Եկ, հետևիր ինձ
Հունվարի 21-27-ը Հովհաննես 1. Մենք գտել ենք Մեսիային


«Հունվարի 21-27-ը: Հովհաննես 1. Մենք գտել ենք Մեսիային», «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունվարի 21-27-ը: Հովհաննես 1», «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
կինը երկաթուղային կայարանում կիսվում է ավետարանով

Հունվար 21-27-ը

Հովհաննես 1

Մենք գտել ենք Մեսիային

Նախքան լրացուցիչ նյութեր կարդալը, ընթերցեք և խորհեք Հովհաննես 1-ը, և գրի առեք ձեր ստացած տպավորությունները: Սա կհրավիրի Հոգին ձեր նախապատրաստության ընթացքում։«Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժինը և հետևյալ գաղափարները կարող են օգնել ձեզ ոգեշնչել մարդկանց ձեր դասարանում հասկանալ և կիրառել այս գլխի վարդապետությունը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել իրենց սովորածով, կարող եք խնդրել նրանց թերթիկների վրա գրել հարցեր, մեկնաբանություններ կամ ներըմբռնումներ իրենց կարդացածից և դնել դրանք տարայի մեջ: Տարայից հանեք թերթիկները և քննարկեք դասարանով։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Հովհաննես 1․1-5

Հիսուս Քրիստոսը «սկզբումն Աստուծոյ մոտ էր»:

  • Հովհաննեսը սկսել է իր վկայությունը Քրիստոսի մասին՝ վկայելով Փրկիչի դերերի մասին նախքան Նրա ծնունդը: Ի՞նչ է Հովհաննեսն ուսուցանել նախամահկանացու Քրիստոսի մասին: Ինչո՞ւ է կարևոր իմանալ Քրիստոսի նախամահկանացու դերերի մասին: Օգտակար կլինի այս հարցերը գրել գրատախտակին և խնդրել դասարանի անդամներին պատասխաններ փնտրել Հովհաննես 1.1–5-ում (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1–5 [Աստվածաշնչի հավելվածում]) և Երեց Ջեյմս Ի. Թալմիջի բացատրությունը «Լրացուցիչ աղբյուրներում»: Սուրբ գրությունների ուրիշ ինչ հղումներով կարող են դասարանի անդամները կիսվել, որոնք ավելի շատ բան են ուսուցանում նախամահկանացու Քրիստոսի մասին: (Օրինակ, տես «Հիսուս Քրիստոսի նախամահկանացու գոյությունը» Սուրբ Գրքերի Ուղեցույցում:) Դասարանով կարող եք նաև վերանայել «Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը» (Ensign կամ Լիահոնա, ապրիլ 2000, 2):

  • Եթե կամենաք օգտագործել այս հատվածները Տիրոջ արարչագործությունների մասին պատմելու համար, կարող եք կարդալ Հովհաննես 1.3-ը և ցույց տալ նկարներ, որոնք նկարագրում են երկրի գեղեցկությունները: Դուք կարող եք ցուցադրել «Մեր տունը» տեսանյութը» (lds.org/topics/environmental-stewardship-and-conservation): Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես են Փրկիչի արարչագործություններն օգնում իրենց զգալ Նրա սերը:

Հովհաննես 1․1-14

Հիսուս Քրիստոսը լույսն է։

  • Ֆիզիկական լույսը կարող է օգնել մեզ հասկանալ հոգևոր լույսի խորհրդանշանակությունը: Ինչպե՞ս կարող եք պարզաբանել այդ խորհրդանշանակությունը ձեր դասարանին: Կարող եք հանգցնել լույսերը սենյակում և լուսավորել լապտերով՝ ցույց տալով հակադրությունը լույսի և խավարի միջև: Ապա խնդրեք դասարանի անդամներին գտնել լույս բառի յուրաքանչյուր դեպք Հովհաննես 1.1–14-ում, և հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես են Փրկիչը և Նրա ավետարանը ապահովում հոգևոր լույս իրենց կյանքում: Ինչպե՞ս են դասարանի անդամները զգացել Նրա լույսը: Որպես այս քննարկման մաս, հանձնարարեք նրանց ավելի շատ բան կարդալ Քրիստոսի Լույսի մասին Վարդապետություն և Ուխտեր 84.45–46-ում, 88.11–13-ում, կամ կարող եք ուղղորդել նրանց կարդալ «Քրիստոսի Լույսը» Աստվածաշնչի բառարանում: Ինչպե՞ս կարող ենք մենք «լույս լինել աշխարհի համար»։

