Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 19–25-ը: 3 Նեփի 27–4 Նեփի. Չէր կարող լինել մի ավելի երջանիկ ժողովուրդ


Հոկտեմբերի 19-25-ը։ 3 Նեփի 27-4 Նեփի: Չէր կարող լինել մի ավելի երջանիկ ժողովուրդ Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հոկտեմբերի 19-25-ը։ 3 Նեփի 27-4 Նեփի, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2020

Նկար
Հիսուսը Նեփիացիների հետ աղոթելիս

Քրիստոսի աղոթքը, Դերեկ Հեգսթեդ

Հոկտեմբերի 19-25-ը

3 Նեփի 27-4 Նեփի

Չէր կարող լինել մի ավելի երջանիկ ժողովուրդ

3 Նեփի 274 Նեփի գլուխների անհատական ուսումանասիրությունը ուսուցանելուն պատրաստվելու լավագույն ուղին է: Այս համառոտ շարադրանքումգտնվող վարդապետություններն ու գաղափարները կարող են օգնել ձեզ պատասխանել հոգևոր հուշումներին, որոնք ստանում եք ուսումնասիրելիս:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին իրենց անհատական ուսումնասիրությունից կիսվել գաղափարներով, խնդրեք նրանց գտնել մի հիմն՝ կապված որևէ ճշմարտության հետ, որը նրանք սովորել են 3 Նեփի 274 Նեփի գլուխներում: Ապա նրանք կարող են կիսվել իրենց գտած հիմներով, և թե ինչպես են այդ հիմները կապված սուրբգրային ճշմարտությունների հետ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

3 Նեփի 27․1-22

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կոչվում է Նրա անունով և կառուցված է Նրա ավետարանի վրա:

  • Եկեղեցու անվան վերաբերյալ քննարկումը կարող է խորացնել ձեր դասարանի անդամների երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու իրենց անդամակցության համար: Դասարանի անդամներին կարող եք հրավիրել գրի առնել տարբեր կազմակերպությունների անուններ և նկարագրել, թե անուններն ինչ են ասում մեզ այդ կազմակերպությունների մասին: Ապա դասարանի անդամները կարող են կարդալ 3 Նեփի 27.1–12-ը, փնտրելով, թե ինչ ուսուցանեց Փրկիչը Իր Եկեղեցու անվան մասին: Նրանք կարող են նաև կիսվել, թե իրենց համար ինչ է նշանակում լինել Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Ի՞նչ է նշանակում վերցնել Նրա անունը մեզ վրա:

  • Ահա մեկ այլ ուղի՝ քննարկելու Փրկիչի Եկեղեցու անվան կարևորությունը: Ապա դասարանի անդամները կարող են կարդալ 3 Նեփի 27.1-22-ը, փնտրելով, թե ինչ ուսուցանեց Փրկիչը Իր Եկեղեցու անվան մասին: Հետո դասարանի անդամները կարող են ընտրել բառեր անվան մեջ ու առաջարկել, թե ինչպես է յուրաքանչյուր բառն օգնում մեզ իմանալ, թե ո՞վ ենք մենք կամ ինչի՞ն ենք հավատում: Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի միտքը «Լրացուցիչ աղբյուրներում» կարող է օգնել։ Ինչո՞ւ է կարևոր օգտագործել Եկեղեցու անունը, երբ ուրիշների հետ կիսվում ենք մեր համոզմունքներով:

  • Բացատրելուց հետո, որ Իր Եկեղեցին պետք է «կառուցված լինի [Իր] ավետարանի վրա» (3 Նեփի 27.10), Փրկիչը նկարագրեց, թե ինչ է Իր ավետարանը: Գուցե հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե նրանք ինչպես կարող են բացատրել, թե ինչ է ավետարանը: Կարող եք հրավիրել նրանց հետազոտել 3 Նեփի 27.13-22-ը, որոնելով, թե ինչպես է Փրկիչը նկարագրել Իր ավետարանը: Ինչպե՞ս կամփոփեինք այն, ինչ ասաց Փրկիչը: Երբ ուսումնասիրում ենք Փրկիչի սահմանումը Իր ավետարանի վերաբերյալ, ի՞նչ գաղափարներ ենք ձեռք բերում այն մասին, թե ինչպես ապրել ավետարանով մեր ամենօրյա կյանքում:

3 Նեփի 29-30

Մորմոնի Գիրքը նշան է, որ Աստծո վերջին օրերի աշխատանքն իրագործվում է:

  • Գուցե սկսեք քննարկում 3 Նեփի 29–30-ի մասին, խոսելով նշանների մասին: Օրինակ, դասարանի անդամները կարող են անվանել նշաններ, որոնք թույլ են տալիս մեզ իմանալ, որ փոթորիկ է մոտենում կամ որ եղանակները փոխվում են: Ապա նրանք կարող են կարդալ 3 Նեփի 29.1–3-ը, որ իմանան, թե ինչ է նշանակում Մորմոնի Գրքի ի հայտ գալը, որը Մորմոնը կոչում է «այս ասածները» (տես նաև 3 Նեփի 21.1–7): 3 Նեփի 29.4–9 հատվածներում Տերը ի՞նչ ուղերձ է հղում նրանց, ովքեր «կարհամարհեն» կամ «կմերժեն» Աստծո գործը վերջին օրերում: Մորմոնի գրքի ընթերցումն ինչպե՞ս է զորացնում մեր հավատքը այն բաներում, որոնք մյուս մարդիկ «արհամարհում են» կամ «մերժում» մեր օրերում: Գուցե կամենաք հրավիրել դասարանի անդամներին կարդալ Տիրոջ հրավերը 3 Նեփի 30-ում և կիսվել, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնել իրենց ընդունել այդ հրավերը:

4 Նեփի

Դարձն առ Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը առաջնորդում է դեպի միասնություն և երջանկություն:

  • 4 Նեփի գրքի պատմությունը ցույց է տալիս այն ուրախությունը, որը կարող է գալ մեր կյանք՝ որպես անհատներ, որպես ընտանիքներ և որպես ծուխ կամ ցից, երբ ձգտում ենք լիարժեք դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը: Խնդրեք դասարանի անդամներին հետազոտել 4 Նեփի 1.1–18-ը և գրել գրատախատակին այն օրհնությունները, որոնք եկան ժողովրդին, երբ նրանք բոլորը դարձի եկան դեպի Տերը: Ինչպե՞ս ազդեց նրանց դարձը միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա: Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես է ավետարանը նմանատիպ օրհնություններ բերել իրենց ընտանիքներին կամ իրենց ծխին: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է ապրել 4 Նեփի գրքում նկարագրված ժողովրդի նման, և ինչպես կարող ենք խրախուսել ավելի մեծ միասնություն և երջանկություն մեր շրջապատում գտնվողների հետ, կարող եք կարդալ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի խոսքերը «Լրացուցիչ աղբյուներում»: Դասարանի անդամները կարող են գնահատել իրենց անձնական ջանքերը Երեց Քրիստոֆերսոնի նկարագրած երեք ոլորտներում:

  • Մորմոնի Գրքի մարդիկ տարբերակել են իրենց որպես նեփիացիներ և լամանացիներ, և շատ ուրիշ «-ացիներ» դարեր շարունակ, բայց Փրկիչի ծառայությունից հետո այդ տարբերությունները վերացան: 4 Նեփի 1.17-ը միասին կարդալուց հետո գուցե դասարանի անդամները կիսվեն իրենց մտքերով այն մասին, թե ինչպիսի «-ացիներ» կամ խմբեր գոյություն ունեն այսօր մեր հասարակության մեջ: Ի՞նչ կարող ենք անել, որ հաղթահարենք այդպիսի բաժանումները և իսկապես դառնանք «մեկ` Քրիստոսի զավակները» (հատված 17):

  • Ի՞նչ կարող են սովորել դասարանի անդամները Սիոնի հասարակության անկումից, որը նկարագրվում է 4 Նեփի գրքում: Կարող եք հրավիրել նրանց հետազոտել 4 Նեփի 1.19–34-ը, փնտրելով, թե ի՞նչը վերջ դրեց երջանկությանը և միասնությանը, որը ժողովուրդը վայելում էր մոտ 200 տարի Փրկիչի այցելությունից հետո: Այս հատվածներում ի՞նչ ճշմարտություններ կարող են օգնել մեզ բացահայտել վերաբերմունքը և վարքագիծը, որոնք պետք է փոխվեն մեր կյանքում և մեր հասարակության մեջ:

Նկար
Սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Մորմոն 1–6-ում նկարագրվում են ողբերգական իրադարձություններ, որոնք նեփիացի ժողովրդին տարան դեպի կործանում: Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ այդ գլուխները, հրավիրեք նրանց փնտրել այն, ինչ իրենք նկատում են նեփիացիների մեջ, որոնք տեղի են ունենում նաևմեր օրերում:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Քրիստոսի Եկեղեցու անունը

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասել է.

«Ես շատ եմ մտածել, թե ինչու է Փրկիչն Իր վերականգնված Եկեղեցուն վեց բառից կազմված անուն տվել: Այն կարող է երկար թվալ, բայց եթե մենք նկարագրական տեսանկյունից դիտարկենք, թե ինչ է Եկեղեցին, ապա հանկարծ այն դառնում է հրաշալիորեն հակիրճ, անկեղծ ու շիտակ: Ինչպե՞ս կարող էր որևէ նկարագրություն լինել ավելի դիպուկ ու պարզ, և միևնույն ժամանակ արտահայտված այս մի քանի բառերով:

Յուրաքանչյուր բառ պարզաբանող և էական է: The հոդը անգլերենում ցույց է տալիս վերականգնված Եկեղեցու առանձնահատուկ դիրքը աշխարհի կրոնների շարքում:

«Հիսուս Քրիստոսի Եկեղեցի բառերը հայտարարում են, որ սա Նրա Եկեղեցին է [տես 3 Նեփի 27.8]: …

Վերջին Օրերի բառերը բացատրում են, որ դա նույն Եկեղեցին է, որը Հիսուս Քրիստոսը հաստատել էր Իր մահկանացու ծառայության ժամանակ, սակայն վերականգնված այս վերջին օրերում։ Մենք գիտենք, որ եղել է անկում կամ ուխտադրժություն, և անհրաժեշտություն էր ծագել, որ մեր օրերում Նրա ճշմարիտ և ամբողջական Եկեղեցին վերականգնվեր:

Սրբերի նշանակում է, որ եկեղեցու անդամները հետևում են Նրան և ձգտում են անել Նրա կամքը, պահել Նրա պատվիրանները և պատրաստվել կրկին ապրել Նրա ու մեր Երկնային Հոր հետ հետագայում: Սրբեր … բառը պարզապես վերաբերում է նրանց, ովքեր ձգտում են դարձնել իրենց կյանքը սուրբ՝ ուխտելով հետևել Քրիստոսին» («Անվան կարևորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 80)։

Ի՞նչ է հարկավոր Սիոնը կառուցելու համար:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է. «Սիոնը Սիոն է իր քաղաքացիների բնավորությունների, հատկանիշների և հավատարմության շնորհիվ [տես Մովսես 7.18]: … Եթե մենք ուզում ենք հիմնել Սիոնը մեր տներում, ճյուղերում, ծխերում և ցցերում, ապա մենք պետք է բարձրանանք մինչև այս չափանիշը: Անհրաժեշտ կլինի (1) դառնալ մեկ սրտով և մտքով, (2) դառնալ սուրբ մարդիկ՝ որպես ժողովուրդ և անհատապես, և (3) հոգ տանել աղքատների ու կարիքավորների մասին, մինչև որ աղքատությունը վերանա մեր միջից: Մենք չենք կարող սպասել Սիոնի գալուստին, որպեսզի այս ամենը կատարվի. Սիոնը կգա միայն, եթե այս ամենը կատարվի» («Եկեք Սիոն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 38)։

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք ուսուցման տարբեր եղանակներ: Թեև հեշտ է ընտելանալ ուսուցման մի որոշակի եղանակի, ուսուցման տարբեր եղանակներով կարելի է լավ արդյունքներ ստանալ դասարանի տարբեր անդամների հետ։ Մտածեք այն եղանակների մասին, որոնք դուք վերջերս օգտագործել եք. արդյո՞ք օգտագործել եք պատմվածքներ, առարկայական դասեր, կամ նկարներ և այլն (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 7):