Վարդապետության սերտման կրկնություն 21
Կիրառեք վարդապետության սերտման հատվածները
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է` օգնել ձեզ հասկանալ Փրկչի ուսմունքները, կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով և կիրառել դրանք ձեր կյանքում։ Այս դասը ձեզ հնարավորություն կտա կիրառել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածները տարբեր հանգամանքներում։
Կրկնեք վարդապետության սերտման հատվածները
Կրկնեք սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման հետևյալ հատվածների համար: Մտածեք, թե յուրաքանչյուր հատվածի վարդապետությունը ինչպես կարող է կիրառվել ձեր կյանքում:
Վարդապետության սերտման յուրաքանչյուր հղում համապատասխանեցրեք ճիշտ հիմնական արտահայտության հետ: Ճիշտ պատասխանները գտնվում են այս դասի վերջում:
-
Եբրայեցիս 12.9
-
Հակոբոս 1.5–6
-
Հակոբոս 2.17–18
-
Ա Պետրոս 4.6
-
Հայտնություն 20.12
-
«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։
-
Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։
-
«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:
-
«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:
-
«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։
Կիրառեք Վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող վարդապետությունը
Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում տրվում է հետևյալ խորհուրդը․ «Ուսումնասիրեք սուրբ գրություններն ամեն օր և կիրառեք ձեր կարդացածը կյանքում։ Սուրբ գրությունները անձնական հայտնության և առաջնորդության, նաև ձեր վկայության մշտական զորացման հզոր աղբյուր են» ([2011], 42)։
-
Ի՞նչ եք դուք անում, որպեսզի ձեր կյանքում կիրառեք այն, ինչ սովորել եք սուրբ գրություններից:
-
Վարդապետության սերտման ո՞ր հատվածն է օգնել ձեզ ձեր կյանքում։ Ինչպե՞ս է այն օգնել ձեզ:
Հետևյալ վարժությունը կօգնի ձեզ կիրառել վարդապետության սերտման որոշ հատվածներ ձեր կյանքում: Երբ ավարտեք վարժությունը, բաց եղեք անձնական հայտնության համար: Սուրբ Հոգին կարող է ոգեշնչել ձեզ մտքերով կամ գաղափարներով այն մասին, թե ինչպես կարող եք կիրառել սուրբ գրությունները ձեր սեփական կյանքում: Պատրաստ եղեք գրի առնել ձեր ստացած հուշումները:
1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Նկարագրեք իրատեսական սցենար կամ տվեք հարց, որը վերաբերում է այս դասի վարդապետության սերտման սուրբ գրությունների մեկ կամ մի քանի հատվածների (Եբրայեցիս 12.9, Հակոբոս 1․5–6, Հակոբոս 2.17–18, Ա Պետրոս 4.6, Հայտնություն 20․12)։
-
Կիսվեք փորձառությամբ, որը վերաբերում է հատվածում ուսուցանվող վարդապետությանը: Դա կարող է լինել անձնական փորձառություն, ձեզ ծանոթ մեկի փորձառությունը կամ սուրբ գրություններում նկարագրված փորձառություն:
-
Կիսվեք, թե ինչպես կարող եք կիրառել վարդապետությունը ձեր կյանքում կամ ինչ է այն օգնում ձեզ հասկանալ Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին:
2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ կարող եք անել այս շաբաթ, որպեսզի օգնեք ձեզ կիրառել սուրբ գրությունները ձեր կյանքում:
-
Դա ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի շատ մոտենալ Փրկչին:
Ստուգարքի պատասխաններ՝ 1-բ, 2-դ, 3-ա, 4-ե, 5-գ