Սեմինարիա
Մատթեոս 14.22-33


Մատթեոս 14.22-33

«Մի վախենաք»

Նկար
Jesus Christ depicted walking on the sea of Galilee toward a small fishing boat. The Apostles are in the fishing boat and are watching Christ walk toward them. There are storm clouds in the sky.

Հիսուս Քրիստոսը քայլեց ջրի վրայով և Պետրոսին առաջարկեց նույնն անել: Երբ Պետրոսը տեսավ փոթորիկը և ալիքները, նա սկսեց սուզվել ու խնդրել Փրկիչին օգնել իրենց: Այս դասը կարող է օգնել ձեզ հետևել Պետրոսի օրինակին և դիմել Փրկիչին, երբ վախենում եք կամ ճնշված եք:

Հիսուսը կարող է հանգստացնել մեզ կյանքի փոթորիկների ժամանակ

Նկար
Jesus Christ depicted walking on the water of the Sea of Galilee. The Apostle Peter is in the water. Christ is extending His hand to Peter to prevent Peter from sinking.

Այս նկարը պատկերում է մի սարսափելի պահ Պետրոս առաքյալի կյանքից: Մատթեոս 14.30 հատվածն ասում է. «[Պետրոսը] վախեցավ, եւ երբոր սկսեց ընկղմուիլ, աղաղակեց եւ ասեց, Տէր, փրկիր ինձ»:

  • Ներկայիս ինչպիսի՞ իրավիճակներ կարող են երիտասարդներին ստիպել զգալ այն, ինչ Պետրոսն էր զգում:

  • Կա՞ արդյոք մի բան ձեր կյանքում, որ ստիպում է ձեզ վախենալ կամ զգալ, որ դուք սուզվում եք:

Մտածեք մի պահ, թե ում եք սովորաբար դիմում օգնության և խաղաղության համար, երբ այսպիսի զգացումներ եք ունենում:Հրաշքով 5000 մարդու կերակրելուց հետո Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին «նավով ուղարկեց Գալիլեայի ծովի մյուս ափը» ( Մատթեոս 14.22):

Կարդացեք Մատթեոս 14.23-33-ը՝ փնտրելով Փրկիչի մասին այն ճշմարտությունները, որոնք կարող են մեզ օգնել դիմել Նրան, երբ մենք վախենում ենք կամ զգում ենք՝ կարծես սուզվում ենք: Ուշադիր եղեք Սուրբ Հոգուց եկած մտքերի ու զգացմունքների հանդեպ: Նա կարող է ձեզ օգնել հասկանալ, թե ինչպես են այս ճշմարտությունները վերաբերում ձեր իրավիճակին: Գրեք բացահայտված ճշմարտությունները ձեր օրագրում կամ սուրբ գրություններում: (Նշում. «Չորրորդ պահը» առավոտյան ժամը 3:00-6:00 ընկած ժամանակահատվածն է)

Answer the following questions in your study journal:

1:

  • Ի՞նչ ճշմարտություն սովորեցիք այս պատմությունից:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոս մասին, որ կարող է ձեզ օգնել դիմել Նրան, երբ վախեցած կամ ճնշված եք:

Կենտրոնացեք Փրկիչի վրա

Պետրոսի օրինակն ուսուցանում է մեզ, թե ինչի վրա պետք է կենտրոնանանք: Հիշեք, թե ինչ կատարվեց Պետրոսի հետ, երբ նա կենտրոնացած էր Հիսուս Քրիստոսի վրա, և ինչ պատահեց, երբ նա փոխեց իր կենտրոնացումը փոթորիկի վրա (տես հատվածներ 28-31): Թերթիկի վրա գրեք որևէ բան, որ վախեցնում է ձեր ներկայում կամ ապագայում: Այդ թուղթը տեղադրեք ձեր ձախ կողմում: Հիմա Հիսուս Քրիստոսի նկարը կամ Նրա մասին հիշեցնող որևէ բան տեղադրեք ձեր աջ կողմում: Տեղափոխեք ձեր կենտրոնացումը մի կողմից մյուսը:

2:

  • Կենտրոնանալով Հիսուս Քրիստոսի և Նրա զորության ու սիրո հանդեպ հավատքի վրա՝ ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ դժվար պահերին:

  • Ինչպե՞ս կարող ենք կենտրոնանալ Փրկիչի վրա մարտահրավերների ժամանակ:

Կարող եք դիտել «Գտեք Քրիստոսին դժվար պահերին» տեսանյութը (4:35) ChurchofJesusChrist.org-ում՝ փնտրելով, թե տեսանյութում ներկայացված երիտասարդն ինչ արեց՝ դժվար պահերին Հիսուս Քրիստոս վրա կենտրոնանալու համար:

Նկար
Jesus Christ depicted walking on the water of the Sea of Galilee. The Apostle Peter is in the water. Christ is extending His hand to Peter to prevent Peter from sinking.

Այս դասը ամփոփելու համար գրեք ձեր տպավորությունները: Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին և մենք ինչո՞ւ պետք է դիմենք Նրան, երբ սուզվում ենք: Ի՞նչ եք պատրաստվում անել՝ Նրան դիմելու համար:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս է մեր կյանքը փոխվում, երբ մենք կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի վրա

Նախագահ Հովարդ Վ. Հանթերն (1907-95) ուսուցանել է.

Նկար
Howard W. Hunter

Ես խորապես համոզված եմ, որ եթե որպես անհատներ, որպես ընտանիքներ, համայնքներ և ազգեր, մենք կարողանանք Պետրոսի նման սևեռել մեր հայացքները Հիսուսի վրա, մենք նույնպես կկարողանանք հաղթանակած քայլել «անհավատության մեծացող ալիքների» վրա և մնալ «անվախ` կասկածի բարձրացող ալիքների մեջ»: Բայց, եթե մենք հեռացնում ենք մեր հայացքը նրանից, ում մենք պետք է հավատանք, քանի որ դա շատ հեշտ է անել, և աշխարհը մեծապես գայթակղվում է անել դա, եթե մենք նայում ենք մեր շուրջը գտնվող սարսափելի և կործանարար տարրերի զորությանը և ցասմանը, նրան նայելու փոխարեն, ով կարող է օգնել և փրկել մեզ, ապա մենք անխուսափելիորեն կընկղմվենք տարաձայնությունների, վշտի և հուսահատության ծովում:

(Հովարդ Վ․ Հանտեր, «Փարոսը խաղաղության նավահանգստում», Ensign, նոյեմբոր 1992, 19)

Մատթեոս 14․27 Ինչպե՞ս կարող ենք «քաջ լինել» դժվարության պահին:

Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է.

Նկար
Howard W. Hunter

Մենք չենք կարող «ուրախ [լինել]» [ Վարդապետություն և Ուխտեր 68.6 ] և թաղվել վախի մեջ։ Ուրախությունն ու վախը չեն կարող միաժամանակ գոյատևել:

Ուրախ լինել՝ նշանակում է վստահել [Հիսուս Քրիստոսին], երբ գործերը մեր ծրագրածի նման չեն ընթանում։ Դա նշանակում է՝ շարունակել, երբ կյանքի դժվար ցնցումները և առաջադրանքները մեզ անսպասելի ուղղություններով են տանում, երբ ողբերգությունը և դժվարությունները խորտակում են մեր երազանքները: Սակայն Տերը հիշեցնում է մեզ․ «Այս աշխարհում ձեր ուրախությունը լիակատար չէ, բայց ինձանով ձեր ուրախությունը լիակատար է» ( Վարդապետություն և Ուխտեր 101.36):

(Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Հիսուս Քրիստոսն է պատասխանը» [երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվարի 8, 2019թ․], 1-2)

Վախն ինչպե՞ս կարող է ստիպել մեզ կորցնել Փրկիչի կողմից առաջարկված օրհնությունները

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, կիսվել է հետևյալ հայտարարությամբ.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Այս հոգևոր պատմությունը մեզ հիշեցնում է այն մասին, որ առաջին քայլը, որը մեզ տանում է Քրիստոսի մոտ կամ Նա է գալիս է մեզ մոտ, կարող է մեզ համար իսկապես սարսափելի լինել: Չպետք է այդպես լինի, բայց երբեմն պատահում է։ Ավետարանի ամենամեծ արտասովոր երևույթն այն է, որ մեզ առաջարկվող օգնության և անվտանգության աղբյուրը մի բան է, որից մենք կարող ենք փախչել մեր մահկանացու անհեռատեսության պատճառով։ Ես տեսել եմ, թե ինչպես տարբեր պատճառներով լսողները փախչում են մկրտվելուց, երեցները փախչում են միսիայի կանչն ընդունելուց, սիրահարները փախչում եմ ամուսնանալուց, երիտասարդ զույգերը փախչում են ընտանիք և ապագա կառուցելուց: Շատ հաճախ մեզնից շատ շատերը փախչում ենք հենց այն բաներից, որոնք կօրհնեն, կփրկեն և կհանգստացնեն մեզ։ Շատ հաճախ մենք նայում ենք ավետարանական պարտավորություններին և պատվիրաններին որպես բաների, որոնցից պետք է խուսափել, իսկ հետո հրաժարվել:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Եկեք ինձ մոտ» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, հունվարի 2, 1997], 8, speeches.byu.edu)