Սեմինարիա
Մատթեոս 14.13-21, Հովհաննես 6.5-14


Մատթեոս 14.13-21, Հովհաննես 6.5-14

Հիսուսը կերակրեց հինգ հազար մարդու

Նկար
Jesús bendice los panes y los peces para dar de comer a las personas que se congregaron para oír Sus enseñanzas.

Երբ Հիսուս Քրիստոսն իմացավ, որ Հովհաննես Մկրտիչը գլխատվել էր, Նա Իր առաքյալների հետ մեկուսի մի վայր գնաց: Մարդկանց մի մեծ բազմություն հետևեց նրանց: Չնայած Փրկիչը տառապում էր, Նա կարեկցանք ցուցաբերեց ամբոխի նկատմամբ և ուսուցանեց ու կերակրեց մարդկանց՝ 5000 տղամարդու, նաև՝ կանանց և երեխաների: Այս դասը կարող է օգնել ձեզ լինել Հիսուս Քրիստոսի նման ավելի կարեկցող և անձնուրաց: Այն նաև կօգնի ձեզ համոզվել, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ ձեր համեստ նվիրատվությունները բավարար կլինեն:

Ի՞նչ խորհուրդ կտայիք

Կարդացեք հետևյալ երկու սցենարները և ընտրեք, թե այս դասն ուսումնասիրելիս որի վրա եք կենտրոնանալու: Մտածեք, թե ինչ կասեիք՝ Ռոջերին կամ Քլերին օգնելու համար:

  1. Ձեր ընկեր՝ Ռոջերը շատ մտերիմ էր իր զարմիկի հետ, ով անսպասելիորեն մահացավ: Ամեն անգամ, երբ փորձում էիք այցելել Ռոջերին, նա ասում էր, որ ցանկանում է մենակ մնալ: Բազմաթիվ փորձերից հետո նա վերջապես ձեզ ներս է թողնում: Երբ նա սկսում է անկեղծանալ, ասում է. «Իսկապես դժվար է ինձ համար: Ինչպե՞ս կարող եմ դա հաղթահարել»:

  2. Ձեր ընկերուհի Քլերը կանչվել է նախագահելու Երիտասարդ կանանց իր դասարանը: Նա արդեն չափազանց զբաղված է և զգում է, որ իր դասարանի մյուս երիտասարդ կանայք ավելի մարդամոտ են և ավելի լավ կանեն իր գործը: Իր մտահոգություններով Քլերը կիսվում է ձեզ հետ և ասում է. «Ես վստահ չեմ, որ կարող եմ անել այս գործը»:

Այս դասի ժամանակ փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեկին, ով Ռոջերի կամ Քլերի նման զգացումներր ունի: Եվ որ ավելի կարևոր է՝ ձեր սրտում աղոթեք, որպեսզի Երկնային Հայրը հայտնի ձեզ, թե այս ճշմարտություններն ինչպես կարող են օգնել ձեզ և նրանց, ում սիրում եք:5000 մարդու կերակրելու մասին պատմությունը պարունակում է սկզբունքներ, որոնք կարող են ձեզ օգնել նման իրավիճակներում: Ուսումնասիրեք ձեր կողմից ընտրված սցենարին համապատասխանող մասը: Ուսումնասիրելուց հետո կիսվեք ձեր սովորածով:

Սցենար 1. Ռոջեր. Ի՞նչը կարող է օգնել ինձ հաղթահարել դժվար ժամանակները ( Մատթեոս 14.13–23)

Մատթեոս 14.1-12-ից մենք սովորել ենք, որ Հովհաննես Մկրտիչը գլխատվեց Հերովդեսի կողմից: Պատկերացրեք, թե Հիսուսն ինչպիսի զգացմունքներ կարող էր ունենալ, երբ Նա լսեց, որ Իր ընկերը և զարմիկը գլխատվել է:

Ուսումնասիրեք, թե Փրկիչն ինչ արեց Մատթեոս 14.13-23-ում՝ փնտրելով և նշելով հետևյալ սկզբունքի վկայությունը. Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ կարեկցանք ցուցաբերելով և ուրիշներին ծառայելով, նույնիսկ եթե մենք ինքներս դժվարություններ ունենք: : Նկատի ունեցեք, որ «անապատ տեղը» ( հատված 13) մեկուսի մի վայր է, իսկ «կերակուրը» ( հատված 15)՝ «ուտելիքն է»:

  • Ի՞նչ եք գտել այս հատվածներում, որն ապացուցում է այս սկզբունքը:

  • Հիսուսն ի՞նչ արեց նույնիսկ այն բանից հետո, երբ իմացավ, որ Հովհաննես Մկրտիչը սպանվել էր:

  • Տիրոջ անձնուրաց ծառայությունն ինչպե՞ս կարող է օգնել դժվարության միջով անցնող մարդուն:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք Քրիստոսանման բնավորություն զարգացնել.

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Բնավորությունը բացահայտվում է նաև այլ մարդկանց տառապանքը հասկանալու ուժի մեջ, երբ մենք ինքներս ենք տառապում, ուրիշների քաղցը նկատելու ունակության մեջ, երբ մենք ենք սոված, և ուրիշների հոգևոր հոգևարքի ժամանակ օգնության հասնելու և կարեկցանք ցուցաբերելու զորության մեջ, երբ ինքներս ենք գտնվում հոգևոր աղետի մեջ: Այսպիսով, բնավորությունը բացահայտվում է ուրիշներին տեսնելով և հասնելով, այն ժամանակ, երբ բնական արձագանքը բնազդով պետք է լինի եսակենտրոն և դեպի ներս ուղղված:

Իսկապես, մեզ համար, որպես մահկանացուներ, հնարավոր է ձգտել արդարակեցությամբ ստանալ հոգևոր պարգևներ, որոնք կապված են ուրիշներին օգնության հասնելու և այլ մարդկանց պատշաճ արձագանքելու կարողության հետ, ովքեր դիմակայում են նույն դժվարությանը կամ ձախորդությանը, որն անմիջականորեն և ուժգնորեն ճնշում է մեզ:

Մենք չենք կարող ձեռք բերել այդպիսի կարողություն միայն կամքի ուժով կամ անձնական վճռականությամբ: Ավելի շուտ մենք «Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմածության և շնորհի» կարիքն ունենք և կախում ունենք դրանցից ( 2 Նեփի 2.8):

Երբ պատրաստվեք կիսվել Ձեր սովորածով, մտածեք փորձառությունների մասին, երբ ծառայել եք ուրիշներին:

  • Ձեր կարծիքով, Քրիստոսանման ծառայությունն ինչպե՞ս կարող մեզ օգնել մեր սեփական դժվարությունների ժամանակ:

Սցենար 2. Քլեր. Արդյո՞ք իմ ջանքերը բավարար են՝ Տիրոջ խնդրանքը կատարելու համար ( Հովհաննես 6․5-14)

Երբ Հիսուսը և Իր աշակերտները տեսան մոտեցող բազմությանը, աշակերտները վախեցան, որ իրենք չունեին բավարար ուտելիք՝ նրանց կերակրելու համար:

Ուսումնասիրեք 5000 մարդու կերակրելու մասին պատմությունը, որը ներկայացված է Հովհաննես 6.5-14 հատվածներում՝ փնտրելով և նշելով հետևյալ սկզբունքի վկայությունը. Երբ մենք Փրկիչին առաջարկում ենք մեր ողջ ունեցածը, Նա կարող է բազմապատկել մեր ջանքերը, որպեսզի մենք կարողանանք իրականացնել Նրա կողմից դրված նպատակները:

  • Ի՞նչ եք գտել այս հատվածներում, որն ապացուցում է այս սկզբունքը:

  • Ձեր կարծիքով, աշակերտներն ու երիտասարդ տղան ի՞նչ էին զգում, տեսնելով, թե իրենք ինչ ունեին՝ համեմատած նրան, ինչ հարկավոր էր:

Կարդացեք Երիտասարդ կանանց Գերագույն Նախագահության առաջին խորհրդական քույր Միշել Դ. Քրեյգի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Sister Michelle D. Craig, first counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացում, որ ձեր տաղանդներն ու պարգևները շատ քիչ են՝ ստացած հանձնարարությունը կատարելու համար: Ես ունեցել եմ: Բայց ես և դուք կարող ենք տալ Քրիստոսին այն, ինչ ունենք, և Նա կբազմապատկի մեր ջանքերը: Այն, ինչ դուք կարող եք տալ, ավելի քան բավարար է, նույնիսկ ձեր մարդկային գործոնով և թույլ կողմերով հանդերձ, եթե ապավինեք Աստծո շնորհին:

(Միշել Դ․ Քրեյգ, «Սուրբ դժգոհություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 54):

  • Տարբեր եղանակներով ինչպե՞ս կարող ենք «Քրիստոսին տալ այն, ինչ ունենք»:

  • Ի՞նչ սովորեցիք այս պատմությունից, որը կարող է օգնել մեկին, ով անհանգստանում է, որ իր տվածը կարող է բավարար չլինել:

Երբ պատրաստվեք կիսվել ձեր սովորածով, հիշեք ձեր կամ ուրիշների կյանքից մի օրինակ, երբ տեսել եք, թե Փրկիչն ինչպես է ավելացնում որևէ մեկի ջանքերը՝ Իր գործը կատարելու համար:Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել Հիսուսի օրինակը, որպեսզի օգնեք ձեր ընկերոջը ձեր կողմից ընտրված սցենարում:

1: Ձեր օրագրում նամակ գրեք ձեր ընկերոջը (Ռոջերին կամ Քլերին), որը կներառի հետևյալ մասերը.

  • Կիսվեք, թե ինչ կուզեիք, որ նա իմանար Հիսուս Քրիստոսի մասին և զգար Նրա հանդեպ:

  • Բացատրեք, թե նրանք ինչ կարող են անել Տիրոջ օրինակին հետևելու և Նրա զորությանը հասնելու համար:

  • Ներառեք սուրբ գրություններից առնվազն մեկ արտահայտություն կամ ձեր կողմից ուսումնասիրած մեջբերում:

  • Կիսվեք անձնական փորձառությամբ կամ վկայությամբ՝ ձեր ուսուցանածն ավելի համոզիչ դարձնելու համար:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Քանի՞ մարդու կերակրեց Հիսուսը

Մարկոս 6.44 -ի հունարեն տեքստը պարզաբանում է, որ «հինգ հազար մարդ» արտահայտությունը նշանակում էր հինգ հազար տղամարդ: Մատթեոս 14.21 հատվածն ապացուցում է դա՝ ավելացնելով «բացի կանանցից և երեխաներից» նախադասությունը:

(Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողների համար [2014], 115)

Մեկ այլ առիթով Հիսուսը կերակրել է 4000 տղամարդու՝ բացի կանանցից և երեխաներից: (Տես Մատթեոս 15.32-38 , Մարկոս 8.1-9):

Ուրիշներին օգնելն ինչպե՞ս է հզորացնում ինձ

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է.

Նկար
Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Մենք պարտավոր ենք նկատել մյուսների նեղությունները և փորձենք օգնել: Դա հատկապես դժվար կլինի, երբ մենք ինքներս լուրջ փորձության մեջ լինենք։ Բայց մեկ ուրիշի բեռը թեկուզ մի փոքր թեթևացնելիս մենք կհայտնաբերենք, որ գոտեպնդվել ենք և խավարի մեջ նշմարում ենք լույսը։

(Հենրի Բ. Այրինգ, «Փորձված, ստուգված և հղկված», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 98)

Արդյո՞ք Հիսուսը կարող է բազմապատկել իմ ջանքերը

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Մի անհանգստացեք, թե վերջանում է ձեզ օգնելու Քրիստոսի կարողությունը: Նրա շնորհը բավարար է: Դա է Հիսուսի` 5000 մարդու կերակրելու հոգևոր և հավերժական դասը:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Հիսուսին վստահելով [2003], 73)