Սեմինարիա
Կողոսացիներին 1-2


Կողոսացիներին 1-2

«Արմատացած եւ նորանում շինուած»

Նկար
Կտրվածք, որը ցույց է տալիս քամոտ պայմաններում աճող ծառի արմատները:

Ինչպես որ կան բնական ուժեր, որոնք կարող են արմատախիլ անել կամ կոտրել ծառը, այնպես էլ կան ուժեր, որոնք փորձում են մեզ արմատախիլ անել Հիսուս Քրիստոսում ունեցած մեր հիմքից (տես Հելաման 5.12): Պողոսը գրեց իր նամակը կողոսացիներին, քանի որ նրանց հավատքը վտանգված էր կեղծ ուսմունքների և գործելակերպերի կողմից: Այս դասը կարող է օգնել ձեզ ճանաչել այն ուժերը, որոնք վտանգում են ձեր հավատքը և սովորել, թե դուք ինչպես կարող եք ավելի անսասան լինել Հիսուս Քրիստոսում:

Դուք որքանո՞վ եք ծառի նման

1. Նկարեք ձեր սիրած մրգատու ծառը և հետևեք հրահանգների՝ ավելացումներ կատարելով դասի ընթացքում.

  • Մտածեք, թե որքանով եք դուք նման ծառի: Օրինակ՝ մտածեք այն ուժերի մասին, որոնք փորձում են արմատախիլ անել կամ կործանել ձեր հավատքը առ Քրիստոս: Մտածեք, թե դուք ինչու օգնության կարիք ունեք այդ ուժերին դիմադրելու և ավետարանի պտուղները վայելելու գործում:

Պողոսն օգտագործեց ծառի խորհրդանիշը, որպեսզի կողոսացի Սրբերին օգնի ավելի լավ տեսնել Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների կարևորությունը: Նա նաև օգտագործեց այն, որպեսզի նրանց ուժ տա՝ դիմադրելու կեղծ ուսմունքներին ու գործելակերպերին, որոնք վտանգի տակ էին դնում իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոս: Սուրբ Հոգուց ոգեշնչում փնտրեք՝ Պողոսի խոսքերը ավելի լավ հասկանալու և կիրառելու համար:

Ծառի պտուղները

Մտածեք, թե ինչ պտուղներ կտա ձեր նկարած ծառը, և ինչու է այն ձեզ դուր գալիս:

Կարդացեք Կողոսացիներին 1.10-22 հատվածները: Փնտրեք Պողոսի կողմից նկարագրված «պտուղները» (կամ օրհնությունները) և մտածեք, թե ինչու եք ցանկանում այդ պտուղները: Ձեր ծառին պտուղներ նկարեք և պիտակավորեք դրանք Պողոսի ուսմունքներով:

  • Ի՞նչ պտուղներ կամ օրհնություններ է Պողոսը բացահայտել:

  • Այդ պտուղներից որո՞նք եք այժմ վայելում:

  • Որո՞նք եք ցանկանում վայելել: Ինչո՞ւ։

Ձեր օրագրում գրեք հետևյալ հայտարարությունը և առաջին դատարկ հատվածում ներառեք նախորդ հարցի ձեր պատասխանները:

  • Եթե ես ցանկանում եմ , ես պետք է :

Կարդացեք Կողոսացիս 1.23 հատվածը՝ փնտրելով, թե, ըստ Պողոսի, մենք ինչ պետք է անենք՝ այդ պտուղները ստանալու համար: Երկրորդ դատարկ հատվածը լրացրեք ձեր գտածով:

  • Ի՞նչ է նշանակում՝ «հավատի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք»: (Կողոսացիներին 1․23

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեզ քաջալերում է շարունակել հիմնված և հաստատված լինել Նրանում:

  • Ի՞նչ հավելյալ ճշմարտություններ եք գտել Նրա մասին այս հատվածներում, որոնք մեծացնում են ձեր վստահությունը կամ Նրա մեջ հիմնավորվելու և հաստատվելու ցանկությունը:

Կարդացեք Կողոսացիներին 2.6-7 հատվածները՝ փնտրելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել մեր ծառի արմատների մասին: Ձեր ծառի շուրջը եղած հողը պիտակավորեք նրա խոսքերով:

  • Ըստ Պողոսի՝ մենք որտե՞ղ պետք է արմատներ գցենք:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «արմատավորված» Քրիստոսում:

  • Հիսուս Քրիստոսում արմատավորվելը ինչպե՞ս է մեզ օգնում հիմնված և հաստատված լինել: Ինչպե՞ս է դա արտահայտվում:

Մտածեք ձեր որևէ ծանոթի մասին, որը հիմնված է, հաստատված է և արմատավորված է Քրիստոսում:

Հետևյալ երկու օրինակը Քրիստոսում արմատավորված մարդկանց մասին է: Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահ Սթիվեն Ջ. Լանդը պատմել է իր հիվանդ որդու մասին, որը շարունակեց հավատարմությամբ կատարել իր քահանայական պարտականությունները: Հնարավորության դեպքում այդ պատմությունը լսելու համար դիտեք «Գտիր ուրախություն Քրիստոսում» տեսանյութը 0:09-3:57-ը:

Եղբայր Մ. Ջոզեֆ Բրոունը, որը ծառայել է Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահությունում, կիսվել է մի պատմությամբ իր դեռահաս դստեր մասին, որը դիմակայել է նոր տարածք տեղափոխվելու և միսիա ծառայելու մարտահրավերներին: Հնարավորության դեպքում այդ պատմությունը լսելու համար դիտեք «Բարձրացրու գլուխդ և ցնծա» տեսանյութը 5:48-7:48:

Խորը և ամուր արմատներ նկարեք ձեր ծառի համար: Պիտակավորեք արմատները այդ մարդկանց հատկանիշներով կամ գործողություններով, որոնք, ըստ ձեզ, նրանց ամուր կապում են Հիսուս Քրիստոսի հետ:

Վերանայեք Կողոսացիներին 1․23, 2․6–7 Այնուհետև կարդացեք Կողոսացիներին 2.8-12 հատվածները և Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսի հետևյալ հայտարարությունը Պիտակավորեք ձեր ծառի արմատները այն հատկանիշներով, որոնք կարող են մեզ ավելի ամուր կապել Փրկչի հետ:

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը (2018 թ․ մարտ):

Մենք պետք է ձգտենք ամուր արմատներ գցել և դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը (տես Կողոսացիներին 2.6–7): Մենք այդ դարձին հասնում ենք աղոթքով, ընթերցելով սուրբ գրությունները, ծառայելով և մշտապես հաղորդությունը ճաշակելով, որպեսզի Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենանք: Մենք նաև պետք է ձգտենք սրտի այն մեծ փոփոխությանը (տես Ալմա 5.12–14), որը չար ցանկությունները և եսասեր մտահոգությունները փոխարինում է Աստծո սիրով և Նրա ու Նրա զավակներին ծառայելու ցանկությամբ:

(Դալլին Հ. Օուքս, «Սերմնացանի առակը», Լիահոնա, մայիս 2015, 35)

  • Ինչպե՞ս կփոխվեր ձեր կյանքը, եթե դուք ավելի ամուր հիմնված և հաստատված լինեիք Քրիստոսում:

Բազում մարդիկ կարող են որոշումներ կայացնել, որոնք կարող են խորացնել նրանց արմատները Քրիստոսում, սակայն այն ուղին, որով նրանք հետևում են այդ ընտրություններին, իրականում նշանակալի արդյունքներ չի տալիս: Օրինակ՝ մարդը կարող է ամեն օր կարդալ սուրբ գրությունները, սակայն ժամանակ չհատկացնել այնտեղից ճշմարտություններ բացահայտելու, դրանց շուրջ խորհելու և դրանք կիրառելու համար: Խորհեք, թե դուք ինչպես եք գործում ձեր ընտրությունների համաձայն, և արդյոք կարիք չունեք փոփոխություններ կատարելու:

Դիմակայեք այն ուժերին, որոնք կարող են ձեզ արմատախիլ անել

Ինչպես կան բնական ուժեր, որոնք կարող են արմատախիլ անել կամ կոտրել ծառը, կան նաև ուժեր, որոնք փորձում են մեզ արմատախիլ անել մեր հոգևոր հիմքերից Հիսուս Քրիստոսում:

Ձեր ծառի շուրջը նկարեք քամիներ կամ փոթորիկներ, որոնք կարող են արմատախիլ անել ձեր ծառը: Այդ քամիներն ու փոթորիկները պիտակավորեք այն ուժերի անուններով, որոնք կարող են ձեզ խանգարել հիմնված և հաստատված լինել Հիսուս Քրիստոսում: Կարող եք կարդալ Կողոսացիներին 2.4-8 հատվածները և տեսնել, թե ինչ ուժերի էին դիմակայում կողոսացի Սրբերը:

  • Այսօր բացահայտված արմատներն ինչպես կարող են ձեզ օգնել Փրկչից ուժ ստանալ՝ բացահայտված ուժերին դիմակայելու համար:

Հնարավորության դեպքում դիտեք «Հոգևոր պտտահողմեր» տեսանյութը (2:24): Տեսեք, թե Քրիստոսում հիմնված և հաստատ լինելն ինչպես կարող է օգնել ձեզ:

Փնտրեք Երկնային Հոր օգնությունը Սուրբ Հոգու միջոցով՝ բացահայտելով, թե որ ոլորտում եք առաջադիմում և որտեղ կարող եք ավելի շատ առաջ գնալ՝ Հիսուս Քրիստոսում ավելի հիմնված և հաստատված լինելու համար: Գրեք ձեր մտքերը և տպավորությունները ձեր օրագրում և պարտավորվեք հետևել դրանց:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ 

Մենք ինչո՞ւ է անհրաժեշտ արմատներ գցել Քրիստոսում

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա.Մաքսվելն (1926–2004) ուսուցանել է.

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվելի պաշտոնական դիմանկարը, 1992թ.

Վերջին օրերի իրադարձություններն ու հանգամանքները մեզ՝ որպես Եկեղեցու անդամներ, պարտավորեցնում են ավելի հիմնված, արմատավորված և հաստատված դառնալ (տես Կողոսացիներին 1.23, 2.7, Բ Պետրոս 1.12): Հիսուսն ասել է Իր աշակերտներին. «հաստատեք սա ձեր սրտերում, որ դուք պետք է անեք այն բաները, ինչ ես կուսուցանեմ և կպատվիրեմ ձեզ» [Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 14.28]: Եթե հաստատված չլինեք, չենք կարողանա դիմակայել անկայունությանը: Եթե հաստատված լինենք, մենք չենք «քշվ[ի] ու տատանվ[ի]» [Եփեսացիներին 4.14] բամբասանքների, կեղծ վարդապետությունների կամ աշխարհի վարքագծային և մտավոր միտումների պատճառով: …

Սակայն մենք չենք կարող հաստատված լինել Հիսուսի պատվիրանները կատարելու գործում եթե մենք հաստատված չլինենք Նրանում: … Հետևաբար, մեր խնդիրն է «հաշտվել Աստծո կամքի և ոչ թե դևի ու մարմնի կամքի հետ» (2 Նեփի 10.24):

(Նիլ Ա. Մաքսվել, «Հաղթահարեք այնպես, ինչպես ես եմ հաղթահարել», Լիահոնա, մայիս 1987, 70)

Դուք նաև կարող եք դիտել «Ապաստան գտեք կյանքի փոթորիկներից» տեսանյութը 0:00-3:49 և լսել, թե ինչ լրացուցիչ գաղափարներ է առաջարկում Երեց Ռիկարդո Պ. Խիմենեսը:

Կողոսացիներին 2․13-15 Ինչ է Պողոսն ուսուցանել կողոսացի Սրբերին Փրկչի Խաչելության խորհրդանշականության մասին

Պողոսը հիշեցրեց կողոսացի Սրբերին, որ Աստված ներել է նրանց (տես Կողոսացիներին 1.14, 20, 22): Պողոսի՝ Կողոսացիներին 2.14-15 հատվածներում ներկայացված պատկերավոր նկարագրությունը շեշտում է, թե Քրիստոսի Քավությունն ինչպես է հնարավոր դարձնում մեր մեղքերի ներումը: Պողոսի ժամանակներում հռոմեացիների համար սովորական էր պաստառի վրա գրել դատապարտված մարդու հանցանքները: Երբ հանցագործը խաչվում էր, պաստառը նույնպես մեխվում էր խաչին, որպեսզի բոլոր անցորդները իմանան այդ մարդու հանցանքները (տես Հովհաննես 19.19–22): Պողոսն օգտագործեց հատվածներ 13-15-ի պատկերավոր նկարագրությունը, որպեսզի կողոսացիներին ուսուցանի, որ Աստված ներել է նրանց: Կարծես կողոսացի Սրբերի դեմ ուղղված բոլոր հոգևոր մեղադրանքների և հանցանքների ցուցակը դրված էր ցուցապաստառի վրա և գամված էր խաչին: Հիսուս Քրիստոսի խաչելության շնորհիվ դրանք ջնջվեցին կամ հարթվեցին: