Եկ, հետևիր ինձ
Հունվարի 28-ից փետրվարի 3-ը Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. «Պատրաստեք Տիրոջ ճանապարհը»


Հունվարի 28-ից փետրվարի 3-ը Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. «Պատրաստեք Տիրոջ ճանապարհը» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

Հունվարի 28-ից փետրվարի 3-ը Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. «Պատրաստեք Տիրոջ ճանապարհը» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

Ապակենկարով պատուհան Նավու Իլինոյս Տաճարում, Թոմ Հոլդման

Հունվարի 28-ից փետրվարի 3-ը

Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3

«Պատրաստեք Տիրոջ ճանապարհը»

Երբ կարդաք և խորհեք Մատթեոս 3-ի, Մարկոս 1-ի, և Ղուկաս 3-ի շուրջ, գրի առեք այն տպավորությունները, որոնք դուք կստանաք: Սա կհրավիրի Հոգին, երբ նախապատրաստվեք: «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժինը և հետևյալ գաղափարները կարող են օգնել ձեզ ոգեշնչել մարդկանց ձեր դասարանում, հասկանալ և կիրառել այս սուրբ գրությունների վարդապետությունը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես է Նոր Կտակարանի գիտելիքն օրհնում նրանց կյանքը, կարող եք գրել հետևյալ հարցը գրատախտակին. Որն էր այն գործը, որը դուք կատարեցիք, երբ այս շաբաթ այդ մասին կարդացիք Նոր Կտակարանում:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 3.1–12, Ղուկաս 3.2–18

Աշակերտները նախապատրաստում են իրենց և ուրիշներին ընդունել Հիսուս Քրիստոսին:

  • Ինչպե՞ս ենք պատրաստվում կարևոր հյուրի այցելությանը: Այսպիսի հարցը կարող է օգնել ձեզ ներկայացնել մի քննարկում, թե ինչպես Հովհաննես Մկրտիչը նախապատրաստեց մարդկանց ընդունել Հիսուս Քրիստոսին: Ապա դուք կարող եք բաժանել դասարանը երեք խմբի և կարդալ Մատթեոս 3.1–6-ը, Մատթեոս 3.7–12-ը, և Ղուկաս 3.10–15-ը, որոնելով, թե ինչպես Հովհաննես Մկրտիչը նախապատրաստեց մարդկանց ընդունել Հիսուս Քրիստոսին իրենց կյանք: Թող յուրաքանչյուր խումբ հերթով կիսվի իրենց գտածով:

  • Ինչպես Հովհաննես Մկրտիչը նախապատրաստեց, ապրող մարգարեները ևս օգնում են մեզ պատրաստվել ընդունելու Փրկիչին մեր կյանք: Օգնելով դասարանի անդամներին կապ ստեղծել ժամանակակից մարգարեների և Հովհաննես Մկրտիչի միջև, դուք կարող եք վերանայել Հովհաննես Մկրտիչի ուսմունքները Մատթեոս 3.1–12 և Ղուկաս 3.2–18-ում և որևէ խորհուրդ վերջին գերագույն համաժողովից: Հնազանդվելով այս մարգարեական խորհրդին, ինչպե՞ս կօգնենք մեզ պատրաստվել ընդունելու Փրկիչին:

  • Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 3.4–11 (Աստվածաշնչի հավելվածում) տալիս են գաղափարներ Հիսուս Քրիստոսի առաքելության վերաբերյալ, բացի նրանից, ինչ գտնվում է Ղուկաս 3.4–6-ում: Ի՞նչ են սովորում դասարանի անդամները այս հատվածներից Փրկիչի և մեր ապաշխարելու անհրաժեշտության մասին:

    Նկար
    Հովհաննես Մկրտիչը քարոզելիս

    Հովհաննես Մկրտիչը անապատում քարոզելիս, Ռոբերտ Թ. Բարեթ

Ղուկաս 3.3–14

Մենք պետք է ստեղծենք «ապաշխարության արժանի պտուղներ»:

  • Ղուկաս 3.8-ում Հովհաննես Մկրտիչն ուսուցանել է ժողովրդին, որ նրանք, մինչև մկրտվելը, պետք է ցույց տային իրենց ապաշխարության «պտուղները» կամ ապացույցը: Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին գիտակցել իրենց իսկ ապաշխարության ապացույցը: Դուք կարող եք խնդրել նրանց ուսումնասիրել Ղուկաս 3.8–14-ը և փնտրել, թե Հովհաննեսը ինչն էր համարում ապաշխարության «պտուղներ»: Նրանք կարող են նաև վերանայել Մորոնի 6.1–3-ը և Վարդապետություն և Ուխտեր 20.37-ը: Դուք կարող եք նկարել մի մրգատու ծառ գրատախտակին և թույլ տալ դասարանի անդամներին պիտակավորել ծառի պտուղը իրենց գտած ապաշխաարության «պտուղներով»: Սա կարող է նաև լավ ժամանակ լինել խոսելու համար այն մասին, թե ինչ է նշանակում իսկապես ապաշխարել: Նշեք, որ ուղիներից մեկը, որով կարող ենք «ուղիղ անել նորա շաւիղները» (Ղուկաս 3.4) ապաշխարելն է այն բոլոր խոչընդոտներից, որոնք կխանգարեն Հոգուն մեզ հասնել:

  • “More Holiness Give Me,” Hymns, no. 131, օրհներգի կատարումը կարող է խրախուսել քննարկում, թե ապաշախարությունն ինչպես կարող է օգնել մեզ ավելի նմանվել Փրկիչին: Այս օրհներգի երաժշտական տեսաֆիլմի համար տես mormontabernaclechoir.org:

Մատթեոս 3.13–17

Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին, երբ մկրտվում ենք և ստանում Սուրբ Հոգին:

  • Կրկնելով Հիսուս Քրիստոսի մկրտության պատմությունը, փորձեք այս գաղափարը. հարցրեք դասարանի անդամներին, թե ինչպես կարող են օգտագործել Մատթեոս 3.13-17-ը որևէ մեկին, օրինակ մի երեխայի կամ որևէ մեկին ուրիշ հավատքից ուսուցանել մկրտության մասին: (Նրանք կարող են նաև օգտագործել նկարը այս շաբաթվա ուրվագծում «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում:) Մկրտության ի՞նչ կարևոր տարրեր կընդգծեին նրանք: Նրանք կարող են կիրառել իրենց գաղափարները միմյանց ուսուցանելով:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հիշել իրենց մկրտությունները, առաջարկեք նրանց կարդալ Մատթեոս 3.13–17-ը և Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի միտքը «Լրացուցիչ աղբյուրներում»: Դասարանի անդամները կարող են վայելել՝ կիսվելով սեփական մկրտությունների և մկրտության ուխտերի վերաբերյալ իրենց զգացումներով: Նրանք կարող են նաև երգել “Come, Follow Me,” Hymns, no. 116:

  • Հովհաննես Մկրտիչն ուսուցանեց, որ Փրկիչը կմկրտի «Սուրբ Հոգով և կրակով» (Մատթեոս 3.11): Ի՞նչ խոստացավ Փրկիչը նրանց, ովքեր կմկրտվեն և կստանան Սուրբ Հոգու պարգևը: Մենք ինչո՞ւ պետք է ունենանք Սուրբ Հոգու պարգևը Աստծո արքայությունում առաջընթաց ունենալու համար: Ի՞նչ ազդեցություն ունի կրակով և Սուրբ Հոգու մկրտությունը մեզ վրա: (տես Ալմա 5.14): «Սուրբ Հոգու մկրտությունը» տեսաֆիլմը (LDS.org-ում) կարող է օգնել այս քննարկման ժամանակ:

  • Ահա մի վարժություն, որը կօգնի դասարանի անդամներին շարունակել քննարկել մկրտության վարդապետությունը: Գրեք հետևյալ հարցերը գրատախտակին, իսկ սուրբ գրության հատվածների հղումները՝ թերթիկների վրա: Հրավիրեք դասարանի անդամներին ընտրել հատվածներ և ապա կարդալ յուրաքանչյուր սուրբ գրությունը դասարանով: Քննարկեք, թե որ հարցին է տրվում լավագույն պատասխանը յուրաքանչյուր սուրբ գրությունում: Կա՞ն արդյոք ուրիշ սուրբ գրություններ կամ գաղափարներ, որոնք կարող են օգնել ձեզ պատասխանել այդ հարցերին:

    • Ի՞նչ են սովորեցնում սուրբ գրությունները մկրտության անհրաժեշտության մասին: (3 Նեփի 11.38)

    • Ի՞նչ է խորհրդանշում ընկղմումով մկրտությունը: (Հռովմայեցիս 6.3-5)

    • Ինչպե՞ս պետք է իմ մկրտության ուխտերը փոխեն իմ ապրելակերպը: (Մոսիա 18․8–10)

    • Մենք ինչո՞ւ չենք մկրտում մանուկներին: (Մորոնի 8․8-12)

    • Ինչու՞ է կարևոր, որ մկրտությունը կատարվի իշխանություն ունեցող մեկի կողմից, այլ ոչ թե ուղղակի անկեղծ միտումով: (Եբրայեցիս 5.4)

    • Եթե ես արդեն մկրտվել եմ մեկ ուրիշ եկեղեցում, ինչո՞ւ պետք է կրկին մկրտվեմ: (ՎՈւ 22.1–4)

    • Ինչո՞ւ պետք է մկրտությանը հետևի Սուրբ Հոգու պարգևի ստանալը: (Հովհաննես 3․5)

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին տանը ուսումնասիրել Մատթեոս 4-ը և Ղուկաս 4–5-ը, հրավիրեք նրանց մտածել մի գայթակղության մասին, որին նրանք դիմակայում են և ասեք նրանց, որ այս գլուխները կուսուցանեն նրանց, թե ինչ արեց Փրկիչը, երբ Նա գայթակղությունների հանդիպեց:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3

Մեր մկրտության ուխտերի իմաստը:

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է.

«Երբ հասկանում ենք մեր մկրտության ուխտը և Սուրբ Հոգու պարգևը, դա մեր կյանքը փոխում է և հաստատում է մեր լիարժեք հավատարմությունն առ Աստծո արքայությունը: … Աստծո արքայություն մտնելն այնքան կարևոր է, որ Հիսուսը մկրտվեց՝ ցույց տալով մեզ «արահետի անձկությունը» [2 Նեփի 31.9]: …

«Հետևելով Հիսուսի օրինակին, մենք նաև ցույց ենք տալիս, որ կապաշխարենք և հնազանդ կլինենք մեր Երկնային Հոր պատվիրանները պահելիս: Մենք խոնարհվում ենք կոտրված սրտով և փշրված հոգով, ընդունելով մեր մեղքերը և ներում փնտրելով մեր զանցանքների համար [տես 3 Նեփի 9.20]: Մենք ուխտ ենք կապում, որ կամենում ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և միշտ հիշել Նրան: …

«Երբ ընտրում ենք լինել [Աստծո] արքայությունում, մենք առանձնացնում, այլ ոչ թե մեկուսացնում ենք մեզ աշխարհից։ Մեր հագուստը կլինի համեստ, մեր մտքերն ու լեզուն՝ մաքուր։ Ֆիլմերը և հաղորդումները, որոնք մենք դիտում ենք, երաժշտությունը, որը մենք լսում ենք, գրքերը, ամսագրերն ու թերթերը, որոնք մենք կարդում ենք, կլինեն վեհացնող։ Մենք կընտրենք ընկերներ, ովքեր աջակցում են մեր հավերժական նպատակներին, և մենք բարյացակամ կլինենք ուրիշների հանդեպ։ Մենք կխուսափենք անբարոյականության, մոլախաղով զբաղվելու, ծխախոտ, ալկոհոլ և թմրանյութեր օգտագործելու արատներից։ Մեր կիրակնօրյա միջոցառումները կարտացոլեն հանգստության օրը հիշելու և այն սուրբ պահելու Աստծո պատվիրանը։ Մենք կհետևենք Հիսուս Քրիստոսի օրինակին այն ձևով, որով կվերաբերվենք ուրիշներին։ Մենք կապրենք, որպեսզի արժանի լինենք մտնելու Տիրոջ տունը» (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, Nov. 2000, 7–8):

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք հիմնական վարդապետությունը: Հայրում Սմիթն ուսուցանել է. «Քարոզեք Ավետարանի առաջին սկզբունքները՝ քարոզեք դրանք կրկին, դուք կհասկանաք օրեցօր նոր գաղափարներ և դրանց վերաբերյալ լրացուցիչ լույս կբացահայտվի ձեզ: Դուք կարող եք ընդլայնել դրանք, որպեսզի հստակ հասկանաք դրանք: Այդ ժամանակ դուք կկարողանաք դարձնել դրանք ավելի պարզ ըմբռնելի նրանց համար, ում ուսուցանում եք» (Manuscript History of the Church, vol. E-1, p. 1994, josephsmithpapers.org):