Սեմինարիա
Ա Կորնթացիս 15.29


Ա Կորնթացիս 15.29

«Էլ ինչո՞ւ են մահացածների համար մկրտվում»

Նկար
Baptismal font in the Ogden Utah Temple.

Կորնթոսի սրբերից շատերը մկրտվում էին իրենց մահացած նախնիների համար, սակայն չէին հավատում մահացածների Հարությանը: Պողոսն օգնեց նրանց տեսնել, որ մենք մահացածների համար արարողություններ ենք իրականացնում՝ հավատալով, որ Քրիստոսը մեզ բոլորիս կկենդանացնի Հարության միջոցով: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի նշանակալից մասնակցություն ցուցաբերել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքներում:

Կիրառման հնարավորություններ տրամադրեք Ավետարանի ուսուցման նպատակն է օգնել ուսանողներին մտածել Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու մասին, ցանկանալ դա անել և այնուհետև գործել ըստ այդ ցանկության: Ուսանողներին հնարավորություն տվեք ծրագրել և կիրառել իրենց կյանքի ընթացքում սովորած ճշմարտությունները: Երբ ուսանողները ծրագրում են կիրառել իրենց սովորածը, նրանք մեծացնում են դասի ընթացքում սովորած ճշմարտություններով ապրելու կարողությունը:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ներկայացնել իրենց ընտանիքի տոհմածառը կամ պատմել որևէ նախնիի մասին, որը չուներ ավետարան կամ փրկության և վեհացման արարողություններին մասնակցելու հնարավորություն:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վկաների կարևորությունը

Հետևյալ վարժության նպատակն է հումորային եղանակով օգնել ուսանողներին մտածել հարության հետ իրենց հարաբերությունների և մահացածների համար տաճարային աշխատանք կատարելու մասին: Անհրաժեշտության դեպքում զույգերով հարմարեցրեք նկարները՝ դրանք ուսանողների համար մշակութապես ավելի հարմար և հետաքրքիր դարձնելու նպատակով:

Քննեք նկարների հետևյալ երեք զույգը: Մտածեք, թե ինչ կապ կա յուրաքանչյուր զույգի երկու նկարների միջև:

Առաջին զույգը

Նկար
The Orchestra at Temple Square, May 2007. They are participating in the performance of the oratorio “Elijah” that took place in the Tabernacle on Temple Square.

Թաբերնաքլ երգչախումբ, «Եղիա» համերգը, մայիս 2007

Նկար
Portland, OR Six Stakes Dance Festival

Երկրորդ զույգը

Նկար
Vegetables, tomatoes, broccoli an carrots
Նկար
Young men running.

Երրորդ զույգը

Նկար
Jesus Christ’s empty tomb - set at Goshen, Utah
Նկար
Daytime photo of the Guadalajara Mexico Temple.
  • Ինչպե՞ս որևէ մեկին կբացատրեիք Փրկիչի դատարկ գերեզմանի և ժամանակակից տաճարի միջև եղած կապը:

Երբ Պողոս Առաքյալը իմացավ, որ որոշ մարդիկ Կորնթոսում ուսուցանում էին, որ հարություն չկա, նա նշեց, որ սրբերը արդեն անում էին մի բան, որը վկայում էր հարության իրականության մասին:

Կարդացեք Ա Կորնթացիս 15.29-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչ նկատի ուներ:

  • Ձեր խոսքերով ինչպե՞ս կբացատրեիք, թե Պողոսն ինչ է ուսուցանում հատված 29 -ում:

  • Մահացածների համար մկրտությունն ինչպե՞ս է վկայում Փրկիչի, Նրա Քավության և Հարության մասին:

Եթե ուսանողները օգնության կարիք ունեն, տրամադրեք նրանց դասի վերջում գտնվող «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի տեղեկությունները:

Մկրտություններ մահացածների համար

Ա Կորնթացիս 15.29 հատվածից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ նրանք, ովքեր մահացել են առանց մկրտվելու, կարող են ստանալ այս կարևոր արարողությունը՝ տաճարում կատարվող աշխատանքի շնորհիվ:

Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել առանց մկրտվելու մահացած իրենց սիրելի մարդկանց մասին: Կարող եք նրանց խնդրել մտածել, թե մահացածների համար մկրտությունն ինչպես կարող է ազդել այդ մարդկանց վրա:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ուսուցանել է, թե տաճարային աշխատանքն ինչպես կարող է մեզ կապել Հիսուս Քրիստոսի հետ.

Նկար
Frontal half-length portrait of President Gordon B. Hinckley. President Hinckley’s hands are resting on the back of a chair. The image is the official Church portrait of President Hinckley as of 1995. This was President Hinckley’s last official portrait. President Hinckley died 27 January 2008.

Կարծում եմ, որ մահացածների համար փոխարինող աշխատանքն ավելի շուտ է նման հենց Փրկիչի փոխարինող զոհաբերությանը, քան իմ իմացած ցանկացած այլ աշխատանք: Այն կատարվում է սիրով, առանց հատուցման կամ վճարման: Ինչպիսի փառահեղ սկզբունք [երեկույթ Բիրմինհեմում, Անգլիա, օգոստոսի 29, 1995]:

(Գորդոն Բ. Հինքլի, «Հատվածներ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի վերջին ելույթներից» Ensign, ապրիլ 1998, 73)

  • Մահացածների համար մկրտությանը մասնակցելը ինչպե՞ս է օգնում մեզ ավելի նմանվել Փրկչին:

Խորացրեք ձեր ընկալումը

Պատկերացրեք, որ մի օր դուք և ձեր ընկերները դպրոցում քննարկում եք շաբաթ-կիրակի օրերի ձեր ծրագրերը: Ընկերներից մեկն ասում է, որ նա շատ է ուզում տաճար գնալ՝ իր ծխից ուրիշ երիտասարդների հետ միասին մահացածների համար մկրտություն կատարելու համար: Մյուս ընկերը՝ Կատյան, շփոթված է և հարցնում է. «Մկրտություն մահացածների համա՞ր»: Ո՞րն է դա:

  • Որքան վստահ կարող եք պատասախանել Կատյայի հարցին այնպես, որ նա հասկանա:

Խորացրեք մահացածների համար մկրտության արարողության ձեր ընկալումը՝ ուսումնասիրելով հետևյալ նյութերից մեկը կամ մի քանիսը կամ փնտրելով ուրիշ նյութեր: Այդ նյութերն ուսումնասիրելիս փնտրեք այն, ինչով կարող եք կիսվել Կատյայի նման մեկի հետ, ով ցանկանում է ավելի լավ հասկանալ այդ արարողությունը:

Պարզեք ուսանողների կարիքները: Հետևյալ նյութերը տրամադրելու փոխարեն օգտակար կլինի ուսանողներին թույլ տալ փնտրել և գտնել այլ նյութեր, որոնք կարող են նրանց օգնել տեղեկության վստահելի աղբյուրներ գտնելու փորձ ձեռք բերել:

Ուսանողներին կարող է օգտակար լինել դասի վերջում գտնվող «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի լրացուցիչ նյութերի ուսումնասիրությունը:

Կարող եք նաև ուսանողներին հնարավորություն տալ բացատրել մահացածների համար մկրտության վարդապետությունը Կատյայի նման մեկին, ով անծանոթ է այդ արարողությանը: Ուսանողները կարող են դա անել՝ դերախաղով կամ բացատրություններ գրելով և իրենց գրածով կիսվելով: Կարող եք ուսանողներին առաջարկել աշխատել զույգերով կամ փոքր խմբերով, որպեսզի շատերը բացատրելու, կիսվելու և վկայելու հնարավորություն ունենան: Հետևյալ կետերը կարող են օգտագործվել իրենց բացարտություններում.

  • Մահացածների համար մկրտության արարողությունն ի՞նչ է ցուցադրում այն մասին, թե Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ինչ են զգում մեզանից յուրաքանչյուրի հանդեպ:

  • Այդ արարողությանը մասնակցելու ձեր սեփական փորձառությունները:

Գործեք ըստ ձեր սովորածի

Մտածեք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի հետ կապված անձնական փորձառությունների մասին: Մտածեք, թե ինչու են այս փորձառությունները նշանակալից ձեզ համար, և ինչ խոչընդոտների եք հանդիպել: Այնուհետև ստեղծեք հասարակ անձնական ծրագիր այն մասին, թե դուք ինչպես եք կիրառելու ձեր այսօրվա սովորածն ու զգացածը: Օրինակ՝ դուք կարող եք ծրագրել տաճար հաճախել, տաճարային երաշխավորագիր ձեռք բերել, օգտագործել FamilySearch-ը՝ ձեր նախնիների անունները գտնելու և նրանց համար մկրտվելու նպատակով, անել մի բան, որը ավելի նշանակալից կդարձնի ձեզ տաճարային փորձառությունը կամ մտածել որևէ այլ գաղափարի շուրջ: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին՝ ճիշտ ծրագիր ստեղծելու համար: Ձեր ծրագիրը գրանցեք ձեր օրագրում:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Մահացածների համար մկրտությունն ի՞նչ առնչություն ունի Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության հետ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է.

Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Մահացածներին փրկագնելու մեր մեծ ցանկությունը և այդ պարտավորության համար տրամադրվող ժամանակն ու միջոցները առաջին հերթին արտահայտում են մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին։ Դա նույնքան հզոր է, որքան Նրա աստվածային բնույթի և առաքելության վերաբերյալ մեր վկայությունը: Դա վկայում է Քրիստոսի Հարության մասին, ինչպես նաև Նրա Քավության անսահման հասանելիության մասին:

Մենք մկրտվում ենք մահացածների համար, որովհետև գիտենք, որ նրանք հարություն կառնեն:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Մահացածների փրկագնումը և Հիսուսի վկայությունը», Ensign, նոյեմբեր, 2000, 10)

Նոր Կտակարանի ժամանակներում Քրիստոսի Եկեղեցու անդամներն արդյո՞ք մկրտվում էին մահացածների համար

Նրանք սկսեցին մահացածների համար մկրտություններ կատարել միայն Հիսուսի հարությունից հետո: Ա Կորնթացիս 15.29 -ը Աստվածաշնչի միակ հատվածն է, որը հիշատակում է մահացածների համար մկրտությունը, չնայած որ հին տեքստերը վկայում են, որ վաղեմի քրիստոնյաները իրականացրել են մահացածների համար մկրտության արարողությունը:

«Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ մկրտությունն անհրաժեշտ է հավերժական կյանք ձեռք բերելու համար (տես Հովհաննես 3.5): Պողոսը մկրտվեց և ուսուցանեց, որ այդ կարևոր արարողության շնորհիվ մենք կարող ենք «կյանքի նորոգության մեջ քայլել» ( Հռովմայեցիս 6.4 , տես նաև Գործք Առաքելոց 9.18): Երկնային Հոր միլիոնավոր զավակներ մահացել են առանց իմանալու Հիսուս Քրիստոսի կամ մկրտության մասին: Մահացածների համար մկրտության մասին Պողոսի խոսքերը վկայում են, որ վաղ Եկեղեցու անդամները գիտեին Աստծո՝ մահացածներին փրկագրելու ծրագրի մասին ( Հովհաննես 5.25, 28 , Ա Պետրոս 3.18-19 , 4.6)» (Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողների համար [2014], 385):

Ե՞րբ են Քրիստոսի Եկեղեցու վերջին օրերի անդամները սկսել մկրտվել մահացածների համար

Վերականգնված Եկեղեցում մահացածների համար մկրտության արարողությունը իրականացնելու մասին պատմությունը լսելու համար դիտեք «Բարի լուր. Մահացածների համար մկրտության պատմությունը» տեսանյութը (6:55) ChurchofJesusChrist.org կայքում:

Որտեղի՞ց կարող եմ ավելին սովորել մահացածների համար մկրտության մասին

«Ի՞նչ է մահացածների համար մկրտությունը» տեսանյութ (1:22) ChurchofJesusChrist.org կայքում

«Երկու առաքյալներ շրջայց են կատարում Հռոմի (Իտալիա) Տաճարում» (11:31, դիտեք 1:23-4:13-ը)

Օժանդակ ուսումնական վարժություն

Մասնակցեք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին

Որպեսզի ուսանողներին ոգևորեք մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին, առաջարկեք նրանց ուսումնասիրել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Զավակների սրտերը կդառնան» ելույթը (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 24-27): Որո՞նք են երեց Բեդնարի հրավերներից մի քանիսը: Ինչո՞ւ է նա ուղարկում մեզ այդ հրավերները: Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր մասնակցում են տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: Որպես այլընտրանք՝ կարող եք դիտել «Հոգևոր պայթյուն» տեսանյութը (2:41) ChurchofJesusChrist.org կայքում: