Եկ, հետևիր ինձ
Մայիսի 13-19-ը Մատթեոս 19-20, Մարկոս10, Ղուկաս 18. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»


«Մայիսի 13-19-ը: Մատթեոս 19-20, Մարկոս10, Ղուկաս 18. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»:Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Մայիսի 13-19-ը Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18, Եկ, հետևիր ինձ»․ Երեխաների Միության համար. 2019

Նկար
Մշակները այգում

Մայիսի 13-19-ը

Մատթեոս 19–20, Մարկոս 10, Ղուկաս 18

«Էլ ի՞նչ բանով եմ պակաս»:

Կարդացեք Մատթեոս 19–20, Մարկոս 10 և Ղուկաս 18, մտքում պահելով երեխաներին, որոնց ուսուցանում եք։ Գրի առեք ձեր ստացած հուշումները: Ձեր նախապատրաստվածությունը կօգնի ձեզ ուսուցանել երեխաներին այն, ինչ նրանք պետք է իմանան այդ գլուխներից:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի մասին դասարանին ինչ-որ բան պատմել, որն իրենց դուր է գալիս: Դուք նույնիսկ կարող եք խնդրել ծնողներին իրենց երեխաներին տրամադրել ընտանիքի նկարները, որպեսզի դրանցով կիսվեն դասարանի հետ:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Մարկոս 10.6-8

Երկնային Հայրն ուզում է, որ ես ամուսնանամ տաճարում և ունենամ հավերժական ընտանիք:

Ինչպե՞ս կարող են ձեր ուսուցանած երեխաներն օգուտ քաղել հավերժական ամուսնության վարդապետության մասին սովորելիս: Օգտակար կլինի անդրադառնալ «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրին (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 129):

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Մարկոս 10.6-8 հատվածները և ցույց տվեք մի ամուսնացած զույգի նկար: Խնդրեք երեխաներին մատնացույց անել տղամարդուն ու կնոջը, երբ լսեն ձեզ մարդ և կին բառերը կարդալիս: Բացատրեք, որ Երկնային Հայրը նախատեսել է, որ տղամարդն ու կինն ամուսնանան (տես Ծննդոց 1.27–28):

  • Ցույց տվեք ընտանիքի ու տաճարի նկարներ։ Բացատրեք, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք տաճարում կնքվենք մեր ընտանիքների հետ, որպեսզի կարողանանք հավերժ նրանց հետ լինել: Եղեք զգայուն այն երեխաների հետ, ում ծնողները դեռ կնքված չեն:

  • Երգեք «Երջանիկ ընտանիք» Մանկական երգարան, էջ 198։ Հրավիրեք երեխաներին մատնացույց անել իրենց, երբ երգեն «ես», «ինձ», «մեզ» և «մենք» բառերը: Այս գործողությունը կարելի է կրկնել մի քանի անգամ: Հրավիրեք երեխաներին կիսվել այն զվարճալի պահերով, որ ունեցել են իրենց ընտանիքի անդամների հետ: Ինչո՞ւ են նրանք շնորհակալ իրենց ընտանիքի անդամների համար:

  • Երգեք երգ տաճարի կամ ընտանիքների մասին, ինչպես օրինակ` «Տեսնում եմ ես տաճարը» կամ «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել», Մանկական երգարան, 95, 188: Թող երեխաները պահեն տաճարների կամ ընտանիքների նկարներ և հրավիրեք նրանց բարձրացնել իրենց նկարները, երբ երգեն «տաճար» կամ «ընտանիք» բառերը: Ինչո՞ւ է կարևոր ամուսնանալ տաճարում:

Նկար
տաճարի առջև կանգնած մեծահասակ զույգ

Հավերժական ամուսնությունը Աստծո ծրագրի մասն է:

Մարկոս 10․13–16

Հիսուսը ցանկանում է, որ փոքր երեխաները գան Իր մոտ, որպեսզի Նա կարողանա օրհնել նրանց:

Այս պատմությունը հնարավորություն է տալիս օգնել երեխաներին զգալ, թե որքան է Հիսուսը սիրում նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Ձեր բառերով պատմեք Մարկոս 10.13–16 հատվածներում գտնվող պատմությունը: Նաև կարող եք ցուցադրել “Suffer the Little Children to Come unto Me” տեսանյութը (LDS.org): Ե՞րբ են երեխաները զգացել Հիսուսի սերն իրենց հանդեպ: Երեխաների հետ կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուսը սիրում է իրենց ու ցանկանում է օրհնել:

  • Ցուցադրեք Քրիստոսն ու երեխաները (Ավետարանի պատկերագիրք, էջ 47): Բացատրեք, որ եթե մենք ուզում ենք լինել Հիսուսի կողքին նստած երեխաների նման, այդ դեպքում կարող ենք պահել Իր պատվիրաններն ու սիրել Նրան և ուրիշներին: Ի՞նչ կարող են անել երեխաները, որպեսզի նման լինեն Հիսուսի կողքին նստած երեխաներին:

  • Թող երեխաները նկարեն իրենց նկարները` Հիսուսի կողմից օրհնություն ստանալիս (տես Մարկոս 10.16):

Մարկոս 10.17-22

Եթե մենք հնազանդվենք պատվիրաններին, կարող ենք ստանալ հավերժական կյանք:

Հիսուսն ուսուցանեց հարուստ երիտասարդին, որ հավերժական կյանք ստանալու համար` ինչպիսին ունի Երկնային Հայրը, նա պետք է հնազանդվի պատվիրաններին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք հարուստ երիտասարդի մասին պատմությունը Մարկոս 10.17–22 հատվածներում: (Տես նաև «Գլուխ 42. Հարուստ երիտասարդը» Նոր Կտակարանի պատմություններ, 105-6, կամ դիտեք համապատասխան տեսանյութը LDS.org կայքում): Խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Հիսուսը երիտասարդին, որ անի, և ինչ պատասխանեց երիտասարդը:

  • Պատմեք մեկ կամ մի քանի պատմություն երեխաների մասին, ովքեր խորհուրդ կամ ուղղություն են հարցնում իրենց ծնողներից, սակայն չեն հետևում կամ հնազանդվում դրան: Որո՞նք են այն մի քանի բաները, որ Երկնային Հայրը խնդրում է մեզ անել: Ի՞նչ ենք մենք զգում, երբ հնազանդվում ենք Նրա պատվիրաններին:

  • Կիսվեք փորձառություններով, երբ ստացել եք անձնական ոգեշնչում՝ ինչ-որ բան անել ավելի լավը դառնալու համար:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Մարկոս 10.6-8

Երկնային Հայրն ուզում է, որ ես ամուսնանամ տաճարում և ունենամ հավերժական ընտանիք:

Հիսուսի ուսուցանած բաներն ամուսնության մասին կարող են օգնել երեխաներին, երբ նրանք աշխարհում կանգնեն հակասական ուղերձների առջև:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներից մեկին բարձրաձայն կարդալ Մարկոս 10․6-8 հատվածները։ Բացատրեք, որ կհարի նշանակում է «կպնել» կամ «ամուր կառչել» ինչ-որ բանից: Ինչո՞ւ է կարևոր, որ ամուսիններն ու կանայք միասին լինեն, սիրեն միմյանց ու գործեն որպես լծակիցներ:

  • Կիսվեք հետևյալ արտահայտությունով «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրից և օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է այն նշանակում. «Սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի»:

  • Խնդրեք երեխաներին օգնել ձեզ մտածել նման հարցերի պատասխանների մասին. «Ինչո՞ւ են ընտանիքները կարևոր Եկեղեցում» կամ «Ինչո՞ւ է կարևոր ամուսնանալ տաճարում»: Միասին երգեք “Families Can Be Together Forever,” Children’s Songbook, 188։ Երեխաների հետ կիսվեք հավերժական ամուսնության և ընտանիքների մասին ձեր վկայությամբ: Հրավիրեք նրանց նույնպես կիսվել իրենց վկայություններով։

  • Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի կարդալ սուրբ գրությունների մեկական հատված հետևյալ ցանկից. Մարկոս 10.6–8, Ա Կորնթացիս 11.11, ՎևՈւ 42.22, 131.1–4 և Մովսես 3.18, 21–24: Ի՞նչ են այս սուրբ գրություններն ուսուցանում ամուսնության մասին:

Մարկոս 10.17-22

Հիսուսը կարող է օգնել ինձ իմանալ, թե ինչ պետք է անեմ, որպեսի առաջ ընթանամ:

Հարուստ երիտասարդը փնտրում էր Հիսուսին ու նա ստացավ հատուկ հանձնարարություն, որը հատկապես իր համար էր: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին փնտրել նման առաջնորդություն իրենց սեփական կյանքում:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին գտնել մի հատված Մարկոս 10.17–22-ից, որը նկարագրում է այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների ու ընտանիքների համար բաժնում: Բացատրեք, որ Հիսուսի տված խորհուրդը երիտասարդին անձնական էր, և մենք բոլորս կարող ենք Տիրոջից Սուրբ Հոգու միջոցով ստանալ անձնական առաջնորդություն:

  • Միասին կարդացեք Մարկոս 10.17-22 հատվածները: Հրավիրեք երեխաներին գրատախտակին գրել այն պատվիրանները, որոնցով Փրկիչը պատվիրեց հարուստ երիտասարդին հնազանդվել (տես հատված 19): Էլ ի՞նչ նա պետք է աներ (տես հատված 21): Խրախուսեք երեխաներին մտածել այն բաների մասին, որ նրանք պետք է սկսեն կատարել կամ դադարեցնեն, որպեսզի ավելի լավ հետևեն Հիսուսին: Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով կարող եք պարզել, թե ինչ է ուզում Հիսուսը, որ մենք անենք:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին ասել իրենց ընտանիքի անդամներին, թե ինչու են երախտապարտ նրանց համար` կամ իրենց ծնողներին երկտող գրելով, կամ ընտանեկան երեկոյի ժամանակ կիսվելով ընտանիքների մասին իրենց վկայությամբ:

Բարելավել մեր ուսուցումը

Ուշադրություն դարձրեք երեխաներին: Ինչպե՞ս են ձեր դասարանի երեխաներն արձագանքում սովորելու գործընթացին: Եթե թվում է, որ նրանք ներգրավված չեն, ապա ժամանակն է փորձել մեկ այլ վարժություն կամ կատարել կարճ, ակնածանքով լի զբոսանք: Մյուս կողմից, եթե նկատում եք, որ երեխաները ներգրավված են դասապրոցեսի մեջ և սովորում են որոշակի հատված, մի փորձեք առաջ անցնել, որ հավաստիանաք, որ մատուցել եք դասի ողջ նյութը: