Սեմինարիա
Մատթեոս 20․1-16


Մատթեոս 20․1-16

Այգու մշակների առակը

Նկար
Men and women working in a vineyard picking grapes. Outtakes include the Lord of the vineyard, hiring workers to work in the vineyard, people picking grapes, being paid for their labors and also some pictures of the surrounding countryside/landscape and people working on the film

Պետրոսը հարցրեց. «Ահա մենք ամեն բաներ թողեցինք եւ քո ետեւից եկանք. Հիմա ի՞նչ կ’լինի մեզ»: (Մատթեոս 19.27) Փրկիչը պատասխանեց՝ պատմելով այգու մշակների առակը: Այս առակն ուսուցանում է, որ բոլոր նրանք, ովքեր որոշում են իրենց կյանքը Նրան նվիրել, կստանան խոստացված պարգևը՝ անկախ նրանից, թե երբ են ուխտի ճանապարհը բռնել: Այս դասը կարող է օգնել ձեզ հուսալ, որ դուք կստանաք այն օրհնությունները, որոնք Հիսուս Քրիստոսն առաջարկում է Իր Քավության միջոցով:

Պատկերացրեք հետևյալ սցենարը.

Մարիսոլը վերջերս միացավ Եկեղեցուն իր մոր, տատիկի և պապիկի հետ: Դրանից քիչ անց նրա պապիկը մահացավ: Մարիսոլն ուզում է հասկանալ՝ արդյոք իր պապիկը կստանա այն բոլոր օրհնությունները, որոնք ինքը կստանա, նույնիսկ, եթե պապիկըշատ ուշ ընդունեց ավետարանը:

  • Ի՞նչ կասեիք Մարիսոլին։

Փրկիչն Իր առաքյալներին մի առակ ուսուցանեց, որը ցուցադրում է Նրա մտահոգությունը Իր բոլոր հետևորդների հանդեպ: Այս դասի ողջ ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը, երբ որոնեք այն ճշմարտությունները, որոնք ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ Փրկիչի ցանկությունները մեզ համար:

Այգու մշակները

Այս առակն ուսումնասիրելիս օգտակար կլինի իմանալ, որ Նոր Կտակարանի ժամանակներում նորմալ աշխատանքային օրը մոտավորապես 12 ժամ էր տևում՝ վաղ առավոտից մինչև երեկո: Այս հատվածներում դահեկանը հռոմեական մետաղադրամ է, որը սովորաբար տալիս էին աշխատողին ամբողջ օրվա աշխատանքի համար:

Կարդացեք Մատթեոս 20.1-7-ը՝ փնտրելով, թե այգու տերն ինչպես վարձեց մշակներին:Կարող եք դիտել «Այգու մշակները» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 0:00-1:33-ը:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Փրկիչի ժամանակներում միջին ընտանիքը ապրում էր նրանով, ինչ վաստակում էր տվյալ օրը: Եթե դուք չէիք աշխատել կամ հող մշակել, ձուկ որսացել կամ էլ վաճառել, դուք, հավանաբար, ուտելիք չէիք ունենա:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Այգու մշակները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 31)

  • Ձեր կարծիքով, ո՞ւմ են ներկայացնում այգու տերն ու մշակները:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ պիտի զգար առաջինը վարձված մշակը:

  • Ինչպիսի՞ մտքեր և զգացմունքներ պիտի ունենային սպասող մշակները օրվա ընթացքում:

Կարդացեք Մատթեոս 20.8-16-ը՝ փնտրելով, թե օրն ինչպես ավարտվեց բոլոր մշակների համար:Կարող եք դիտել «Այգու մշակները» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 1:34-3:00-ը:

Օգտակար է իմանալ, որ այգու տիրոջ կողմից վարձված լինելն այս առակում խորհրդանշում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ուխտի մեջ մտնելը: Վճարը կարող է խորհրդանշել հավերժական կյանքի օրհնությունները:

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

  • Ի՞նչ կզգայիք այգու տիրոջ հանդեպ, եթե դուք սկզբում վարձված մշակներից լինեիք կամ վերջիններից:

  • Այգու տերն ինչպե՞ս դրսևորեց իր սերն ու մտահոգությունը բոլոր մշակների հանդեպ:

  • Այժմ, երբ դուք հասկացաք, որ այգու տերը մարմնավորում է Երկնային Հորը կամ Հիսուս Քրիստոսին, ինչպիսի՞ աստվածային հատկանիշներ եք տեսնում նրա մեջ:

  • Ի՞նչ դասեր կարող եք սովորել այս առակից:

Տիրոջ ողորմածությունը

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է, թե ինչ կարևոր ճշմարտություններ կարող ենք սովորել այս առակից: Կարող եք դիտել «Այգու մշակները» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում, 10:02-11:42-ը կամ կարդալ հետևյալ տեքստը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ո՞րն է Տիրոջ այգին մշակելու նպատակը

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Ուսուցչի պարգևատրումը հիմնված չի լինի այն բանի վրա, թե որքան երկար ենք մենք աշխատել այգում։ Մենք մեր երկնային պարգևատրումը չենք ստանա մեր աշխատաժամանակը հաշվելով։ Էականն այն է, որ Տիրոջ աշխատավայրում մեր աշխատանքները դարձնեն մեզ կարևոր մեկը։ Մեզանից ոմանց համար դա պահանջում է ավելի շատ ժամանակ, քան մյուսների։ Ի վերջո, կարևորն այն է, թե մենք ինչ ենք դարձել մեր աշխատանքների արդյունքում:

(Դալլին Հ․ Օուքս, «Դառնալու մարտահրավերը», Ensign, նոյեմբեր 2000, 34)

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Ես վկայում եմ Աստծո նորոգող զորության և Նրա շնորհի հրաշքի մասին: Նրա մտահոգությունը ձեր հավատքի համար է, որին դուք ի վերջո կհասնեք, ոչ թե օրվա ժամի համար, որի ընթացքում դուք ձեռք բերեցիք այն:

Այսպիսով, եթե դուք ուխտեր եք կապել, պահեք դրանք: Եթե դուք չեք կապել դրանք, կապեք: Եթե դուք կապել եք և խախտել դրանք, ապաշխարեք և նորոգեք դրանք: Երբեք չափազանց ուշ չէ, քանի դեռ այգու Տերն ասում է՝ կա ժամանակ: Մի հետաձգեք: Արդեն ուշ է:

(Jeffrey R. Holland, “The Laborers in the Vineyard,” Ensign or Liahona, May 2012, 33)