Նոր Կտակարան 2023
Ավետարանի ուսումնասիրության մեջ ներառեք հոգևոր երաժշտություն


«Ավետարանի ուսումնասիրության մեջ ներառեք հոգևոր երաժշտություն», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար․ Հին Կտակարան 2023 (2022)

«Ավետարանի ուսումնասիրության մեջ ներառեք հոգևոր երաժշտություն», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար․ 2023

Ավետարանի ուսումնասիրության մեջ ներառեք հոգևոր երաժշտություն

Երգելով Երեխաների միության երգերն ու օրհներգերը՝ դուք և ձեր ընտանիքը կօրհնվեք բազմաթիվ եղանակներով: Այս գաղափարները կօգնեն ձեզ օգտագործել հոգևոր երաժշտությունը, երբ ձգտում եք սովորել և ապրել ավետարանով։

  • Սովորեք վարդապետական սկզբունքներ Փնտրեք ճշմարտություններ, որոնք ուսուցանվում են ձեր երգած կամ լսած երգերում: Օրվա ընթացքում դա կարող է հանգեցնել այդ ճշմարտությունների շուրջ ավետարանական քննարկումների։ Երգեք կամ լսեք Երեխաների միության երգերը կամ օրհներգերը, որոնք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Սուրբ Հոգին վկայում Փրկիչի և Նրա ուսմունքների մասին։

  • Զգացեք երաժշտության զորությունը Երգելով կամ լսելով Երեխաների միության երգերն ու օրհներգերը՝ կարող ենք օրհնություններ ստանալ կարիքի ժամանակ։ Օրինակ՝ երգը կարող է հանգստացնել երեխային քնելուց առաջ, ուրախություն պարգևել, երբ ձեր ընտանիքը միասին աշխատում է, մխիթարել հիվանդ հարևանին կամ սփոփել ընկճված մարդուն:

  • Կիսվեք փորձառություններով Կիսվեք անձնական և ընտանեկան փորձառություններով, որոնք վերաբերում են երգերի ուղերձներին: Կարող եք նաև կիսվել երգին առնչվող սուրբգրային պատմություններով։

  • Ներգրավեք ձեր ընտանիքի անդամներին Ձեր ընտանիքի անդամները շատ բան կսովորեն երգից, եթե նրանք երգեն ձեզ հետ: Ընտանիքի անդամներին ներգրավելու համար կարող եք երեխաներից ավագին խնդրել, որ սովորեցնի երգը կրտսեր քույրերին կամ եղբայրներին, կամ երեխաներին խնդրել, որ մի երգ սովորեցնեն ընտանիքի անդամներին, որը նրանք սովորել են Երեխաների միությունում: Ձեր ընտանիքի անդամները կարող են հերթով խմբավարել երգը։

  • Եղեք ստեղծագործական Ընտանիքով հոգևոր երաժշտություն սովորելու համար օգտագործեք տարբեր եղանակներ։ Օրինակ՝ երգելիս կարող եք օգտագործել շարժումներ, որոնք համապատասխանում են բառերին և արտահայտություններին: Կարող եք նաև հերթով կատարել երգի ինչ-որ հատվածներ, իսկ ընտանիքի մյուս անդամները փորձեն գուշակել երգը: Ձեր ընտանիքը կարող է հաճույքով երգել տարբեր արագությունների կամ ձայնի բարձրության երգեր։ Gospel Library և Gospel for Kids հավելվածները ունեն ձայնագրություններ և տեսանյութեր, որոնք կօգնեն սովորել երգերը: Կարող եք նաև հոգևոր երաժշտության երգացանկ կազմել՝ ունկնդրելու համար:

Լրացուցիչ գաղափարների համար տես հետևյալ բաժինները՝ «Ինչպես ուսուցանել վարդապետությունը երաժշտության օգնությամբ» և «Ինչպես օգնել երեխաներին սովորել և հիշել Երեխաների միության երգերն ու օրհներգերը», որոնք գտնվում են «Հրահանգներ երգեցողության ժամի և երեխաների հաղորդության ժողովի երաժշտության ներկայացման համար» բաժնում, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար ձեռնարկում ։