Սեմինարիա
Մատթեոս 5․48


Մատթեոս 5․48

«Արդ դուք կատարեալ եղիք»

Նկար
Head and shoulder image of Jesus Christ. Christ is depicted with one arm raised as He participates in the creation of the earth. Galaxies and stars are depicted in the background.

Երանիների պատվիրանները և բարձր օրենքը ուսուցանելուց հետո Փրկիչը պատվիրան տվեց Իր Երկնային Հոր բնույթի վերաբերյալ: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ Փրկիչի պատվիրանը` լինել «կատարեալ..., ինչպէս [մեր] Հայրը որ երկնքումն է, կատարեալ է» (Մատթեոս 5.48):

Ինչպե՞ս դուք եք փոխվել

Գտեք ավելի վաղ տարիքի որևէ նկար կամ մտածեք, թե ինչպիսին էիք դուք, երբ երեխա էիք:

  • Ինչպե՞ս եք ֆիզիկապես կամ հոգևորապես աճել ու փոխվել այդ ժամանակից ի վեր:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ փոփոխությունը մեր Երկնային Հոր ծրագրի բնական և կարևոր մասն է:

  • Արդյո՞ք դուք աճել եք վերջին մի քանի տարիների ընթացքում՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար: Եթե զգում եք, որ ձեր հոգևոր աճը բավարար չէ, մտածեք, թե ինչն է ձեզ խանգարել, և ինչ կարող եք անել այդ օրինաչափությունը փոխելու համար:

Կարդացեք Մատթեոս 5.48-ը՝ փնտրելով, թե գլուխ 5 -ում Փրկիչն ինչպես եզրափակեց Իր ուսմունքները: Իմացեք, որ հունարեն բառը, որն այս հատվածում նշանակում է կատարյալ կարող է նաև թարգմանվել որպես «ամբողջական, ավարտուն կամ լիարժեք զարգացած» ( Մատթեոս 5.48 , ծանոթագրություն բ):

Մատթեոս 5.48-ում ներկայացված Փրկիչի ուսմունքներից մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսը մեզ պատվիրել է Երկնային Հոր նման կատարյալ լինել:

1:

  • Մատթեոս 5-րդ գլխում ներկայացված Փրկիչի ուսմունքներից որո՞նք են ձեզ ոգեշնչել ավելի շատ նմանվել Երկնային Հորը: Ինչպե՞ս։

  • Ինչպե՞ս եք վերաբերվում Փրկիչի՝ կատարյալ լինելու պատվիրանին:

  • Այս պատվիրանի սխալ ընկալումն ինչպե՞ս կարող է բացասական ազդեցություն ունենալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:

Հասկանալ, թե ինչ է նշանակում «կատարեալ» լինել

Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգի հետևյալ հայտարարությունները՝ փնտրելով օգնություն կամ սփոփանք՝ Երկնային Հոր նման կատարյալ դառնալու ճանապարհին:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Մատթեոս 5.48 հատվածում օգտագործվող կատարեալ եզրույթը թարգմանված է հունարեն teleios բառից, որը նշանակում է «ամբողջական»: … Բայի անկատար ձևը՝ teleiono (ամբողջացնել), նշանակում է՝ «հասնել վերջնակետին, լիարժեք զարգանալ, հասցնել ավարտին»: Ուշադրություն դարձրեք, որ բառը չի ենթադրում «սխալներից ազատում, այլ ենթադրում է՝ «հասնել հեռավոր նպատակի»: …

… Մենք չպետք է շփոթվենք, եթե կատարելությանն ուղղված մեր անկեղծ ջանքերն այժմ այնքան անմատչելի [դժվարին] և անվերջանալի են թվում։ Կատարելությունն ընթացքի մեջ է։ Այն կարող է կատարված համարվել միայն Հարությունից հետո և միայն Տիրոջ միջոցով: Այն սպասում է բոլոր նրանց, ովքեր սիրում են նրան և պահում են նրա պատվիրանները:

(Ռասսել Մ. Նելսոն, «Կատարելությանը սպասելիս», Ensign, նոյեմբեր 1995, 86, 88)

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեզանից յուրաքանչյուրը ձգտում է ապրել ավելի Քրիստոսանման կյանքով, քան մեզ սովորաբար հաջողվում է ապրել: … Եթե մենք հաստատակամ շարունակենք, հավերժության մեջ մեր զտումը կավարտվի ու կամբողջացվի, ինչը կատարելություն բառի նշանակությունն է Նոր Կտակարանում:

Ես վկայում եմ այդ հոյակապ ճակատագրի մասին, որը մեզ հասանելի դարձավ Տեր Հիսուս Քրիստոսի Քավությամբ, ով շարունակեց «շնորհից շնորհ» [ Վարդապետություն և Ուխտեր 93.13 ], մինչև Իր անմահության մեջ Նա ստացավ սելեստիալ փառքի կատարյալ լիությունը:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 42)

Նկար
Official Portrait of Gerrit W. Gong. Photographed in 2018.

Կատարելություն բառը … երբեմն սխալմամբ ընկալվում է որպես՝ երբեք սխալ չանել: Գուցե դուք կամ ձեր ծանոթներից մեկը փորձում է լինել կատարյալ հենց այս ձևով: Այդպիսի կատարելությունը միշտ թվում է անհասանելի, քանզի նույնիսկ լավագույն ջանքերը կարող են ավարտվել հուսահատությամբ: Մենք ապարդյուն փորձում ենք կառավարել մեր հանգամանքները և մեզ շրջապատող մարդկանց: Մենք տառապում ենք մեր թուլություններից ու սխալներից: Եվ որքան ավելի շատ ենք փորձում հասնել կատարելության, այնքան ավելի հեռու է այն թվում: …

Կատարյալ լինելու սխալ ընկալումը կարող է բերել կատարելապաշտության, երբ մարդը ցանկանում է լավը լինել և վերածում է այդ ցանկությունը հենց հիմա կատարյալ լինելու անիրական ակնկալիքի: Երբեմն կատարելապաշտությունը ծնվում է այն զգացումից, որ միայն նրանք, ովքեր կատարյալ են, արժանի են սիրո կամ, մենք արժանի չենք երջանիկ լինելու, եթե մենք կատարյալ չենք:

(Ջերիթ Վ. Գոնգ, «Ինչպես դառնալ կատարյալ Քրիստոսի մեջ», Ensign, July 2014, 14–15, 17)

Հիշեք, որ պատվիրան պահելու և ապաշխարելու մեր բոլոր ջանքերը երբեք բավարար չեն լինի, _ եթե դրանց նպատակը մեղքերից մաքրվելը և մահից վերածնվելը չէ՝ այն, ինչ մենք ստանում ենք Փրկիչ Հիսուս Քրիստոսից՝ Նրա Քավության շնորհիվ: (Տես 2 Նեփի 25.23 ; Ալմա 34.9–10):

Ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

2:

  • Այս մարգարեների խոսքերը ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե ինչ է նշանակում «արդ դուք կատարեալ եղիք» արտահայտությունը:

  • Ի՞նչ են մարգարեներն ուսուցանում այն մասին, թե այս բառերը ինչ չեն նշանակում:

  • Ո՞րն է Փրկիչի դերը` կատարյալ դառնալու գործում մեզ օգնելիս:

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեզ հույս է տալիս, որ մի օր դուք կարող եք Նրանց նման կատարյալ դառնալ:

  • Ի՞նչ հոգևոր, ֆիզիկական, սոցիալական կամ մտավոր ջանքեր եք այժմ գործադրում՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող եմ կատարյալ դառնալ

Յոթանասունից երեց Սքոթ Դ․ Վայթինգն ուսուցանել է․

Նկար
Official Portrait of Elder Scott D Whiting. Photographed in March 2017.

Նրա նման լինելու պատվիրանը նախատեսված չէ ստիպելու ձեզ մեղավոր, անարժան կամ չսիրված զգալ: Մեր ողջ մահկանացու կյանքի փորձառությունը առաջընթացի, փորձելու, ձախողվելու և հաջողության մասին է: …

Դուք բավականաչափ լավն եք, դուք սիրված եք, բայց դա չի նշանակում, որ դուք կատարյալ եք: Այս կյանքում և հաջորդ կյանքում աշխատանք կա անելու: Միայն Նրա աստվածային օգնությամբ մենք բոլորս կարող ենք առաջ ընթանալ՝ Նրա նման դառնալու համար:

Մեր օրերում, երբ «բոլոր բաները [կարծես], խառնաշփոթի մեջ են և … [թվում է] երկյուղը պատում է բոլոր մարդկանց» [ Վարդապետություն և Ուխտեր 88.91 ], միակ հակաթույնը, միակ դեղն է՝ ձգտել նման լինել Փրկիչին, Քավիչին ողջ մարդկության, աշխարհի Լույսին, և նմանվել Նրան, ով հայտարարել է. «Ես եմ ճանապարհը»: [ Հովհաննես 14.6 ]:

Ես գիտեմ, որ Նրա աստվածային օգնությամբ և ուժով Նրա նման դառնալը իրագործելի է քայլ առ քայլ: Եթե այդպես չլիներ, Նա մեզ չէր տա այս պատվիրանը [տես 1 Նեփի 3.7 ]:

(Սքոթ Դ․ Վայթինգ, «Դառնալով Նրա նման», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 14)