինի ուղղորդել ուսանողներին՝ բացահայտելով աստվածայնորեն սահմանված աղբյուրներ, որոնք նրանք կարող են օգտագործել պատասխաններ գտնելու համար:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք նախօրոք կարդալ Ա Կորնթացիս 15.40-42 հատվածները և դասարանի հետ կիսվել իրական իրավիճակով, որտեղ տվյալ հատվածում ուսուցանվող վարդապետությունը օգտակար կլիներ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել Ա Կորնթացիս 15.32-50 ուսումնասիրման համար նախատեսված դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Ա Կորնթացիս 15.40-42 ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս հատվածն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Ուսանողներին օգնեք մտապահել և բացատրել Ա Կորնթացիս 15.40-42 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը: Հետևյալ վարժությունը կօգնի նրանց:

Այդ վարժությունը քայլ առ քայլ կատարեք:

  1. Թղթի վերևի մասում գրեք «ԱԿորնթացիս 15.40-42. Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ»:

  2. Արտահայտության տակ մի արև նկարեք, արևի տակ՝ լուսին, իսկ լուսնի տակ՝ աստղ:

  3. Կարդացեք Ա Կորնթացիս 15.40-42-ը և ձեր նկարներից յուրաքանչյուրը կոչեք այն ներկայացնող փառքի անունով: (Նկատի ունեցեք, որ Ա Կորնթացիս 15.40 հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը հղում է ավելացնում սելեստիալ փառքին [ Ա Կորնթացիս 15.40 , ծանոթագրություն ա]:)

  4. Նայեք ձեզ նկարին՝ մտքում կրկնելով հղումը և հիմնական արտահայտությունը, մինչև որ վստահ լինեք, որ գիտեք դրանք:

  5. Ինչպե՞ս կբացատրեիք այս հատվածում ուսուցանվող ճշմարտությունները որևէ մեկին, ով չի հասկանում, թե ըստ Երկնային Հոր ծրագրի, ինչ է տեղի ունենում մահից հետո: Ձեր խոսքերով գրեք ձեր բացատրությունը:

Կարող եք ուսանողներին առաջարկել քայլել սենյակով և իրենց բացատրություններով կիսվել առնվանզ երեք ուսանողի հետ: Անհրաժեշտության դեպքում նախօրոք մտածեք, թե այդ ճշմարտություններն ինչպես կարող են փոխանցվել՝ նախքան ուսանողները կսկսեն կիսվել միմյանց հետ:

Ուսանողներին հորդորեք պահել իրենց նկարները կամ հանձնել դրանք, որպեսզի կարողանան դրանք օգտագործել՝ այս հատվածը ապագա դասերից մեկի ընթացքում կրկնելիս:

Գործնական կիրառում

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների կիրառումը կարող է մեզ օգնել իրական իրավիճակներում և կարևոր խնդիրներ լուծելիս:

Կարդացեք հետևյալ սցենարները և ընտրեք, թե որի վրա եք կենտրոնանալու հաջորդ վարժության ժամանակ:

Նախօրոք պատրաստված ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սցենարներով: Կարող եք հետևյալ սցենարները փոխարինել ուսանողների սցենարներով:

  1. Ջուլիան անկեղծորեն փորձում է ճիշտ գործել, բայց իրեն դատապարտված է զգում իր թուլության պատճառով: Նա հավատում է, որ մարդիկ գնալու են սելեստիալ աշխարհ, բայց կասկածում է, որ ինքը դա կանի:

  2. Մարիան հենց նոր մի մեծ ելույթ է լսել այն մասին, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը բոլորին Հարության պարգև են տալու: Նա մտածում է. «Ինչո՞ւ ես պետք է ապաշխարեմ կամ պահեմ պատվիրանները, եթե ամեն դեպքում բոլորը հարություն են առնելու կատարյալ անմահ մարմնի մեջ»:

Կարող եք ուսանողներին խնդրել խմբեր կազմել, որոնք բաղկացած կլինեն նույն սցենարն ընտրած երեք մարդուց: Հետևյալ վարժության ընթացքում խմբի յուրաքանչյուր անդամ պետք է ուսումնասիրի և կիրառի հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկը: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք նրանց զեկուցել, թե ինչ քննարկեցին իրենց խմբում։

Օգտակար կլինի ցուցադրել կամ տպել հետևյալ բաժինների օրինակները, որպեսզի ուսանողները կարողանան անդրադառնալ դրանց ուսումնասիրության ժամանակ:

Նախորդ դասի ժամանակ դուք ուսումնասիրել եք Ա Կորնթացիս 15.40-42-ում ուսուցանվող հետևյալ ճշմարտությունը. Երկնային Հոր ծրագրում կան փառքի տարբեր աստիճաններ հարություն առած մարմինների համար: Օգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Ա Կորնթացիս 15.40-42-ում ուսուցանվող ճշմարտությունը, որպեսզի օգնեք լուծել կա՛մ Ջուլիայի, կա՛մ Մարիայի հոգսերն ու խնդիրները:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 8Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022)։ Կարող եք ընդգծել պարբերության վերջում տրված երկու հարցերը:

  • Այս երկու հարցերի ձեր պատասխանները որքանո՞վ են կիրառելի Ջուլիայի կամ Մարիայի իրավիճակներում:

Պարբերույթուն 8-ը նաև ասում է. «Մենք փնտրում ենք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի տեսնենք բաներն այնպես, ինչպես Տերն է տեսնում»:

  • Տերն ի՞նչ կարող է անել այս իրավիճակում, որը կարող էր օգտակար լինել Ջուլիայի կամ Մարիայի համար: Ինչո՞ւ։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 11–12Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում։

  • Ջուլիային կամ Մարիային որտե՞ղ խորհուրդ կտայիք փնտրել այն ճշմարտությունները, որոնց կարիքը նրանք ունեն կյանքում:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք ցույց են տալիս, թե որքան կարևոր է զգուշորեն ընտրել հոգևոր ճշմարտության աղբյուրը:

Մի քանի րոպեի ընթացքում փնտրեք այն հատվածները կամ մարգարեական հայտարարությունները, որոնք, ըստ ձեզ, կիրառելի են Ջուլիայի կամ Մարիայի իրավիճակներում: (Օգտակար հատվածներից կարող են լինել Ա Կորնթացիս 15.40-42-ը , Վարդապետություն և Ուխտեր 76.50–52, 62–64, 69–70, 71–76, 81–85 , 88.21–24-ը):

  • Ձեր գտածից ինչո՞վ կարող եք կիսվել: Ձեր գտած ճշմարտություններն ինչպե՞ս են փոխել ձեր կյանքը:

Քայլեք սենյակով և օգնեք այն ուսանողներին, որոնք վստահ չեն, թե ինչպես կարող են գտնել համապատասխան հղում կամ Եկեղեցու ղեկավարի հայտարարություն: Կարող եք ցուցադրել նրանց, թե ինչպես գտնել այն, ինչ նրանք փնտրում են:

Գործեք հավատքով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-6Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում։ Կարող եք նշել առնվազն երեք տարբեր արտահայտություններ կամ գաղափարներ, որոնք կարող են օգնել Ջուլիային կամ Մարիային:

  • Ի՞նչ արտահայտություններ եք ընտրել: Այս արտահայտություններից յուրաքանչյուրն ինչպե՞ս կարող է օգնել Ջուլիային կամ Մարիային:

  • Եթե ձեր մտքերը նման լինեին Ջուլիայի կամ Մարիայի մտքերին, ի՞նչ կանեիք՝ այդ մտքերին հավատարմությամբ արձագանքելու համար:

  • Այս երկու երիտասարդ կանանցից յուրաքանչյուրը ինչո՞ւ պետք է կենտրոնանա Հիսուս Քրիստոս վրա՝ իրենց իրավիճակներին լուծում փնտրելիս: Ինչո՞ւ նրանք չենք կարող ուղղակի փորձել անել դա՝ առանց Նրա վրա կենտրոնանալու:

Կարող եք ուսանողներին խնդրել խորհել իրենց կյանքի, մոտեցումների և խնդիրների մասին: Հորդորեք նրանց օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները դասարանից դուրս: Վկայեք, որ այս սկզբունքները կարող են օգնել նրանց ավելի մոտենալ Քրիստոսին՝ ճշմարտություն և ավելի մեծ խաղաղություն գտնելու համար:

Վարդապետության սերտման կրկնություն

Հաջորդ դասի սկզբում կամ վերջում հատկացրեք 3-5 րոպե՝ վարդապետության սերտման հատվածը կրկնելու համար: Օրինակ՝ ուսանողները կարող են կրկնել վերանայել փառքի երեք աստիճանների իրենց նկարը և այդ ընթացքում անընդհատ մտքում կրկնել հղումն ու հիմնական արտահայտությունը: Այնուհետև առաջարկեք նրանց ցուցադրել իրենց նկարը զուգընկերոջը՝ բարձրաձայն կրկնելով հղումը և հիմնական արտահայտությունը: