Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը Հովհաննես 7-10. «Ես եմ բարի հովիւը»


«Ապրիլի 29-ից հոկտեմբերի 5-ը: Հովհաննես 7-10. «Ես եմ բարի հովիւը» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Ապրիլի 29-ից հոկտեմբերի 5-ը: Հովհաննես 7-10» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.

Նկար
Քրիստոսն ու շնության մեջ մեղադրվող կինը

«Ձեզանից ով որ անմեղ է» Լիզ Լեմոն Սվինդլ

Ապրիլի 29-ից մայիսի  5-ը

Հովհաննես 7-10

«Ես եմ բարի հովիւը»

Մինչ կկարդաք Հովհաննես 7-10 գլուխները, մտածեք ձեր ուսուցանած երեխաների մասին: Այս նախագծում տարիքով ավելի մեծ երեխաների համար նախատեսված մտահղացումներից շատերը կարելի է փոխել նաև երիտասարդ երեխաների համար և հակառակը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել ինչ-որ բանով, որ արել են անցած շաբաթվա ընթացքում բարի սամարացու նման լինելու համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Հովհաննես 7.14-17

Պատվիրանները պահելով, կիմանամ, կ որ դրանք ճիշտ են:

Հիսուսն ուսուցանել է, որ մենք կարող ենք Իր ուսուցանած ճշմարտությունների մասին վկայություն ձեռք բերել, ապրելով համաձայն դրանց: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ այն խաղաղությունը, որ մենք զգում ենք, երբ հնազանդվում ենք պատվիրաններին, օգնում է մեզ իմանալ, որ դրանք ճշմարիտ են:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Հովհաննես 7.17 հատվածը երեխաների համար հասկանալի բառերով: Օգնեք նրանց հասկանալ, որ պատվիրաններին հնազանդվելով, մեզ ավելի մոտ կզգանք Հիսուս Քրիստոսին` գուցե նաև միասին երգելով «Պահեք պատվիրանները», կամ «Ընտրեք ճիշտ ուղին»Մանկական երգարան, էջ 146-47, 160-61: Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչպես կօրհնվենք, երբ պահենք պատվիրանները:

  • Կիսվեք մի փորձառությամբ, երբ հասկացել եք, որ ինչ-որ պատվիրան Աստծո կողմից է, քանի որ ապրել եք համաձայն դրա, ինչպես օրինակ` վճարել եք տասանորդ և ներել եք ինչ-որ մեկին, ով բարի չի եղել: Խնդրեք երեխաներին մտածել պատվիրաններին հնազանդվելու հետ առնչվող իրենց փորձառություններից մեկի մասին: Հարցրեք. «Ի՞նչ եք զգացել հնազանդվելուց հետո»:

  • Ընտրեք պատվիրաններից մի քանիսը և նկարեք երկուական պարզ նկար, որոնք ներկայացնում են ամեն մի պատվիրանը: Բոլոր նկարները երեսնիվայր դրեք հատակին և հրավիրեք երեխաներին հերթով իրար հետ համապատասխանեցնել նկարները: Վկայեք պատվիրանների կարևորության մասին և այն մասին, թե դրանց հետևելով ինչպես է ամրացրել ձեր վկայությունը:

Հովհաննես 8.29

Հիսուսը հնազանդվեց Իր Հորը:

Հիսուս Քրիստոսը միշտ արել է այնպիսի բաներ, որոնք հաճելի են եղել Իր Երկնային Հորը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին Նրա օրինակին հետևելու եղանակներ գտնել:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին կրկնել այն, ինչ Հիսուսն ասել է Երկնային Հոր մասին Հովհաննես 8.29 հատվածում. «Ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում»: Խնդրեք նրանց ասել, թե ինչ է արել Հիսուսը, որն ուրախացրել է Երկնային Հորը: Նրանց մտահղացումներ տալու համար ցույց տվեք մի քանի նկարներ Ավետարանի պատկերագրքից:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչն է նրանց ուրախացնում: Այնուհետև հարցրեք, թե ինչ կարող են անել այս շաբաթ իրենց ընտանիքի անդամներից կամ ընկերներից մեկին ուրախացնելու համար: Խնդրեք երեխաներին նկարել իրենց նկարն այդ գործողությունները կատարելիս, որ տանեն տուն ու հիշեն:

  • Երեխաներից մեկի ծնողին խնդրեք կիսվել մի փորձառությամբ, երբ երեխան ինչ-որ բան է արել, որն ուրախացրել է իրենց: Երեխան թող ասի, թե ինչ է ինքը զգացել:

Հովհաննես 10․1-18

Հիսուսը ճանաչում ու սիրում է ինձ:

Բարի հովիվի մասին առակը կարող է օգնել երեխաներին հասկանալ, որ Հիսուսը սիրում ու ճանաչում է իրենց:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին նկարել մի նկար, որը ներկայացնում է բարի հովիվի մասին առակից որևէ կերպար, օրինակ` ոչխար, գող կամ գայլ: Երեխաների համար կարդացեք Հովհաննես 10.1-18 հատվածները և խնդրեք նրանց բարձրացնել իրենց նկարները, երբ կարդաք իրենց նկարածի մասին: Բացատրեք, որ ինչպես «բարի հովիվն» է առաջնորդում ու սիրում իր հոտին, այնպես էլ Հիսուսն է սիրում և առաջնորդում է մեզ բոլորիս հետ՝ դեպի Իրեն: Երեխաներից մեկին հագցրեք հովիվի հագուստ, և թող երեխաները կիսվեն, թե ինչպես է Հիսուսը մեզ համար նման հովիվի:

  • Ցույց տվեք Հիսուսի և ոչխարների նկարը այս շաբաթվա համառոտ ուրվագծում «Եկ հետևիր ինձ» ուղերձի Անհատների ու ընտանիքների համար բաժնից: Ինչպե՞ս ենք հասկանում, որ Հիսուսը սիրում է ոչխարներին: Ինչպե՞ս կարող ենք ասել, որ ոչխարները սիրում են Հիսուսին:

  • Օգնեք երեխաներին լրացնել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մեծ երեխաներ

Հովհաննես 7.14-17

Պատվիրանները պահելով, կիմանամ, կ որ դրանք ճիշտ են:

Դուք և ձեր ուսուցանած երեխաները գուցե ունեցել եք ավետարանի ճշմարտություններով ապրելու և դրանց ճշմարտացիության մասին իմանալու փորձառություններ: Ինչպե՞ս կարող եք ուսուցումը կառուցել այդ փորձառությունների վրա:

Հնարավոր վարժություններ

  • Թերթիկների վրա գրեք Հովհաննես 7.14–17 հատվածները և ցույց տվեք դրանք խառը հերթականությամբ: Խնդրեք երեխաներին դրանք ճիշտ հերթականությամբ տեղադրել և ստուգել Հովհաննես 7.14-17-ի հատվածները, որպեսզի հավաստիանան իրենց ճիշտ լինելու մեջ: Երեխաներին բաժանեք զույգերի և խնդրեք իրենց զույգի հետ կիսվել, թե ինչ են հասկանում ամեն հատվածից: Աստծո պատվիրաններին հնազանդվելն ինչպե՞ս է օգնել նրանց իմանալ, որ պատվիրանները ճշմարիտ են:

  • Կիսվեք օրինակներով սուրբ գրություններից` ցույց տալով, թե ինչպես են մարդիկ օրհնվել ավետարանի ճշմարտություններով ապրելով, ինչպես օրինակ՝ Դանիելը (տես Դանիել 6) կամ Նեփին (տես 1 Նեփի 3–4):

  • Դասից մի քանի օր առաջ խնդրեք երեխաներից մեկին գրել մի ժամանակի մասին, երբ նա վկայություն է ձեռք բերել որևէ պատվիրանի մասին` ապրելով համաձայն դրա: Դասի ընթացքում խնդրեք երեխային կիսվել իր գրածով:

Հովհաննես 8.31–36

Ճշմարտությունը մեզ կարող է ազատ դարձնել:

Երբ երեխաները մեծանան, նրանք կհանդիպեն մարդկանց, ովքեր կարծում են, որ ավետարանով ապրելը սահմանափակում է: Ինչպե՞ս կարող եք օգտագործել Հովհաննես 8.31-36 հատվածները նման պնդմանը հակառակվելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Հովհաննես 8.31–36 հատվածները և կիսվել, թե ինչ է նշանակում լինել մեղքի ծառա: Ինչպե՞ս են Հիսուսի ուսմունքներն օգնում մեզ ազատ լինել:

  • Խնդրեք երեխաներից մեկին օգնել ձեզ պարանով, շարֆով կամ փողկապով թույլ կապել ձեր դաստակները, որպեսզի ցույց տաք, թե ինչպես ենք մենք կապվում մեղքին, երբ գործում ենք այն անընդհատ, առանց ապաշխարելու:

  • Ցույց տվեք կողպեք, որը կներկայացնի մեղքը և բանալի, որը կներկայացնի, թե ինչպես են ավետարանի ճշմարտությունները կարողանում ազատել մեզ: Օրինակ` իմանալով Փրկիչի Քավության մասին, կարող ենքապաշխարել և մեր մեղքերից ներվելու ազատություն ստանալ: Կամ իմանալով Իմաստության Խոսքի մասին կարող ենք ազատություն ստանալ, որպեսզի խուսափենք կախվածությունից:

Նկար
Քրիստոսը տաճարում ուսուցանելիս

Հիսուսն ուսուցանել է. «Ճշմարտութիւնը կազատէ ձեզ» (Հովհաննես 8.32):

Հովհաննես 10․1-18

Հիսուսը մեզ համար հովիվ է:

Բարի հովիվի մասին առակն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք ճշմարտություններին, որ ուսուցանում է առակը Փրկիչի հետ ունեցած մեր հարաբերությունների մասին: Այս ճշմարտությունների մասին իմանալով, երեխաներն ինչպե՞ս կարող են օրհնվել:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակի վրա գրեք բարի հովիբ և վարձկան բառերը: Բացատրեք, որ վարձկանը նա է, ում վարձում են գումարի դիմաց ինչ-որ աշխատանք կատարելու համար: Խնդրեք երեխաներին թվարկել բարի հովիվի և վարձկանի միջև եղած տարբերությունները, որոնք կգտնեն Հովհաննես 10.1–18 հատվածներում: Վարձկանի փոխարեն ինչո՞ւ կցանկանայիք հետևել բարի հովիվին:

  • Նկարեք կամ ցույց տվեք որևէ դռան նկար: Միասին կարդացեք Հովհաննես 10.7–9 հատվածները և հարցրեք երեխաներին, թե ինչպես է Հիսուսը նման դռանը: Ըստ 9-րդ  հատվածի, ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր «մտնում են» այդ դռնով: Ինչպե՞ս ենք մտնում այն դռնով, որ Հիսուս Քրիստոսը տրամադրել է մեզ համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին մտածել մի պատվիրանի մասին, որին կարող են լիովին հնազանդվել: Խնդրեք նրանց փորձել գալիք շաբաթվա ընթացքում հնազանդվել այդ պատվիրանին:

Բարելավենք մեր ուսուցումը

Տվեք ոգեշնչող հարցեր: Տվեք հարցեր, որոնք ձեր ուսուցանած երեխաներին ավելի առաջ կտանեն, քան զեկուցվող փաստերը: Փոխարենը, խրախուսեք նրանց կիսվել ավետարանի ճշմարտությունների մասին իրենց վկայությամբ: Օրինակ` եթե քննարկում եք պատվիրանները, երեխաներին կարող եք խնդրել, որ կիսվեն այն մասին, թե ինչպես է պատվիրաններին հնազանդվելն օրհնել իրենց:

Նկար
գործնական աշխատանքի էջ. Հիսուսը ճանաչում և սիրում է ինձ