Նոր Կտակարան 2023
Փետրվարի 13-19-ը: Մատթեոս 5, Ղուկաս 6. «Երանի ձեզ»


«Փետրվարի 13-19-ը: Մատթեոս 5, Ղուկաս 6, «Երանի ձեզ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Փետրվարի 13-19-ը: Մատթեոս 5, Ղուկաս 6», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Հիսուսն ուսուցանում է լեռան վրա

Հիսուսը քարոզում է լեռան վրա, Գուստավ Դոր

Փետրվարի 13-19-ը:

Մատթեոս 5, Ղուկաս 6

«Երանի ձեզ»

Երեխաներին ուսուցանելու ձեր հնարավորությունն անգին է: Երբ դուք հոգեպես պատրաստվեք, Տերը կառաջնորդի ձեզ:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին խոսել ինչ-որ բանի մասին, որ արել են այդ շաբաթվա ընթացքում՝ Տիրոջ լույսով ինչ-որ մեկի հետ կիսվելու համար․ գուցե լավ օրինակ լինելով կամ սեր ու բարություն ցուցաբերելով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 5.9

Ես կարող եմ խաղաղարար լինել

Ձեր ուսուցանած երեխաները կարող են հզոր ազդեցություն ունենալ տանը` ուրիշների հետ սիրով ու բարությամբ վարվելով:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Մատթեոս 5.9 հատվածը և բացատրեք, որ խաղաղարարները ցանկացած վայր դարձնում են խաղաղ, որտեղ էլ լինեն: Թերթիկների վրա գրեք մի քանի վիճահարույց իրավիճակներ, որոնց երեխաները կարող են բախվել (օրինակ` եղբայրներն ու քույրերը խաղալիքի համար վիճելիս): Թող յուրաքանչյուր երեխա վերցնի մի թերթիկ: Իրավիճակները կարդալիս խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես կարող էին այդ իրավիճակում խաղաղարար լինել: Կամ կիսվեք մի քանի գեղարվեստական սյուժեներով և օգնեք երեխաներին պարզել, թե արդյոք սյուժեի գործող անձիք խաղաղարարներ էին:

  • Հրավիրեք երեխաներից մի քանիսի ծնողներին մասնակցել ձեր դասին ու կիսվել օրինակներով այն ժամանակների մասին, երբ իրենց երեխաները խաղաղարարներ են եղել տանը:

Մատթեոս 5.14–16

Հիսուսը ցանկանում է, որ ես լույս լինեմ ուրիշների համար

Փոքր երեխաները կարող են հզոր դրական ազդեցություն ունենալ ուրիշների վրա: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել նրանց, որ իրենց լույսը շողա:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք մի քանի առարկաներ, որոնք լույս են արձակում և ցույց տվեք նաև փոքր երեխաների նկարներ: Կարդացեք Մատթեոս 5.14-16 հատվածները և ասացեք երեխաներին, որ իրենց լավ օրինակները կարող են նման լինել լույսի, որոնք ուրիշները կարող են տեսնել: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր լույսը, որպեսզի ուրիշներին բերենք Աստծո մոտ:

  • Լապտերի լույսը գցեք սենյակում և խնդրեք երեխաներին աչքերով հետևել լույսին: Լույսն օգտագործեք նրանց աչքերը դեպի Փրկիչի նկարն ուղղորդելու համար: Ինչպե՞ս է լույսն օգնում մեզ: Ինչպե՞ս կարող ենք մենք «լույս լինել աշխարհի համար»։ Ծածկեք լապտերը: Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք չկիսվենք մեր լույսով կամ թաքցնենք այն:

  • Լապտերը թաքցրեք սենյակում և հանգցրեք լույսերը: Թող երեխաները փորձեն գտնել այն: Կրկնեք Մատթեոս 5.15 հատվածը և քննարկեք, թե մենք ինչու չպիտի թաքցնենք մեր լույսը:

  • Օգնեք երեխաներին գտնել ու ներկել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում թաքնված մոմերը:

  • Երեխաների հետ երգեք ուրիշների համար լույս լինելու մասին երգ, օրինակ՝ «Jesus Wants Me for a Sunbeam», «Shine On» կամ «I Am like a Star» (Children’s Songbook, 60–61, 144, 163)։

Նկար
Հիսուսն ուսուցանում է Իր աշակերտներին

Մենք կարող ենք երջանիկ լինել՝ ապրելով այնպես, ինչպես Հիսուսն է սովորեցրել:

Մատթեոս 5․44–45

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես սիրեմ բոլորին

Փոքր երեխաներն այժմ կարող են սկսել սեր ցուցաբերել, նույնիսկ, երբ նրանց հետ անարդար են վարվում իրենց հասակակիցները կամ հարազատ քույրերն ու եղբայրները: Մինչ կկարդաք Մատթեոս 5.44-45 հատվածները, մտածեք, թե ինչպես են Փրկիչի ուսմունքները վերաբերում ձեր ուսուցանած երեխաներին:

Հնարավոր վարժություններ

  • Կրկնեք Մատթեոս 5.44 հատվածը` օգտագործելով բառեր և իրավիճակներ, որոնք վերաբերում են երեխաներին և որոնք նրանք կհասկանան: Խնդրեք երեխաներին կիսվել այն ժամանակների մասին, երբ նրանք սեր են ցուցաբերել ինչ-որ մեկի հանդեպ, չնայած դա դժվար է եղել: Այդ փորձառություններից հետո ի՞նչ են զգացել:

  • Որպես դասարան, երգեք ուրիշներին սիրելու մասին երգ, օրինակ՝ «Սեր տան մեջ» (Հիմներ և մանկական երգեր, 44)։ Ի՞նչ ենք սովորում այդ երգից ուրիշներին սիրելու մասին:

  • Երեխաներին թղթե սրտեր տվեք, վրան գրված հետևյալ բառերը. «Ես իմ սերը ցույց կտամ բոլորի հանդեպ»: Խնդրեք նրանց ձևավորել սրտերը ու կախել դրանք իրենց տանը` որպես բոլորին սիրելու մասին հիշեցում:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 5․3-12

Ես կարող եմ երջանիկ լինել, եթե ապրեմ այնպես, ինչպես Հիսուսն է ուսուցանել

Երբ կարդում եք Մատթեոս 5.3–12-ը, ո՞ր բառերն ու արտահայտություններն են գրավում ձեր ուշադրությունը: Ինչպե՞ս են այս ուսմունքներն օրհնելու ձեր ուսուցանած երեխաների կյանքը:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակի վրա կազմեք երկու սյունակ ունեցող աղյուսակ Երանի են … և Օրհնություն վերնագրերով: Հրավիրեք երեխաներին ուսումնասիրել Մատթեոս 5.3–12 հատվածները` ուշադրություն դարձնելով այն մարդկանց հատկանիշներին, ում Հիսուսը երանի էր տալիս, ու ինչպիսի օրհնություններ է Նա խոստացել նրանց: Այնուհետև թող աղյուսակում լրացնեն այն, ինչ գտել են։ Երեխաների հետ քննարկեք, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր հատկանիշը և համապատասխան օրհնությունը:

  • Այս հատվածներից յուրաքանչյուր հատկանիշ գրեք որևէ քարտի վրա և դրա համապատասխան օրհնությունը մեկ ուրիշ քարտի վրա: Օրինակ, մի քարտում կգրվի «հեզ», իսկ մյուսում՝ «ժառանգիր երկիրը» (հատված 5): Թող երեխաներն այդ հատկանիշները համապատասխանեցնեն օրհնությունների հետ: Հրավիրեք երեխաներին ընտրել այլ հատվածներում նշված հատկանիշներից մեկը, որը նրանք ցանկանում են զարգացնել:

Մատթեոս 5․9, 21–24, 38–47

Ես կարող եմ խաղաղարար լինել

Հիսուսն ուսուցանել է, որ խաղաղարարները պետք է կոչվեն Աստծո զավակներ: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին լինել խաղաղարարներ:

Հնարավոր վարժություններ

  • Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 5․9 հատվածը։ Ո՞վ է խաղաղարարը: Ինչպե՞ս կարող ենք խաղաղարար լինել մեր ընտանիքի անդամների և ընկերների հետ: (Որոշ մտքերի համար տես 21–24, 38–47 հատվածները):

  • Խնդրեք յուրաքանչյուր երեխայի մտածել մի իրավիճակի մասին, որտեղ խաղաղարարի կարիք կլինի: Խաղաղարարն ի՞նչ կաներ այդ իրավիճակում:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել այն մասին, երբ նրանք սեր են ցուցաբերել ինչ-որ մեկի հանդեպ, չնայած այդ անձնավորությունն իրենց նման չի եղել կամ ում շատ դժվար էր սիրել:

Մատթեոս 5.14–16

Իմ օրինակը կարող է լուսավորել Հիսուսին հետևելու ուրիշների ճանապարհը

Ձեր ուսուցանած երեխաներից շատերը կապել են մկրտության ուխտերը: Մտածեք այն մասին, թե ինչպես են Փրկիչի խոսքերը Մատթեոս 5.14–16 հատվածներում վերաբերում իրենց ուխտերին: Տերը ի՞նչ ուղերձներ է ընդգրկել այս հատվածում ձեր դասարանի երեխաների համար:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին անգիր սովորել Մատթեոս 5․16-ը։ Գրատախտակին գրեք այդ հատվածը: Կարդացեք միասին մի քանի անգամ` ամեն անգամ մի քանի բառ ջնջելով: Հրավիրեք երեխաներին նկարել այնպիսի քայլեր, որ նրանք կարող են կատարել, որպեսզի լույս լինեն ուրիշների համար: Խոսեք այն մասին, թե լույս լինելով ուրիշների համար, ինչպես ենք կատարում մեր մկրտության ուխտերը (տես Մոսիա 18.8–10):

  • Երգեք լույսով կիսվելու մասին մի երգ, օրինակ՝ «Shine On» (Children’s Songbook, 144)։ Ինչպե՞ս կարող ենք կիսվել Փրկիչի լույսով:

  • Խնդրեք երեխաներին նկարել այնպիսի բաներ, որոնք լույս են արձակում մեզ համար: Կարդացեք Մատթեոս 5.14-16-ը: Հարցրեք նրանց, թե ինչու է Հիսուսն ուզում, որ մենք լույս լինենք աշխարհի համար:

  • Երկու երեխայի հրավիրեք դեմ առ դեմ կանգնել և խնդրեք նրանցից մեկին, որ մյուսի մոտ ծիծաղ առաջացնի` առանց նրան դիպչելու: Խոսեք երեխաների` ուրիշների մեջ ուրախություն առաջացնող զորության մասին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հորդորեք երեխաներին այս շաբաթվա ընթացքում փնտրել որևէ խաղաղարարի: Հաջորդ շաբաթվա դասի սկզբում հրավիրեք նրանց պատմել, թե ո՞ւմ գտան և ի՞նչ պարզեցին:

Բարելավենք մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին ակտիվ լինել: «Երեխաներին ուսուցանելիս թույլ տվեք նրանց կառուցել, նկարել, ներկել, գրել և ստեղծագործել: Սրանք միայն զվարճալի զբաղմունքներ չեն, դրանք կարևոր են սովորելու համար» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 25):