Սեմինարիա
Ղուկաս 2.1-14


Ղուկաս 2.1-14

«Այսօր ձեզ համար Փրկիչ ծնուեցաւ․․․»

Նկար
Սուրբ ծննդյան տեսարան

Հովսեփն ու Մարիամը ճամփորդեցին Բեթլեհեմ, որտեղ ծնվեց Հիսուսը: Բեթլեհեմի մոտակայքում գտնվող հովիվներին հրեշտակը հայտնեց Փրկչի ծնունդի մասին (տես Ղուկաս 2.9-12) և «եւ յանկարծակի … եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում. Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն» (Ղուկաս 2.13-14): Այս դասի նպատակն է՝ օգնել ձեզ վերանայել Փրկչի ծնունդի հետ կապված իրադարձությունները և ծանոթացնել ձեզ Ղուկաս 2.10-12 վարդապետության սերտման հատվածում ուսուցանված վարդապետության հետ: Դուք կուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի դերը՝ որպես Փրկիչ, և կսովորեք, թե Նա ինչից է փրկում ձեզ, որպեսզի հրեշտակների նման կարողանաք փառավորել և գովաբանել Աստծուն՝ Իր Որդու պարգևի համար:

Սուրբ ծնունդ

  • Ո՞րոնք են Սուրբ ծնունդին վերաբերող ձեր սիրելի մանրամասները:

  • Ինչո՞ւ են այդ մանրամասները կարևոր ձեզ համար։

Կարդացեք Ղուկաս 2.1-14 հատվածները՝ Սուրբ ծնունդի պատմության մեջ փնտրելով ձեզ համար կարևոր կամ դեռևս չնկատված մանրամասներ:

  • Սուրբ ծնունդի պատմության մեջ ի՞նչ մանրամասներ նկատեցիք, որոնք կարևոր են ձեզ համար:

Մի Փրկիչ ծնվեց

Կարդացեք Ղուկաս 2.10-12 հատվածները՝ փնտրելով, թե հրեշտակն ինչպես հայտարարեց Հիսուսի ծնունդի մասին:

Ղուկաս 2․10-12-ը վարդապետության սերտման հատված է։ Կարող եք նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք ավելին կսովորեք վարդապետության սերտման այս հատվածի մասին:

  • Ո՞րն էր առաջին տիտղոսը, որ հրեշտակն օգտագործեց Հիսուս Քրիստոսի համար՝ հովիվներին Հիսուսի ծնունդի մասին հայտարարելիս:

  • Ինչո՞ւ է կարևոր այն փաստը, որ Հիսուս Քրիստոսի բոլոր տիտղոսներից հրեշտակը կիրառեց հենց այս մեկը՝ Նրա ծնունդը հայտարարելիս:

Օգտակար կլինի իմանալ, որ Աստվածաշնչի բնագրի հունարեն թարգմանության մեջ Փրկիչ բառը նշանակում է նաև ազատող կամ պահպանող:

Այս հատվածում ուսուցանվող ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է:

Մենք Փրկիչի կարիք ունենք

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը կիսվել է հետևյալ փորձառությամբ.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Մի մարդ, որը երկար տարիներ եղել է Եկեղեցու անդամ, վերջերս հարցրեց ինձ. «Ինչո՞ւ ես ունեմ Հիսուս Քրիստոսի կարիքը: Ես պահում եմ պատվիրանները, ես լավ մարդ եմ: Ինչո՞ւ ես Փրկչի կարիք ունեմ»: Պետք է ասեմ, որ ինձ ուղղակի ապշեցրեց, որ այս անդամն անկարող էր հասկանալ մեր վարդապետության հիմնարար մասերից մեկը՝ փրկության ծրագրի այս հիմնական տարրը:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ մենք Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք», Ensign, դեկտեմբեր 2020, 19–20)

Մի պահ մտածեք, թե դուք ինչպես կպատասխանեիք այս հարցին՝ ձեր սեփական մտքերից և զգացմունքներից ելնելով, եթե լինեիք երեց Քրիստոֆերսոնի փոխարեն:

Ուսումնասիրելով սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը՝ կարող ենք սովորել, թե մենք ինչու Փրկչի կարիք ունենք (տես Հակոբ 7.11):

Սուրբ գրությունների ուսումնասիրման հմտություններից մեկը, որը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ վարդապետությունն ու սկզբուքները, ձեր սուրբ գրություններում խաչաձև հղումներ կատարելն է: Դրա համար Gospel Library հավելվածում ստեղծեք հղում կամ կապեք միմյանց հետ առնչություն ունեցող հատվածները՝ գրելով հատվածի հղումը մեկ ուրիշ հատվածի կողքին:

Ուսումնասիրեք հետևյալ հատվածներից երեք-չորսը, որպեսզի կարողանաք պատասխանել «Ինչո՞ւ ես Փրկչի կարիք ունեմ» և «Ինչի՞ց է Նա ինձ փրկում» հարցերին: Կարող եք խաչաձև հղումներ ստեղծել այս հատվածների միջև՝ կապելով դրանք Ղուկաս 2.10-12 հատվածներին Gospel Library հավելվածում կամ գրելով Ղուկաս 2.10-12 հատվածների հղումը ձեր կողմից ուսումնասիրվող հատվածների կողքին:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ո՞ր սուրբ գրություններն եք ընտրել:

  • Ինչպե՞ս են այս սուրբ գրություններն օգնում ձեզ պատասխանել «Ինչո՞ւ ես Փրկչի կարիք ունեմ» և «Ինչի՞ց է Նա ինձ փրկում» հարցերին:

Ի՞նչ է Փրկիչն առաջարկում ձեզ

Դիտեք «Ինչո՞ւ մենք Փրկչի կարիք ունենք. Սուրբ ծննդյան ուղերձ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին» (2:15)՝ փնտրելով, թե մենք ինչու Փրկչի կարիք ունենք: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում

Երեց Քրիստոֆերսոնը վկայել է որոշ օրհնությունների մասին, որոնք մենք կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի միջոցով.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, բոլորս կարող ենք ազատվել վատ ընտրություններից: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք ազատվում ենք ուրիշների մեղքերի, սխալների և յուրաքանչյուր այլ անարդարության ազդեցությունից: Ամբողջական և սուրբ դառնալու համար մեզ Փրկիչ է պետք:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ մենք Փրկչի կարիք ունենք», Ensign դեկտեմբեր 2020, 22)

Ղուկաս 2.10 հատվածում հրեշտակը հայտարարեց. «Մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ»:

2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

  • Ինչպե՞ս եք «մեծ ուրախություն» գտնում ձեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մեջ:

  • Ի՞նչ կարող ենք անել՝ Փրկիչով մեր ուրախությունն ավելացնելու համար:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Մարիամն ու Հովսեփը ինչո՞ւ գնացին Բեթլեհեմում գրանցվելու

Օգոստոս Կեսարը Հռոմի հմուտ ու եռանդուն մի ղեկավար էր, որի իշխանությունը՝ մ.թ.ա. 31 թ.- մ.թ. 14 թ., նշանավորվեց կարգ ու կանոնով և օրինականությամբ: Ղուկաս 2.2 հատվածում նշված «աշխարհագիրը» իրականում մարդահամար էր՝ ապագա հարկման նպատակով, ցուցակագրում, որը պահանջում էր հարկատուին անձամբ տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները: Քանի որ թե Հովսեփը և թե Մարիամը Դավիթ թագավորի ժառանգներն էին, նրանք պետք է գնային Բեթլեհեմ, որը Դավիթ թագավորի հայրենի քաղաքն էր: ․․․ Հին մարգարեները վկայել էին, որ Մեսիան ծնվելու էր Բեթղեհեմում՝ Երուսաղեմի երկրում (տես Միքիա 5.2, Ալմա 7.10): Բեթլեհեմը գտնվում է Նազարեթից մոտավորոպես 85-90 մղոն (137-145 կիլոմետր) հարավ: Դա 4-5 օրվա ոտքի ճանապարհ է, գուցե ավելի երկար՝ հաշվի առնելով Մարիամի վիճակը:

(Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [2014], 143)