Նոր Կտակարան 2023
Մայիսի 1-7-ը։ Ղուկաս 12–17, Հովհաննես 11. «Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»


«Մայիսի 1-7-ը: Ղուկաս 12–17, Հովհաննես 11. «Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 1-7-ը: Ղուկաս 12–17, Հովհաննես 11», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2023

Նկար
Տղամարդը գրկել է իր որդուն

Անառակ Որդին, Լիզ Լեմոն Սուինդլ

Մայիսի 1-7-ը:

Ղուկաս 12–17, Հովհաննես 11

«Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»

Աղոթքով կարդացեք Ղուկաս 12-17 և Հովհաննես 11 գլուխները` մտածելով, թե ինչպես կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ այս գլուխների ճշմարտություններն ու զգալ Երկնային Հոր սերը:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երեխաներին հիշեցրեք Ղուկաս 12-17 և Հովհաննես 11 գլուխների առակներից մի քանիսը, և հրավիրեք նրանց կիսվել այս պատմություններից իրենց սովորածով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ղուկաս 15

Երկնային Հայրը ցանկանում է, որպեսզի Իր բոլոր զավակները վերադառնան Իր մոտ

Մտածեք ձեր դասարանի երեխաների մասին, ներառյալ նրանց, ովքեր չեն կարող կանոնավոր հաճախել: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց զգալ Երկնային Հոր սերը: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել մյուս երեխաներին՝ օգնել ձեզ և սիրով ձեռք մեկնել նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներից մեկին տվեք մետաղադրամ, մյուսին տվեք ոչխարի նկար, իսկ մեկ ուրիշին տվեք անառակ որդու նկարը (տես ChurchofJesusChrist.org կամ այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը)։ Պատմեք Ղուկաս 15 գլխի երեք առակները և հրավիրեք երեխաներին բարձրացնել իրենց մետաղադրամը կամ նկարը, երբ դուք նշեք այն: Կարող եք օգնել երեխաներին իրենց խոսքերով միմյանց վերապատմել առակները:

  • Խնդրեք երեխաներին կիսվել մի դեպքի մասին, երբ կորցրել են ինչ-որ բան: Ինչպե՞ս գտան այն։ Բացատրեք, որ մարդիկ կարող են հոգևորապես կորչել, երբ չեն հետևում Երկնային Հորը: Վկայեք, որ Աստված ցանկանում է, որ կորած մարդիկ գան Իր մոտ, իսկ մենք կարող ենք օգնել նրանց:

  • Խնդրեք երեխաներին մտածել մյուս երեխաների մասին, ովքեր չեն հաճախում Երեխաների միություն: Օգնեք նրանց գունավորել կամ գրել երկտող` հրավիրելով երեխաներին հաճախել Երեխաների միություն կամ Երեխաների միության որևէ միջոցառման: Ինչպե՞ս կարող ենք օգնել այս երեխաներին զգալ Երկնային Հոր սերն իրենց հանդեպ:

Ղուկաս 17.11–19

Ես կարող եմ ցույց տալ իմ սերը Երկնային Հոր հանդեպ` երախտապարտ լինելով իմ օրհնությունների համար

Ինչպե՞ս կարող է տասը բորոտների մասին պատմությունը խրախուսել երեխաներին լինել շնորհակալ:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք տասը բորոտների մասին պատմությունը, որոնց բուժեց Հիսուսը: Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկից և հրավիրեք երեխաներին իրենց մատների վրա հաշվել մինչև տասը: Այնուհետև խնդրեք նրանց ծալել ինը մատները` ցույց տալով մեկ բորոտին, ով շնորհակալություն հայտնեց Հիսուսին: Օգնեք երեխաներին մտածել մեկի մասին, ում կարող են շնորհակալություն հայտնել բարի կամ օգտակար արարքի համար:

  • Խնդրեք յուրաքանչյուր երեխայի շարժումներով ցույց տալ, թե ինչի համար է երախտապարտ, իսկ մյուս երեխաները թող կռահեն, թե ինչ է դա: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես կարող ենք ցույց տալ Երկնային Հորը, որ շնորհակալ ենք մեր օրհնությունների համար:

Հովհաննես 11․1-46

Մենք հավատում ենք, որ Հիսուսն Աստծո Որդին է

Մարթան` Ղազարոսի քույրը, ասաց Հիսուսին. «Ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն` Աստուծոյ Որդին» (Հովհաննես 11.27): Մարիամի, Մարթայի ու Ղազարոսի մասին պատմությունը կարող է ամրացնել երեխաների վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք այն պատմությունը, երբ Հիսուսը կենդանացրեց Ղազարոսին (տես նաև «Գլուխ 43. Հիսուսը կենդանացնում է Ղազարոսին» Նոր Կտակարանի պատմություններ, 107–9, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում)։ Ցույց տվեք երեխաներին մի չորացած ճյուղ և կանաչ բույս և հարցրեք, թե որն է չորացած, իսկ որը՝ կանաչ։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսի զորության շնորհիվ մահացած մարդիկ հարություն կառնեն ու հավերժ կապրեն:

  • Օգնեք երեխաներին մտապահել այն արտահայտությունը, որ Հիսուսն ասաց Մարթային «Ես եմ յարութիւնը եւ կեանքը» (Հովհաննես 11.25): Բացատրեք, որ Փրկիչի հարության շնորհիվ մենք կրկին կտեսնենք մեր սիրելի մարդկանց, որոնք մահացել են:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ղուկաս 15

Ես կարող եմ օգնել Հիսուսին գտնել Իր կորած ոչխարներին

Մենք բոլորս ճանաչում ենք մեկին, ով ինչ-որ առումով նման է Փրկիչի առակների կորած ոչխարին, կորած մետաղադրամին կամ անառակ որդուն: Մտածեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել երեխաներին սիրով ձեռք մեկնել այս մարդկանց:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին կարդալ կորած ոչխարի կամ կորած մետաղադրամի մասին պատմությունը, որոնք գտնվում են Ղուկաս 15.1-10 հատվածներում, և կիսվել իրենց սովորածով:

  • Գրատախտակին գրեք այս անունները. հայր, ավագ որդի, և կրտսեր որդի։ Ցույց տվեք «Անառակ որդին» տեսանյութը (ChurchofJesusChrist.org կայքում) և հաճախակի դադար տվեք, որպեսզի երեխաները կարողանան գրատախտակին գրել թվարկված մարդկանց զգացումները: Ինչպե՞ս են Երկնային Հայրը և Հիսուսը վերաբերվում նրանց, ովքեր մեղք են գործել:

  • Երեխաներից մեկին խնդրեք դուրս գալ սենյակից, մինչ մյուսները կթաքցնեն մետաղադրամը կամ թղթե ոչխարը: Թող երեխան վերադառնա ու փնտրի մետաղադրամը կամ ոչխարը: Մարդիկ ինչպե՞ս կարող են «կորած» զգալ՝ մետաղադրամի կամ ոչխարի պես: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպե՞ս կարող են օգնության հասնել նրանց։ Երեխաների հետ միասին երգեք առնչվող որևէ երգ, օրինակ՝ «Dear to the Heart of the Shepherd» (Hymns, no. 221), և վկայեք այն ուրախության մասին, որը գալիս է, երբ մարդիկ վերադառնում են Աստծո մոտ:

  • Բացատրեք, որ Հիսուսն օգտագործեց կորած ոչխարը, կորած մետաղադրամը ու անառակ որդուն, որպեսզի ներկայացնի այն մարդկանց, ովքեր «կորել» են, որովհետև չունեն ավետարանի օրհնությունները: Հրավիրեք երեխաներին մտածել այն մարդկանց մասին, ովքեր չունեն այս օրհնություններն իրենց կյանքում: Ի՞նչ կարող են անել, որպեսզի օգնեն այդ մարդկանց զգալ Երկնային Հոր սերն իրենց հանդեպ:

Նկար
Հիսուսը և ոչխարները

Քնքուշ հովիվը, Յոնգսունգ Կիմ

Ղուկաս 17.11–19

Ես կարող եմ ցույց տալ իմ սերը Երկնային Հոր հանդեպ` երախտապարտ լինելով իմ օրհնությունների համար

Տասը բորոտների մասին պատմությունը լավ եղանակ է, որ ոգեշնչեք երեխաներին երախտագիտություն հայտնել Երկնային Հորը իրենց օրհնությունների համար:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք տասը բորոտների մասին պատմությունը: Ինչպե՞ս օրհնվեց շնորհակալություն հայտնող բորոտը իր երախտագիտության համար: Ինչո՞ւ է կարևոր շնորհակալություն հայտնել Աստծուն մեր օրհնությունների համար:

  • Հրավիրեք երեխաներին թվարկել իրենց անվան տառերով սկսվող այն բաները, որոնց համար շնորհակալ են:

  • Խնդրեք երեխաներին Երկնային Հորը շնորհակալական երկտող գրել այն օրհնությունների համար, որ Նա տալիս է իրենց: Երկտողը նրանք կարող են կախել իրենց անկողնու մոտ, որպեսզի աղոթելիս հիշեն երախտագիտություն արտահայտել:

Հովհաննես 11․1-46

Մենք հավատում ենք, որ Հիսուսն Աստծո Որդին է

Ինչպե՞ս կարող եք օգտագործել Մարիամի, Մարթայի ու Ղազարոսի մասին պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին Մարթայի նման գիտենալ, որ Հիսուսը «Քրիստոսն` Աստծոյ Որդին է» (Հովհաննես 11․27):

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք մի քանի պնդումներ, որոնց մասին խոսում են մարդիկ Հովհաննես 11 գլխում: Խնդրեք երեխաներին գտնել, թե ով հայտարարեց յուրաքանչյուր պնդումը, և իրենց պատասխանները ստուգելու համար խնդրեք կարդալ Հովհաննես 11 գլուխը: Ի՞նչ կզգային, եթե լինեին Հիսուսի, Մարթայի, Մարիամի կամ Ղազարոսի փոխարեն: Հիսուսի հանդեպ հավատքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ տխուր ենք կամ վախեցած:

  • Կարդացեք Մարթայի վկայությունը, որը գտնվում է Հովհաննես 11.20-27 հատվածներում: Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել այն բառերին ու արտահայտություններին, որոնք ցույց են տալիս, որ Մարթան հավատք ուներ Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հավատք ունենանք Նրա հանդեպ:

  • Օգնեք երեխաներին մտապահել Հովհաննես 11.25 հատվածը: Բացատրեք, որ բոլորը հարություն կառնեն, սակայն միայն արդարները կունենան հավերժական կյանք ու կրկին կապրեն Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հետ:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Երեխաներին տվեք թուղթ, որը շաբաթվա ընթացքում կարող են օգտագործել, որպեսզի գրեն կամ նկարեն այն բաները, որոնց համար շնորհակալ են:

Բարելավենք մեր ուսուցումը

Կրկնությունը սովորելու գրավականն է: Երեխաների համար օգտակար է մեկ անգամից ավել լսել ավետարանի սկզբունքի մասին կամ գործնական աշխատանք կատարել: Փորձեք կրկնել գործողությունները տարբեր եղանակներով: