Սեմինարիա
Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 15.20–22


Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 15.20–22

«Քրիստոսով բոլորը պետք է հարություն առնեն»

One oil painting of Mary seeing the resurrected Christ. The tomb is in the background, Mary is seen dressed in brown, her back to the viewer. Christ is seen with marks on his hands, dressed in a white robe.

Նախորդ դասի ժամանակ դուք սովորեցիք, որ Փրկիչի Հարության շնորհիվ Երկնային Հոր բոլոր զավակները հարություն կառնեն (տես Ա Կորնթացիս 15.20–22): Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման այս հղումը ու Ա Կորնթացիս 15.20–22-ի հիմնական արտահայտությունը, բացատրել Հարության վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել իրենց իմացած փորձառությունների շուրջ, երբ ինչ-որ մեկի սիրելին մահացել է: Խնդրեք նրանց պատրաստվել քննարկել այս փորձառությունների մարտահրավերները, նաև թե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ինչպես կարող է օգնել այդպիսի մարտահրավերների հանդիպող մարդկանց:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել Ա Կորնթացիս 15.13-28-ի ուսումնասիրման համար նախատեսված դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Ա Կորնթացիս 15.20-22 -ի ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս հատվածն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին (1910–2008) ուսուցանել է, որ «մարդկության պատմության բոլոր իրադարձություններից ամենակարևորը Աստծո Որդու Հարությունն է» («Դատարկ գերեզմանը վկայություն բերեց», Ensign, մայիս 1988, 65):

Օգտագործեք Ա Կորնթացիս 15.20-22-ում ներկայացված ճշմարտությունները, ինչպես օրինակ՝ Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ բոլորը հարություն կառնեն: Այնուհետև բացատրեք,, թե Փրկիչի Հարությունն ինչու է մարդկության պատմության ամենակարևոր իրադարձությունը: Նշեք նաև, թե այն ինչու է կարևոր հենց ձեզ համար:

Առաջարկեք մի քանի ուսանողների իրենց բացատրություններով կիսվել դասարանի հետ: Որոշեք, թե արդյոք ուսանողներին պետք է լրացուցիչ հրահանգ տալ Հարության վարդապետության մասին այս դասը սկսելուց առաջ:

Փորձեք մտապահել Ա Կորնթացիս 15.20-22 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը: Հետևյալ քայլերը կօգնեն ձեզ:

Ուսանողներին առաջարկեք պահել այս վարժության ժամանակ օգտագործված թուղթը՝ որպես հղում ապագա դասերից մեկի համար:

  1. Թղթի վերևում գրեք Ա Կորնթացիս 15.20-22 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը. «Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:

  2. Ծալեք թղթի վերևի մասը, որպեսզի չտեսնեք, թե ինչ եք գրել: Այնուհետև գրեք այն, ինչ հիշում եք այդ հղումից և հիմնական արտահայտությունից:

  3. Բացեք վերևի մասը և ստուգեք, թե որքանով է ճշգրիտ ձեր գրածը:

  4. Կրկնեք այս գործողությունը, մինչև կարողանաք անգիր գրել հղումն ու հիմնական արտահայտությունը:

Գործնական կիրառում

Ադամի և Եվայի անկման պատճառով Երկնային Հոր՝ երկրի վրա մահկանացու կյանք ունեցող բոլոր զավակներըկմահանան ( Ա Կորնթացիս 15.21-22): Երբ մեր մտերիմներից մեկը մահանում է, մենք բնականաբար վիշտ ենք ապրում: Չնայած տարբեր մարդկանց մոտ այդ փորձառությունները տարբեր են, Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունները հասկանալն ու կիրառելը կարող է օգնել դիմակայել այդ վշտին:

Հետևյալ սցենարը կարելի է օգտագործել գործնական կիրառման վարժությունում: Կարող եք օգտագործել այլ սցենարներ, այդ թվում՝ անձնական փորձառւթյուններ կամ Սփոփող միության գերագույն նախագահության նախկին անդամ Քույր Ռեյնա Ի. Ըբարթոյի փորձառությունը, որը նա նկարագրել է «Գերեզմանը հաղթանակ չունի» ելույթում (դիտեք 4:22-4:49-ը): Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Յոթանասունից Երեց Ս. Մարկ Փալմերը նկարագրել է, իր ծնողների փորձառությունը իրենց դստեր մահվան հետ կապված, նախքան նրանք կսովորեին Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին:

Դիտեք «Մեր վիշտը ուրախություն կդառնա» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 3:27-4:26-ը կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

8:51
Former Official portrait of Elder S. Mark Palmer. Replaced March 2017.

Հայրս ու մայրս Նոր Զելանդիայի իրենց ագարակում զբաղվում էին ոչխարաբուծությամբ: Նրանք վայելում էին իրենց կյանքը: Երիտասարդ ամուսնական զույգն օրհնվեց երեք փոքրիկ դուստրերով: Կրտսեր դստեր անունը Էն էր: Մի օր, երբ նրանք միասին լճի ափին հանգստանում էին, 17 ամսական Էնը տոտիկ-տոտիկ անելով ջուրն ընկավ: Մի քանի րոպե հուսահատ որոնումներից հետո նրան անկենդան գտան ջրի մեջ:

Այս մղձավանջն անասելի վիշտ պատճառեց բոլորին: Հայրս տարիներ անց գրել է, որ ծիծաղն ընդմիշտ հեռացավ իրենց կյանքից: Դա նաև մեծ ցանկություն առաջացրեց՝ ստանալու կյանքի ամենակարևոր հարցերի պատասխանները. «Ի՞նչ է լինելու մեր թանկագին Էնի հետ: Արդյո՞ք կրկին կտեսնենք նրան: Ինչպե՞ս կարող է մեր ընտանիքը երբևէ կրկին երջանիկ լինել»:

(Ս. Մարկ Փալմեր, «Մեր վիշտը ուրախություն կդառնա», Լիահոնա, մայիս 2021, 88-89)

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը վերապրել այն զգացմունքները, որոնք վերապրել են երեց Փալմերի ծնողները՝ իրենց սիրելի մարդուն կորցնելուց հետո:

  • Երկնային Հոր ծրագրի մասին չիմանալն ինչպե՞ս կարող է վատթարացնել իրավիճակը:

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կարող են մեզ օգնել հավատքով դիմակայել դժվար իրավիճակներին, այդ թվում երեց Փալմերի կողմից նկարագրված փորձառությանը:Պատկերացրեք, որ դուք Էնի ավագ քույրերից մեկի ընկերն եք, և նա այժմ պայքարում է հարցերի և մարտահրավերների դեմ՝ Էնին կորցնելուց հետո: Ձեզ հուշում են, որ դուք պետք է նամակ գրեք՝ նրան քաջալերելու և աջակցելու համար: Կարող եք նաև նամակ գրել ձեր ծանոթներից մեկին, ում այն օգտակար կլինի:

Նամակը գրելուց առաջ կարող եք ուսանողներին զույգերի կամ փոքր խմբերի բաժանել և առաջարկել քննարկել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին վերաբերող հետևյալ հարցերը: Ուսանողներին կարող եք բաժանել երեք հոգուց բաղկացած խմբերի և խմբի անդամներից յուրաքանչյուրին հանձնարարել հոգևոր գիտելիք ձեռք բերելու մեկական սկզբունք՝ ուսումնասիրելու և խմբի մյուս երկու անդամներին ուսուցանելու համար:

Առաջարկեք նրանց օգտվել նախօրոք պատրաստված գաղափարներից:

Այս նամակը գրելուց առաջ վերանայեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-8, 11Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022): Փնտրեք և նշեք այն բառերը, արտահայտությունները, սուրբ գրությունները կամ ճշմարտությունները, որոնք կարող են օգտակար լինել այն մարդուն, ում գրում եք:

  • Այդ մարդուն Երկնային Հոր օրինակով վերաբերվելով՝ ինչպե՞ս կարող եք փոխել ձեր նամակի բովանդակությունը:

Նամակ գրեք Էնի քրոջը կամ որևէ այլ մարդու: Ներառեք գաղափարներ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից:

Գրելիս մտածեք հետևյալ գաղափարներից մի քանիսի մասին:

Փակցրեք հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողները տեսնեն գրելիս:

Գործեք հավատքով

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելն ինչպե՞ս կարող է արտահայտվել նրանց իրավիճակում:

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ դիմակայել կորուստին:

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելն ինչպե՞ս է օգնել ձեզ կամ ձեր ծանոթին նմանատիպ իրավիճակում:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին ո՞ր ճշմարտությունները կարող են սփոփիչ լինել այն մարդու համար, ում գրում եք: Ինչո՞ւ։

  • Հավերժական հեռանկարն ինչպե՞ս կարող է օգնել նրանց իրենց իրավիճակում:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Ա Կորնթացիս 15.20-22-ի ո՞ր արտահայտությունները կարող են օգտակար լինել նրանց համար: Ինչո՞ւ։

  • Աստվածայնորեն սահմանված ո՞ր աղբյուրները կարող են նույնպես օգնել նրանց զարգացնել իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոսը:

Ավարտեք ձեր նամակը՝ կիսվելով ձեր վկայությամբ:

Մի քանի ուսանողների առաջարկեք իրենց նամակներով կիսվել դասարանի հետ: Հորդորեք նրանց օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ իրենց կյանքում մարտահրավերների կամ խնդիրների հանդիպելիս:

Վարդապետության սերտման կրկնություն

Մոտակա դասի սկզբում կամ վերջում երեքից հինգ րոպե հատկացրեք վարդապետության սերտման այս հատվածի հղումն ու հիմնական արտահայտությունը կրկնելու համար: Ուսանողներին առաջարկեք գտնել ծալված թուղթը, որը նրանց օգտագործել են Ա Կորնթացիս 15.20-22-ը մտապահելու համար: Թուղթը ծալեք այնպես, որ ուսանողները չտեսնեն նախկինում գրածը, և նրանց առաջարկեք հիշողությամբ գրել հղումը և արտահայտությունը: Եթե նրանք չկարողանան դա անել առանց օգնության, առաջարկեք նրանց բացել թուղթը և անհրաժեշտության դեպքում՝ կրկնել: Նրանք կարող են շարունակել ծալել և գրել, մինչև անգիր սովորեն հղումը և հիմնական արտահայտությունը:

Օժանդակ ուսումնական վարժություն

Այլընտրանքային գործնական կիրառման վարժություն

Դիտեք «Նա ձեզ կօգնի» տեսանյութը (4:43) ChurchofJesusChrist.org կայքում: Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթը (2022) և բացահայտել, թե Դարենն ինչպես է օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, և ինչպես է օրհնվել դա անելու համար:

4:45