Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 18-24-ը Մատթեոս 5, Ղուկաս 6. «Երանի ձեզ»


«Փետրվարի 18-24ը: Մատթեոս 5, Ղուկաս 6. «Երանի ձեզ» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան 2019թ. (2019)

«Փետրվարի 18-24: Մատթեոս 5, Ղուկաս 6», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Նկար
Լեռան քարոզը

Լեռան Քարոզը, Ջորջ Կոկո

Փետրվարի 18-24-ը

Մատթեոս 5, Ղուկաս 6

«Երանի ձեզ»

Ուշադրություն դարձրեք տպավորություններին, որոնք դուք ստանում եք, երբ կարդում եք Մատթեոս 5-ը և Ղուկաս 6-ը և գրանցեք դրանք ձեր օրագրում: Այս համառոտ շարադրանքը կարող է օգնել ձեզ հայտնաբերել այս գլուխներում գտնվող որոշ կարևոր ու էական սկզբունքներ:

Գրի առեք տպավորությունները

Նրա ծառայության մինչև այդ պահը պարզ էր, որ Հիսուսի ուսմունքները նման չէին լինելու այն ամենին, ինչ Նրա ժամանակի մարդիկ վարժված էին լսելու: Աղքատները կստանա՞ն Աստծո արքայությունը։ Խոնարհները կժառանգե՞ն երկիրը: Օրհնվա՞ծ են հալածվողները: Դպիրներն ու փարիսեցիները այսպիսի բաներ չէին ուսուցանում: Եվ սակայն նրանք, ովքեր իրապես հասկանում էին Աստծո օրենքը, այս վարդապետությունը ճիշտ էին համարում: «Աչքի տեղ աչք» և «քո թշնամիին ատիր» օրենքները ավելի ցածր օրենքներ էին (Մատթեոս 5.38, 43), որոնք տրված էին մարդկանց, ովքեր չէին ցանկանում ապրել ավելի բարձր օրենքով: Բայց Հիսուս Քրիստոսը եկել էր կատարելու ավելի ցածր օրենքը և ուսուցանելու մի ավելի բարձր օրենք (տես 3 Նեփի 15.2–10), որը նախատեսված էր օգնել մեզ՝ մի օր «կատարեալ եղիք, ինչպէս (մեր) Հայրը որ երկնքումն է, կատարեալ է» (Մատթեոս 5.48):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 5․1-12, Ղուկաս 6․20-26

Տևական երջանկությունը գալիս է, երբ ապրում ենք այն ճանապարհով, որն ուսուցանում է Հիսուս Քրիստոսը:

Բոլորն են ցանկանում երջանիկ լինել, բայց ոչ բոլորն են երջանկություն փնտրում նույն տեղում: Ոմանք այն փնտրում են աշխարհիկ ուժի և դիրքի մեջ, ուրիշները՝ հարստության կամ ֆիզիկական ախորժակը բավարարելու մեջ: Հիսուս Քրիստոսը եկավ ուսուցանելու դեպի հարատև երջանկություն տանող ճանապարհը, ուսուցանելու, թե իրապես ինչ է նշանակում օրհնված լինել: Ի՞նչ եք սովորում տևական երջանկություն ձեռք բերելու մասին Մատթեոս 5.1–12 և Ղուկաս 6.20–26-ից: Ինչո՞վ է սա տարբերվում երջանկության մասին ունեցած աշխարհի կարծիքից:

Ի՞նչ հարցեր կամ տպավորություններ են գալիս ձեր միտքը, երբ կարդում եք յուրաքանչյուր հատվածը: Այս հատվածները ի՞նչ են սովորեցնում ձեզ Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելու մասին։ Դուք ի՞նչ կարող եք ոգեշնչված անել, որպեսզի զարգացնեք այս հատվածներում նկարագրված հատկությունները:

Տես նաև Հովհաննես 13.17, 3 Նեփի 12.3–12, «Լեռան քարոզը. Երանիները» (տեսանյութ, LDS.org):

Մատթեոս 5․13

Փրկիչն ինչո՞ւ Իր աշակերտներին համեմատեց աղի հետ։

Աղը վաղուց օգտագործվել է պահպանելու, համ տալու և մաքրելու համար: Իսրայելացիների համար աղը ունեցել է նաև կրոնական նշանակություն: Այն զուգորդվում էր Մովսեսի օրենքի ներքո կենդանիների զոհաբերության հնագույն սովորույթի հետ (տես Ղևտացոց 2.13, Թվոց 18.19): Երբ աղը կորցնում է իր համը, այն դառնում է անարդյունավետ կամ «այլ եւս ոչնչի պէտք չէ» (Մատթեոս 5.13): Սա պատահում է, երբ այն խառնվում է այլ նյութերի հետ կամ աղտոտվում է դրանցով: Որպես Քրիստոսի աշակերտներ, մենք պահում ենք մեր «համը», խուսափելով աշխարհի հոգևոր աղտոտումից: Սա մեզ թույլ է տալիս կատարել պահպանելու և մաքրելու մեր աշխատանքը՝ որպես երկրի աղը. օրինակ, ավետարանով կիսվելով և բարի ազդեցություն ունենալով այս աշխարհում (տես ՎևՈւ 103.9–10):

Նկար
աղ

«Դուք երկրի աղն էք» (Մատթեոս 5.13):

Մատթեոս 5.17–48, Ղուկաս 6.27–35

Քրիստոսի օրենքը փոխարինում է Մովսեսի օրենքին:

Աշակերտները հավանաբար զարմացել էին, լսելով, որ Հիսուսն ասում էր, թե նրանց արդարությունը պիտի գերազանցի դպիրների ու փարիսեցիների արդարությանը (տես Մատթեոս 5.20), ովքեր հպարտանում էին նրանով, թե իրենք որքան լավ էին պահում Մովսեսի օրենքը: Բայց Հիսուսն ուսուցանում էր ավելի բարձր օրենք, որը ոչ միայն ազնվացնում է մեր գործողությունները, այլև այն մտքերն ու զգացումները, որոնք ոգեշնչում են դրանք: Ավելի բարձր օրենքը շատ ավելին էր պահանջում՝ սիրտը, հոգին և միտքը (տես Մատթեոս 22.37):

Երբ կարդաք Մատթեոս 5.21–48-ը և Ղուկաս 6.27–35-ը, նշեք վարքագիծը, որը պահանջվում էր Մովսեսի օրենքում («Լսել էք, որ …»), և Հիսուսն ինչ էր ուսուցանում նրանց բարձրացնելու համար:

Օրինակ՝ Հիսուսն ինչ էր ուսուցանում Մատթեոսի 5.27–28-ում մեր մտքերի վրա ունեցած մեր պարտականության մասին: Դուք ինչպե՞ս կարող եք ավելի լավ կառավարել այն խոհերը, որոնք գալիս են ձեր միտքն ու սիրտը: (տես ՎևՈւ 121.45):

Տես նաև «Լեռան Քարոզը». ավելի բարձր օրենքը (տեսանյութ, LDS.org):

Մատթեոս 5․48

Արդյոք Երկնային Հայրն իրո՞ք ակնկալում է մեզանից, որ կատարյալ լինենք:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

« Կատարեալ եզրույթը հայերեն նշանակում է նաև ամբողջական, »: … Բայի անկատար ձևը ամբողջացնել, նշանակում է՝ «հասնել վերջնակետին, լիարժեք զարգանալ, հասցնել ավարտին»: Ուշադրություն դարձրեք, որ բառը չի ենթադրում «սխալներից ազատում, այլ ենթադրում է՝ «հասնել հեռավոր նպատակի»: …

«… Տերն ուսուցանել է. «Դուք ի զորու չեք տանել Աստծո ներկայությունն այժմ … , ուստի, համբերությամբ շարունակեք, մինչև որ կատարյալ դարձվեք» [ՎևՈւ 67.13]:

«Մենք չպիտի անհանգստանանք, եթե կատարելագործվելու մեր լուրջ ջանքերը այսօր թվում են ծանր ու անվերջ: Կատարելագործումը անընդհատ ընթացող գործողություն է: Այն լրիվ չափով կիրագործվի միայն Հարությունից հետո և միայն Տիրոջ միջոցով։ Այն սպասվում է բոլոր նրանց, ովքեր սիրում են նրան և պահում նրա պատվիրանները» (“Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 88)։

Տես նաև Փիլիպպեցիս 3.13–15, 2 Պետրոս 1.3–11, Հայտնություն 3.21–22, 3 Նեփի 27.27, Մորոնի 10.32–33, Վարդապետություն և Ուխտեր 76.69.

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Մատթեոս 5․1-9

Մատթեոս 5.1–9-ում ուսուցանվող ո՞ր սկզբունքները կարող են օգնել, որ ձեր տունը դառնա ավելի երջանիկ վայր: Դուք կարող եք կենտրոնանալ մեկի կամ երկուսի վրա, երբ ուսումնասիրեք Լեռան Քարոզը հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում: Օրինակ, ըստ ձեր ընտանիքի անդամների, ո՞ր ուսմունքները կարող են օգնել նրանց դառնալ խաղաղարարներ: (տես Մատթեոս 5.21–25, 38–44): Ի՞նչ նպատակներ կարող եք դնել: Ինչպե՞ս կհետևեք դրանց կատարմանը:

Մատթեոս 5.14–16

Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, թե ինչ է նշանակում լինել «աշխարհի լույսը», կարող եք հետազոտել լույսի մի քանի աղբյուրներ ձեր տանը, ձեր հարևանությամբ և աշխարհում: Օգտակար կլինի ցուցադրել, թե ինչ է տեղի ունենում, երբ թաքցնում եք լույսը: Հիսուսն ի՞նչ նկատի ուներ, երբ Նա ասում էր. «Դուք աշխարհի լոյսն էք» (Մատթեոսի 5.14): Ո՞վ է լույսի դեր կատարել մեր ընտանիքի համար: Մենք ինչպե՞ս կարող ենք լույս լինել ուրիշների համար: (տես ՎևՈւ 103.9–10):

Մատթեոս 5.43–44

Ինչու՞ է Տերը ցանկանում, որ մենք աղոթենք նրանց համար, ովքեր չարությամբ են վերաբերվել մեզ: Մենք ինչպե՞ս կարող ենք ուսուցանել այս սկզբունքը մեր ընտանիքներում։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Ուշադիր եղեք: Ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչ է տեղի ունենում ձեր զավակների կյանքում, դուք ուսուցանելու հրաշալի հնարավորություններ կգտնեք: Ձեր երեխաների մեկնաբանություններն ու հարցերը օրվա ընթացքում կարող են հանգեցնել նաև հնարավոր ուսուցողական պահերի: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 16:)

Նկար
մոմ

«Դուք աշխարհի լոյսն եք» (Մատթեոս 5.14):