Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մատթեոս 5.14-16


Վարդապետության սերտում. Մատթեոս 5.14-16

«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»

Նկար
երիտասարդ կինը կանգնած է արևի լույսի տակ

Փրկիչն Իր աշակերտներին հրահանգեց օրինակ ծառայել ուրիշներին՝ հետևելով Իրեն: Այս դասը կարող է օգնել ձեզ օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ ուրիշներին օրինակ ծառայելու և Փրկչին ավելի մոտենալու համար:

Մտապահեք և բացատրեք

Կարդացեք Մատթեոս 5.14-16-ը:

Նկարեք «Այսպես լուսավորէ ձեր լույսը մարդկանց առաջին» սուրբ գրության հիմնական արտահայտության և դրա հղման պատկերը, Մատթեոս 5.14-16: Նկարելիս մտածեք, թե ինչպես կարելի է ներառել հղումը՝ այն հիշելու համար:

Պատկերին նայելիս մի քանի անգամ կրկնեք հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Ապա շրջվեք և փորձեք անգիր կրկնել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը:

Կարող եք նաև ձեր նկարով կիսվել ձեր ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ և բացատրել հատվածում ներկայացված ճշմարտությունը:

Գործնական կիրառում

Այս գործնական կիրառման ընթացքում դուք կօգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ որոշելով, թե ինչպես կարելի է օրինակ ծառայել ուրիշներին և հրավիրել նրանց ավելի շատ մոտենալ Փրկչին:

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

1․ Ձեր օրագրում երկու կամ երեք նախադասությամբ ամփոփեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրը:

Կարդացեք հետևյալ սցենարը և մտածեք, թե ինչպես կպատասխանեիք, եթե դուք լինեիք Ռաուլի իրավիճակում:

Ռաուլը նոր կարգված քահանան, մի խումբ ընկերների հետ է, երբ նրանցից մի քանիսը սկսում են անպատշաճ կատակներ անել և կոպիտ խոսել մի մարդու մասին, որին Ռաուլը ճանաչում է: Ռաուլն անհարմար է զգում և գիտի, որ նրանց արածը սխալ է: Մինչ նա մտածում է, թե ինչ անել, նրա ընկեր Ջեսը, որն այլ կրոնի ներկայացուցիչ է և Ռաուլն ուղղակի հիանում է նրանով, դիմում է Ռաուլին և ասում. «Լսի՛ր, ինչո՞ւ ես այսքան լուրջ»:

Պատասխանելուց առաջ մտածեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրի մասին:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Ընտրեք սցենարում նշված մարդկանցից մեկին (Ջեսը կամ այն մարդը, որին ծաղրում են):

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է զգում ձեր կողմից ընտրված մարդու հանդեպ:

  • Տիրոջ աչքերով այդ մարդուն տեսնելը ինչպե՞ս կարող է ազդել Ջեսին տված Ռաուլի պատասխանի վրա:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

3. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Մատթեոս 5.14-16-ում ներկայացված սկզբունքները հիշելն ու կիրառելը ինչպե՞ս կարող է օգնել Ռաուլին:

  • Ի՞նչ եք կարծում, աստվածայնորեն նշանակված ուրիշ ինչ աղբյուրներ կարող են օգնել Ռաուլին:

Գործեք հավատքով

4. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, այս իրավիճակում Ռաուլի համար ինչո՞ւ է դժվար գործել հավատքով:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք Ռաուլին անել՝ հավատքով գործելու համար:

Մտածեք մի նմանատիպ իրավիճակի մասին, որին դուք բախվում եք այժմ կամ կարող եք բախվել ապագայում:

  • Ձեր այսօրվա սովորածն ինչպե՞ս կարող է օրինակ լինել մյուսների համար: