Լրացուցիչ օգնություն ուսուցիչների կատարելագործման համար
Ուսումնական փորձառություն 14. Վարդապետության սերտման ներածություն


Ուսումնական փորձառություն 14. Վարդապետության սերտման ներածություն, Նոր ուսուցչի ուսուցման ձեռնարկ․ Ավետարանի ուսուցման և ուսումնասիրության ձեռնարկին ուղեկցող նյութ ուսուցչի կատարելագործման համար (2016)

Ուսումնական փորձառություն 14, Նոր ուսուցչի ուսուցման ձեռնարկ

Ուսումնական փորձառություն 14

Վարդապետության սերտման ներածություն

Ակնարկ

Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.

  • Հասկանալ Վարդապետության սերտման նպատակներն ու ցանկալի արդյունքները

  • Սովորել և կիրառել աստվածային սկզբունքներ Վարդապետության սերտման մեջ հոգևոր գիտելիք ձեռք բերելու համար

  • Սերտել Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը

  • Իրականացնել Վարդապետության սերտումը դասարանում

Նշում. Այս ուսումնական փորձառությունը ակնարկ է Վարդապետության սերտման սկզբունքների և կանոնների մասին։ Հիմնավոր կրկնության համար, տես՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթ, «Վարդապետության սերտման ակնարկ» օժանդակ թերթիկը, և doctrinalmastery.churchofjesuschrist.org:

Հիմնական հասկացություններ

Ինչո՞ւ Վարդապետության սերտում:

Որպես Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչներ, մենք ձգտում ենք օգնել ուսանողներին կառուցել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, օգնելով նրանց հասկանալ, հավատալ և ապրել ըստ Նրա վարդապետության (տես Հելաման 5.12): Սակայն այսօր և՛ ուսուցիչները, և՛ ուսանողները բախվում են դժվարությունների Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կառուցելիս: Դիտարկեք այս դժվարությունների որոշ օրինակներ ձեր և ձեր ուսանողների կյանքում: Երեց Մ. Ռասսել Բալլարդը Տասներկու Առաքյալների Քվորումից նկարագրել է դժվարին հանգամանքներից մի քանիսը, որոնց բախվում են ուսուցիչներն ու ուսանողները.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Անցել են այն օրերը, երբ ուսանողները պաշտպանվում էին մարդկանցից, ովքեր հարձակվում էին Եկեղեցու վրա: …

… Մեր ոչ բոլոր ուսանողներն ունեն այն հավատքը, որն անհրաժեշտ է գալիք դժվարություններին դիմակայելու համար: …

[Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում], երբ, փաստորեն, Եկեղեցու մասին ամեն հնարավոր տեսակետ ակնթարթորեն կարող է հասանելի լինել ուսանողներին: Ներկայումս այն, ինչ նրանք տեսնում են իրենց շարժական սարքերի վրա, հավանաբար ավելի շատ հավատքի փորձություն է, քան հավատքը խթանող գործոն: …

Այս դժվարությունների լույսի ներքո, Կրթական Խորհուրդը վերջերս հաստատել է մի նախաձեռնություն սեմինարիայի համար, որը կոչվում է Վարդապետության սերտում: … Այս նոր նախաձեռնությունը կկենտրոնանա Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ուսանողների հավատքի կառուցման և զորացման վրա, ինչպես նաև կամրապնդի իրենց կյանքում ավետարանով ապրելու և այն կիրառելու նրանց աճող ունակությունը: …

Այս նախաձեռնությունը ոգեշնչված է և ժամանակին: Այն հրաշալի ազդեցություն կունենա մեր երիտասարդների վրա» (Մ. Ռասսել Բալլարդ, «ՍևԻ ուսուցիչների հնարավորություններն ու պարտականությունները 21-րդ դարում» [address to Church Educational System religious educators, Feb. 26, 2016]).

Ի՞նչ է Վարդապետության սերտումը:

Դիտեք «Ի՞նչ է Վարդապետության սերտումը:» տեսանյութը, որպեսզի ավելի լավ հասկանաք Վարդապետության սերտում նախաձեռնությունը: (3:53) տեսանյութը հասանելի է churchofjesuschrist.org-ում։ Դիտելիս քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է ներկայիս երիտասարդների համար Վարդապետության սերտումը ոգեշնչված:

  • Որո՞նք են Վարդապետության սերտման ցանկալի արդյունքները:

Վարդապետության սերտման ցանկալի արյդունքները

Նկար
Վարդապետության սերտում. գծապատկերի ստորին շերտը

Վարդապետության սերտումը կենտրոնանում է երկու արդյունքների վրա․

  • Սովորել և կիրառել աստվածային սկզբունքներ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համար

  • Սերտել Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը և սուրբ գրությունների հատվածները, որոնցում ուսուցանվում է այդ վարդապետությունը

Այս երկու արդյունքերը փոխլրացնող են և կարող են օգնել ուսանողներին կառուցել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության վրա: Երբ ուսանողները հասնեն այդ արդյունքներին, նրանք կխորացնեն իրենց դարձը և կօգնեն ուրիշներին անել նույնը:

Այս ուսումնական փորձառության մեջ մենք մանրամասն կքննենք Վարդապետության սերտման յուրաքանչյուր արդյունքը, կտեսնենք, թե դրանք ինչպես են իրականանում դասարանում, և ավելի լավ կհասկանանք, թե ուսանողներն ինչպես կարող են լիովին օրհնվել Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության միջոցով:

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

Առաջին արդյունքն է՝ օգնել ձեր ուսանողներին սովորել և կիրառել աստվածային սկզբունքներ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Աստված գիտե ամեն բան և ամեն ճշմարտության աղբյուրն է: Քանի որ Նա սիրում է մեզ, ցանկանում է օգնել մեզ իմանալ ճշմարտությունը, երբ մենք ձգտում ենք սովորել ու հասկանալ Նրա վարդապետությունը, և երբ փնտրում ենք մեր հարցերի ու մտահոգությունների պատասխանները:

Երբ դուք աշխատում եք այս բաժնում, դիտարկեք ձեր ուսանողների հարցերն ու մտահոգությունները, ինչպես օրինակ. «Ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա աշխարհում»: «Արդյո՞ք Ջոզեֆ Սմիթը կիրառում էր բազմամուսնությունը», «Արդյո՞ք Աստված սիրում է ինձ»

Նկար
Վարդապետության սերտում. գծապատկերի հոգևոր գիտելիքների ձեռք բերման շերտը

Հոգևոր գիտելիքների ձեռք բերման հետևյալ երեք սկզբունքները կարող են առաջնորդել և՛ ուսուցիչներին, և՛ ուսանողներին, երբ նրանք ձգտում են սովորել և հասկանալ հավերժական ճշմարտությունը, լուծել հարցերն ու մտահոգությունները և որոշումներ կայացնել իրենց առօրյա կյանքում.

  • Գործեք հավատով

  • Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից

  • Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Այս սկզբունքներից յուրաքանչյուրը լրացուցիչ կբացատրվի և կլուսաբանվի հետևյալ բաժիններում:

Գործեք հավատքով

Մենք գործում ենք հավատքով, երբ վստահում ենք Աստծուն և նախ դիմում Նրան անկեղծ աղոթքի, ուսումնասիրության և հնազանդության միջոցով։ Մենք ապավինում ենք այն գիտելիքին, որն արդեն ունենք և գիտենք որ ճշմարիտ է, ապա շարունակում ենք պատասխաններ փնտրել: Մենք վստահ ենք, որ մեր հարցերն ու մտահոգությունները կստանան իրենց պատասխանները և կլուծվեն Տիրոջ ժամանակին:

Դիտեք տեսանյութը «Գործեք հավատով. Որմնադիրը» (4:58), առկա է churchofjesuschrist.org: Տեսանյութը դիտելիս փնտրեք, թե մեր հարցերն ու մտահոգություններն ինչպե՞ս կարող են լուծվել ժամանակի ընթացքում, երբ շարունակենք գործել հավատքով:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից

Քննելով հարցերը, մտահոգությունները, հասարակական խնդիրները և պատմական իրադարձությունները փրկության ծրագրի և Փրկիչի ուսմունքների համատեքստում, մենք հրավիրում ենք Սուրբ Հոգուն օգնել մեզ տեսնել իրերն ու երևույթներն այնպես, ինչպես Տերն է տեսնում դրանք: Մենք կենտրոնանում ենք ավետարանի կողմերի վրա և չենք շեղվում պակաս կարևորության մանրամասներով:

Դիտեք տեսանյութ՝ «Քննել հարցերը հավերժության հեռանկարից»(2:56), որն առկա է churchofjesuschrist.org: Տեսանյութը դիտելիս, ուշադրություն դարձրեք, թե ինչպես կարող ենք հարմարեցնել հարցերն ու մտահոգությունները (կամ այլ տեսանկյունից նայել դրանց) և քննել գաղափարները, հիմնվելով ճշմարտության Տիրոջ չափանիշի վրա, ոչ թե ընդունելով աշխարհիկ նախադրյալներն ու ենթադրությունները։ Դիտելիս քննարկեք հետևյալ հարցը.

  • Երկնային Հոր փրկության ծրագրի և Նրա վարդապետության ըմբռնումն ինչպե՞ս կօգնի ձեր ուսանողներին ավելի լավ տեսնել իրենց հարցերն ու մտահոգությունները հավերժության հեռանկարից:

Այս հարցերի ձեր պատասխանները գրի առեք ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և կիսվել դրանցով ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:

Ձգտեք մեծացնել ձեր հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Երբ մենք ձգտենք մեծացնել մեր հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով, ձեռք կբերենք հոգևոր գիտելիքներ Սուրբ Հոգու, սուրբ գրությունների, մարգարեների, ծնողների, Եկեղեցու ղեկավարների և այլ արժանահավատ աղբյուրների միջոցով: Երբ սովորենք այս աղբյուրներից, կսովորենք ճանաչել ու տարբերել ճիշտը սխալից:

Հիշեք աստվածայնորեն նշանակված աղբյուրները, որոնք դուք և ձեր ուսանողները կարող եք օգտագործել ձեր հասկացողությունը մեծացնելու համար, ինչպիսիք են՝ սուրբ գրությունները և գերագույն համաժողովի ելույթները: Նաև դիտարկեք այլ արժանահավատ աղբյուրներ, որոնք կարող եք օգտագործել, ինչպես օրինակ “Gospel Topics, Essays, and Other Resources” էջը churchofjesuschrist.org.

Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ. վարժություն

Ուսումնասիրեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժինը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում, հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները վերանայելու և դրանց հետ ավելի լավ ծանոթանալու համար: Վերանայեք այս բաժնում նշված հոգևոր գիտելիքների ձեռք բերման երեք սկզբունքները և ընդգծեք հոգևոր գիտելիքների ձեռք բերման այլ կարևոր իմաստները:

Սերտել վարդապետությունը

Վարդապետության սերտման երկրորդ արդյունքը Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետության սերտումն է: Սերտելով վարդապետությունը, ուսանողները կարող են փորձառու դառնալ ճշմարտության իրենց որոնումներում՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն օգտագործելիս:

Նկար
Վարդապետության սերտում. Գծապատկերի վարդապետության սերտման շերտը

Վարդապետության սերտման երեք կարևոր տարրերն են.

  • Հասկանալ վարդապետական թեմաները և վարդապետության հիմնական դրույթները

  • Իմանալ վարդապետության սերտման հատվածները

  • Բացատրել և կիրառել վարդապետությունը

Հասկանալ վարդապետական թեմաները և վարդապետության հիմնական դրույթները

Ի լրումն հոգևոր գիտելիքների ձեռք բերման սկզբունքների, ուսանողները կուսումնասիրեն ինը վարդապետական թեմաներ: Վարդապետական թեմաներից յուրաքանչյուրն ընդգրկում է վարդապետության դրույթներ և կարևոր է, որ ուսանողները հասկանան, հավատան ու կիրառեն դրանք։ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի որոշ վարդապետություններ և սկզբունքներ կոչվում են վարդապետության հիմնական դրույթներ: Այս հիմնական դրույթներն ունեն իրենց հաստատող վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները, որոնք օգնում են ուսուցանել դրույթի որոշակի իմաստները:

Իմանալ Վարդապետության սերտման հատվածները

Յուրաքանչյուր ուսումնական դասընթաց ունի 25 վարդապետության սերտման հատվածներ (ընդամենը 100 հատված): Այս սուրբ գրությունների հատվածներն օգնում են ուսուցանել յուրաքանչյուր վարդապետական թեման հաստատող հիմնական դրույթների իմաստները: Օրինակ, վարդապետության հետևյալ հիմնական դրույթը հաստատում է «Հիսուս Քրիստոսի Քավությունը» վարդապետական թեմայի վարդապետության սերտման հատվածը. «[Հիսուս Քրիստոսի] զոհաբերությունը յուրաքանչյուրիս օգտին է և ապացուցում է Երկնային Հոր բոլոր զավակաների անսահման արժեքը (տես ՎևՈւ 18.10–11)» (Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթ [2016], 6): Որպես ուսուցիչ, ձեր աշխատանքի կարևոր մասն է օգնել ուսանողներին հիշել և գտնել այդ հատվածներն ու հասկանալ, թե ինչպես են հատվածներն ուսուցանում Փրկիչի վարդապետությունը։

Բացատրել և կիրառել վարդապետությունը

Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետության սերտման կարևոր մասն է՝ կարողանալ հստակ բացատրել վարդապետության յուրաքանչյուր հիմնական դրույթ և հասկանալ, թե վարդապետության սերտման հատվածներն ինչպես են օգնում ուսուցանել այդ հիմնական դրույթները: Երբ ուսանողները հասկանան վարդապետությունը և կարողանան գտնել ու հիշել վարդապետության սերտման հատվածներն ու դրանք հաստատող վարդապետության հիմնական դրույթները, նրանք կկարողանան ավելի լավ կիրառել վարդապետությունը և բացատրել այն ուրիշներին: Նախագահ Բոյդ Կ. Փաքերը (1924–2015) Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է, որ «ճշմարիտ վարդապետությունը, եթե հասկացվում է, փոխում է մտածելակերպը և վարքը» «(Փոքր երեխաներ» Ensign, նոյեմբեր 1986, 17):

Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ. վարժություն

Համառոտ վերանայեք ինը վարդապետական թեմաները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթից, որ տեսնեք, թե ինչպես են դրանք կազմակերպված: Ուսումնասիրեք «Հիսուս Քրիստոսի Քավությունը» վարդապետական թեմա 3-ի առաջին պարբերությունը և  ուշադրություն դարձրեք, թե վարդապետության սերտման հատվածներն ինչպես են վարդապետական թեմաների մաս կազմում և օգնում ուսուցանել վարդապետության հիմնական դրույթները, որոնք անմիջականորեն նախորդում են դրանց: Մտածեք, թե այս վարդապետությունը ինչպես կարող է օգնել ուսանողներին կառուցել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա և պատասխանել իրենց իսկ հարցերին ու մտահոգություններին, ինչպես օրինակ՝ «Արդյո՞ք Աստված սիրում է ինձ»:

Վարդապետության սերտումը դասարանում

Նկար
Վարդապետության սերտում. Գծապատկերի վերջին շերտ

Հիմա, երբ դուք հասկանում եք Վարդապետության սերտման արդյունքները և գիտեք, թե դրանք ինչպես կարող են օգնել ուսանողներին կառուցել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, մենք կքննենք, թե դրանք ինչպես պետք է օգտագործենք և ուսուցանենք դասարանում:

Վարդապետության սերտման ուսումնական ծրագիրն օգնում է ուսուցիչներին և ուսանողներին սովորել ու կիրառել սկզբունքները, որոնք առնչվում են հոգևոր գիտելիքների ձեռք բերման և ինը վարդապետական թեմաների հետ: Ուսումնական ծրագրի հիմնական բաղադրիչները ներառում են.

  • Հասկանալ վարդապետությունը. Մի շարք գործնական վարժություններ և հատվածներ, որոնք կօգնեն ուսանողներին ձեռք բերել ավելի խորը հասկացողություն վարդապետական յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ, դրանք հաստատող վարդապետության հիմնական դրույթների և հաստատող վարդապետության սերտման հատվածների վերաբերյալ:

  • Գործնական վարժություններ. Վարժությունները կազմված են օրինակներից, դերախաղերից, սցենարներից և հարցերից, որոնք կօգնեն ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և վարդապետությունը ժամանակակից հանգամանքներում և առնչվող հարցերում:

  • Վարդապետության սերտման կրկնություն. Վարժություններ, որոնք օգնում են ուսանողներին գտնել, հիշել և սերտել վարդապետության հիմնական դրույթները և դրանք հաստատող վարդապետության սերտման հատվածները:

Վարդապետության սերտման ուսուցչի նյութեր. վարժություն

Որպեսզի տեսնեք, թե ինչ տեսք ունի Վարդապետության սերտումը դասարանում, բացեք ձեր Վարդապետության սերտման ուսուցչի նյութերը «Հիսուս Քրիստոսի Քավությունը» վերնագրով դասի վերաբերյալ: Դասի ժամանակ կատարեք հետևյալ դասարանական վարժությունները. (1) հասկանալ վարդապետությունը, (2) գործնական վարժություններ և (3) Վարդապետության սերտման կրկնություններ։ Նշեք, որ վարդապետության վարժությունները հասկանալու համար վարդապետության հիմնական դրույթները նշված են թավ տառերով և հաստատում են վարդապետության սերտման հատվածները, որպեսզի օգնեն ուսանողներին սերտել վարդապետությունը: Նշեք, որ գործնական վարժություններում ուսանողներին խնդրում ենք բացատրել և կիրառել վարդապետությունը իրենց և ուրիշների կյանքում ծագած հարցերի և մտահոգությունների դեպքում: Երբ ուսանողները մասնակցում են գործնական վարժություններին, կարևոր է օգտագործել հոգևոր գիտելիքների ձեռք բերման սկզբունքները: Ի վերջո, Վարդապետության սերտման կրկնությունը նախատեսված է օգնել ուսանողներին գտնել, հիշել և սերտել վարդապետության հիմնական դրույթները և դրանք հաստատող վարդապետության սերտման հատվածները:

Վարդապետության սերտման ուսուցչի նյութեր. վարժություն

Որպեսզի հասկանաք, թե Վարդապետության սերտումը ինչպես կարելի է օգտագործել դասարանում, անդրադարձեք Վարդապետության սերտման ուսուցչի նյութերի «Հիսուս Քրիստոսի Քավությունը» վերնագրով դասին: Աշխատեք գործնական վարժությունների միջոցով: Պատկերացրեք, թե ինչ կարող են անել և զգալ ձեր ուսանողները և ինչպես կօգտագործեն իրենց սովորածը հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների և վարդապետության սերտման տարրերի մասին: Դիտարկեք հետևյալ հարցերը.

  • Վարդապետության սերտումն ինչպե՞ս կարող է օգնել ուսանողներին ամրացնել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետությունը հասկանալու վերաբերյալ:

  • Վարդապետության սերտումն ինչպե՞ս կարող է լրացուցիչ արձագանքել ուսանողների հարցերին ու մտահոգություններին (այս դեպքում՝ «Արդյո՞ք Աստված սիրում է ինձ»):

Այս հարցերի ձեր պատասխանները գրի առեք ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:

Ձեր ուսանողները կօրհնվեն, երբ միավորեն Վարդապետության սերտման սկզբունքներն և կանոններն իրենց կյանքում:

Դիտեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ. Մեդիսոնի պատմությունը» (08:36) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org: Այդ պատմության մեջ Մեդիսոն անունով մի երիտասարդ կին օգտագործում է հոգևոր գիտելիքների ձեռք բերման սկզբունքները, որպեսզի ստանա իր հարցերի պատասխանները և օգնի ուրիշներին իմանալ ճշմարտությունը: Դիտելիս քննարկեք հետևյալ հարցերը.

  • Վարդապետության սերտումն ինչպե՞ս կարող է օգնել ձեր ուսանողներին կառուցել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության վրա։

  • Հոգևոր գիտելիքների ձեռք բերման սկզբունքներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ առաջնորդել որևէ ուսանողի սովորել ճշմարտությունը և բացահայտել իր հարցերի պատասխանները:

  • Վարդապետության սերտման սկզբունքներն ինչպե՞ս կարող են աջակցել ուսանողներին՝ օգնել ուրիշներին ձեռք բերել հոգևոր գիտելիքներ:

Վարդապետության սերտման լրացուցիչ դիտարկումներ

Հետևյալ դիտարկումները կօգնեն ձեզ լավագույնս օգտագործել Վարդապետության սերտումը ձեր դասարանում: Փնտրեք Տիրոջ օգնությունը և ձեր տեղական համակարգողի առաջնորդությունը, որպեսզի որոշեք, թե ինչպես լավագույնս իրականացնեք վարդապետության սերտումը ձեր հանձնարարության մեջ և ձեր ուսանողների համար:

