Սեմինարիա
Վարդապետության սերտում. Հովհաննես 7.17


Վարդապետության սերտում. Հովհաննես 7.17

«Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ’իմանայ այս վարդապետութեան համար»

Նկար
Young adult woman ponders scriptures near lake.

Հովհաննես 7-րդ գլուխն ուսումնասիրելիս դուք սովորեցիք, որ Հիսուսը հրավիրում է մեզ կատարել Երկնային Հոր կամքը, որպեսզի մենք իմանանք, որ Նրա վարդապետությունը ճշմարիտ է (տես հատված 17): Այս դասը ձեզ կօգնի մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու հիմնական արտահայտությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Մտապահեք և բացատրեք

Փորձեք կարդալ ստորև ներկայացված հղումն ու հիմնական արտահայտությունը՝ փակելով երեք աղյուսակներից մեկը: Երբ անգիր սովորեք այդ աղյուսակի բովանդակությունը, անցեք մյուս աղյուսակին և կարդացեք դրա հղումն ու հիմնական արտահայտությունը: Շարունակեք՝ մինչև կարողանաք կարդալ բոլորը առանց նայելու:

Հովհաննես 7.17

«Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել,

նա կ’իմանայ այս վարդապետութեան համար»:

Կարդացեք Առաջին նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ հայտարարությունը:

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Դուք պետք է հիշեք, որ վկայություն ձեռք բերելը պասիվ բան չէ, այլ գործընթաց, որտեղ մենք պետք է ինչ-որ բան անենք:

(Դալլին Հ․ Օուքս, «Վկայություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 27)

  • Ձեր կարծիքով, Նախագահ Օուքսի հայտարարությունն ինչպե՞ս է առնչվում Փրկիչի՝ Հովհաննես 7.17 հատվածում ուսուցանածի հետ:

Գործնական կիրառում

Մի քանի րոպե տրամադրեք և վերանայեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022): Ընտրեք սկզբունքներից մեկը՝ ավելի խորը ուսումնասիրման համար:

  • Ձեր ընտրած սկզբունքն ինչպե՞ս համառոտ կբացատրեիք մեկին, ով անծանոթ է դրան:

Երբ դուք հասկանում եք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, դուք կարող եք օգնել ինքներդ ձեզ և ուրիշներին՝ վկայություն ձեռք բերել կամ հաղթահարել անորոշությունը: Օգտագործեք հետևյալ սցենարը, որպեսզի փորձեք օգնել ընկերոջը:Ձեր ընկեր Լուիսը ձեզ ասում է, որ ինքը չունի [ընտրեք մի որևէ վարդապետություն] վկայությունը: Դուք հիշում եք, թե ինչ եք սովորել Հովհաննես 7.17 հատվածից և վստահաբար բացատրում եք, որ նա կարող է ստանալ այդ վարդապետության վկայությունը, եթե [բացատրեք, թե Լուիսը ինչ պետք է անի՝ այդ վարդապետության վկայությունը ստանալու համար]: Կարող եք ասել, որ Լուիսը հիասթափված է, երբ ասում է ձեզ. «Ես փորձել եմ դա անել մի քանի անգամ, բայց դեռևս համոզված չեմ, որ այն ճշմարիտ է»:

  • Որո՞նք են հնարավոր պատճառները, որ Լուիսը չի զգում, որ վկայություն ունի:

Օգտագործելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ օգնեք Լուիսին հասկանալ, թե նա ինչ խոչընդոտներ պետք է հաղթահարի՝ վկայություն ձեռք բերելու համար: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերը կամ այլ հարցեր, որպեսզի պատրաստ լինեք պատասխանել Լուիսին:

Գործեք հավատքով

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր շարունակել ապրել Փրկիչի ուսմունքների համաձայն, նույնիսկ, եթե վկայությունը չի գալիս ցանկացած պահի:

  • Ի՞նչ փորձառությունով կարող եք կիսվել Լուիսի հետ՝ բացատրելով, թե ինչպիսի ջանքեր են հարկավոր վկայություն ձեռք բերելու համար:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ի՞նչ կցանկանար, որ Լուիսի նման մարդիկ իմանան վկայություն ձեռք բերելու մասին:

  • Ինչպե՞ս կարող է Լուիսը հասկանալ, որ վկայությունը գալիս է Երկնային Հորից, այլ ոչ թե ուղղակի ժամանակի ընթացքում (տես Մատթեոս 16.13–17):

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Որո՞նք են աստվածայնորեն նշանակված աղբյուրները, որոնք կարող են Լուիսին օգնել դիմել Տիրոջը, որ օգնի իրեն վկայություն ստանալ:

Աստվածայնորեն նշանակված աղբյուր օգտագործելու օրինակներից մեկը կարող է լինել Նախագահ Դալլին Հ. Օուքսի «Վկայություն» վերնագրով ելույթը, որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում, և որի կարճ հատվածով կարող եք կիսվել Լուիսի հետ:

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր պատասխանը հետևյալ հուշումին:

Օգտագործելով մտքերը, որ եկել են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների մասին մտածելու ընթացքում, պատասխան գրեք Լուիսին: Կարող եք ներառել որևէ անձնական փորձառություն, ձեր վկայությունը և հրավեր Լուիսին՝ գործել հավատքով: