Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Վարդապետություն և Ուխտեր 71-75. «Չկա ձեր դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա»


Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Վարդապետություն և Ուխտեր 71-75. «Չկա ձեր դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Վարդապետություն և Ուխտեր 71-75, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Հիսուսը ոչխարների հետ

Թանկ՝ Հովվի սրտի համար, Սայմոն Դուի

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը

Վարդապետություն և Ուխտեր 71-75

«Չկա ձեր դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա»։

Երեց Քվենթին Լ. Քուքը ուսուցանել է. «Սուրբ Հոգու ազդեցությունը շատ հաճախ տանն ուղեկցում է սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությանն ու աղոթքին» («Հաստատուն և հարատև դարձ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 10):

Գրի առեք ձեր տպավորությունները

Պատանեկության տարիներից Ջոզեֆ Սմիթը դիմակայում էր քննադատներին, նույնիսկ թշնամիներին, երբ փորձում էր կատարել Աստծո աշխատանքը: Բայց դա պետք է որ առանձնապես մտահոգիչ լիներ 1831թ.-ի վերջում, երբ Էզրա Բութը սկսեց հրապարակավ քննադատել Եկեղեցին, քանի որ այս դեպքում քննադատը նախկին հավատացյալ էր: Էզրան տեսել էր, թե Ջոզեֆն ինչպես էր օգտագործում Աստծո զորությունը կնոջը բժշկելու համար: Նրան հրավիրել էին ուղեկցել Ջոզեֆին Միսսուրիում Սիոնի հողի առաջին զննության ժամանակ: Բայց այնուհետև նա կորցրեց իր հավատքը և Օհայոյի լրագրում հրատարակեց նամակների շարք՝ փորձելով վարկաբեկել Մարգարեին: Եվ նրա ջանքերը, կարծես, տվեցին իրենց արդյունքը. «Անբարյացակամությունը … աճել էր Եկեղեցու հանդեպ» այդ տարածքում (Վարդապետություն և Ուխտեր 71, բաժնի նախադրությունը): Ի՞նչ պետք է անեին հավատացյալները նման իրավիճակում: Չնայած յուրաքանչյուր իրավիճակի համար գոյություն ունեն մեկից ավելի ճիշտ պատասխաններ, թվում է, որ շատ հաճախ, ներառյալ 1831թ.-ի այս իրավիճակի դեպքում, Տիրոջ պատասխանի մի մասը ճշմարտությունը պաշտպանելն ու կեղծիքը ուղղելն է՝ «հռչակելով ավետարանը» (հատված 1): Այո, Տիրոջ աշխատանքը միշտ քննադատներ կունենա, բայց, ի վերջո, «չկա [դրա] դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա» (հատված 9):

Տես «Ezra Booth and Isaac Morley», Revelations in Context, 134:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 71

Տերը Իր ժամանակին կկործանի Իր գործի քննադատներին։

Գուցե մենք մտահոգվենք, երբ լսենք, որ մարդիկ քննադատում կամ ծաղրում են Եկեղեցին և նրա ղեկավարներին, հատկապես, երբ մենք վախենում ենք, որ մարդիկ, ում մենք ճանաչում և սիրում ենք, կընկնեն այդ քննադատության ազդեցության տակ: Երբ նմանատիպ ինչ-որ բան պատահեց Օհայոյում 1831թ. (տես Վարդապետություն և Ուխտեր 71 բաժնի նախադրությունը), Տիրոջ ուղերձը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին հավատքի ուղերձ էր, ոչ թե վախի: Երբ ուսումնասիրում եք Վարդապետություն և Ուխտեր 71-ը, ի՞նչ եք գտնում, որը կառուցում է ձեր հավատը Տիրոջ և Նրա աշխատանքի հանդեպ: Ի՞նչն է տպավորում ձեզ այն հրահանգի մեջ, որը Տերը տվեց Իր ծառաներին այս իրավիճակում:

Տես նաև Ռոբերտ Դ. Հեյլս, «Քրիստոնեական քաջություն` աշակերտ լինելու գինը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 72–75, Jörg Klebingat, “Defending the Faith,” Ensign, Sept. 2017, 49–53:

Վարդապետություն և Ուխտեր 72

Եպիսկոպոսները տնտեսներ են Տիրոջ արքայության հոգևոր և աշխարհիկ գործերի վրա:

Երբ Նյուել Ք. Ուիթնին կանչվեց ծառայելու որպես Եկեղեցու երկրորդ եպիսկոպոս, նրա պարտականությունները մի փոքր տարբերվում էին այսօրվա եպիսկոպոսների պարտականություններից: Օրինակ, Եպիսկոպոս Ուիթնին հսկում էր սեփականության նվիրաբերումը և Միսսուրիում Սիոնի հողում ապրելու թույլտվությունը: Բայց երբ կարդաք նրա կոչման և պարտականությունների մասին Վարդապետություն և Ուխտեր 72-ում, որոշակի կապ կնկատեք այն ամենի հետ, ինչ եպիսկոպոսներն անում են այսօր, առնվազն միտումով, եթե ոչ իրենց պարտականությունների առանձնահատկությունների հետ կապված: Օրինակ, ի՞նչ եղանակներով եք դուք «հաշիվ ներկայացնում» ձեր եպիսկոպոսին (հատված 5)։ Ի՞նչ իմաստով է ձեր եպիսկոպոսը «պահում Տիրոջ շտեմարանը» և կառավարում ծխի անդամների նվիրատվությունները (տես հատվածներ 10, 12): Ինչպե՞ս է եպիսկոպոսն օգնել ձեզ:

Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Եպիսկոպոս», topics.ChurchofJesusChrist.org։

Նկար
Սննդի տակառներ և պարկեր

Նյուել Ք․ Ուիթնին կառավարում էր եպիսկոպոսի շտեմարանը:

Վարդապետություն և Ուխտեր 73

Ես կարող եմ ավետարանով կիսվելու հնարավորություններ փնտրել։

Երբ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը վերադարձան իրենց կարճ քարոզչական միսիայից, որպեսզի վերականգնեին վնասի մի մասը, որը Էզրա Բութը հասցրել էր (տես Վարդապետություն և Ուխտեր 71), Տերը հանձնարարեց նրանց վերադառնալ Աստվածաշնչի թարգմանության գործին (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Ջոզեֆ Սմիթի թարգմանություն»)։ Բայց Նա նաև ցանկանում էր, որ նրանք շարունակեին քարոզել ավետարանը: Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 73-ը, դիտարկեք, թե դուք ինչպես կարող եք ավետարանի քարոզը դարձնել ձեր կյանքի շարունակական, «հնարավոր» (հատված 4) կամ իրական մասը՝ ի թիվս ձեր այլ պարտականությունների:

Վարդապետություն և Ուխտեր 75․1-12

Տերը օրհնություններ է խոստանում նրանց, ովքեր հավատարմությամբ քարոզում են Իր ավետարանը:

Արձագանքելով պատվիրանին՝ «գնացեք աշխարհով մեկ» և քարոզեք ավետարանը (Վարդապետություն և Ուխտեր 68.8), շատ հավատարիմ երեցներ լրացուցիչ տեղեկություններ էին փնտրում այն մասին, թե Տերն ինչպես էր ցանկանում, որ իրենք կատարեին Նրա պատվիրանը: Ի՞նչ բառեր և արտահայտություններ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 75.1–12-ում, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե ինչպես արդյունավետ քարոզել ավետարանը: Ի՞նչ օրհնություններ է Տերը խոստանում հավատարիմ միսիոներներին։ Դիտարկեք, թե այս հրահանգներն ու օրհնություններն ինչպե՞ս են առնչվում ձեզ, երբ կիսվում եք ավետարանով:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 71Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին ի՞նչ խնդրեցին անել, երբ մյուսները քննադատում էին Եկեղեցին և նրա ղեկավարներին: Մենք ինչպե՞ս ենք «պատրաստում ուղին», որպեսզի մարդիկ ստանան Աստծո հայտնությունները: (Վարդապետություն և Ուխտեր 71․4)

Վարդապետություն և Ուխտեր 72․2Ինչպե՞ս են եպիսկոպոսներն օրհնել մեր ընտանիքը։ Մեր եպիսկոպոսն ի՞նչ է խնդրել մեզ անել, և մենք ինչպե՞ս կարող ենք աջակցել նրան: Ձեր ընտանիքը կարող է պատրաստել մի բացիկ՝ շնորհակալություն հայտնելով եպիսկոպոսին իր ծառայության համար:

Վարդապետություն և Ուխտեր 73․3-4Կարո՞ղ է ձեր ընտանիքը օգուտ քաղել՝ ուսումնասիրելով Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Ջոզեֆ Սմիթի թարգմանություն»): Կարող եք ուսումնասիրել մի քանի հատվածներ, որոնք վերանայվել են Ջոզեֆ Սմիթի թարգմանությունում և քննարկել թանկագին ճշմարտությունները, որոնք Տերը հայտնել է Մարգարեի միջոցով: Որոշ օրինակների համար տես Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը Ծննդոց 14.25–40-ի և Ծննդոց 50.24–38-ի Աստվածաշնչի հավելվածում, տարբեր ծանոթագրություններում Մատթեոս 4.1–11-ի և Ղուկաս 2.46-ի, ծանոթագրություն գ-ում:

Վարդապետություն և Ուխտեր 74․7Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի և փոքր երեխաների մասին:

Վարդապետություն և Ուխտեր 75․3-5, 13, 16Դուք կարող եք օգնել ձեր ընտանիքին հասկանալ, թե, ըստ Տիրոջ, մենք ինչպես պետք է ծառայենք Նրան՝ խոսելով «ծուլանա[լու]» և [մեր] զորությամբ աշխատե[լու] միջև տարբերության մասին: Կարող եք ընտրել որոշ տնային գործեր և հրավիրել ընտանիքի անդամներին ցուցադրել, որ ծուլանալով են կատարում այդ գործերը, իսկ հետո՝ իրենց ողջ զորությամբ: Ինչպե՞ս կարող ենք ծառայել Տիրոջը մեր ողջ զորությամբ։ Ըստ Վարդապետություն և Ուխտեր 75.3–5, 13, 16-ի, Նա ինչ է խոստանում Իր հավատարիմ ծառաներին։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Let Us All Press On», Hymns, no. 243:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք ոգեշնչող բառեր և արտահայտություններ: Երբ կարդաք, Հոգին կարող է ձեր ուշադրությունը հրավիրել որոշ բառերի և արտահայտությունների վրա: Նշեք ցանկացած բառ և արտահայտություն, որոնք ոգեշնչում են ձեզ Վարդապետություն և Ուխտեր 71–75-ում:

Նկար
Երիտասարդ տղամարդը Քահանայության ղեկավարի հետ

Երիտասարդ տղամարդը քահանայության ղեկավարի հետ նկարը ըստ Դ. Քեյթ Լարսոնի