Սեմինարիա
Հովհաննես 10


Հովհաննես 10

«Բարի Հովիվը»

Նկար
Jesus Christ depicted as the Good Shepherd. Christ is portrayed with a small herd of sheep. He is carrying a sheep (or lamb) over His shoulders. Christ is also carrying a staff in His hands.

Հիսուսն ուսուցանեց, որ Ինքը Բարի Հովիվն է: Նա օգտագործեց այս փոխաբերությունը, որպեսզի օգնի Իր ունկնդիրներին ավելի լավ հասկանալ, թե ով է Ինքը և նրանք ինչ հարաբերությունների մեջ են Իր հետ: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի շատ վստահել Հիսուս Քրիստոսին՝ որպես ձեր Հովիվ, և ամրապնդել Նրա ձայնը լսելու և Նրան հետևելու ձեր ցանկությունը:

Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է

Ուշադիր նայեք դասի սկզբում ցուցադրված նկարին և մտածեք, թե այն ինչ կարող է ուսուցանել: Հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել. Հովիվն ինչո՞ւ է ձեռքի մեջ գառ պահում: Ի՞նչ եք նկատում Հովիվի դիրքի մեջ՝ մյուս ոչխարների համեմատ:

Այսօր դուք կուսումնասիրեք բարի հովիվի առակը: Այս առակում Հիսուս Քրիստոսը համեմատում է Իրենց հովիվի հետ, ով առաջնորդում և պաշտպանում է ոչխարների իր հոտը: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե ինչ եք սովորում Փրկիչի մասին:

Հովհաննես 10 հատվածում Հիսուսն ուսուցանում է, որ Ինքը Բարի Հովիվն է (տես հատվածներ 11, 14):

Ձեր օրագրի էջի վերևում գրեք «Բարի Հովիվ» տիտղոսը: Այստեղ դուք կարող եք նշել, թե ինչ եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես Բարի Հովիվ, ինչպիսին է ձեր վերաբերմունքը Նրա հանդեպ և Նա ինչ է անում Իր հոտի համար: Ցանկության դեպքում ձեր թերթիկի վրա կարող եք ոչխար նկարել ստորև նշված օրինակով և նկարի մեջ գրել, թե ինչ եք սովորել կամ զգացել:

Նկար
sheep

Կարդացեք Հովհաննես 10.1-5-ը՝ փնտրելով այն առակը, որը Հիսուսն ուսուցանեց՝ որպես Բարի Հովիվ Իր դերի մասին:

Դիտեք «Բարի Հովիվը» տեսանյութը 1:54-3:33-ը: Այս տեսանյութում Նախագահ Ռասսել Մ.Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, պատմում է, թե ինչպես է հետևել հովիվներին և ոչխարներին: Այս տեսանյութը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
sheep

Ձեր ցուցակին ավելացրեք Բարի Հովիվի մասին ցանկացած նոր գաղափար:

  • Ինչո՞վ են ձեզ տպավորել այնտեղ ներկայացված հովիվների և ոչխարների հարաբերությունները:

Ունկնդիրներից ոմանք չէին հասկացել Հիսուսի առակը (տես Հովհաննես 10.6): Հիսուսը բացատրեց, թե առակն ինչպես է ուսուցանում Իր մասին: Կարդացեք Հովհաննես 10.7-18, 27-28-ը՝ փնտրելով լրացուցիչ գաղափարներ Հիսուսի՝ որպես Բարի Հովիվի մասին: Ձեր նկատառումներն ավելացրեք ձեր ցուցակին: (Նշում. Վարձու աշխատողը նա է, ում աշխատելու հիմնական դրդապատճառը վարձատրվելն է:)

  • Բարի Հովիվի առակն ի՞նչ է ձեզ օգնում հասկանալ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ի՞նչ եք սովորել այս հատվածներից այն մասին, թե դուք ինչու պետք է ցանկանաք հետևել Նրան:

1. Ավարտեք հետևյալ նախադասությունը և ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին:

Եթե ես հետևեմ Բարի Հովիվին, ես կստանամ …

  • Ի՞նչ փորձառություններ եք հիշում, երբ դուք զգացել եք, որ Փրկիչը հովիվի նման հոգ է տանում ձեզ համար:

Ինչպե՞ս կարող եք լսել Բարի Հովիվի ձայնը

Մտածեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ո՞ր դեպքերում ունեք Փրկիչի օգնության կամ առաջնորդության կարիքը:

  • Փրկիչի կողմից Իր ոչխարներին առաջարկված օրհնություններից որո՞նք եք փափագում:

  • Ինչո՞ւ կկամենայիք մեծացնել Բարի Հովիվի ձայնը լսելու ձեր կարողությունը:

Այս առակում Բարի Հովիվի ոչխարները նրանք են, ովքեր լսում են Նրա ձայնը և հետևում են Նրան (տես Հովհաննես 10.3-5, 27):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հետևյալ գաղափարներն է ներկայացրել Հիսուս Քրիստոսի ձայնը լսելու մասին.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Մեր Հայրը գիտի, որ երբ մենք շրջապատված ենք անորոշությամբ և վախով, այն, ինչը մեզ կօգնի ամենից շատ` Նրա Որդուն լսելն է:

Քանի որ, երբ մենք ձգտում ենք լսել, իսկապես լսել Նրա Որդուն, մենք առաջնորդվում և իմանում ենք, թե ինչ անել ցանկացած պարագայում:

… Այդ երկու բառով՝ «Լսիր Նրան», Աստված մեզ տալիս է հաջողության, երջանկության և ուրախության օրինակն այս կյանքում: Մենք պետք է լսենք Տիրոջ խոսքերը, ականջ դնենք դրանց և ուշք դարձնենք նրան, ինչ Նա ասել է մեզ։

Երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները, Նրան լսելու մեր ջանքերը պետք է լինեն ավելի գիտակցված: Պահանջվում է աչալուրջ և հետևողական աշխատանք, որպեսզի մեր առօրյա կյանքը լցվի Նրա խոսքով, Նրա ուսմունքներով և Նրա ճշմարտություններով:

(Ռասսել Մ. Նելսոն, «Լսեք Նրան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 89)

  • Ինչպե՞ս կարող ենք լսել Բարի Հովիվի ձայնը:

Հնարավորության դեպքում դիտեք «Ինչպես եմ ես #ԼսումՆրան. երեց Դեյվիդ Ա. Բեդնար» (1:15) և «Ինչպես եմ ես #ԼսումՆրան. քույր Ջոյ Դ․ Ջոնս» (2:45), լսելով օրինակներ այն մասին, թե ինչպես են Եկեղեցու ղեկավարները լսում Փրկիչի ձայնը: Այդ տեսանյութերը, ինչպես նաև լրացուցիչ օրինակները կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
sheep
Նկար
sheep

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, լսելով Հիսուս Քրիստոսի ձայնը, ինչպե՞ս կարող եք հոգալ ձեր կարիքները:

  • Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, երբ իմացաք Նրա՝ Բարի Հովիվի դերի մասին:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Հովհաննես 10․7 Հիսուսն ինչո՞ւ ասաց. «Ես եմ ոչխարների դուռը»

Հովիվները Իսրայելում կանգնում էին ոչխարների փարախի մուտքի առաջ և զննում յուրաքանչյուր ոչխարին ներս մտնելիս, ըստ անհրաժեշտության, բուժելով վնասվածքները։ Երբ ոչխարները հավաքվում էին ցանկապատված վայրում գիշերելու համար, հովիվը պառկում էր քնելու մուտքի մոտ, արգելափակելով ճանապարհը, որպեսզի գիշատիչ կենդանիները կամ գողերը չկարողանային ոչխարներին վնաս հասցնել: Փրկիչի «Ես դուռն եմ» հայտարարությունը պարզ է դարձնում, որ Նա պատրաստ էր «[Իր] անձը դն[ել] ոչխարների համար» ( Հովհաննես 10.7, 15), և որ Նա, ի վերջո, կորոշի, թե ով է մտնելու երկնային արքայություն: Օգտագործելով դռան մի պատկեր` Մորմոնի Գրքի մարգարե Հակոբը հայտարարեց, որ «դռան պահապանը Սուրբն է Իսրայելի», և «այնտեղ նա չի պահում ոչ մի ծառա» ( 2 Նեփի 9.41):

Ո՞րն է տարբերությունը Բարի Հովիվի և վարձու աշխատողի միջև

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է.

Նկար
Photograph of President Ezra Taft Benson. He is seated in a leather chair in front of a fireplace. His hands are clasped in front of him and he is wearing a large turquoise ring on one finger. Official portrait. 1986

Բայց երբեմն գիշատիչ կենդանիները սովից դրդված կարող էին մագլցել պատը և հայտնվել ոչխարների հոտի մեջ` վախեցնելով նրանց: Այդպիսի իրավիճակներում իսկական հովիվը, ով սիրում էր իր ոչխարներին, առանձնանում էր վարձու աշխատողից, ով աշխատում էր միայն վճարի և պարտականության համար:

Իսկական հովիվը պատրաստ էր իր կյանքը տալ ոչխարների համար: Նա կգնար ոչխարների մոտ և կպայքարեր նրանց բարօրության համար: Բայց վարձու աշխատողը ոչխարներից բարձր էր գնահատում իր սեփական անվտանգությունը և սովորաբար կփախչեր վտանգից:

Հիսուսը օգտագործեց Իր օրերի այս պատկերը՝ հայտարարելով, որ Ինքը Բարի Հովիվ էր՝ Իսկական Հովիվ: Նա պատրաստակամ կզոհաբերեր Իր կյանքը Իր եղբայրների և քույրերի համար, քանզի սիրում էր նրանց: (Տես Հովհաննես 10․17–18)

(Էզրա Թավտ Բենսոնն, «Կոչ քահանայությանը. «Կերակրեք իմ ոչխարներին»», Ensign, մայիս 1983, 43)

Հովհաննես 10.30 : Հիսուսն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց. «Ես և Հայրը մի ենք»:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մեր առաջին և ամենակարևոր հավատքի հանգանակն է․ «Մենք հավատում ենք Աստծուն` Հավիտենական Հորը, Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն» [ Հավատո Հանգանակ 1.1 ]։ Մենք հավատում ենք, որ այս երեք աստվածային անձիք, որոնք կազմում են մեկ Աստվածագլուխ, մեկ են մարդկային ընտանիքի փրկությաննպատակներով, գործելակերպով, վկայությամբ և պարտավորություններով: Մենք հավատում ենք, որ Նրանք լցված են ողորմության և սիրո, արդարության և շնորհի, համբերության, ներողամտության և փրկագնման նույն աստվածային զգացումով։ Կարծում եմ, ճիշտ կլինի ասել` մենք հավատում ենք, որ նրանք մեկ են` ամեն մի էական և հավերժական հատկանիշով, բացի հավատալուց, որ Նրանք երեք անձնավորություն են` միավորված մեկ էության մեջ, Երրորդության մի հասկացություն, որը երբեք չի ուսուցանվել սուրբ գրքերում, որովհետև այն ճիշտ չէ։

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Միակ ճշմարիտ Աստված և Հիսուս Քրիստոս, որին Նա ուղարկեց», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 40)