    Նկար
    Արևի լույսը թափանցում է լեռնային ապարի միջով ծովափին

    Փրկիչը և Իր ավետարանն ապահովում են հոգևոր լույս:

  • Քանի որ Հովհաննես 1.1–14-ը գրված է խորհրդանշական լեզվով, այն կարող է դժվար հասկանալի լինել: Ուղիներից մեկը, որով դասարանի անդամներին կարելի է օգնել հասկանալ Հովհաննեսի վկայությունը, այն է, որ հրավիրեք նրանց այդ հատվածներում կրկնվող բառերի և արտահայտությունների ցուցակ կազմեն և կիսվեն, թե յուրաքանչյուրն ինչ է ուսուցանում մեզ Փրկիչի մասին:

  • Ահա դասարանի անդամներին այս հատվածներում ներգրավելու մի եղանակ. ցույց տվեք մի քանի նկարներ (ներառյալ մեկը այս շաբաթվա ուրվագծից «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում) որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսի կենսակերպը և աստվածային առաքելությունը: Հրավիրեք դասարանի անդամներին հետազոտել Հովհաննես 1.1–14-ը, փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք կարող են ծառայել որպես վերնագրեր նկարների համար:

Հովհաննես 1.35-51

Մենք կարող ենք ձեռք բերել մեր անձնական վկայությունը Փրկիչի մասին և ապա ուրիշներին հրավիրել. «եկեք և տեսեք»:

  • Հովհաննես 1-ում, «եկեք և տեսեք» հրավերը հայտնվում է երկու անգամ (տես հատվածներ 39, 46): Մենք գուցե հնարավորություն չունենանք տեսնել Փրկիչին ֆիզիկապես, ինչպես Անդրէասն ու Նաթանայելը տեսան, բայց մենք կարող ենք արձագանքել նույն հրավերին: Դուք կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե ըստ նրանց, ի՞նչ է նշանակում «եկէք և տեսէք» [հրավերը] մեր օրերում և խնդրել նրանց կիսվել Փրկիչի մասին վկայություն ձեռք բերելու վերաբերյալ մեր անձնական փորձառություններով»:

  • Այս հատվածների վերաբերյալ քննարկում ներկայացնելու համար խնդրեք դասարանի անդամներին կիսվել պատմություններով, թե ինչպես են իրենք ներկայացրել Հիսուս Քրիստոսի ավետարանը ուրիշներին: Ո՞ւմ են նրանք հրավիրել, ասելով. «եկեք և տեսեք»: Ի՞նչ ենք մենք սովորում Անդրեասից և Փիլիպպոսից Քրիստոսի մասին մեր վկայություններով կիսվելիս:

  • Երբեմն մարդիկ չեն կիսվում ավետարանով, որովհետև նրանք գտնում են, որ դա երկյուղալի է կամ բարդ: Հովհաննես 1.35–51-ի պատմությունները ցույց են տալիս, որ ավետարանով կիսվելը կարող է պարզ և բնական լինել: Դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին կարդալ այդ հատվածները և քննարկել, թե նրանք ինչպես կարող են օգտագործել դրանք՝ օգնելով ինչ-որ մեկին, ով նյարդայնանում է ավետարանով կիսվելիս: «Լրացուցիչ աղբյուրներից» գաղափարներ ձեռք բերելու համար նրանք կարող են մեջբերում կատարել Երեց Նիլ Լ. Անդերսենից (Տես նաև “Good Things to Share” տեսանյութըը LDS.org-ում:)

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին ուսումնասիրել Մատթեոս 3-ը, Մարկոս 1-ը, և Ղուկաս 3-ը, կարող եք խնդրել նրանց մտածել ինչ-որ մեկի մասին, ում նրանք կկամենային օգնել՝ բերելով դեպի Քրիստոս: Ասեք նրանց, որ այդ գլուխներում նրանք կկարդան մի մարգարեի մասին, ում առաքելությունն էր՝ պատրաստել մարդկանց ընդունել Փրկիչին:

Նկար
resources icon

Լրացուցիչ Աղբյուրներ

Հովհաննես 1

Հիսուս Քրիստոսը Հոր հետ էր ի սկզբանե:

Երեց Ջեյմս Ի. Թալմիջն ուսուցանել է. «Այդ Խոսքը Հիսուս Քրիստոսն է, ով Հոր հետ էր սկզբից ի վեր, և Նա Ինքը օժտված էր Աստվածության զորություններով և աստիճանով, և որ Նա եկավ աշխարհ ու բնակվեց մարդկանց մեջ, որոշակիորեն հաստատ է: Այս հայտարարությունները հաստատվում են Մովսեսին տրված հայտնության միջոցով, որի ժամանակ նրան թույլ տրվեց տեսնել Աստծո ստեղծագործություններից շատերը և լսել Հոր ձայնը այն բաների վերաբերյալ, որոնք ստեղծվել էին. «Եվ իմ զորության խոսքով եմ ես ստեղծել դրանք, որն է իմ Միածին Որդին, որը լի է շնորհով ու ճշմարտությամբ» [Մովսես 1.32, 33]» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 10):

Մենք կարող ենք հրավիրել ուրիշներին. «եկեք և տեսեք»:

Երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է:

«Փրկիչն ուսուցանեց մեզ, թե ինչպես կիսվել ավետարանով։ Ինձ դուր է գալիս Անդրեասի պատմությունը, ով հարցրեց. «Վարդապետ, ո՞րտեղ ես կենում»։ [Հովհաննես 1.38]։ Հիսուսը կարող էր պատասխանել իր բնակավայրի վերաբերյալ հարցին։ Բայց դրա փոխարեն Նա ասաց Անդրեասին. «Եկէք եւ տեսէք» [Հովհաննես 1.39]։ Ինձ դուր է գալիս, որ Փրկիչն ասում էր. «Եկեք ու տեսեք ոչ միայն, թե որտեղ եմ ես ապրում, այլ նաև ինչպես եմ ապրում։ Եկեք և տեսեք, թե ով եմ ես։ Եկեք ու զգացեք Հոգին»։ Մենք ամեն ինչ չգիտենք այդ օրվա մասին, բայց մենք իսկապես գիտենք, որ երբ Անդրեասը գտավ իր եղբայր Սիմոնին, նա հայտարարեց. «Մեսիան գտել ենք» [Հովհաննես 1.41]:

«Մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին և մեր զրույցների ժամանակ հետաքրքրություն ցուցաբերած մարդկանց հրավիրենք` «եկեք և տեսեք»։ Ոմանք կընդունեն մեր հրավերը, իսկ մյուսները` ոչ։ Մենք բոլորս գիտենք ինչ-որ մեկին, ով հրավիրված է եղել մի քանի անգամ, մինչև «եկեք և տեսեք»-ի հրավերի ընդունումը։ Եկեք նաև մտածենք այն մարդկանց մասին, ովքեր մի ժամանակ մեզ հետ էին, բայց որոնց հիմա հազվադեպ ենք տեսնում` հրավիրելով նրանց վերադառնալ և տեսնել ևս մեկ անգամ: …

«Նրանց համար, ովքեր օգտագործում են համացանց և բջջային հեռախոսներ, կան նոր ուղիներ ուրիշներին հրավիրելու. «Եկեք և տեսեք»: Եկեք մեր հավատքով առցանց կիսվելը ավելի շատ դարձնենք մեր կյանքի մասը» («Սա հրաշք է» Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 79)։

Երաժշտությունը կարող է ուսուցանել մեզ Քրիստոսի մասին:

Կարող օգտագործել “For the Beauty of the Earth,” Hymns, no. 92, երբ քննարկեք Փրկիչի դերը որպես Արարիչ (տես Հովհաննես 1.3): Դուք կարող եք նաև օգտագործել “For the Beauty of the Earth” տեսանյութը mormontabernaclechoir.org-ում:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք սովորողներին սուրբ գրություններն իրենց վերագրել։ Նույն հրավերը Քրիստոսը տվեց Իր աշակերտներին՝եկեք և տեսեք, որը կարող է օգնել ձեր ուսանողներին ցանկանալ հետևել Փրկիչին: Խրախուսեք ուսանողներին կիրառել սուրբ գրությունների սկզբունքներն իրենց անձնական կյանքում և հրավիրել ուրիշներին անել նույնը: (Տես 1 Նեփի 19.23, Ուսուցանել Փրկիչի ձևով, 21:)