Վարդապետություն և Ուխտեր 2021
Հուլիսի 5-11-ը Վարդապետություն և Ուխտեր 76. «Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը»


Հուլիսի 5-11-ը Վարդապետություն և Ուխտեր 76. «Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հուլիսի 5-11-ը Վարդապետություն և Ուխտեր 76, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
համաստեղություն տիեզերքում

Փախստական, Շեյլին Էյբլ

Հուլիսի 5-11-ը

Վարդապետություն և Ուխտեր 76

«Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը»։

Բաժին 76-ում Տերը արտահայտել է, թե որքան շատ է Նա ցանկանում հայտնել մեզ ճշմարտությունը (տես հատվածներ 7–10): Կարդացեք սուրբ գրությունները հավատքով, որպեսզի Նա կարողանա հայտնել ձեզ «Աստծո բաները» (հատված 12), որոնք դուք պետք է իմանաք: Ապա գրանցեք ձեր ստացած գաղափարները, «մինչդեռ [դուք] Հոգում [եք]» (հատվածներ 28, 80, 113

Գրի առեք ձեր տպավորությունները

«Ի՞նչ կպատահի ինձ հետ իմ մահից հետո»: Աշխարհի համարյա բոլոր կրոնները այս կամ այն կերպ անդրադառնում են այս հարցին։ Դարեր շարունակ շատ քրիստոնեական ավանդույթներ, ապավինելով Աստվածաշնչյան ուսմունքներին, ուսուցանել են երկնքի ու դժոխքի մասին, դրախտի մասին՝ արդարների համար և չարչարանքներ՝ ամբարիշտների համար: Բայց արդյո՞ք կարող է ամբողջ մարդկային ընտանիքն այդքան խստորեն բաժանվել լավերի ու վատերի: Իսկ իրականում ի՞նչ է նշանակում երկինք բառը: 1832թ. փետրվարին Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը հետաքրքրվում էին՝ արդյո՞ք ավելի շատ բան կար իմանալու թեմայի վերաբերյալ (տես Վարդապետություն և Ուխտեր 76, բաժնի նախադրությունը):

Անշուշտ կար: Մինչ նրանք խորհում էին այս ամենի շուրջ, Տերը «դիպավ [նրանց] հասկացողության աչքերին, և դրանք բացվեցին» (հատված 19): Ջոզեֆը և Սիդնին ստացան մի հայտնություն՝ այնքան հրաշալի, այնքան լայնածավալ, այնքան լուսավորող, որ Սրբերն այն պարզապես կոչեցին «Տեսիլքը»: Տեսիլքը լայնորեն բացեց երկնքի պատուհանները և Աստծո զավակներին ընդարձակ հասկացողություն տվեց հավերժության մասին: Տեսիլքը բացահայտեց, որ երկինքը ավելի վեհապանծ, լայն ու ընդգրկուն է, քան մարդկանց մեծ մասը նախկինում ենթադրում էր: Աստված ավելի ողորմած է ու արդար, քան մենք կարող ենք ըմբռնել: Եվ Աստծո զավակներն ունեն հավերժական ճակատագիր ավելի փառահեղ, քան մենք կարող ենք պատկերացնել:

Տես Սրբեր, 1.147–50, «Տեսիլքը», Revelations in Context, 148–54:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 76

Փրկությունը գալիս է Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու միջոցով:

Երբ Վիլֆորդ Վուդրուֆը կարդաց բաժին 76-ում նկարագրված տեսիլքը, նա ասաց, «Ես զգացի, որ պետք է սիրեմ Տիրոջը ավելի շատ, քան առաջ իմ կյանքում» (-): Գուցե դուք ևս ունեցաք նմանատիպ զգացումներ, երբ կարդացիք այս հայտնությունը: Ի վերջո, բաժին 76-ում նկարագրված փառահեղ օրհնություններից ոչ մեկը հնարավոր չի լինի առանց Փրկիչի: Կարող եք առանձնացնել յուրաքանչյուր հատված բաժին 76-ում, որում նշվում է Տեր Հիսուս Քրիստոսի անունը: Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում Նրա մասին և Աստծո ծրագրում Նրա դերի մասին։ Ինչպե՞ս են դրանք ազդում Նրա նկատմամբ ձեր վերաբերմունքի վրա: Երբ կարդում և խորհում եք, գուցե հուշում ստանաք այն մասին, թե ինչպես կարող եք «[ստանալ] Հիսուսի մասին վկայությունը» և դրանում լինել «անվեհեր» (հատվածներ 51, 79).

Վարդապետություն և Ուխտեր 76․39-44, 50-112

Աստված ցանկանում է փրկել «իր ձեռքի բոլոր գործերը»:

Որոշ մարդիկ, ներառյալ Եկեղեցու վաղ շրջանի մի քանի անդամներ, մերժում էին բաժին 76-ի տեսիլքը, քանի որ այն ուսուցանում էր, որ համարյա բոլորը կփրկվեն և կստանան փառքի որևէ աստիճան: Թերևս նրանց առարկումները մասամբ թյուրըմբռնման հետևանք էին Աստծո և Նրա հետ մեր հարաբերությունների վերաբերյալ: Երբ կարդում եք այս հայտնությունը, ի՞նչ եք սովորում Աստծո բնավորության և Իր զավակների համար Նրա ծրագրի մասին:

Դիտարկեք տարբերությունը փրկվելու (ֆիզիկական և հոգևոր մահից, տես հատվածներ 39, 43–44), և վեհացվելու միջև (ապրել Աստծո հետ և նմանվել Նրան, տես հատվածներ 50–70):

Տես նաև Հովհաննես 3.16–17, Վարդապետություն և Ուխտեր 132.20–25:

Վարդապետություն և Ուխտեր 76․50-70, 92-95

Իմ Երկնային Հայրը ցանկանում է, որ ես հավերժական կյանք ստանամ սելեստիալ արքայությունում։

Երբևէ հետաքրքրվե՞լ կամ անհանգստացե՞լ եք այն մասին՝ արդյո՞ք դուք կարժանանաք սելեստիալ արքայությանը, թե՝ ոչ: Երբ ավելի շուտ կարդում եք այն մարդկանց նկարագրությունը, ովքեր ստանում են այս փառքը (տես հատվածներ 50–70, 92–95), քան փնտրում եք այն գործերի ցուցակը, որոնք պետք է կատարեք, փնտրեք, թե Աստված ինչ է արել և ինչ է անում, որպեսզի օգնի ձեզ նմանվել Իրեն: Տեսիլքն այս եղանակով կարդալը ազդու՞մ է այն ձևի վրա, թե դուք ինչպես եք վերաբերվում ձեր անձնական ջանքերին:

Դուք կարող եք նաև մտածել, որ մեծ օրհնություն է մանրամասներ իմանալ սելեստիալ արքայության մասին։ Սելեստիալ փառքի այս տեսիլքն ինչպե՞ս կարող է ազդել այն եղանակի վրա, որով դուք տեսնում եք և ցանկանում եք ապրել ձեր առօրյա կյանքը։

Տես նաև Մովսես 1.39, Ջոյ Դ. Ջոնս «Անչափելի արժեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 13–15, Ջ. Դեվն Կորնիշ, «Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ: Արդյո՞ք ես կանեմ այդ» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 32-34:

Նկար
Սենյակ տասնիններորդ դարի տանը

Ջոզեֆ Սմիթը այս սենյակում տեսավ փառքի աստիճանների մասին տեսիլքը:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 76.22–24, 50–52, 78–79, 81–82Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում մեր վկայությունների կարևորության մասին: Մեր վկայություններն ի՞նչ դեր են կատարում մեր հավերժական ճակատագրում: Օգտակար կլինի փնտրել անվեհեր բառի սահմանումը քննարկելու համար, թե ինչպես լինել «անվեհեր Հիսուսի վկայության մեջ» (հատված 79): Կարող եք նաև երգել «» (Children’s Songbook, 162):

Վարդապետություն և Ուխտեր 76․24Ձեր ընտանիքը կարող է տեսնել կապը բաժին 76 տրված ճշմարտությունների և «Ես Աստծո զավակն եմ» երգում ուսուցանվող ճշմարտությունների միջև (Հիմներ և մանկական երգեր, 58), այդ ճշմարտություններից մեկը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 76.24-ում: Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե բոլորը հասկանային, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք: Այս ճշմարտությունն ինչպե՞ս է ազդում այն ձևի վրա, որով մենք վերաբերվում ենք ուրիշներին: Ձեր ընտանիքին կօգնի խորհել այս հարցի շուրջ, երբ նրանք նայեն այս երկրագնդի վրա ապրող Աստծո բազմազան դուստրերի ու որդիների նկարներին: (Տես նաև “Video Presentation: I Am a Child of God,”- ChurchofJesusChrist.org:)

Միասին երգեք «Աստծո զավակն եմ» երգը և փնտրեք այլ կապեր այն սկզբունքների հետ, որոնք տրված են բաժին 76-ում (տես օրինակ հատվածներ 12, 62, 96):

Վարդապետություն և Ուխտեր 76․40-41Եթե մենք հակիրճ ամփոփեինք այս հատվածներում տրված «ավետիքը» (հատված 40) կամ բարի լուրը որևէ լրագրի վերնագրում, ի՞նչ կասեինք: Ուրիշ ի՞նչ ավետիքներ ենք գտնում բաժին 76-ում:

Վարդապետություն և Ուխտեր 76․50-70Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքին անհամբեր սպասել կամ պատրաստվել հավերժական կյանքին սելեստիալ արքայությունում: Կարող եք միասին աշխատել՝ գտնելով նկարներ, սուրբ գրություններ և մարգարեական ուսմունքներ, որոնք համապատասխանում են Վարդապետություն և Ուխտեր 76․50-70-ում տրված արտահայտություններին: Այդ նյութերը կարող եք գտնել Եկեղեցու ամսագրերում, ChurchofJesusChrist.org-ում կամ սուրբ գրությունների ծանոթագրություններում: Ապա կարող եք հավաքել այս նկարները, սուրբ գրություններն ու ուսմունքները մի պաստառի վրա, որը ձեր ընտանիքին կհիշեցնի ձեր հավերժական նպատակների մասին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ», Հիմներ և մանկական երգեր, հ. 38։

Նկար
վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները. «Տեսիլքի» վկայությունները

Վիլֆորդ Վուդրուֆ

Վիլֆորդ Վուդրուֆը միացավ Եկեղեցուն 1833թ. դեկտեմբերին, համարյա երկու տարի այն իրադարձությունից հետո, երբ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը ստացան Վարդապետություն և Ուխտեր 76-ում գրանցված տեսիլքը: Այդ ժամանակ նա ապրում էր Նյու Յորքում և «Տեսիլքի» մասին իմացավ այդ տարածքում ծառայող միսիոներներից: Տարիներ անց նա խոսել է այս հայտնության վերաբերյալ իր տպավորությունների մասին.

«Մանկությունից ինձ սովորեցրել են, որ գոյություն ունի մի երկինք և մի դժոխք, և ամբարիշտներն ունեն մի պատիժ, իսկ արդարները մի փառք: …

… Երբ ես կարդացի տեսիլքը … , այն լուսավորվեց իմ միտքը և ինձ տվեց մեծ ուրախություն, ինձ թվաց, որ Աստված, ով հայտնել էր այդ սկզբունքը մարդուն, իմաստուն էր, արդար և ճշմարիտ, և ուներ թե՛ լավագույն հատկանիշները, թե՛ լավ խելք ու գիտելիք, ես զգացի, որ Նա կայուն էր թե՛ սիրով, ողորմությամբ, արդարությամբ, թե՛ դատողությամբ, և հասկացա, որ ավելի շատ եմ սիրում Տիրոջը, քան երբևէ իմ կյանքում»:1

«Տեսիլքը» մի հայտնություն է, որն ավելի շատ լույս, ավելի շատ ճշմարտություն և ավելի շատ սկզբունքներ է տալիս, քան երբևէ մեր կարդացած ցանկացած այլ գրքում գտնվող որևէ հայտնություն։ Այն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ մեր ներկա վիճակը, այն, թե որտեղից ենք մենք եկել, ինչու ենք այստեղ, և ուր ենք գնալու: Այդ հայտնության շնորհիվ ամեն մարդ կարող է իմանալ, թե որն է լինելու իր բաժինը և ինչպիսին է լինելու իր վիճակը»։2

«Նախքան Ջոզեֆին տեսնելը, ինձ չէր մտահոգում, թե քանի տարեկան էր նա՝ երիտասար՞դ է, թե՞ ծեր, ինչպիսի՞ արտաքին ունի նա. արդյո՞ք նրա մազերը երկար են, թե կարճ. մարդը, ով ստացել և ուսուցանում է այդ հայտնությունը Աստծո մարգարեն է: Ինձ դա հայտնի էր դարձել»։3

Ֆիբի Քրոզբի Փեք

Երբ Ֆիբի Փեքն իմացավ, որ Ջոզեֆն ու Սիդնին ուսուցանում են «Տեսիլքը», նա ապրում էր Միսսուրիում և որպես միայնակ մայր մեծացնում էր իր հինգ երեխաներին: Տեսիլքն այնքան տպավորեց և ոգեշնչեց նրան, որ նա գրեց հետևյալը, որպեսզի կիսվի իր մեծ ընտանիքի հետ.

«Տերը Իր երկնային արքայության գաղտնիքներն է բացահայտում Իր զավակներին: … Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը այցելեցին մեզ անցած գարնանը, և մենք ուրախ ժողով ունեցանք, մինչ նրանք այստեղ էին, և շատ խորհուրդներ բացվեցին մեր ըմբռնման համար, որն ինձ մեծ հանգստություն պարգևեց: Մենք տեսանք Աստծո բարեհաճությունը, և ինչպես էր նա խաղաղության ապարանքներ պատրաստում իր զավակների համար: Եվ ով որ չստանա ավետարանի լրիվությունը և չկանգնի որպես անվեհեր զինվոր Քրիստոսի գործում, չի կարող բնակվել Հոր և Որդու ներկայության մեջ: Բայց կա մի տեղ, որը պատրաստված է բոլոր նրանց համար, ովքեր չեն ստանում, բայց այն շատ ավելի փոքր փառքի տեղ է, քան Սելեստիալ արքայությունում բնակվելը: Ես չեմ փորձի ավելի շատ մտահոգություններ հայտնել այս բաների վերաբերյալ, քանի որ դրանք հիմա հրատարակվել են և տարածվում են աշխարհում: Եվ դուք հավանաբար հնարավորություն կունենաք ինքներդ կարդալ, և եթե կարդաք, հուսով եմ՝ դուք կկարդաք ուշադիր և աղոթքով լի սրտով, քանի որ այս ամենը արժանի է ուշադրության: Եվ ես ցանկանում եմ, որ դուք կարողանաք կարդալ և ուսումնասիրել դրանք, քանի որ սա այն է, ինչ պիտանի է մեր երջանկության համար այս աշխարհում և գալիք աշխարհում»:4

Հղումներ

  1. Remarks,” Deseret News, May 27, 1857, 91.

  2. Deseret News, Aug. 3, 1881, 481; see also Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 120–21.

  3. “Remarks,” Deseret Weekly, Sept. 5, 1891, 322.

  4. Ֆեբե Քրոսբի Փեքի նամակը Աննա Ջոնս Պրատին, 1832թ. օգոստոսի 10, Եկեղեցու պատմության գրադարան, Սոլթ Լեյք Սիթի, ուղղագրությունն ու կետադրությունն արդիականացված են:

Նկար
փառքի երեք արքայությունների նկարագրությունը

Փառքի աստիճանները, Էննի Հենրի Նեյդեր