Վարդապետություն և Ուխտեր 2021
Հուլիսի 5-11-ը: Վարդապետություն և Ուխտեր 76. «Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը»


Հուլիսի 5-11-ը։ Վարդապետություն և Ուխտեր 76. «Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հուլիսի 5-11-ը։ Վարդապետություն և Ուխտեր 76, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
համաստեղությունը տիեզերքում

Ապաստան, ըստ Շաելին Աբելի

Հուլիսի 5-11-ը

Վարդապետություն և Ուխտեր 76

«Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը»

Վարդապետություն և Ուխտեր 76 բաժինն ուսումնասիրելիս խորհեք, թե Երկնային Հայրն ինչ է ցանկանում, որ ձեր դասարանի երեխաներն իմանան Իր մասին, Փրկիչի մասին, անձամբ իրենց և իրենց հավերժական ճակատագրի մասին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք երեխաներին այս շաբաթվա կամ նախորդ շաբաթների համառոտ շարադրանքների նկարները կամ գործնական աշխատանքների էջերը: Թող երեխաներն ասեն, թե ինչ են տեսնում այս նկարներում, և ինչ են հիշում այդտեղից իրենց սովորածից:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 76․24

Մենք բոլորս Աստծո զավակներն ենք:

Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ասել է, որ եթե երիտասարդին ուսուցանենք այն զորավոր միտքը, որ նա Աստծո զավակն է, մենք նրան կներշնչենք ինքնահարգանք և շարժառիթ կտանք՝ դեմ կանգնելու կյանքի խնդիրներին» (“Powerful Ideas,” Ensign, Nov. 1995, 25):

Հնարավոր վարժություններ

  • Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ Աստծուն նմանվելու իրենց ներուժը, գտեք միջոցներ նրանց ցույց տալու, որ կենդանիների ձագերը մեծանալով դառնում են իրենց ծնողների նման: Երեխաները կարող են համապատասխանեցնել կենդանիների նկարները նրանց ձագերի նկարների հետ: Բացեք Վարդապետություն և Ուխտեր 76.24 հատվածը, և ասեք երեխաներին, որ մենք բոլորս «որդիներն ու դուստրերն ենք Աստծո»: Բերեք ձեր վկայությունը, որ Աստված մեր Հայրն է, և որ մենք աճում ենք՝ նմանվելով մեր Երկնային Ծնողներին:

  • Միասին երգեք «Զավակն եմ Աստծո» երգը (Երեխաների Երգարան, 2), և երեխաներին հրավիրեք մատնանշել իրենց, երբ երգում են «Զավակն եմ ես» արտահայտությունը: Խնդրեք նրանց կրկին երգել երգը՝ փոխարինելով «Զավակն եմ ես»-ը «Զավակն ես դու» արտահայտությամբ և մատնանշել դասարանից մեկ ուրիշ երեխայի:

Վարդապետություն և Ուխտեր 76․40-42

Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է:

Ավետարան բառը նշանակում է բարի լուր: Ավետարանի բերած բարի լուրն այն է, որ Հիսուս Քրիստոսը «եկավ աշխարհ, … աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար» (հատված 41):

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին մի բարի լուրի մասին, որը լսել եք վերջերս: Խնդրեք նրանց կիսվել իրենց լսած բարի լուրերով: Այնուհետև կիսվեք նրանց հետ ավետարանի բարի լուրով, կարդալով Վարդապետություն և Ուխտեր 76.41–42 հատվածները: Հարցրեք երեխաներին, թե այս բարի լուրը լսելով, ի՞նչ են իրենք զգում: Կիսվեք նրանց հետ, թե ինչ ուրախություն է պարգևում ձեզ այս բարի լուրը:

  • Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը: Հարցրեք երեխաներին, թե արդյո՞ք նրանք գիտեն՝ թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը մեզ համար: Ցույց տվեք երեխաներին բիծ ունեցող և մաքուր ինչ-որ բաներ (օրինակ, սպիտակ թաշկինակ կամ թուղթ) և բացատրեք, որ մեղքը բծի պես է մեր հոգիների վրա, բայց Հիսուս Քրիստոսը եկավ օգնելու մեզ, որ կրկին մաքուր դառնանք:

    Նկար
    Հիսուսը երեխաների հետ

    Թույլ տվեք երեխաներին, ըստ Ջ. Քըրկ Ռիչարդսի

Վարդապետություն և Ուխտեր 76․62

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես վերադառնամ և ապրեմ Իր հետ հավիտյան:

Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի տեսիլքը սելեստիալ թագավորության վերաբերյալ բացահայտեց այն մեծ օրհնությունները, որոնք Աստված պատրաստել է Իր զավակների համար, ինչպես նաև այն բաները, որոնք մենք պետք է անենք՝ այդ օրհնությունները ստանալու համար:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին փառքի երեք արքայությունների մասին, որոնք Ջոզեֆն ու Սիդնին տեսան իրենց տեսիլքում: (Կարող եք կարդալ երեխաների համար “Chapter 26: The Three Kingdoms of Heaven” [Doctrine and Covenants Stories, 97–103], կամ ցուցադրել համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքից): Հարցրեք երեխաներին, թե տեսիլքում ի՞նչը դուր եկավ նրանց: Կենտրոնացեք մասնավորապես սելեստիալ արքայությունը նկարագրելու վրա և վկայեք, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ յուրաքանչյուրս լինենք այնտեղ:

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.62 հատվածը և խնդրեք նրանց, որ նկարեն իրենց՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ սելեստիալ արքայությունում:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 76․5, 41-42, 69

Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է:

Օգնեք երեխաներին հասկանալ, որ այն փառահեղ օրհնությունները, որոնք Աստված խոստանում է հավատարիմներին հաջորդ կյանքում, հնարավոր են միայն Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհիվ:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսը ինձ համար: Երեխաներին խնդրեք մտքում կարդալ հատված 5, հատվածներ 41–42, կամ հատված 69-ը 76-րդ բաժնից, փնտրելով հնարավոր պատասխաններ գրատախտակին գրված հարցի համար: Թույլ տվեք նրանց կիսվել իրենց պատասխաններով (տես նաև «Նա ուղարկեց Իր Որդուն» (Երեխաների Երգարան, 20): Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունն այն բանի համար, ինչ Փրկիչը արել է մեզ համար:

  • Գրատախտակին գրեք Հավատո երրորդ Հանգանակը, կարևոր բառերի տեղերը բաց թողնելով: Երեխաներին բաժանեք թերթիկների վրա գրված բաց թողնված բառերը և հրավիրեք այդ բառերը տեղադրել գրատախտակին՝ բաց թողնված ճիշտ տեղերում: Ի՞նչ է ուսուցանում մեզ Հավատո այս Հանգանակը՝ ինչո՞ւ մենք ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը (տես նաև տեսանյութը՝ “Why We Need a Savior” ChurchofJesusChrist.org):

Վարդապետություն և Ուխտեր 76.12, 15-19, 114-116

Սուրբ գրությունների ուսումնասիրությունը կօգնի ինձ «հասկանալ Աստծո բաները»:

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը ստացան Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնի հայտնությունը, երբ նրանք խորհում էին սուրբ գրությունների շուրջ: Օգնեք երեխաներին հասկանալ, որ սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող է հրավիրել հայտնություն Սուրբ Հոգու միջոցով:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին՝ արդյո՞ք նրանք գիտեն, թե ինչ էին անում Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը, երբ տեսան Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնի տեսիլքը: Դա պարզելու համար հրավիրեք նրանց կարդալ 15-19 հատվածները: Կիսվեք ձեր փորձից, երբ սուրբ գրությունները կարդալիս ոգեշնչում եք ստացել, և խնդրեք երեխաներին խոսել, թե ինչ հոգևոր զգացմունքներ են ունենում, երբ կարդում են սուրբ գրությունները:

  • Խնդրեք երեխաներին փակ աչքերով կատարել որևէ առաջադրանք, օրինակ՝ գունավորել մի նկար կամ բացել սուրբ գրություններում որոշակի հատված: Որո՞նք են այն բաները, որոնք դժվար է կատարել, երբ մեր հոգևոր աչքերը փակ են: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.12, 15-19, 114-116 հատվածները, որպեսզի պարզեք, թե մենք ինչ պետք է անենք, որ մեր աչքերը բաց լինեն հոգևոր առումով:

Վարդապետություն և Ուխտեր 76․50-70

Երկնային Հայրն ինձ համար պատրաստել է սելեստիալ փառքի արքայությունը:

Իմանալով Աստծո պատրաստած սելեստիալ փառքի մասին, երեխաները կոգեշնչվեն «հաղթել հավատքով» (հատված 53) իրենց հանդիպող փորձություններն ու գայթակղությունները:

Հնարավոր վարժություններ

  • Եթե ինչ-որ մեկը հարցնի մեզ. «Ինչո՞ւ ես պետք է հետևեմ Հիսուս Քրիստոսին և պահեմ Նրա պատվիրանները»: Ի՞նչ կասենք նրան: Երեխաներին հրավիրեք փնտրել պատասխանները Վարդապետություն և Ուխտեր 76․50-70 հատվածներում, որտեղ նկարագրվում են նրանք, ովքեր հավերժական կյանք են ստանում սելեստիալ արքայությունում: Թող երեխաները դերերով ներկայացնեն, թե ինչպես կպատասխանեն տվյալ հարցին: Բերեք ձեր վկայությունն այն մեծ օրհնությունների մասին, որոնք Երկնային Հայրը պատրաստել է մեզ համար, եթե հետևենք Հիսուս Քրիստոսին:

  • Թղթի վրա նկարեք մեծ արև և կտրեք այն մի քանի կտորների՝ գլուխկոտրուկի նման: Յուրաքանչյուր երեխայի տվեք նկարի մի մասնիկ հետևյալ սուրբ գրությունների հատվածներից մեկի հետ, որպեսզի կարդան. Վարդապետություն և Ուխտեր 76.51, 76.52, 76.53, 131.1–2: Խնդրեք երեխաներին իրենց հատվածներում գտնել մի բան, որը մենք պետք է անենք, որպեսզի ստանանք հավերժական կյանք սելեստիալ արքայությունում (որոշ հատվածներ պարունակում են մեկից ավելի պատասխան), և թող գրեն այն արևի իրենց կտորի վրա: Երբ նրանք միասին կաշխատեն, որպեսզի հավաքեն գլուխկոտրուկը, արտահայտեք ձեր վստահությունը նրանց նկատմամբ, որ Փրկիչի օգնությամբ նրանք կկարողանան արժանի լինել սելեստիալ արքայությանը:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի իրենց ընտանիքի անդամներին ուսուցանեն Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի տեսիլքի մասին:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք սուրբ գրությունները: Նույնիսկ, եթե ձեր դասարանի երեխաները դեռ չեն կարողանում կարդալ, սուրբ գրությունները հաճախ օգտագործեք նրանց ուսուցանելիս: Թող նրանք տեսնեն, որ ճշմարտությունները, որոնցով դուք կիսվում եք, սուրբ գրություններից են: