Սեմինարիա
Մատթեոս 18․11-14


Մատթեոս 18․11-14

Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ողորմածությունը

Նկար
Blind man gains sight. Outtakes include Jesus anointing his eyes, and going to the pool of Siloam.

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ Ինքը և Իր Երկնային Հայրը սեր և հոգատարություն են դրսևորում բոլորիս հանդեպ: Այս դասի նպատակն է օգնել ձեզ զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարեկցող են և ցանկանում են փրկել յուրաքանչյուր մոլորված հոգուն:

Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էությունը

  • Ձեր կարծիքով, այս հայտարարություներից որոնք են լավագույնս նկարագրում, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչ են զգում մեղք գործած մարդկանց հանդեպ:

  1. Նրանց համար շատ հիասթափեցնող է մեղավորներին ներելը, բայց Նրանք կանեն դա, եթե մենք անկեղծորեն ապաշխարենք:

  2. Նրանք կնախընտրեին, որ մենք ապաշխարենք, որպեսզի Իրենք կարողանան մեզ ներել, սակայն Նրանք ուրախ են մեր ցանկացած ընտրության համար:

  3. Նրանք մեծ ուրախություն եմ ապրում մեղավորներին ներելով:

  • Ինչպե՞ս կարող է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էության ընկալումը ազդել մարդու ընտրությունների վրա:

Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ եք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էության մասին, և այդ գիտելիքն ինչպես կարող է ազդել ձեր կյանքի վրա:Երբ Փրկիչն աշակերտներին ուսուցանեց Աստծո զավակներին նեղացնելու կամ վնաս պատճառելու մեղքի լրջության մասին, Նա Իր գթառատ ցանկությունը հայտնեց «կորածը փրկելու և մեղավորներին ապաշխարության կանչելու» համար ( Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 18.11 [Մատթեոս 18.11-ում, ծանոթագրություն գ]):

Կարդացեք Մատթեոս 18.11-14-ը ՝ ուշադրություն դարձնելով, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչ են զգում հոգևորապես մոլորված մարդկանց հանդեպ:

  • Այս հատվածների ո՞ր բառերն ու արտահայտություններն են օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էությունը:

  • Ինչպե՞ս են մարդիկ հոգևորապես մոլորվում:

Այս հատվածների ճշմարտություններից մեկն այն է, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ողորմած են և ցանկանում են փրկել հոգևորապես մոլորվածներին:

Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը բացատրել է.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Դարեր շարունակ այս [կորած ոչխարի մասին] առակը ավանդաբար մեկնաբանվել է որպես կոչ՝ հետ բերելու կորած ոչխարին և օգնության հասնելու նրանց, ովքեր կորած են։ Թեև դա անշուշտ ճիշտ է և լավ, ես մտածում եմ, որ ավելին կարելի է գտնել այստեղ։

Հնարավո՞ր է, որ Հիսուսի առաջին և ամենակարևոր նպատակը լիներ Բարի Հովիվի գործի մասին սովորեցնելը։

Հնարավո՞ր է, որ Նա վկայում էր Աստծո մոլորված զավակների հանդեպ Իր սիրո մասին: …

Կարևոր չէ, թե ինչի արդյունքում եք դուք մոլորվում՝ ձեր իսկ սխալ ընտրությունների, թե այլ պատճառներով: …

Քանի որ Նա սիրում է ձեզ, Նա կգտնի ձեզ։ Նա ուրախությամբ կդնի ձեզ Իր ուսերին։ Եվ երբ ձեզ տուն բերի, Նա կասի մեկին ու բոլորին․ «Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ» [ Ղուկաս 15.6 ]:

(Dieter F. Uchtdorf, “He Will Place You on His Shoulders and Carry You Home,” Ensign or Liahona, May 2016, 102)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հիսուս Քիստոսն ուզում, որ մենք իմանանք, թե որքան գթասիրտ են Ինքը և մեր Երկնային Հայրը:

  • Նրանց գթառատ էության ընկալումն ինչպե՞ս կարող է մեզ այս պահին օգնել մեր կյանքում:

Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի գթառատ էության ապացույցը

Ավետարանական սկզբունքների մեր վկայությունը ամրապնդելու միջոցներից մեկն է՝ փնտրել իրական օրինակներ, որոնք ցուցադրում են դրանց ճշմարտացիությունը: Երբ դուք տեսնում եք ավետարանական սկզբունքների ապացույցները ուրիշների կյանքում, Սուրբ Հոգին կարող է ձեզ օգնել զգալ հույսն ու վստահությունը, որոնցով այդ սկզբունքները կարող են օրհնել նաև ձեր կյանքը: Հետևյալ առաջարկները կարող են ձեզ օգնել տեսնել հետևյալ ճշմարտության իրական օրինակները. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գթասիրտ են և ցանկանում են փրկել հոգևորապես մոլորվածներին:

Սուրբ գրություններում փնտրեք պատմություններ, որոնք ցույց են տալիս, թե որքան ներողամիտ և գթասիրտ են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Եթե դուք օգնության կարիք ունեք, ուսումնասիրեք հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսն էլ. Հովհաննես 8.1-11 , Ալմա 36.6-21 :

Կարող եք նաև դիտել հետևյալ տեսանյութերից մեկը կամ երկուսը. «Փրկիչն ուզում է ներել» (5:50) և «Խաղաղության սկզբունքներ. Ապաշխարություն» (2:57), որոնք կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում: Այս տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը կարեկցում և ներում նրանց, ովքեր մեր օրերում հոգևորապես մոլորված են:

1. Ձեր օրագրում նկարագրեք ձեր կողմից ընտրված օրինակները և պատասխանեք հետևյալ հարցերին:

  • Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ցանկանում, որ դուք սովորեք ձեր կողմից ընտրված օրինակներից:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչպե՞ս էր ցույց տալիս իր կարեկցանքը մոլորվածների հանդեպ:

Ձեր և ձեր ծանոթների կյանքում ավետարանական սկզբունքների օրինակներ փնտրելը կարող է առավել հզոր միջոց լինել՝ այդ սկզբունքների ճշմարտացիությունը զգալու համար:

2: Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Առանց անձնական մանրամասներով կամ անուններով կիսվելու՝ նկարագրեք ձեր ծանոթներին, ում կյանքը ապացուցում է, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գթասիրտ են մեր օրերում մոլորված մարդկանց հանդեպ:Մտածեք, թե ինչպես են այս օրինակներն օգնում ամրապնդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի գթասիրտ էության ձեր վկայությունը: Մտածեք, թե ինչու է ձեզ համար կարևոր իմանալ դա Նրանց մասին:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ում է ներկայացնում կորած ոչխարը Մատթեոս 18.12-13-ում :

Եսայիան բացատրել է. Մենք բոլորս ոչխարների նման մոլորվեցինք. Մենք՝ յուրաքանչյուրս դարձանք դեպի մեր սեփական ճանապարհը ( Եսայիա 53.6 , շեշտադրումն ավելացված է): Արդ, Բարի Հովիվի կողմից փրկության կարիք ունեցող կորած ոչխարը ներկայացնում է մեզանից յուրաքանչյուրին:

Ինչպե՞ս է Երկնային Հայրը վերաբերվում նրանց, ովքեր փորձում են հետևել Իրեն, բայց նորից ու նորից ընկնում են

Առաջին Նախագահության նախկին նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը օգնել է պատասխանել այս հարցին: Կարող եք դիտել «Չորս կոչում» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 3:07-4:49-ը:

//media.ldscdn.org/webvtt/general-conference/april-2013-general-conference/2013-04-3040-president-dieter-f-uchtdorf-en.vtt

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Մենք բոլորս տեսել ենք մանուկին քայլել սովորելիս։ Նա մի փոքր քայլ է անում ու երերում է։ Նա ընկնում է։ Արդյո՞ք մենք հանդիմանում ենք նրան նման փորձի համար։ Իհարկե, ոչ։ Ո՞ր հայրը կպատժի իր մանկիկին սայթաքելու համար։ Մենք խրախուսում ենք, ողջունում ենք և գովաբանում ենք, քանի որ յուրաքանչյուր փոքր քայլի հետ երեխան ավելի շատ է նմանվում ծնողներին։

Արդ, եղբայրներ, եթե համեմատենք Աստծո կատարելության հետ, մենք՝ մահկանացուներս, նկուն, անվստահ մանուկներ ենք։ Բայց մեր սիրող Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք ավելի շատ նմանվենք Իրեն և դա, իմ թանկագի՛ն եղբայրներ, պետք է լինի նաև մեր հավերժական նպատակը։ Աստված հասկանում է, որ մենք դրան հասնում ենք ոչ թե մի ակնթարթում, այլ քայլ առ քայլ:

Ես չեմ հավատում Աստծուն, ով սահմանում է իր կանոններն ու պատվիրանները միայն նրա համար, որ մենք չկարողանանք դրանք կատարել, և Նա պատժի մեզ: Ես հավատում եմ Երկնային Հորը, ով սիրող և հոգատար է և ուրախանում է հասակով մեկ կանգնելու և Նրա ուղղությամբ քայլելու մեր ջանքերի վրա: Նույնիսկ, երբ մենք ընկնում ենք, Նա հորդորում է մեզ չվհատվել, երբեք չհանձնվել կամ չփախչել մեզ բաժին ընկած ծառայության ոլորտից, այլ քաջանալ և շարունակել հավատալ:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Չորս կոչում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 58)

Երբ Աստված այսքան սիրող է, արդյո՞ք մենք պետք է ձգտենք պահել Նրա պատվիրանները՝ փրկվելու համար

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Որոշ մարդիկ գնահատում են Աստծո սերը, որովհետև նրանք հույս ունեն, որ Նրա սերն այնքան մեծ է և այնքան անվերապահ է, որ այն գթասրտորեն կարդարացնի այն, որ իրենք չեն հնազանդվում Նրա օրենքներին: …

Եթե մարդը հասկանում է Հիսուսի ուսմունքները, նա չի կարող եզրակացնել, որ մեր սիրող Երկնային Հայրը կամ Նրա աստվածային Որդին հավատում են, որ Իրենց սերը կարող է փոխարինել Իրենց պատվիրաններին: …

«Ոչ թէ ամեն ինձ Տէր, Տէր ասողը կմտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է» ( Մատթեոս 7:21):

(Դալլին Հ. Օուքս, «Սեր և օրենք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 26, 28)