Եկ, հետևիր ինձ
Հունվարի 7-13-ը Մատթեոս 1, Ղուկաս 1. «Թող քո խօսքի պէս լինի ինձ»


«Հունվարի 7-13-ը: Մատթեոս 1, Ղուկաս 1.«Թող քո խօսքի պէս լինի ինձ» «Եկ, հետևիր ինձ, Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր կտակարան 2019թ. (2019)

«Հունվարի 7-13-ը: Մատթեոս 1, Ղուկաս 1». «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ.

Նկար
Մարիամը և Եղիսաբեթը

Հունվարի 7-13-ը:

Մատթեոս 1, Ղուկաս 1

«Թող քո խօսքի պէս լինի ինձ»

Նախքան լրացուցիչ ուսուցողական նյութեր կարդալը, կարդացեք և խորհեք Մատթեոս 1-ը և Ղուկաս 1-ը, և գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները: Թող Հոգին առաջնորդի ձեր նախապատրաստումը: Ապա ուսումնասիրեք այս ուրվագծի և «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում գտնվող գաղափարները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե վերանայելու Մատթեոս 1-ը կամ Ղուկաս 1-ը, և հրավիրեք նրանց կիսվել իրենց սիրելի հատվածով և բացատրել, թե ինչ վարդապետական ճշմարտություններ են իրենք սովորել: Գուցե օգտակար համարեք նախ համառոտակի վերանայել այս գլուխներում առաջինը այն իրադարձությունները, որոնք որոշ ենթատեքստ կտան կիսվող հատվածների համար:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.5–80

Երկնային Հայրն աշխատում է Իր հավատարիմ զավակների միջոցով՝ իրականացնելու Իր նպատակները:

  • Դասարանի անդամները հավանաբար կունենան ավելի իմաստալի փորձառություններ, երբ ուսումնասիրեն Նոր Կտակարանն այս տարի, եթե դասեր քաղեն այն մարդկանց փորձառություններից, ում մասին իրենք կարդում են: Որպեսզի օգնեք նրանց անել դա, դուք կարող եք գրել այդ մարդկանց անունները Մատթեոս 1-ում և Ղուկաս 1-ում գրատախտակին, սուրբ գրությունների հղումների հետ՝ հետևյալ ձևով.

    Հրավիրեք դասարանի անդամներին ընտրել մի անձի, որի մասին կուզենային ավելի շատ բան սովորել, կարդալ նշված հատվածները և կիսվել դասարանից որևէ մեկի հետ, թե ինչ են նրանք սովորում այդ մարդու փորձառությունից: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ՝ հետևենք այդ մարդու հավատարիմ օրինակին:

    Նկար
    Գաբրիելը հայտնվում է Մարիամին

    Ավետումը, Ջոն Սքոթ

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի խորը մտածել Հոր ծրագրում Մարիամի բնավորության և դերի մասին, կարող եք ցուցադրել «Հրեշտակը Մարիամին կանխագուշակում է Քրիստոսի ծնունդը» և «Մարիամն ու Եղիսաբեթը ուրախանում են միասին» տեսաֆիլմերը (LDS.org) կամ միասին կարդալ Ղուկաս 1.26–38, 46–56-ը, փնտրելով Մարիամի խոսքերը, որոնք բացահայտում են նրա բնավորության որոշ գծեր: Այս հատվածներից ի՞նչ ճշմարտություններ ենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին: Մարիամն ի՞նչ կարող է մեզ ուսուցանելԱստծո կամքը մեզ համար ընդունելու վերաբերյալ:

Ղուկաս 1.5-25

Աստծո օրհնությունները գալիս են Նրա իսկ ժամանակին:

  • Ձեր դասարանում կարող են լինել մարդիկ, ովքեր Եղիսաբեթի և Զաքարիայի նման ապրում են արդարակեցությամբ, սակայն դեռ չեն ստացել հուսացած օրհնությունը: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց սովորել Եղիսաբեթի և Զաքարիայի օրինակներից: Կարող եք սկսել՝ խնդրելով դասարանի անդամներին գրի առնել օրհնությունները, որոնք ստանալու հույսը նրանք ունեն: Ապա նրանք կարող են կարդալ Ղուկաս 1.5–25-ը, փնտրելով դասերը, որոնք կարող են սովորել Եղիսաբեթից և Զաքարիայից՝ Տիրոջը սպասելու վերաբերյալ: Նրանք կարող են նաև կարդալ և խորհել հարցերի շուրջ «Լրացուցիչ աղբյուրներում»: Խրախուսեք նրանց գրել ինչ սովորեցին հուսացած օրհնություն արտահայտության կողքին և եթե հարմար է, կիսվեն իրենց մտքերով:

  • Տիրոջ ժամանակացույցին սպասելու էլ ի՞նչ օրինակներով կարող են դասարանի անդամները կիսվել իրենց սեփական կյանքից կամ սուրբ գրությունների պատմություններից: Ի՞նչ ենք սովորում այս օրինակներից:

Ղուկաս. 1.26-38

«Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ»:

  • Դասարանի անդամները կարող են երբեմն հետաքրքրվել, ինչպես Մարիամը, թե Աստծո ծրագրերն իրենց համար կամ իրենց տրված խոստումները ինչպես կարող են իրականանալ: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, որ Աստծո զորությամբ բոլոր բաները հնարավոր են, կարող եք ցույց տալ «Ավետումը՝ Գաբրիէլ հրեշտակը հայտնվում է Մարիամին (Ավետարանի պատկերագիրք, հ. 28) և հրավիրեք նրանց միասին կարդալ Ղուկաս 1.26–38-ը: Ի՞նչ կարող ենք սովորել անհնարին թվացողը հաղթահարելու մասին՝ ուսումնասիրելով Մարիամի խոսքերն ու գործողությունները: Խնդրեք դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, որոնց ժամանակ Աստված օգնել է նրանց իրականացնել մի բան, որը նրանց կարծիքով անհնարին էր: Որպես Սրբերի ժամանակակից օրինակ, ովքեր Աստծո օգնությամբ իրականացրին մի բան, որն անհնարին էր թվում, դիտեք ՝ «The Manaus Temple Caravan” (LDS.org-ում):

  • Փրկիչի կյանքը ցույց է տալիս այն ճշմարտությունը, որ Գաբրիելը հայտարարեց. «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկաս 1.37): Այս սկզբունքը պարզաբանելու համար դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին մտածել այն ժամանակների մասին, երբ Փրկիչն իրականացրեց անհնարին թվացող բաները Իր Հոր կամքը կատարելիս (տես օրինակ, Հովհաննես 9.1–7): Որպեսզի դասարանի անդամները տեսնեն, թե ինչպես է այս սկզբունքն աշխատում իրենց կյանքում, կարող եք հրավիրել նրանց խորհել այնպիսի հարցերի մասին ինչպես օրինակ՝ իմանալով, որ Աստծո առաջ ոչ մի բան անհնարին չէ, ի՞նչ փոփոխություն է առաջանում ձեր կյանքում: Ինչպե՞ս է դա փոխում այն ձևը, որով դուք ծառայում եք Եկեղեցում և շփվում ձեր ընտանիքի հետ: Դա կարող է նաև օգնել համեմատել Փրկիչի խոսքերը Ղուկաս 1.37-ը Մարկոս 14.36-իխոսքերի հետ:

Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.26–55

Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է:

