Նոր Կտակարան 2023
«Փետրվարի 6-12: Հովհաննես 2–4. «Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ»


«Փետրվարի 6-12: Հովհաննես 2–4. «Պէտք է ձեզ վերստին ծնուիլ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Փետրվարի 6-12: Հովհաննես 2-4», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023

Նկար
Հիսուսը խոսում է Նիկոդեմոսի հետ

«Փետրվարի 6-12:

Հովհաննես 2–4

«Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ»

Երեխաների միության կարճ դասի ժամանակ դուք ժամանակ չեք ունենա ուսուցանելու Հովհաննես 2-4-ի բոլոր կարևոր սկզբունքները: Փնտրեք հոգևոր առաջնորդություն այն մասին, թե ինչ պետք է շեշտել, որպեսզի լավագույնս բավարարեք երեխաների կարիքներն ու հետաքրքրությունները:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք երեխաներին կիսվել իրենց սովորածով ու փորձառություններով, հարցրեք նրանց, թե ինչ են արել վերջերս «մարդկանց որսորդ» լինելու համար (Մատթեոս 4.19): Նրանց հետ կարող եք վերանայել անցած շաբաթվա դասը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հովհաննես 3․1-10

Ես պիտի մկրտվեմ և հաստատվեմ, որպեսզի վերադառնամ ապրելու Երկնային Հոր հետ

Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, պատրաստվում են կարևոր քայլեր կատարել Երկնային Հոր հետ կրկին ապրելու համար` մկրտվելով (ծնվելով ջրից) և հաստատվելով (ծնվելով Հոգուց): Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ այս երկու արարողությունների կարևորությունը:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Հիսուսի` Նիկոդեմոսին ուսուցանելու պատմությունը (տես Հովհանննես 3․1–10). Խոստացեք երեխաներին, որ երբ նրանք մկրտվեն, Երկնային Հայրը կտա նրանց Սուրբ Հոգու պարգևը:

  • Ցույց տվեք երեխաներին այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և խնդրեք նկարագրել նկարները: Կարդացեք Հովհաննես 3.5 հատվածը, որպեսզի վկայեք, որ մենք պետք է մկրտվենք ու հաստատվենք, որպեսզի կրկին ապրենք Երկնային Հոր հետ:

  • Խնդրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ են անում իրենց ձեռքերը լվանալու համար: Ցույց տվեք Մկրտվող աղջիկը նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 104) և օգնեք երեխաներին ձեռքերը ջրով լվանալը համեմատել մկրտության միջոցով հոգեպես մաքրվելուն:

Հովհաննես 3․16

Երկնային Հայրը սիրում է ինձ, դրա համար Նա ինձ Փրկիչ է տվել

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել այս թանկագին ճշմարտությունը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ավարտել նման նախադասություններ. «Քանի որ ծնողներս սիրում են ինձ, նրանք …» Կարդացեք Հովհաննես 3․16։ Այնուհետև օգնեք յուրաքանչյուր երեխայի կրկնել Հովհաննես 3.16 հատվածը` փոխարինելով «աշխարհքը» բառը նրա անունով։ Օգնեք երեխաներին ուշադրություն դարձնել, որ ըստ այդ հատվածի, Երկնային Հայրն արեց դա, քանի որ Նա սիրում է մեզ։ Երեխաներին խնդրեք նկարել Հիսուսի նկարը: Խնդրեք նրանց կիսվել իրենց նկարներով միմյանց հետ և իրենց սերն արտահայտել Փրկիչի հանդեպ։

  • Միասին երգեք որևէ երգ Հիսուս մասին, օրինակ՝ «Երբ կարդում եմ Հիսուս մասին» (Երեխաների երգեր, 60)։ Թող երեխաներն ամեն անգամ բարձր պահեն Հիսուսը նկարը, երբ երգեն «Որդի», «Հիսուս» կամ «Փրկիչ» բառերը։

Հովհաննես 4․5-15

Հիսուս Քրիստոսը իմ «կենդանի ջուրն է»

Ձեր դասարանի բոլոր երեխաները կարող են պատկերացնել, թե ինչ է նշանակում ծարավ լինել: Ինչպե՞ս կարող եք այդ փորձառությունն օգտագործելով օգնել նրանց հասկանալ, թե մենք որքան շատ ունենք Հիսուս Քրիստոսի առաջարկած կենդանի ջրի կարիքը:

Հնարավոր վարժություններ

  • Կարող եք օգտագործել այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար նյութից, որպեսզի պատմեք Հիսուսի և ջրհորի մոտ գտնվող կնոջ պատմությունը (տես Հովհաննես 4․5–15)։ Խնդրեք երեխաներին նորից պատմել պատմությունը:

  • Ցույց տվեք մի բաժակ ջուր և խոսեք երեխաների հետ, թե ինչու է մեզ ջուր անհրաժեշտ: Համառոտ ամփոփեք Հովհաննես 4.5-15-ը և վկայեք, որ Հիսուս Քրիստոսն ու Իր ավետարանը կյանք են տալիս մեր հոգիներին այնպես, ինչպես ջուրն է կյանք տալիս մեր մարմիններին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հովհաննես 2․1-11

Ես Հիսուսի նման կարող եմ պատվել իմ մորը

Կանայում տեղի ունեցող հարսանիքի ժամանակ Մարիամն ասաց Հիսուսին, որ գինին վերջացել է: Համաձայն Ջոզեֆ Սմիթի թարգմանության, Հիսուսը պատասխանեց Իր մորը` հարցնելով. «Կին, ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ համար, ես դա կանեմ» (Հովհաննես 2.4, ծանոթագրություն ա): Հիսուսն օրինակ է, թե մենք ինչպես պետք է վարվենք մեր մայրերի հետ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Հովհաննես 2.1–11 հատվածները և հերթով իրենց բառերով պատմել այն:

  • Խնդրեք երեխաներին թվարկել, թե իրենց մայրիկը ինչ հարցերում կարող է օգնության կարիք ունենալ: Հրավիրեք նրանց փորձել, թե ինչ կարող են ասել նրան` օգտագործելով Հիսուսի բառերը. «Ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ համար» (Հովհաննես 2.4, ծանոթագրություն ա):

  • Մայրերից մի քանիսին հրավիրեք այցելել դասին ու կիսվել, թե ինչ են անում իրենց երեխաները իրենց նկատմամբ հարգանք ցույց տալու համար:

Նկար
Հիսուսը հարսանեկան արարողության ժամանակ Մարիամի հետ խոսելիս

ասաց Իր մորը. «Կին, ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ համար» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 2․4 [Հովհաննես 2․4, տողատակի գրառում ա])։

Հովհաննես 3․1-8

Մկրտվելն ու հաստատվելը նման է նորից ծնվելուն

Երբ մենք մկրտվում ենք, որը Հիսուսը կոչեց «ջրից ծնվել», ստանում ենք թողություն մեր մեղքերին և կարող ենք «մտնել Աստուծոյ արքայութիւնը» (Հովհաննես 3.5): Ինչպե՞ս կարող եք ձեր ուսուցանած երեխաներին օգնել, որ հասկանան, թե ինչ է նշանակում նորից ծնվել:

Հնարավոր վարժություններ

  • Փրկիչի՝ Հովհաննես 3.3 հատվածի բառերից ստեղծեք թերթիկներ, և թույլ տվեք երեխաներին դրանք դասավորել հերթականությամբ։ Մկրտվելն ու հաստատվելը ինչո՞վ են նման նորից ծնվելուն:

  • Ցույց տվեք նորածին երեխայի և որևէ մկրտվող ու հաստատվող մարդու նկար (տես Ավետարանի պատկերագիրք, էջ 104-5): Ինչպե՞ս ենք մենք նորածին երեխայի նմանվում մկրտվելուց և հաստատվելուց հետո (տես Հովհաննես 3․3–5

  • Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց մկրտության մասին հիշողություններով: Մկրտության ուխտը վերհիշելու համար կարդացեք Մոսիա 18.8–10 և Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածները: Ուսուցանեք երեխաներին, որ ամեն շաբաթ հաղորդությունից խոհեմաբար ճաշակելը նորից ծնվելու գործընթացը շարունակելու եղանակ է:

  • Օգնեք երեխաներին մտապահել Հավատո հանգանակ 1.4-ը:

Հովհաննես 3.16-17

Երկնային Հայրն ինձ սիրում է, դրա համար Նա ուղարկեց Իր Որդուն

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը երկիր ուղարկվեց որպես Երկնային Հոր սիրո արտահայտություն:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին նկարել իրենց սիրելի նվերը և նվիրողի նկարը: Մի երեխայի խնդրեք կարդալ Հովհաննես 3․16: Ի՞նչ նվեր է մեզ տալիս Երկնային Հայրը: Ինչպե՞ս է այդ նվերը ցույց տալիս Նրա սերը:

  • Խնդրեք երեխաներին գտնել հետևյալ հարցի պատասխանները. «Ինչո՞ւ Երկնային Հայրը մեզ համար ուղարկեց Հիսուս Քրիստոսին», մինչ նրանք կկարդան Հովհաննես 3․16–17-ը, կերգեն կամ կլսեն «Երբ կարդում եմ Հիսուս մասին» երգը Մանկական երգեր, 34-35):

Հովհաննես 4․5-23

Հիսուս Քրիստոսը մեզ կենդանի ջուր է առաջարկում

Ինչպես Հիսուսը Սամարացի կնոջն ուսուցանելիս օգտագործեց ջուրը, դուք նույնպես կարող եք ջուր օգտագործել, որպեսզի ուսուցանեք երեխաներին, թե ինչու է մեզ անհրաժեշտ Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործելով Հովհաննես 4․5–23 հատվածները՝ ամփոփ նախադասություններ գրեք ջրհորի մոտ կնոջ պատմությունից: Խնդրեք երեխաներին այս հատվածների օգնությամբ ճիշտ հերթականությամբ դասավորել նախադասությունները: Հիսուսը ի՞նչ էր փորձում ուսուցանել կնոջը:

  • Երեխաներին խմելու ջուր տվեք և խնդրեք նրանց կիսվել, թե ինչ էին զգում, երբ ծարավ էին: Խոսեք այն մասին, թե ինչ զգացին, երբ վերջապես ջուր խմեցին: Հրավիրեք երեխաներին թվարկել այնպիսի բաներ, որոնք բաժակով ջրի նման հագեցնում են ծարավը: «Կենդանի ջրի» նման ինչե՞ր կան, որ կարող են մեզ ընդմիշտ հագեցնել:

  • Գրատախտակին գրեք Ինչպե՞ս է ավետարանը նման ջրին: Խնդրեք երեխաներին խորհել, թե ինչպես կպատասխանեին այդ հարցին Հովհաննես 4.5–23 հատվածները կարդալուց հետո:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Երեխաներին կարող եք հանձնարարել, որ երբ տուն գնան, իրենց ընտանիքի անդամներին խմելու ջուր տան: Այդպես վարելով՝ նրանք կարող են կիսվել կենդանի ջրի մասին իրենց սովորածով:

Բարելավենք մեր ուսուցումը

Կիրառեք գործնական աշխատանքի էջերը: Մինչ երեխաները կավարտեն գործնական աշխատանքի էջերը, ժամանակը օգտագործեք դասի սկզբունքները վերանայելու համար: