Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 4-10-ը Մատթեոս 4, Ղուկաս 4–5, «Տիրոջ Հոգին իմ վրա է»


«Փետրվարի 4-10-ը: Մատթեոս 4, Ղուկաս 4–5. «Տիրոջ Հոգին իմ վրա է» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Փետրվարի 4-10-ը: Մատթեոս 4, Ղուկաս 4–5», «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա դպրոցի համար. 2019թ.

Նկար
Քրիստոսը հաղթում է սատանային

Քրիստոսը հաղթում է սատանային, Ռոբերտ Թ․ Բարեթ

Փետրվարի 4-10-ը

Մատթեոս 4, Ղուկաս 4–5

«Տիրոջ Հոգին իմ վրա է»

Երբ ուսումնասիրեք Մատթեոս 4-ը և Ղուկաս 4–5-ը, գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները:. Սա իր հետ կբերի ոգեշնչում, թե ինչպես լավագույնս բավարարել ձեր դասարանի կարիքները: Դուք նաև կարող եք օգտագործել «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժինը, ինչպես նաև այս ուրվագիծը լրացուցիչ գաղափարներ գտնելու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Այս շաբաթվա ընթերցանությունը ներառում է այս միտքը. «Եւ նորանք զարմանում էին նորա վարդապետութեան վերայ, որ նորա խօսքը իշխանութիւնով էր» (Ղուկաս 4.32, տես նաև Մարկոս 1.22): Դասարանի անդամները այս գլուխներից ո՞ր հատվածներով կարող են կիսվել, որոնք օգնեցին նրանց ինքնուրույն զգալ այդ վարդապետական իշխանությունը:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 4.1–11, Ղուկաս 4.1–13

Երկնային Հայրը տվել է մեզ զորություն և միջոցներ դիմադրելու գայթակղությանը:

  • Սատանային դիմադրելու Փրկիչի պատմությունը կարող է օգնել դասարանի անդամներին ճանաչել ուղիները, որոնցով սատանան փորձում է գայթակղել իրենց: Դասարանի անդամները կարող են ընտրել գայթակղություններից մեկը Մատթեոս 4.1–11-ում կամ Ղուկաս 4.1–13-ում և մտածել ժամանակակից, առնչվող գայթակղության մասին («Լրացուցիչ աղբյուրներ»-ի գաղափարները կարող են օգնել): Ինչո՞ւ է օգտակար իմանալ, որ Փրկիչը դիմակայեց գայթակղությունների, որոնք նման են նրանց, որոնց մենք ենք դիմակայում այժմ: Ինչո՞ւ Քրիստոսը կարողացավ դիմադրել գայթակղությանը: Սատանային դիմադրող մարդկանց սուրբ գրային այլ օրինակների համար տես Ծննդոց 39.7–20, 2 Նեփի 4.16–35, և Մովսես 1.10–22:

  • Քննարկում ծավալելու ուղիներից մեկը Մատթեոս 4.1–11-ի և Ղուկաս 4.1–13-ի վերաբերյալ գրատախտակին երկու նախադասություն գրելն է. Ի՞նչ ենք սովորում Քրիստոսի մասին այս պատմությունից և Ի՞նչ ենք սովորում սատանայի մասին: Ապա հրավիրեք դասարանի անդամներին վերանայել հատվածները, որոնելով պատասխաններ այդ հարցերին, և գրել իրենց պատասխանները գրատախտակին:

  • Ի՞նչը կարող է օգնել ձեր դասարանին գայթակղությանը դիմադրելու համար: Դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին կրկնել դեպքերը Մատթեոս 4.1–11-ում կամ Ղուկաս 4.1–13-ում, որոնցում Փրկիչի սուրբ գրությունների գիտելիքն օգնեց Նրան պատասխանել սատանային (ասելով. «Գրված է»): Դասարանի անդամներին ժամանակ տվեք գտնելու և կիսվելու սուրբ գրություններով, որոնք կարող են ամրացնել և զորացնել նրանց, երբ նրանք զգում են, որ գայթակղվում են: (Գաղափարների համար նրանք կարող են նայել Սուրբ Գրքերի Ուղեցույցը «Գայթակղություն» թեման:)

Ղուկաս 4.16-30

Հիսուս Քրիստոսը կանխագուշակված Մեսիան է:

  • Որպեսզի օգնեք ձեր դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ այս պատմությունը, դուք կարող եք բացատրել, որ երկու անուններն էլ՝ Մեսիա և Քրիստոս, նշանակում են «օծված»: Երբ նրանք կարդան Ղուկաս 4.18–21-ը, խնդրեք նրանց մտածել այն մասին, թե ինչ է նշանակում, որ Հիսուսը Քրիստոսն է, Մեսիան կամ Օծյալը: Նրանք կարող են նաև օգտակար համարել կարդալ «Օծյալը» Աստվածաշնչի բառարանում: Ինչպե՞ս է Հիսուսը հայտարարում, որ Ինքը Մեսիան է այսօր: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես իմացան, որ Հիսուս Քրիստոսը իրենց Փրկիչն է:

  • Կարող եք սովորել որոշ օգտակար դասեր, հետազոտելով, թե ինչո՞ւ Նազարեթի ժողովուրդը չընդունեց Հիսուսին՝ որպես կանխագուշակված Մեսիա: Այդ անելու ուղիներից մեկը կարող է լինել այն, որ նրանց վերաբերմունքը հակադրեք Հին Կտակարանի Զարեփթայի այրու և Նեեմանի վերաբերմունքին: Դուք կարող եք նախապես խոսել դասարանի անդամների հետ և խնդրել նրանց նախապատրաստված գալ, որ ամփոփեք այս պատմություններից յուրաքանչյուրը (տես 1 Թագավորաց 17.8–24, 2 Թագավորաց 5.1–17, Ղուկաս 4.16–30): Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում հրաշքների մասին և Աստծո ծառաներին արձագանքելու մասին: Արդյո՞ք դասարանի անդամները տեսնում են որևէ ուղերձ Եկեղեցու այսօրվա անդամների համար Նազարեթի ժողովրդին ուղղված Փրկիչի խոսքերում:

Մատթեոս 4.18–22, Ղուկաս 5.1-11

Քրիստոսին հետևելու պարտավորությունը նշանակում է ընդունել Նրա կամքը և թողնել մեր սեփականը:

  • Երբեմն սկզբում չենք հասկանում ուղղորդումը, որ Տերը տալիս է մեզ: Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Ղուկաս 5.1-11-ը` փնտրելով, թե Փրկիչը ինչ խնդրեց Պետրոսից, և ինչո՞ւ Պետրոսը գուցե կասկածի տակ դրեց Նրա հրահանգները: Ինչպե՞ս կարող էր այս փորձառությունն ազդել Փրկիչի և իր վերաբերյալ Պետրոսի հայացքերի վրա: Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել փորձառությամբ, որոնց ժամանակ նրանք ցույց են տվել իրենց հավատքը աստվածային առաջնորդության հանդեպ, չնայած չունեին լիարժեք հասկացողություն: Ո՞րն էր արդյունքը, երբ նրանք գործադրեցին իրենց հավատքը:

    Նկար
    Հիսուսը ծովի մոտ կանչեց Պետրոսին և Անդրեասին:

    «Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ» (Մատթեոս 4.19):

  • Ճիշտ, ինչպես որսորդները «թողեցին ամենը» հետևելու Հիսուս Քրիստոսին (Ղուկաս 5.11), կան բաներ, որոնք մենք էլ պետք է թողնենք Նրա աշակերտները դառնալու համար: Մատթեոս 4.18–22-ում ի՞նչ է ակնարկվում Պետրոսի Անդրէասի, Հակոբոսի և Հովհաննեսի վերաբերմունքի ու հավատքի մասին: Կարելի է մի ձկնորսական ուռկան բերել դասարան և հրավիրել դասարանի անդամներին գրի առնել այն ամենը, ինչը նրանք կամենում են թողնել կամ արդեն թողել են Քրիստոսին հետևելու համար և դնել դրանք ուռկանի մեջ: Կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների կիսվել, թե ինչպես է նրանց կյանքը փոխվել, երբ ընտրել են թողնել ամեն ինչ Փրկիչին հետևելու համար:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ Հովհաննես 2–4-ը եկող շաբաթվա ընթացքում, կարող եք խնդրել նրանց խորհել, թե ինչ է նշանակում «նորից ծնվել»: Ասացեք նրանց, որ հաջորդ շաբաթվա ընթերցանությունը կօգնի նրանց պատասխանել այդ հարցին:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 4, Ղուկաս 4–5

Հիսուսը Մեսիան է:

«Հիսուսը հայտարարում է, որ Ինքը Մեսիան է» (տեսաֆիլմ, LDS.org)

Գայթակղության տեսակները:

Խոսելով գայթակղությունների տեսակների մասին, որոնց Փրկիչը բախվեց անապատում, Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյն ուսուցանել է․

«Գրեթե յուրաքանչյուր գայթակղություն, որ ունենում եք դուք կամ ես, գալիս է հետևյալ կերպ.

«(1) Ախորժակի կամ կրքի գայթակղություն,

(2) Տեղի տալ հպարտությանը, նորաձևությանը կամ սնապարծությանը,

(3) Աշխարհիկ հարստությունների կամ իշխանության ցանկություն, հողերի, մարդկանց երկրային ունեցվածքների տիրապետման ցանկություն» (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 82):

Խոսելով Հիսուսի փորձառության մասին Մատթեոս 4-ում, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր, որ այս քարերը հաց լինեն»: …

«Գայթակղությունը ոչ թե ուտելու մեջ է: … Գայթակղությունը, առնվազն այն մասը, որի վրա ուզում եմ կենտրոնանալ, այս կերպ վարվելն է՝ ձեռք բերել իր հացը՝ իր ֆիզիկական բավարարումով, իր մարդկային ախորժակի մեղմացման հեշտ ձևով, իշխանության չարաշահմամբ և առանց պատրաստակամության՝ սպասելու ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով: …

«Եթէ Աստուծոյ որդի ես, քեզ վայր գցիր» այս տաճարի աշտարակից: …

«Գայթակղությունն այստեղ նույնիսկ ավելի նուրբ է, քան առաջինում: Դա հոգու գայթակղությունն է, անհատական մի քաղց, որն ավելի իրական է, քան հացի կարիքը: Արդյո՞ք Աստված կփրկեր նրան: … Ինչո՞ւ չստանալ հոգևոր հաստատում, ձեռք բերել հավատարիմ համայնք և պատասխանել այդ մեկին, ով խանգարում է, և բոլորը Աստծո զորությանն ուղղված մեկ խնդրանքով: …

Բայց Հիսուսը հրաժարվում է հոգու գայթակղությունից: Հրաժարումը և զսպվածությունը նույնպես աստվածային պատրաստվածության մի մասն է կազմում: … Նույնիսկ Աստծո որդին պետք է սպասի: Քավիչը, ով երբեք էժան շնորհ չի օժտում ուրիշներին, նմանապես չէր խնդրի այդպիսի բան իր համար: …

«… Այս բոլորը ես կտամ քեզ, եթե ընկնես ու երկրպագես ինձ»:

«Սատանան … [հարցնում է], «Ո՞րն է քո գինը»: Էժան հացից հրաժարվեցիր: Աղաղակող մեսիական դրամային դեմ ես, բայց ոչ ոք չի մերժի այս աշխարհի հարստությունը: Ասա քո գինը:» Սատանան առաջ է գնում անհավատարմության իր առաջին հանգանակով՝ աներկդիմի համոզմունքով, որ կարելի է փողով ամեն բան գնել այս աշխարհում:

«Հիսուսը մի օր կկառավարի աշխարհում: Նա կկառավարի ամեն տերություն և իշխանություն աշխարհում: Նա կլինի Թագավորների Թագավոր և Տերերի Տեր: Բայց ոչ այս ձևով» (“The Inconvenient Messiah,” Ensign, Feb. 1984, 68–71):

Բարելավել մեր ուսուցումը

Շնորհակալություն հայտնեք ձեր սովորողներին: «Այնքան չկլանվեք դասով, որ մոռանաք շնորհակալություն հայտնել սովորողներին իրենց մասնակցության համար: Նրանք պետք է իմանան, որ դուք գնահատում եք իրենց մտքերով ու վկայություններով կիսվելու նրանց պատրաստակամությունը»(«Ուսուցանել Փրկիչի ձևով», 33):