Սեմինարիա
Գործք Առաքելոց 17․16–34


Գործք Առաքելոց 17․16–34

«Մենք Աստծո զավակներն ենք»

Նկար

Մինչ Պողոս Առաքյալը սպասում էր, թե իր միսիոներական ընկերակիցները երբ կմիանան իրեն Աթենքում, նա չափազանց մտահոգված էր, որ տեղացիները կուռքերի էին երկրպագում և չէին հասկանում Աստծո ճշմարիտ էությունը: Պողոսը, ցանկանալով օգնել աթենացիներին հասկանալ և մոտենալ Աստծուն, ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի ավետարանը ժողովարաններում և շուկաներում: Դրանից հետո փիլիսոփաները խնդրեցին Պողոսին բացատրել «այն նոր վարդապետությունը» (Գործք Առաքելոց 17․19) Արիսպագոսում: Պողոսը փիլիսոփաներին ուսուցանեց Աստծո ճշմարիտ էությունը և վկայեց Նրա հետ նրանց աստվածային հարաբերությունների մասին: Այս դասը կօգնի ձեզ զգալ Աստծո զավակ լինելու կարևորությունը:  

Վստահեք ձեր ուսանողներին Վստահեք ձեր ուսանողների կարողությանը՝ կատարելու իրենց դերը, երբ նրանք սովորեն, ուսուցանեն և կիրառեն ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կազմել այն բառերի կամ արտահայտությունների ցանկը, որը լավագույնս կնկարագրի նրանց և խորհել այն բառերի և արտահայտությունների շուրջ, որոնք առավել կարևոր են նրանց համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Աստծո զավակն եմ

Կարող եք դասից առաջ ուսանողների հետ երգել «Աստծո զավակն եմ» օրհներգը (Օրհներգեր, հ. 301):

Լսեք «Աստծո զավակն եմ» օրհներգը (Օրհներգեր, հ. 301) Ավետարանական գրադարան հավելվածում կամ ChurchofJesusChrist.org կայքում: Կամ դիտեք «Աստծո զավակ» տեսանյութը (2:54) ChurchofJesusChrist.org կայքում: Այս օրհներգը լսելիս կամ երգելիս խորհեք դրա ուղերձի կարևորության մասին:

  • Այս օրհներգից ո՞ր բառերն ու արտահայտություններն եք կարևորում: Ինչո՞ւ:

Յոթանասունից Երեց Դոնալդ Լ. Հալստրոմը հրավիրել է մեզ խորհել «Աստծո զավակն եմ» ուղերձի շուրջ:

Նկար
Official Portrait of Elder Donald L. Hallstrom. Photographed March 2017.

Այս սիրված օրհներգը շատ հաճախ են երգում այս Եկեղեցում։ Սակայն կարևորագույն հարցը հետևյալն է՝ արդյո՞ք մենք իսկապես գիտենք դա։ Արդյո՞ք մենք գիտենք դա մեր մտքում, մեր սրտում և մեր հոգում։ Արդյո՞ք մեր երկնային ծագումը մեր ինքնության առաջին և ամենամեծ հատկանիշն է։

(Դոնալդ Լ. Հալստրոմ, «Աստծո զավակն եմ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 26)

Կարող եք գրատախտակին գրել Երեց Հալստրոմի հայտարարությունից վերցված հետևյալ հարցերը: Ուսանողներին ժամանակ տվեք խորհելու այդ հարցերի մասին։ Կամավորներին առաջարկեք կիսվել, թե ինչպես իմացան, որ իրենք Աստծո զավակներն են: Զգույշ եղեք այն ուսանողների հետ, ովքեր դեռևս կասկածներ ունեն Աստծո հանդեպ իրենց հավատքի կամ Նրա հետ իրենց հարաբերությունների վերաբերյալ:

Հետևյալ հարցերը վերցված են Երեց Հալստրոմի հայտարարությունից և ենթադրում են «այո» կամ «ոչ» պատասխաններ: Այս հարցերին պատասխանելիս բացատրեք, թե ինչու եք դուք այդպես պատասխանել:

  • Դուք իսկապե՞ս գիտեք, որ Աստծո զավակն եք:

  • Արդյո՞ք դուք գիտեք դա մտքով, սրտով և հոգով:

  • Դուք ձեզ առաջին հերթին Աստծո զավա՞կ եք համարում:

Այս դասի ընթացքում մտածեք, թե ինչ կպատասխանեք նախորդ հարցերին, և ձեր պատասխաններն ինչ են ենթադրում Երկնային Հոր հանդեպ ունեցած ձեզ զգացմունքների մասին: Ոգեշնչում փնտրեք ձեր Երկնային Հորից Սուրբ Հոգու միջնորդությամբ, որպեսզի ավելի լավ հասկանաք ձեր աստվածային էությունը, որպես Աստծո զավակ, և զգաք Նրա մեծ սերը ձեր հանդեպ:

Պողոսը քարոզում է Աթենքում

Պողոս Առաքյալը քարոզեց Աթենքում իր երկրորդ ճամփորդության ժամանակ: Աթենացիները տարբեր կարծիքներ, փիլիսոփայություններ և համոզմունքներ ունեին: Պողոսը տեսավ, որ այդ քաղաքը «կուռքերով լիքն էր» ( Գործք Առաքելոց 17.16)՝ նկատի ունենալով, որ աթենացիները երկրպագում էին կուռքերին, այլ ոչ թե Աստծուն: Ուստի Պողոսը սկսեց ամեն օր քարոզել Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության մասին: Այնուհետև Պողոսին բերեցին Արիսպագոս, որտեղ նրան առաջարկեցին քարոզել փիլիսոփաների մի խմբի առջև ( Գործք Առաքելոց 17.17-21):

Կարդացեք Գործք Առաքելոց 17.22-23-ը՝ հատվածները՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես ներկայացրեց իր ուղերձը: Կարող եք նաև դիտել «Մենք Աստուծոյ ազգիցն ենք» տեսանյութը (4:26) 0:00-ից մինչև 1:54-ը ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ի՞նչ կարող էր հուշել Պողոսի հիշատակած զոհասեղանի արձանագրությունը Աստծո հանդեպ աթենացիների հավատքի մասին:

  • Այդ գրառումն ինչպե՞ս կարող է համեմատվել նրա հետ, ինչ սուրբ գրություններն ուսուցանում են Աստծո մասին:

Հին աթենացիները բազմաթիվ կեղծ աստվածների էին հավատում և նրանց պատվին արձաններ և տաճարներ կառուցում: «Անծանոթ աստծուն» ( Գործք Առաքելոց 17․23) նվիրված զոհասեղան կառուցելով՝ աթենացիները փորձում էին մեղմել անծանոթ աստծո կամ այն աստծո զայրույթը, որի անունը նրանք չգիտեին։

Կարող եք ուսանողներին ցուցադրել Արիսպագոսում տեղի ունեցած սեմինարիայի դասի պատկերը (որը կարող եք գտնել դասի նյութերի մեջ): Հետին պլանում եղած փլատակները հունական աստվածների պատվին կառուցված տաճարների օրինակն են:

  • Որո՞նք են թյուրըմբռնման ամենատարածված օրինակները, որոնք դուք նկատում եք այսօրվա աշխարհում՝ Աստծո և Նրա հետ մեր հարաբերությունների վերաբերյալ:

  • Եթե դուք հնարավորություն ունենայիք ուսուցանելու մեկին, ով քիչ բան գիտի Երկնային Հոր մասին, ի՞նչ կկամենայիք, որ նա իմանա:

Ուսանողներին բավարար ժամանակ տրամադրեք՝ հետևյալ վարժությունը անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով կատարելու համար: Մինչ նրանք ուսումնասիրում են, գրատախտակին գրեք այդ հատվածներից յուրաքանչյուրի համարը (24–31): Ուսանողներին առաջարկեք մոտենալ գրատախտակին և յուրաքանչյուր համարի դիմաց գրել այդ հատվածում հայտաբերած մեկ կամ մի քանի ճշմարտություններ: Ուսանողները կարող են կիսվել, թե որ ճշմարտությունն է ամենակարևորը իրենց համար և ինչու:

Կարդացեք Գործք Առաքելոց 17.24–31 հատվածները և նշեք Աստծո ճշմարիտ էության և Նրա հետ մեր հարաբերությունների մասին այն ճշմարտությունները, որոնք ուսուցանվել են Պողոս Առաքյալի կողմից: Այդ ճշմարտությունների ցանկը կարող եք կոչել «Ճշմարիտ և կենդանի Աստված և իմ հարաբերությունները Նրա հետ»: Նկատի ունեցեք, որ գոյություն ունի հատված 27-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (տես Գործք Առաքելոց 17.27, ծանոթագրություն բ): Ցանկը կազմելուց հետո պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ձեր ցանկից ո՞ր ճշմարտությունն է առավել նշանակալից ձեզ համար և ինչո՞ւ:

Աստուծոյ ազգիցն ենք

Նկար
photo of seminary on Mars Hill

Պողոսի ուսմունքներում բացահայտած ճշմարտություններից մեկն այն է, որ «մենք Աստծո ազգից ենք» ( հատված29):

  • Աստծո զավակ լինելը ինչո՞վ է տարբերվում ուղղակի Նրա արարչագործություններից մեկը լինելուց:

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը Տասներկու Առաքյալների Քվորումից վկայել է, թե որքան կարևոր է այն ճշմարտությունը, որ «մենք Աստծո ազգից ենք»:

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Երկնային ծագման հիմնարար փաստը իմ կամ ձեր ճշմարտությունը չէ: Դա հավերժական ճշմարտություն է: Այն գրված է մեծ, խոշոր տառերով: Այս ճշմարտությունը հասկանալը՝ իսկապես հասկանալը և ընդունելը, կարող է փոխել ձեր կյանքը: Դա ձեզ տալիս է արտասովոր մի էություն, որը ոչ ոք ձեզանից չի կարող խլել: Բայց դրանից առավել դա պետք է ձեզ տա արժեքավորության հսկայական զգացում: Ի վերջո, դա ձեզ տալիս է աստվածային, վեհանձն և արժեքավոր կյանքի նպատակ:

(Մ. Ռասսել Բալլարդ, «Երկնային Հոր զավակները» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, նոյեմբերի 3, 2020], 2, speeches.byu.edu)

  • Այն փաստը, որ դուք բառացիորեն «Աստծո ազգից եք» ինչպե՞ս կարող է ազդել ձեր կյանքի և որոշումների վրա:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք օգնել են ձեզ ավելի լավ հասկանալ ձեր աստվածային էությունը, որպես Աստծո զավակ:

Որպեսզի տեսնեք մի օրինակ, թե ինչպես է աստվածային էության գիտակցումը ազդել մի կնոջ վրա, դիտեք «Արդյո՞ք զավակն եմ ես Աստծո» (10:24) ChurchofJesusChrist.org կայքում 3:24-5:23-ը:

Ուսանողներին խորհելու և հետևյալ հարցերին պատասխանելու համար ժամանակ տալուց հետո առաջարկեք կամավորներին իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ: Կարող եք վկայություն բերել ուսուցանված ճշմարտությունների մասին:

  • Ի՞նչ եք սովորել կամ զգացել ձեր աստվածային էության մասին, որ կուզեիք հիշել:

  • Այսօրվա ձեր սովորածի արդյունքում ի՞նչ գործողություններ կուզեիք կատարել:

  • Ի՞նչ կարող եք անել՝ Աստծո հետ ձեր հարաբերությունների մասին ունեցած հարցերին պատասխաններ գտնելու համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Մորմոնի Գիրքն ինչպե՞ս կարող է ամրապնդել Աստծո հետ իմ հարաբերությունները

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ինչ-որ զորավոր բան է պատահում, երբ Աստծո որևէ զավակ ջանում է ավելին իմանալ Նրա և Նրա Սիրելի Որդու մասին: Ուրիշ ոչ մի տեղ այդ ճշմարտությունները չեն ուսուցանվում այդքան հստակ ու զորեղ, որքան Մորմոնի Գրքում:

(Ռասսել Մ. Նելսոն․ «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 61)

Ինչո՞ւ է այդքան կարևոր, որ որպես Աստծո զավակ, ես հասկանամ իմ ճշմարիտ էությունը

Երեց Բրայըն Ք. Թեյլորը՝ Յոթանասունից, ուսուցանել է հետևյալը.

Նկար
Official Portrait of Elder Brian K. Taylor. Photographed in March 2017.

Մովսեսն իմացավ իր աստվածային ժառանգության մասին՝ Տիրոջ հետ դեմ առ դեմ խոսելով: Այդ փորձառությունից հետո «Սատանան եկավ՝ նրան փորձելով» նրբանկատորեն, սակայն կատաղի մտադրությամբ, որպեսզի խեղաթյուրի Մովսեսի ինքնությունը և «ասաց․ Մովսես, մարդու որդի, երկրպագիր ինձ։ Եվ … Մովսեսը նայեց Սատանայի վրա և ասաց. Ո՞վ ես դու։ Քանզի ահա, ես Աստծոորդի եմ» (Մովսես 1.12-13, շեշտադրումն ավելացված է):

Աստվածային էության վերաբերյալ մղվող մեծ պատերազմը գնալով ավելի կատաղի է դառնում, մինչ սատանայի արագ բազմացող զինանոցի նպատակն է կործանել մեր հավատը և գիտելիքը՝ կապված Աստծո հետ մեր հարաբերությունների մասին։ Բարեբախտաբար, մենք ի սկզբանե, օրհնված ենք հստակ պատկերացմամբ, թե որն է մեր ճշմարիտ էությունը: …

Երբ սկսում ենք ճանաչել մեր Հորը, ամեն բան փոխվում է, հատկապես մեր սրտերը, մինչ Նրա մեղմ Հոգին հաստատում է մեր իրական ինքնությունը և մեծ արժեքը Նրա աչքում: Աստված քայլում է մեզ հետ ուխտի արահետով, մինչ մենք փնտրում ենք Նրան աղոթքով, սուրբ գրություններն ուսումնասիրելով և հնազանդության ձգտումով։

(Բրայըն Կ. Թեյլոր, «Արդյո՞ք զավակն եմ ես Աստծո», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 12, 14)

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին նախագահությունից, «Մեր ճշմարիտ էությունը» տեսանյութում (3:38) վկայել է մեր ճշմարիտ էության մասին, որպես Աստծո դուստրեր և որդիներ: Դիտեք ChurchofJesusChrist.org կայքում:https://www.churchofjesuschrist.org/media/video/2010-04-0020-our-true-identity?lang=eng

Օժանդակ ուսումնական վարժություններ

Փնտրեք Տիրոջը

Կարող եք դասարանում թաքցնել որևէ բան, որն ուսանողները հաճույքով կգտնեն, օրինակ՝ կոնֆետ: Ուսանողներին առաջարկեք որոնել թաքնված անակնկալը: Քննարկեք, թե ուսանողները ինչ ջանքեր թափեցին առարկան գտնելու համար, և որևէ բան գտնելն ինչու է ջանք պահանջում: Ուսանողներին հորդորեք վերլուծել Գործք Առաքելոց 17.27 հատվածը, այդ թվում՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ծանոթագրություն բ-ում: Նշեք, որ Պողոսը վկայեց աթենացիներին, որ Աստված մոտ է Իր զավակներին և ցանկանում է, որ բոլորը ձգտեն Իրեն: Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ սկզբունքը. Եթե մենք կամենանք փնտրել Աստծուն, մենք կտեսնենք, որ Նա հեռու չէ մեզանից: Կարող եք տալ հետևյալ հարցերը:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք ձգտել ճանաչել և մոտենալ Աստծուն։

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ Երկնային Հայրը մոտ է ձեզ։

Ցուցադրեք «Երկրային Հայր, Երկնային Հայր» տեսանյութը (3:59) ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ և զգալ, որ Աստված միշտ նրանց կողքին է:

Հետևեք Հիսուս Քրիստոսի՝ Հորը երկրպագելու օրինակին

Երբ Պողոս Առաքյալն ուսուցանում էր Աստծո ճշմարիտ էության մասին, նա աթենացիներին զգուշացրեց, որ սխալ չերկրպագեն Երկնային Հորը (տես Գործք Առաքելոց 17.23-30): Հիսուս Քրիստոսը կատարյալ օրինակ է, թե ինչպես երկրպագել Աստծուն: Կարող եք ուսանողներին հիշեցնել այն մասին, թե Փրկիչն ինչպես էր միշտ ընդունել և փառաբանել Երկնային Հորը և նույնիսկ Իր կամքը ենթարկել Հոր կամքին: Բաժանեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները ուսանողներին և առաջարկեք նրանց բացահայտել, թե ինչ են սովորում Հիսուս Քրիստոսից՝ Երկնային Հորը երկրպագելու մասին: Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե նրանք ինչ են հայտնաբերում և այնուհետև քննարկեք, թե մենք ինչպես կարող ենք երկրպագել Երկնային Հորը մեր օրերում:

Աստծո զավակներ լինելու մասին իմացության զորությունը

Որպեսզի ցուցադրեք այն զորությունը, որը գալիս է մեր կյանք, երբ հասկանում ենք մեր աստվածային էությունը՝ որպես Աստծո զավակներ, կարող եք դիտել «Վազենք դեպի լույսը» տեսանյութը (17:34) ChurchofJesusChrist.org կայքում: Եթե քիչ ժամանակ մնա, կարող եք դիտել 7:03-15:19-ը: