Սեմինարիա
Մատթեոս 19.16-30, Մարկոս 10.17-31


Մատթեոս 19.16-30, Մարկոս 10.17-31

«Էլ ի՞նչ բանով եմ պակաս» (Մատթեոս 19.20)

Նկար
Lawyer asks Jesus what he should do to inherit eternal life. Outtakes include the desert landscape, Jesus with the two men/lawyers with his disciples and followers in the background, and some of the images from “Christ and the Rich Young Ruler.”

Մի հարուստ երիտասարդ մարդ հարցրեց Հիսուսին, թե ինքն ինչ պետք է անի` հավետժական կյանք ձեռք բերելու համար: Հիսուսը սիրով առաջարկեց երիտասարդին վաճառել իր ունեցվածքը և հետևել Իրեն: Այս դասը կքաջալերի ձեզ Փրկիչից սովորել, թե Նա ինչ կցանկանար, որ դուք անեք՝ Իրեն ավելի լավ հետևելու համար:

Խորհուրդ այն մասին, թե ինչպես կատարելագործվենք

Ընտրեք մի բան, որ սիրում եք անել կամ լավ եք անում (օրինակ՝ մարզաձև, երաժշտական գործիք, սիրած զբաղմունք, դպրոցական առարկա կամ գործ): Ապա անկեղծ գնահատեք ձեր կարողությունները և դրանք բարելավելու ձեր ցանկությունը՝ պատասխանելով հետևյալ հարցերին.

  • Որո՞նք են ձեր ուժեղ կողմերը: Որո՞նք են ձեր թույլ կողմերը:

  • Եթե կարողանայիք ընտրել մեկին, ով կհետևեր ձեր գործողություններին, ապա խորհուրդ կտար, թե ինչպես բարելավել դրանք, ո՞ւմ կընտրեիք: Ինչո՞ւ:

Իսկ այժմ ինքներդ ձեզ տվեք նույն հարցերը, բայց այս անգամ մտքում ունենաով ձեր հոգևոր առաջընթացը (օրինակ՝ կարող եք կենտրոնանալ ավետարանի ձեր գիտելիքների, ձեր արժանավորության կամ ձեր Քրիստոսանման հատկանիշների վրա):

Նոր Կտակարանում մենք սովորում ենք երիտասարդ մարդու մասին, ով որոշեց խորհուրդ հարցնել Փրկիչից: Կարդացեք Մատթեոս 19.16-19-ը և իմացեք, թե երիտասարդն ինչ հարցրեց, իսկ Փրկիչը ինչպես պատասխանեց նրան սկզբում:

  • Ձեր կարծիքով, Փրկիչի պատասխանն ի՞նչ առնչություն ունի մեր կյանքի հետ:

  • Այդ պատասխանից ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին:

Կարդացեք և նշեք երիտասարդի հարցը, որը գրանցված է Մատթեոս 19.20 հատվածում: Կարող եք նորից ձեր խոսքերով գրել այդ հարցը ձեր սուրբ գրություններում:

Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899-1973) ուսուցանել է.

Նկար
Head and shoulders portrait of LDS Church President Harold B. Lee.

Եթե հասնեինք կատարելության, մեզանից յուրաքանչյուրը պետք է մեկ անգամ իրեն ուղղեր այս հարցը․ «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»:

(Եկեղեցու նախագահների ուսմունքները. Հարոլդ Բ. Լի (2000), 197)

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Տալով այս հարցը՝ ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Ինչպե՞ս կփոխվեին Փրկիչին հետևելու մեր ջանքերը, եթե չտայինք այս հարցը:

  • Ինչո՞ւ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը բոլորից լավ կարող են օգնել ձեզ իմանալ, թե ինչ պետք է փոխեք:

Մարկոսի ավետարանըմի քանի կարևոր մանրամասներ է ավելացնում Հիսուս Քրիստոսի մասին այս պատմությանը: Կարդացեք Մարկոս 10.21-ը ՝ փնտրելով հետևյալ ճշմարտության վկայությունը. Քանի որ Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ, Նա կօգնի մեզ հասկանալ, թե ինչն է պակասում Իրեն հետևելու մեր ջանքերին:

Նկատի ունեցեք, որ Մարկոս 10.21-ում Փրկիչը բարձրաձայն չի արտահայտում Իր սերը: Այնուամենայնիվ, Մարկոսը գրել է, որ «Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ` նորան սիրեց»: Մի քանի րոպե խորհեք այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչ է մտածում ձեր մասին, և որքան է Նա սիրում ձեզ:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսը սիրում է նրանց, ովքեր գալիս են Իր մոտ ուղղվելու համար:

  • Փրկիչի՝ ավելի լավը դառնալու հրավերներն ինչպե՞ս են ցուցադրում Նրա սերը:

  • Եթեր 12.27-ը ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե Տերն ինչպես կարող է օգնել ձեզ:

Կարդացեք Մարկոս 10.22-ը հատվածը և իմացեք, թե երիտասարդն ինչ որոշեց:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին (1915–1985) բացատրել է երիտասարդի որոշման մի քանի հնարավոր հետևանքները:

Նկար
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Մեզ մնում է կռահել, թե նա ի՞նչ մտերմություն [երիտասարդը] կունենար Աստծո Որդու հետ, ինչպիսի ընկերակցություն կվայելեր առաքյալների հետ, ինչ հայտնություններ ու տեսիլքներ կստանար, եթե կարողանար ապրել սելեստիալ արքայության օրենքով: Որպես այդպիսին՝ նրա անունը մոռացվել է, սակայն այն կարող էր ընդմիշտ հարգանքով նշվել սրբերի մեջ:

(Բրյուս Ռ. ՄակՔոնկի, «Հնազանդությունը, սրբագործությունը և զոհաբերությունը», Ensign, մայիս 1975, 51)

  • Եթե կարողանայիք խոսել այդ երիտասարդի հետ՝ նախքան նա կկայացներ Փրկիչի առաջարկը մերժելու իր որոշումը, ի՞նչ կասեիք նրան:

Արդյո՞ք դուք պատրաստ եք հարցնել և հնազանդվել

Փակեք աչքերը և փորձեք պատկերացնել, որ Փրկիչը նայում է ձեզ նույն սիրով, որը Նա տածում էր այդերիտասարդ մարդու հանդեպ:

Յոթանասունից Երեց Լարի Ռ. Լոուրենսը հանդես է եկել հետևյալ առաջարկով և խոստումով:

Նկար
Official Portrait of Elder Larry R. Lawrence. Photographed March 2017.

Ես կցանկանայի խորհուրդ տալ, որ ձեզանից յուրաքանչյուրը մոտակա ժամանակներում կիրառեր այդ հոգևոր վարժությունը, գուցե նույնիսկ այս երեկո՝ մինչ աղոթում եք։ Տիրոջը խոնարհաբար տվեք այս հարցը․ «Ի՞նչն է կասեցնում իմ զարգացումը»։ Այլ կերպ ասած՝ «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։ Ապա՝ լուռ սպասեք պատասխանին։ Եթե դուք անկեղծ եք, պատասխանը շուտով պարզ կդառնա։ Դա կլինի հայտնություն՝ նախատեսված միայն ձեզ համար։

(Լարի Լ. Լոուրենս, «Էլ ի՞նչ բանով եմ պակաս», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 35)

  • Ձեր կարծիքով, երեց Լոուրենսի առաջարկի ընդունումն ինչպիսի՞ ազդեցություն կունենար ձեր կյանքի վրա: Ինչպիսի՞ ազդեցություն կունենար այն չընդունելը:

  • Քրիստոսի՝ ձեր հանդեպ սիրո մասին գիտելիքն ինչպե՞ս է ազդում այս հարցը տալու ձեր ցանկության վրա:

Մի պահ հարցրեք Աստծուն, թե Նա ինչը կցանկանար, որ դուք փոխեիք ձեր կյանքում: Դա կարող է լինել մի բան, որը դուք պետք է դադարեք անել, սկսեք անել կամ ուրիշ կերպ անեք: Այնուհետև մտածեք ձեր կյանքի մասին և գրանցեք ձեր մտքերն ու տպավորությունները: (Եթե պատասխանը միանգամից չի գալիս, շարունակեք այն վճռականությամբ, որ դուք կհնազանդվեք ստացած պատասխանին: Աստված կպատասխանի ճիշտ ժամանակին և ձեզ համար լավագույն կերպով):

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Փրկիչի՝ ապաշխարելու առաջարկներն ինչպե՞ս են ցուցադրում Նրա սերը

Յոթանասունից Երեց Ս. Մարկ Փալմերն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Elder S. Mark Palmer. Photographed in March 2017.

Եթե մենք խոնարհ ենք, մենք կողջունենք Տիրոջ առաջարկները՝ ապաշխարել, զոհաբերել և վկայել մեր հանդեպ Նրա կատարյալ սիրո մասին: Ամեն դեպքում, ապաշխարելու առաջարկը նաև առաջարկ է ստանալ ներման և խաղաղության հրաշալի պարգևը:

(Ս․ Մարկ Փալմեր, «Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ` նորան սիրեց», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 116)

Արդյո՞ք լավ է անընդհատ անհանգստանալ թերությունների մասին

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է.

Նկար
Official Portrait of Elder S. Mark Palmer. Photographed in March 2017.

Արդյո՞ք ես բավարար ջանքեր եմ գործադրում։ Ուրիշ ի՞նչ կարող եմ անել։ Գործողությունը, որը մենք անում ենք ի պատասխան այս հարցերի, կարևոր դեր ունի այս կյանքում և հավերժության մեջ՝ մեր երջանկության համար:

Միևնույն ժամանակ, մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը չեն ցանկանում, որ անընդհատ անորոշ վիճակում լինելը մեզ շեղի մեր մահկանացու ճամփորդության ընթացքում, մտածելով, թե արդյո՞ք մենք բավարար ջանքեր ենք գործադրել փրկվելու և վեհացվելու համար։

(Dale G. Renlund, “Do Justly, Love Mercy, and Walk Humbly with God,” Ensign or Liahona, Nov. 2020, 111)

Մարկոս 10.25 Ի՞նչ է նշանակում «ուղտն ասեղի ծակովն անցնէ» արտահայտությունը

Ոմանք հաստատում են, որ ասեղի այդ անցքը մի փոքր դուռ էր Երուսաղեմի պարսպի վրա, որով ներս մտնելու համար պահանջվում էր քերթել ուղտի սապատը: Չկա որևէ վկայություն, որ այդպիսի դուռ երբևէ գոյություն է ունեցել: Ուրիշներն էլ առաջարկում են, որ հունական տեքստում մի տառի փոխարինումը կփոխեր սուրբ գրության տեքստը` նշանակելով պարան, ոչ թե ուղտ, որը պիտի անցներ ասեղի անցքով: Սակայն, երբ Հիսուսը վկայակոչում է ասեղի անցքով անցնող ուղտին, հավանաբար չափազանցության օրինակ էր, կանխամտածված չափազանցության` ուսուցանելու, որ «դժուար է, որ հարստութիւն ունեցող մարդը Աստուծոյ արքայությունը մտնէ» ( Մատթեոս 19.23):

(Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 63)

Մարկոս 10.23-27 : Արդյո՞ք հարուստ մարդու համար բարդ է կամ նույնիսկ անհնարին՝ երկնքի արքայություն մտնելը

Մարկոս 10.27 հատվածի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունն ասում է. «Մարդկանց համար, ովքեր հույսը դնում են հարստությունների վրա, դա անհնար է, բայց անհնար չէ այն մարդկանց համար, ովքեր ապավինում են Աստծուն և թողնում ամեն բան հանուն ինձ, ինչի համար բոլոր այդ բաները հնարավոր են» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մարկոս 10․26 [ Մարկոս 10․27 , ծանուցում ա]):