Սեմինարիա
Մարկոս 2.1-12


Մարկոս 2.1-12

Հիսուսը բժշկում է անդամալույծ մարդուն

Նկար
Jesus Christ looking at a man lying on the ground before Him. The man is wrapped in a blanket and is suffering from palsy. The sick man was lowered by friends through a hole in the roof in hopes of being healed. Christ is portrayed extended His hands toward the man. Several other apostles or disciples are with Christ.

Հիսուսը ցուցադրեց ֆիզիկապես և հոգեպես բժշկելու Իր ունակությունը՝ բուժելով կաթվածահար մի մարդու և ներելով նրա մեղքերը: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, որ Փրկիչը կարող է բժշկել բոլոր տեսակի տկարությունները:

Պատկերացրեք, որ ձեր սիրելիներից մեկը տառապում է կյանքի համար վտանգավոր հիվանդությամբ, որը պահանջում է մասնագիտացված բուժում, և կա միայն մեկ բժիշկ, ով կարող է բուժել ձեր հիվանդին: Ինչի՞ եք պատրաստ օգնություն ստանալու համար: Ի՞նչ կանեիք, եթե բժիշկը ժամանակ չունենար կամ, եթե նա ապրեր մեկ այլ երկրում:

Մարդիկ կարող են մեծ ջանքեր գործադրել, որպեսզի իրենց կամ իրենց հարազատների համար բուժում ստանան: Մինչ ֆիզիկական հիվանդությունը հաճախ կարող է բուժվել հմուտ մասնագետների կողմից, կան հոգևոր արատներ, որոնք կարող է լիովին բուժել միայն Հիսուս Քրիստոսը: Ձեր օրագրում թվարկեք դրանցից մի քանիսը:

Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեզ և ձեր հարազատներին գալ Քրիստոսի մոտ և ստանալ օգնություն, որը միայն Նա կարող է տալ:

Որպեսզի ավելի շատ բան սովորեք ուսումնասիրվող պատմությունից, կարդացեք այն դրա տարբեր գործող անձերի տեսանկյունից: Կարդալիս հաճախ դադար տվեք և փորձեք պատկերացնել, թե այդ մարդն ինչ կարող էր զգալ կամ մտածել պատմության տարբեր պահերին:

Այս ունակությունը զարգացնելու համար Քափառնայումում Քրիստոսի քարոզի մասին պատմությունն ուսումնասիրելիս ընտրեք հետևյալ մարդկանցից մեկին և կենտրոնացեք նրա վրա.

  • Կաթվածահար մարդ (այս պատմության մեջ «անդամալույծ» բառը նշանակում է, որ նա կաթվածահար էր)

  • Կաթվածահար մարդուն տանող չորս մարդկանցից մեկը

  • Տան մեջ Հիսուսին լսող մարդկանցից մեկը

Կարդացեք Մարկոս 2.1-3 հատվածները՝ պատկերացնելով, որ դուք այն մարդն եք, ում վրա դուք կենտրոնացել եք:

  • Ինչպիսի՞ մարտահրավերների կարող էր հանդիպել այդ մարդը:

  • Ձեր կարծիքով, այդ մարդն ի՞նչ էր տեսնում, լսում, մտածում և զգում:

  • Այդ մարդն ի՞նչ էր սպասում Հիսուս Քրիստոսի հետ իր հանդիպումից:

Կարդացեք Մարկոս 2.4-ը՝ փնտրելով, թե կաթվածահար մարդուն տանող մարդիկ ինչ արեցին՝ նրան Հիսուս Քրիստոսի մոտ բերելու համար: Դուք կարող եք նաև դիտել «Հիսուսը ներում է մեղքերը և բուժում է անդամալույծ մարդուն» տեսաֆիլմը, (0:00-1:07-ը), որը դուք կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ձեր կարծիքով, ձեր ընտրած մարդն ի՞նչ էր մտածում և զգում պատմության այդ պահին: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ էին նրանք ուզում, որ Հիսուսն աներ կամ ասեր:

Կարդացեք Մարկոս 2.5 հատվածը և գտեք, թե Հիսուսն ինչ ասաց այդ մարդուն:

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Sometimes spiritual illness comes as a result of sin or emotional wounds. …

Even the deepest spiritual wounds—yes, even those that may appear to be incurable—can be healed.

My dear friends, the healing power of Jesus Christ is not absent in our day.

The Savior’s healing touch can transform lives in our day just as it did in His. If we will but have faith, He can take our hands, fill our souls with heavenly light and healing, and speak to us the blessed words, “Rise, take up thy bed, and walk” [ John 5:8 ].

(Dieter F. Uchtdorf, “Bearers of Heavenly Light,” Ensign or Liahona, Nov. 2017, 78)

  • Հատված 5 -ում Փրկիչի խոսքերն ինչո՞ւ կարող էին զարմանալի թվալ ձեր կողմից ընտրված մարդու համար:

Այդ իրադարձությանը ներկա մարդկանցից մի քանիսը կասկածի ենթարկեցին մեղքեր ներելու Փրկիչի իշխանությունը: Կարդացեք Մարկոս 2.6-12-ը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ արեց՝ ներելու Իր իշխանությունը ցուցադրելու համար: «Մարդու Որդին» արտահայտությունը հատված 10 -ում վերաբերում է Հիսուս Քրիստոսին՝ որպես «Մարդ Սրբության», այսինքն Հայր Աստված (տես Մովսես 6.57): Կարող եք նաև դիտել «Հիսուսը ներում է մեղքերը և բուժում է անդամալույծ մարդուն» տեսանյութը 1:07-2:57-ը:

  • Մտածեք այն մարդու մասին, որի վրա կենտրոնացել եք այս պատմության մեջ: Ձեր կարծիքով, այդ մարդն ինչպե՞ս արձագանքեց Փրկիչի ասածին և արածին:

  • Ի՞նչ իմացաք Փրկիչի մասին՝ կենտրոնանալով պատմության գործող անձանցից մեկի վրա:

Այս պատմությունն ուսումնասիրելիս դուք կարող եք բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը զորություն ունի բժշկելու մեզ հոգևորապես և ֆիզիկապես:

Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը վկայել է հոգևոր հիվանդություն բուժելու Փրկիչի զորության մասին:

1. Complete the following activity in your study journal using at least five sentences:

  • Որո՞նք են հոգևոր վերքերի օրինակները, որոնք Փրկիչը կարող է բուժել:

  • Գիտելիքը, որ Նա կարող է բուժել հոգևոր վերքերը, ինչպե՞ս է օրհնում ձեր կյանքը:

Խորհեք այս ճշմարտության հետ առնչվող հետևյալ հարցերի շուրջ: Կարող եք ձեր մտքերը գրի առնել ձեր օրագրում:

  • Արդյոք ձեր կյանքում կա՞ն հոգևոր վերքեր, որոնք բուժման կարիք ունեն:

  • Ինչպե՞ս կարող ենք փնտրել Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը:

  • Արդյոք գիտե՞ք որևէ մեկին, ով Հիսուս Քրիստոսի բժշկող զորության կարիքն ունի: Դուք ի՞նչ կարող եք անել, որ օգնեք նրանց հասնել այդ զորությանը:

Վկայություն բերեք Հիսուս Քրիստոսի՝ յուրաքանչյուրիս հանդեպ սիրո և մեզ բժշկելու Նրա զորության մասին:

Այս տարի այլ պատմություններ ուսումնասիրելիս կարող եք օգտագործել տարբեր գործող անձանց վրա կենտրոնանալու այս ունակությունը: Օգտակար կլինի հատվածը կարդալ մի քանի անգամ՝ ամեն անգամ մտածելով, թե պատմության տարբեր գործող անձինք ինչ կարող էին սովորել:

1: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժությունը՝ օգտագործելով առնվազն հինգ նախադասություն.

Պատկերացրեք, որ այն մարդն, ում վրա դուք կենտրոնացել եք, ցանկացավ ընկերոջը նկարագրել, թե նա ինչ տեսավ կամ զգաց այդ օրը: Գրեք ձեր օրագրում, թե ինչպես եք պատկերացնում նրա պատմությունը: Ներառեք այն, ինչը, ձեր կարծիքով, նա սովորեց կամ զգաց Հիսուս Քրիստոսի վերաբերյալ:

Ընտրեք Սկսել հանձնարարությունը կոճակը կամ Ներկայացնել ներդիրը՝ ձեր աշխատանքը մուտքագրելու համար: Կարող եք տեսագրել ձեզ՝ այդ մարդու տեսանկյունից այս պատմությունը նկարագրելիս կամ կարող եք ուղղակի տպել ձեր պատասխանը՝ առնվազն հինգ նախադասությամբ: