Նոր Կտակարան 2023
Ինչպես ուսուցանել փոքր երեխաներին


«Ինչպես ուսուցանել փոքր երեխաներին», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Ինչպես ուսուցանել փոքր երեխաներին», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Ինչպես ուսուցանել փոքր երեխաներին

Եթե ընտանիքում ունեք փոքր երեխաներ, ահա մի քանի միջոցառումներ, որոնք կարող են օգնել նրանց սովորել.

  • Երգեք Օրհներգերը և Երեխաների երգարանի երգերը զորեղ ուժ են վարդապետության ուսուցման գործում: Օգտագործեք թեմաների ցուցիչը Մանկական երգարանի դարձերեսից, որպեսզի գտնեք երգեր, որոնք առնչվում են ձեր ուսուցանած ավետարանի սկզբունքներին: Օգնեք ձեր երեխաներին երգերի ուղերձը կապակցել իրենց կյանքի հետ: (Տես նաև «Ավետարանի ուսումնասիրության մեջ ներառեք հոգևոր երաժշտություն»՝ այս աղբյուրում):

  • Լսեք կամ բեմադրեք որևէ պատմություն։ Փոքր երեխաները սիրում են լսել պատմություններ սուրբ գրություններից, ձեր կյանքից, ձեր ընտանեկան պատմությունից և Եկեղեցու ամսագրերից: Փնտրեք եղանակներ, որոնցով կօգնեք նրանց պատմություններ պատմել: Նրանք կարող են պահել նկարներ կամ առարկաներ, նկարել իրենց լսածի մասին, բեմադրել տվյալ պատմությունը կամ նույնիսկ պատմել պատմությունը: Օգնեք ձեր երեխաներին ճանաչել ավետարանի ճշմարտություններն այն պատմություններում, որոնք դուք պատմում եք:

  • Կարդացեք որևէ սուրբ գրություն Փոքր երեխաները, գուցե, չկարողանան շատ կարդալ, բայց դուք կարող եք ընդգրկել նրանց սուրբ գրություններից սովորելու գործում: Դուք պետք է կենտրոնանաք մեկ հատվածի, հիմնական արտահայտության կամ բառի վրա: Երեխաները նույնիսկ կարող են հիշել կարճ արտահայտություններ սուրբ գրություններից, եթե կրկնեն դրանք մի քանի անգամ: Երբ նրանք լսեն Աստծո խոսքը, ապա կզգան Հոգին:

  • Նայեք որևէ նկար կամ դիտեք տեսանյութ Երբ դուք ձեր երեխաներին ցույց տաք որևէ նկար կամ տեսանյութ, որոնք առնչվում են որևէ ավետարանական սկզբունքի կամ սուրբգրային պատմության հետ, հարցեր տվեք, որոնք կօգնեն նրանց սովորել իրենց տեսածից: Օրինակ, դուք կարող եք հարցնել. «Ի՞նչ է կատարվում այս նկարում կամ տեսանյութում: Իսկ ի՞նչ եք զգում»: The Gospel Media հավելվածում, GospelMedia.ChurchofJesusChrist.org, և children.ChurchofJesusChrist.org կայքերում կարող եք փնտրել նկարներ և տեսանյութեր:

  • Ստեղծագործեք Երեխաները կարող են կառուցել, նկարել կամ ներկել ինչ-որ բան, որն առնչվում է պատմությանը կամ սկզբունքին, որն իրենք սովորում են:

  • Մասնակցեք առարկայական դասերին Պարզ առարկայական դասը կարող է օգնել ձեր երեխաներին հասկանալ ավետարանի սկզբունքը, որը դժվար է ըմբռնել: Երբ օգտագործում եք առարկայական դասեր, ուղիներ գտեք ձեր երեխաների մասնակցության համար: Նրանք ավելի շատ բան կսովորեն երկխոսության փորձառությունից, քան պարզապես տեսանյութ դիտելուց:

  • Դերախաղ Երբ երեխաները բեմականացնեն որևէ իրավիճակ, որին հավանաբար բախվում են իրական կյանքում, նրանք ավելի լավ կհասկանան, թե ավետարանական սկզբունքը որքանով է կիրառելի իրենց կյանքում:

  • Կրկնեք վարժությունները Փոքր երեխաները պետք է լսեն հասկացությունները բազմաթիվ անգամներ, որպեսզի հասկանան դրանք: Մի վախեցեք պատմություններն ու միջոցառումները հաճախ կրկնելուց: Օրինակ՝ դուք կարող եք կիսվել սուրբգրային պատմություններով՝ մի քանի անգամ տարբեր եղանակներով՝ կարդալով դրանք սուրբ գրություններից, ամփոփելով ձեր բառերով, ցուցադրելով տեսանյութ, թույլ տալով երեխաներին օգնել ձեզ պատմել պատմությունը, հրավիրելով նրանց բեմականացնել պատմությունը և այլն:

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիք