Նոր Կտակարան 2023
Լրացուցիչ նյութեր


«Լրացուցիչ նյութեր», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Լրացուցիչ նյութեր», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիք

Լրացուցիչ նյութեր

Այս նյութերը կարելի է գտնել Gospel Library հավելվածում և ChurchofJesusChrist.org-ում։

Հիմներ և Երեխաների երգարան

Հոգևոր երաժշտությունը հրավիրում է Հոգին, օգնում է մեզ զգալ Աստծո սերը և անմոռանալի եղանակով ուսուցանում է վարդապետությունը: Բացի Հիմների և Երեխաների երգարանի տպագրված տարբերակներից՝ դուք կարող եք գտնել շատ հիմների և երեխաների երգերի տեսալսողական ձայնագրություններ music.ChurchofJesusChrist.org և Sacred Music և Gospel Media հավելվածներում:

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկներ

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկները ապահովում են պատմական հիմք և վարդապետական մեկնաբանություններ սուրբ գրությունների սկզբունքների և պատմությունների մասին:

Եկեղեցու ամսագրեր

Ընկեր, Երիտասարդներին զորացնելու համար, և Լիահոնա ամսագրերը տրամադրում են պատմություններ և միջոցառումներ, որոնք կարող են լրացնել ձեր ուսուցանած սկզբունքները Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագրով։

Ավետարանական թեմաներ

Այցելելով Ավետարանական թեմաներ (topics.ChurchofJesusChrist.org) կայքը, դուք կարող եք գտնել հիմնական տեղեկություններ ավետարանական տարբեր թեմաների վերաբերյալ, որոնց հետ կլինեն նաև օգտակար աղբյուրների կապուղիներ, ինչպես օրինակ՝ գերագույն համաժողովների ելույթներ, հոդվածներ, սուրբ գրություններ և տեսաֆիլմեր։ Կարող եք գտնել նաև Ավետարանական թեմաներով ակնարկները, որոնք սպառիչ տեղեկություններ են տալիս վարդապետական և պատմական հարցերի մասին, ինչպես նաև ավետարանին և պատմությանը վերաբերող հարցերին:

Նոր Կտակարանի պատմություններ

«Նոր Կտակարանի պատմություններ» գիրքը (2005) կարող է օգնել երեխաներին սովորել Նոր Կտակարանի վարդապետությունն ու պատմությունները: Կարող եք գտնել նաև այդ պատմությունների տեսանյութերը Gospel Library հավելվածում և MediaLibrary.ChurchofJesusChrist.org կայքում:

Սուրբգրային պատմությունների գունավորման գիրք․ Հին Կտակարան

Այս նյութը պարունակում է գունավորման զվարճալի էջեր, որոնք կնպաստեն երեխաների ուսումնառությանը Հին Կտակարանից։

Տեսանյութեր և արվեստ

Արվեստի գործերը, տեսանյութերը և այլ լրատվամիջոցները կարող են օգնել ձեր ընտանիքին հասկանալ վարդապետությունը և պատկերացնել սուրբ գրությունների պատմությունները: Այցելեք Gospel Media at GospelMedia.ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի օգտվեք Եկեղեցու լրատվամիջոցների նյութերի հավաքածուից։ Gospel Media հավելվածը հասանելի է նաև որպես բջջային հավելված։ Նկարներից շատերը, որոնք կարող եք օգտագործել, գտնվում են Ավետարանի պատկերագրքում։

Ուսուցանել Փրկիչի ձևով

Ուսուցանել Փրկիչի ձևով ձեռնարկը կօգնի ձեզ սովորել և կիրառել սկզբունքներ Քրիստոսանման ուսուցման վերաբերյալ։