  • Մատթեոսի, Ղուկասի և Ավետարանի մյուս հեղինակների հիմնական նպատակն էր վկայել, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին ճանաչել այդ նպատակը հենց առաջին գլուխներում, որոնք նրանք կկարդան Նոր Կտակարանում: Ահա մի գաղափար. բաժանեք դասարանը խմբերի կամ զույգերի և յուրաքանչյուր խմբին տվեք մի շարք հատվածներ Մատթեոս 1-ից կամ Ղուկաս 1-ից: Հրավիրեք փնտրել իրադարձություններ կամ խոսքեր, որոնք զորացնում են նրանց հավատքը Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելության հանդեպ՝ որպես Աստծո Որդի և կիսվել դասարանի հետ իրենց գտածով: Որոշ հատվածներ, որոնք գուցե առաջարկեք, ներառում են Մատթեոս 1.18–25-ը և Ղուկաս 1.26–38, 39–45, 46–55հատվածները: Առաջարկեք դասարանին, որ երբ նրանք այս տարի ուսումնասիրեն Նոր Կտակարանը, կարող են հատվածների ցուցակ կազմել, որոնք վկայում են, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Դուք կարող եք, նույնիսկ, պահել այդ ցուցակը դասարանում:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Մատթեոս 2-ը և Ղուկաս 2-ը հաջորդ շաբաթվա դասի համար, կարող եք առաջարկել, որ եթե նրանք աղոթքով կարդան Փրկիչի ծննդյան պատմությունը, ձեռք կբերեն նոր ներըմբռնում, նույնիսկ, եթե նախկինում կարդացել են դա բազմաթիվ անգամներ:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 1, Ղուկաս 1

Սպասելով Տիրոջը

Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Հավատքը … ներառում է՝ վստահել Աստծո ժամանակացույցին, քանզի Նա ասել է. «Բոլոր բաները պետք է լինեն իրենց ժամանակին»: (ՎՈւ 64.32:)» (“Lest Ye Be Wearied and Faint in Your Minds,” Ensign, May 1991, 90):

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

«Մեզանից յուրաքանչյուրը կանչված է՝ սպասելու մեր սեփական ձևով: Մենք սպասում ենք աղոթքների պատասխաններին: Մենք սպասում ենք որոշ բաների, որոնք այդ պահին կարող են թվալ այնքան ճիշտ և այնքան լավ մեզ համար, որ չպատկերացնենք, թե ինչո՞ւ է Երկնային Հայրը հետաձգում պատասխանը:

Ես հիշում եմ, երբ պատրաստվում էի կործանիչ ինքնաթիռի օդաչուական իմ դասընթացին: Մենք զինվորական նախապատրաստական դասերի հիմնական ժամանակը տրամադրում էինք ֆիզիկական վարժություններին: … Մենք վազում ու վազում էինք:

Վազելիս ես սկսեցի նկատել մի բան, որը, ճիշտն ասած, անհանգստացրեց ինձ: Կրկին ու կրկին ինձանից առաջ էին անցնում մարդիկ, ովքեր ծխում էին, խմում և անում այնպիսի բաներ, որոնք դեմ էին ավետարանին և հատկապես՝ Իմաստության Խոսքին:

Ես հիշում եմ, որ մտածում էի. «Սպասիր մի րոպե, արդյո՞ք ես չպետք է վազեի և չհոգնեի»: Սակայն ես հոգնում էի և ինձանից առաջ էին անցնում մարդիկ, ովքեր հաստատ չէին հետևում Իմաստության Խոսքին: Ես խոստովանում եմ, այդ ժամանակ այդ փաստն անհանգստացրեց ինձ: Ես ինքս ինձ հարց տվեցի. «Այդ խոստումը ճի՞շտ էր, թե ոչ»:

Պատասխանը չեկավ անմիջապես: Սակայն ի վերջո, ես սովորեցի, որ Աստծո խոստումները չեն կատարվում այնքան արագ կամ այնպես, ինչպես մենք ենք ակնկալում. դրանք գալիս են Իր ժամանակին և Իր ձևով: Տարիներ անց, ես պարզորոշ տեսա ապացույցը այն աշխարհիկ օրհնությունների, որոնք գալիս էին նրանց, ովքեր հնազանդվում էին Իմաստության Խոսքին` ի լրումն հոգևոր օրհնությունների, որոնք գալիս են անմիջապես Աստծո օրենքներին հնազանդվելուց» («Շարունակեք համբերությամբ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 58):

Բարելավել մեր ուսուցումը

Խրախուսեք դասարանի անդամներին ուսումնասիրել սուրբ գրությունները տանը: Ուղիներից մեկը, որով դուք կարող եք խրախուսել սուրբ գրությունների տնային ուսումնասիրությունը՝ դասարանի անդամներին անհատական և ընտանեկան ուսումնասիրությունից իրենց հայտնաբերումներով և գաղափարներով կիսվելու համար ժամանակ հատկացնելն է: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 29:)