  • Օգտագործեք «Վարդապետության սերտման կրկնություն» օժանդակ թերթիկը, որը տրված է այս ձեռնարկի հավելվածում Վարդապետության սերտման յուրաքանչյուր բաղադրիչը կրկնելու համար և հիշելու, թե յուրաքանչյուր բաղադրիչն ինչպես է լրացնում մյուսին:

  • Վարդապետության սերտումը և սուրբ գրությունների հաջորդական ուսումնասիրությունը առանձին և տարբեր բաժիններ են, և երկուսն էլ կարևոր տարրեր են սեմինարիայում ուսանողների փորձառության համար: Երկուսն էլ հաջողությամբ դասավանդելու համար դուք պետք է ուշադիր ծրագրեք ձեր դասը, օգտագործելով առաջարկված քայլ առ քայլ ուղեցույցը՝ ձեր տեղական կարիքներին համապատասխան:

  • Վարդապետության սերտման հասկացություններն ու սկզբունքները կարելի է կիրառել հաջորդական դասերի ընթացքում կամ այլ միջավայրում ամբողջ տարվա ընթացքում, երբ դասարանում ծագում են հարցեր և մտահոգություններ: Շեշտելով վարդապետության սերտման հատվածները, երբ դուք հանդիպում եք դրանց սուրբ գրությունների ձեր հաջորդական ուսումնասիրության մեջ, կօգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ յուրաքանչյուր հատվածի համատեքստն ու բովանդակությունը, ինչպես նաև բազմապատկել յուրաքանչյուր հատվածում ուսուցանվող ճշմարտությունների կարևորությունը։

  • Վարդապետությունների սերտումը կառուցվում է սուրբ գրությունների սերտման ծրագրի վրա և փոխարինում է դրան: Սուրբ գրությունների սերտման բովանդակությունը նախորդ հրատարակություններում պետք է փոխարինվի վարդապետության սերտման վարժություններով և սուրբ գրությունների հատվածներով:

  • Ավելի շատ գաղափարների և առաջնորդության համար այցելեք doctrinalmastery.churchofjesuschrist.org:

Ամփոփում և կիրառություն

Սկզբունքներ, որոնք պետք է հիշել

  • Վարդապետության սերտումը ոգեշնչված նախաձեռնություն է մեր ուսանողներին օրհնելու համար, երբ նրանք առաջ են ընթանում և բախվում դժվարին մարտահրավերների:

  • Վարդապետության սերտումը կենտրոնանում է երկու արդյունքների վրա. (1) սովորել և կիրառել աստվածային սկզբունքներ՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համար և (1) սերտել Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը և սուրբ գրությունների հատվածները, որտեղ ուսուցանվում է այդ վարդապետությունը:

  • Օգնելով ուսանողներին հասնել Վարդապետության սերտման արդյունքներին, կօգնեք նրանց կառուցել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, երբ նրանք կսկսեն հասկանալ, հավատալ և ապրել համաձայն Նրա վարդապետության:

Նկար
Երեց Քիմ Բ. Քլարկ

«Վարդապետության սերտումը սեմինարիայի ծրագիր է, որն ունի երեք նպատակ. առաջինը՝ օգնել մեր ուսանողներին սովորել ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, երկրորդ՝ օգնել ուսանողներին իմանալ և հասկանալ Փրկիչի վարդապետությունը՝ իմանալով ճշմարիտ վարդապետությունն իրենց մտքում և հասկանալով ճշմարիտ վարդապետությունը իրենց սրտում, իսկ մենք ցանկանում ենք, որ այն լինի խորը իրենց սրտում, և երրորդ՝ օգնել ուսանողներին սովորել՝ ինչպես կիրառել վարդապետությունն իրենց կյանքում, թե՛ ապրել դրանով, թե օգտագործել այն իրենց ընկերների հարցերին պատասխանելու համար, կամ ուսուցանել և օգնել ուրիշներին իմանալ ճշմարտությունը» (Քիմ Բ. Քլարկ, “Doctrinal Mastery and Deep Learning” [address to Church Educational System religious educators, Feb. 17, 2017]):

Հետևաբար, ի՞նչ։

Եզրափակելով այս ուսումնական փորձառությունը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօրվա ձեր սովորած սկզբունքների: