Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 2


Վարդապետության սերտման կրկնություն 2

Անգիր սովորեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Նկար
Teen girl talking to two other teens.

Սուրբ գրությունների հղումները և դրանց ուսուցանածն անգիր սովորելը կարող է շատ օգտակար լինել ձեզ համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների համար:

Օգտագործեք սուրբ գրությունները՝ ավետարանով կիսվելու համար

Պատկերացրեք, որ դուք քննարկում եք կրոնական համոզմունքները ձեր ընկեր՝ Սիլվիայի հետ: Նա հաճախում է տեղի քրիստոնեկան եկեղեցի և ջանասիրաբար ուսումնասիրում է Աստվածաշունչը: Սիլվիան հարցնում է ձեզ՝ Հիսուս Քրիստոսի, մկրտության և քահանայության վերաբերյալ ձեր համոզմունքների մասին:

  • Որքա՞ն վստահ կլինեք՝ Սիլվիայի հարցերին պատասխանելիս: Ինչո՞ւ:

  • Վարդապետությունների սերտման հատվածները և դրանց հիմնական արտահայտություններն իմանալը որքա՞ն օգտակար կարող է լինել այս իրավիճակում:

  • Ո՞ր իրավիճակներում է սուրբ գրությունների հատվածներն իմանալը բավականաչափ օգտակար եղել՝ դրանք օգտագործելու համար:

Այս դասը կարող է ձեզ օգնել պատրաստվել նմանատիպ իրավիճակներին և խորհել հետևյալ վարդապետությունների սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանած ճշմարտությունների շուրջ: Կարող եք նշել այս հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները, եթե մինչև հիմա դա չեք արել:

Սուրբ գրքերի հղումներ

Սուրբ գրությունների հիմնական արտահայտություններ

Ղուկաս 2.10-12

«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:

Հովհաննես 3.5

«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»:

Հովհաննես 3․16

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:

Մատթեոս 5.14–16

«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»:

Մատթեոս 11.28–30

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

Մատթեոս 16.15–19

Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»:

Հովհաննես 7.17

«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։

Մատթեոս 22.36–39

«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։

Ղուկաս 22.19-20

Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Հովհաննես 17.3

«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։

Ղուկաս 24.36–39

«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»

Հուշաթերթեր

Ըստ հետևյալ հրահանգների, դուք պետք է ուսումնասիրության համար ընտրեք վեց հղումներ՝ դրանց հիմնական արտահայտություններով: Եթե դուք ընտրում եք ավելին, ապա դուք կարող եք համապատասխանեցնել այս վարժությունը այնպես, որ ստեղծեք բավարար քանակով հուշաթերթեր:

Օգտագործելով թղթի կտորի ամբողջ կողմը նկարեք երկու սյունակներ՝ երեքական նույն չափսի վանդակներով: Շրջեք թուղթը և արեք նույնը մյուս կողմում: Ընտրեք հուշաթերթեր ստեղծելու հետևյալ եղանակներից մեկը, որը ձեզ կօգնի մտապահել սուրբ գրությունների այս հղումները և հիմնական արտահայտությունները:

Տարբերակ Ա. Նկարով հուշաթերթեր

  1. Թղթի մի կողմում գրեք որևէ վանդակում ընտրված սուրբ գրության հղումը:

  2. Շրջեք թերթը: Մյուս կողմի նույն վանդակում նկարեք մի հասարակ պատկեր, որը կօգնի ձեզ մտապահել հղման հիմնական արտահայտությունը: Օրինակ՝ Մատթեոս 5.14-16 հատվածների համար դուք կարող եք նկարել հետևյալի նման մի բան, որպեսզի կարողանաք հիշել «Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին» հիմնական արտահայտությունը:

    Նկար
    Illustration of people with a lightbulb. One person is alone representing letting your light shine.

    Կրկնեք այս քայլերը վարդապետությունների սերտման յուրաքանչյուր ընտրված հատվածի համար:

Տարբերակ Բ. Հղման և հիմնական արտահայտության հուշաթերթիկներ

Ձեր օրագրում նորից գրեք վարդապետությունների սերտման ընտրված հատվածներից յուրաքանչյուրը այնպես, որ այն օգնի ձեզ ավելի լավ հասկանալ հատվածի ուղերձը: Օրինակ՝ կարող եք նորից գրել Հովհաննես 3.5 հատվածը հետևյալ կերպով. «Հիսուսն ասաց, որ դուք չեք կարողանա մտնել Աստծու արքայություն առանց մկրտվելու և Սուրբ Հոգու պարգևը ստանալու»:

  1. Թղթի մի կողմի յուրաքանչյուր վանդակում գրեք մեկական հղում:

  2. Շրջեք թերթը և մյուս կողմի համապատասխան վանդակում գրեք (աղյուսակում ցուցադրված) սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը: Արեք դա յուրաքանչյուր վանդակի համար:

Կտրեք հատվածները հուշաթերթերի և օգտագործեք դրանք՝ այս հղումները և արտահայտությունները մտապահելու համար: Կարող եք օգնություն խնդրել ձեր ընտանիքի անդամներից և ընկերներից:

1: Կարող եք ձեր հուշաթերթերի լուսանկարով կիսվել ձեր ուսուցչի հետ: Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին։

  • Ձեր կարծիքով ո՞ր հատվածները և հիմնական արտահայտությունները առավել օգտակար կլինեին Սիլվիայի համար և ինչո՞ւ:

  • Փրկիչի մասին ո՞ր ճշմարտություններով կկիսվեիք նրա հետ՝ այս հատվածներից օգտվելով:

  • Ո՞ր եղանակներն են ձեզ օգնում մտապահել սուրբ գրությունների հղումները և ճշմարտությունները: