«Փետրվարի 18-24-ը: Մատթեոս 5, Ղուկաս 6. «Երանի նորանց» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Փետրվարի 18-24-ը: Մատթէոս 5, Ղուկաս 6, «Եկ, հետևիր ինձ» Երեխաների Միության համար. 2019թ.
«Լեռան քարոզը» Ջորջ Կոկո
Փետրվարի 18-24-ը
Մատթեոս 5, Ղուկաս 6
«Երանի նորանց»
Սկսեք` կարդալով Մատթեոս 5 և Ղուկաս 6 գլուխները: «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժինը կարող է ձեզ օգնել հասկանալ այս գլուխները, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Խնդրեք երեխաներին խոսել ինչ-որ բանի մասին, որ արել են այդ շաբաթվա ընթացքում Տիրոջ լույսով ինչ-որ մեկի հետ կիսվելու համար:
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքր երեխաներ
Մատթեոս 5.9
Ես կարող եմ խաղաղարար լինել:
Ձեր ուսուցանած երեխաները կարող են հզոր ազդեցություն ունենալ տանը` ուրիշների հետ սիրով ու բարությամբ վարվելով:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Մատթեոս 5.9 հատվածը և բացատրեք, որ խաղաղարարները ցանկացած վայր դարձնում են խաղաղ վայր, որտեղ էլ լինեն: Կիսվեք մի քանի գեղարվեստական սյուժեներով և օգնեք երեխաներին պարզել, թե արդյոք սյուժեի գործող անձիք խաղաղարարներ էին:
-
Հրավիրեք երեխաներից մի քանիսի ծնողներին գալ ձեր դասին ու կիսվել օրինակներով այն ժամանակների մասին, երբ իրենց երեխաները խաղաղարաներ են եղել տանը:
-
Թերթիկների վրա գրեք մի քանի բարդ իրավիճակներ, որոնց երեխաները կարող են բախվել (օրինակ` եղբայրներն ու քույրերը խաղալիքի համար վիճելիս): Թող յուրաքանչյուր երեխա վերցնի մի թերթիկ: Սյուժեները կարդալիս, խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես կարող էին այդ իրավիճակում խաղաղարար լինել:
Մատթեոս 5.14–16
Հիսուսը ցանկանում է, որ ես լույս լինեմ ուրիշների համար:
Փոքր երեխաները կարող են հզոր դրական ազդեցություն ունենալ ուրիշների վրա: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել նրանց, որ իրենց լույսը շողա:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին ցույց տվեք մի քանի առարկաներ, որոնք լույս են արձակում` նույնիսկ փոքր երեխաների նկարներ: Կարդացեք Մատթեոս 5.14-16 հատվածները և ասացեք երեխաներին, որ մենք բոլորս լույս ունենք մեր մեջ: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր լույսը, որպեսզի ուրիշներին բերենք Աստծո մոտ:
-
Լապտերով լուսավորեք սենյակը: Ինչպե՞ս է լույսն օգնում մեզ: Ինչպե՞ս կարող ենք լույս լինել աշխարհի համար։ Ծածկեք լապտերը: Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք չկիսվենք մեր լույսով կամ թաքցնենք այն:
-
Լապտերը թաքցրեք սենյակում և հանգեցրեք լույսերը: Թող երեխաները փորձեն գտնել այն: Վերանայեք Մատթեոս 5.15 հատվածը և քննարկեք, թե մենք ինչու չպիտի թաքցնենք մեր լույսը:
-
Լապտերի լույսը գցեք պատի վրա և խնդրեք երեխաներին աչքերով հետևել լույսին: Լույսն օգտագործեք նրանց աչքերը դեպի Փրկիչի նկարն ուղղորդելու համար: Խնդրեք երեխաներին կիսվել, թե մենք ինչպես կարող ենք լինել այն լույսը, որն ուրիշներին տանում է դեպի Հիսուս Քրիստոսը:
-
Օգնեք երեխաներին գտնել ու ներկել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում թաքնված մոմերը:
-
Երեխաների հետ երգեք «Հիսուսը ցանկանում է, որ լինեմ արևի շող», «Միշտ շողա», կամ «Ես նման եմ աստղի» երգերը Մանկական երգարան, էջ 60–61, 144, 163:
Մատթեոս 5.44-45
Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես սիրեմ բոլորին:
Փոքր երեխաներն այժմ կարող են սկսել սեր ցուցաբերել, նույնիսկ երբ նրանց հետ սխալ են վարվում իրենց հասակակիցները կամ քույրերն ու եղբայրները: Մինչ կկարդաք Մատթեոս 5.44,-45 հատվածները, մտածեք, թե ինչպես են Փրկիչի ուսմունքները վերաբերում ձեր ուսուցանած երեխաներին:
Հնարավոր վարժություններ
-
Կրկնեք Մատթեոս 5.44 հատվածը` օգտագործելով բառեր և իրավիճակներ, որոնք վերաբերում են երեխաներին և նրանք կհասկանան դրանք: Խնդրեք երեխաներին կիսվել այն ժամանակների մասին, երբ նրանք սեր են ցուցաբերել ինչ-որ մեկի հանդեպ, չնայած դա դժվար է եղել: Այդ փորձառություններից հետո ինչպե՞ս են զգացել:
-
Դասարանով երգեք «Ես կքայլեմ Քեզ հետ» Մանկական երգարան,140–41: Ի՞նչ ենք սովորում այդ երգից ուրիշներին սիրելու մասին:
-
Երեխաներին թղթե սրտեր տվեք, վրան գրված հետևյալ բառերը. «Ես իմ սերը ցույց կտամ բոլորին»: Խնդրեք նրանց ձևավորել սրտերը ու կախել դրանք իրենց տանը` որպես բոլորին սիրելու մասին հիշեցում:
-
Օգնեք երեխաներին սովորել «Սիրել միմյանց»երգի համար նախատեսված շարժումներըՄանկական երգարան էջ 136–37, ինչպես առաջարկված է Մանկական երգարանում:
Ուսուցանեք վարդապետությունը
Մեծ երեխաներ
Մատթեոս 5․3-12
Ես կարող եմ երջանիկ լինել, եթե ապրեմ այնպես, ինչպես Հիսուսն է ուսուցանել:
Մատթեոս 5.3–12 հատվածները կարդալիս, ո՞ր բառերն ու արտահայտություններն են գրավում ձեր ուշադրությունը: Ինչպե՞ս են այս ուսմունքներն օրհնելու ձեր ուսուցանած երեխաների կյանքը:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակի վրա կազմեք երկու սյունակ ունեցող աղյուսակ Օրհնված են … և Օրհնություն վերնագրերով: Հրավիրեք երեխաներին ուսումնասիրել Մատթեոս 5.3–12 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ում համար է Հիսուսն ասում, որ օրհնված են ու ինչպիսի օրհնություններ է Նա խոստանում նրանց:
-
Թերթիկների վրա գրեք այս հատվածներում նշված բոլոր հատկանիշներն ու դրանց համապատասխան օրհնությունները, և թույլ տվեք, որ երեխաները համապատասխանեցնեն հատկանիշներն օրհնությունների հետ: Հրավիրեք երեխաներին ընտրել այլ հատվածներում նշված հատկանիշներից մեկը, որ նրանք ցանկանում են զարգացնել:
Մատթեոս 5․9, 21-24, 38-47
Ես կարող եմ խաղաղարար լինել:
Հիսուսն ուսուցանել է, որ խաղաղարարները պետք է կոչվեն Աստծո զավակներ: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին լինել խաղաղարարներ:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Մատթեոս 5․9 հատվածը։ Այնուհետև հարցրեք. Ի՞նչ է նշանակում լինել խաղաղարար: Ինչպե՞ս կարող ենք խաղաղարար լինել մեր ընտանիքի անդամների և ընկերների հետ: (Որոշ մտքերի համար տես 21–24, 38–47 հատվածները):
-
Խնդրեք յուրաքանչյուր երեխայի մտածել մի իրավիճակի մասին, որտեղ խաղաղարարի կարիք կլինի: Խաղաղարարն ի՞նչ կաներ այդ իրավիճակում:
-
Հրավիրեք երեխաներին կիսվել այն ժամանակների մասին, երբ նրանք սեր են ցուցաբերել ինչ-որ մեկի հանդեպ, չնայած այդ անձնավորությունն իրենց նման չի եղել կամ ում շատ դժվար էր սիրել:
Մատթեոս 5.14–16
Իմ օրինակը կարող է լուսավորել Հիսուսին հետևելու ուրիշների ճանապարհը:
Այս հատվածները կարդալիս, մտածեք ձեր ուսուցանած երեխաների մասին: Այս հատվածում Տերն ի՞նչ ուղերձ կունենար երեխաների համար:
Հնարավոր վարժություններ
-
Օգնեք երեխաներին մտապահել Մատթեոս 5.16 հատվածը: Գրատախտակին գրեք այդ հատվածը: Կարդացեք դրա միասին մի քանի անգամ` ամեն անգամ մի քանի բառ ջնջելով: Երբ երեխաները մտապահեն հատվածը, կարող եք նաև երգել «Միշտ շողա»երգը Մանկական երգարան 144:
-
Խնդրեք երեխաներին նկարել այնպիսի բաներ, որոնք լույս են արձակում մեզ համար: Կարդացեք Մատթեոս 5.14-16 հատվածները: Հարցրեք նրանց, թե ինչու է Հիսուսն ուզում, որ մենք լույս լինենք աշխարհի համար:
-
Հրավիրեք երեխաներին նկարել այնպիսի բաներ, որ կարող են անել, որպեսզի ուրիշների համար լույս լինեն: Ինչպես նաև կարող եք ցուցադրել «Լուսավորիր աշխարհը. ծառայության 25 օր» տեսանյութը (LDS.org): Երեխաներից երկուսին հրավիրեք դեմ առ դեմ կանգնել և խնդրեք նրանցից մեկին մյուսի մոտ ծիծաղ առաջացնել` առանց նրան դիպչելու: Խոսեք երեխաների` ուրիշների մեջ ուրախություն առաջացնող զորության մասին:
Խրախուսեք տնային ուսումնասիրւթյունը
Հորդորեք երեխաներին այս շաբաթվա ընթացքում փնտրել խաղաղարար մեկին: Հաջորդ շաբաթվա դասի սկզբին հրավիրեք նրանց պատմել, թե ում և ինչ տեսան:
Բարելավենք մեր ուսուցումը
Օգնեք երեխաներին ակտիվ լինել: «Երեխաներին ուսուցանելիս, թույլ տվեք նրանց կառուցել, նկարել, ներկել, գրել և ստեղծագործել: Սրանք միայն զվարճալի զբաղմունքներ չեն, դրանք կարևոր են սովորելու համար»(«Ուսուցանել Փրկիչի ձևով», 25):