Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Ալմա 39-42. «Երջանկության մեծ ծրագիրը»


Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Ալմա 39-42. «Երջանկության մեծ ծրագիրը» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Ալմա 39-42, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Հիսուսն ու Մարիամը

Կին, ինչո՞ւ ես լաց լինում, Մարկ Ռ․ Փուգ

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը

Ալմա 39-42

«Երջանկության մեծ ծրագիրը»

Երբ ուսումնասիրեք Ալմա 39-42-ը, Սուրբ Հոգին կարող է մտքեր տալ ձեզ այն բաների վերաբերյալ, որոնք կատարվում են ձեր կյանքում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ մեր սիրելիներից մեկը լուրջ սխալ է գործում, դժվար է կողմնորոշվել, թե ինչպես արձագանքել: Ալմա 39–42 գլուխները արժեքավոր են նրանով, որ այնտեղ բացահայտվում է, թե Ալման՝ Քրիստոսի աշակերտը, ով մի ժամանակ ուներ իր ծանր մեղքերը, որոնց համար պետք է ապաշխարեր, ինչպես կարգավորեց իրավիճակը: Ալմայի որդի Կորիանթոնը սեռական մեղք էր գործել և Ալման, ինչպես սովորաբար վարվում էր, վստահեց ճշմարիտ վարդապետության զորությանը՝ ապաշխարությունը խրախուսելու համար (տես Ալմա 4.19, 31.5): Այս գլուխներում մենք նկատում ենք մեղքը դատապարտելու Ալմայի համարձակությունը և նրա քնքշությունն ու սերը Կորիանթոնի հանդեպ: Եվ, ի վերջո, մենք զգում ենք Ալմայի վստահությունը, որ Փրկիչը «պիտի գա՝ վեր առնելու աշխարհի մեղքերը, [և] փրկության ավետիք հայտարարելու» նրանց, ովքեր ապաշխարում են (Ալմա 39.15): Փաստը, որ Կորիանթոնն, ի վերջո, վերադարձավ ծառայության գործին (տես Ալմա 49.30), կարող է մեզ հույս տալ ներման և փրկագնման համար, երբ մենք [խռովված ենք] մեր սեփական մեղքերով կամ մեր սիրելիների մեղքերով (Ալմա 42.29):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ալմա 39

Սեռական մեղքը պղծություն է Տիրոջ աչքում

Որպեսզի օգնի իր որդուն հասկանալ սեռական մեղքի լրջությունը, Ալման ուսուցանեց «որ այս բաները պղծություն են Տիրոջ աչքում» (Ալմա 39.5): Ինչո՞ւ է մաքրաբարոյությունը կարևոր ձեզ համար։ Ինչո՞ւ է այն կարևոր Տիրոջ համար: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի բացատրությունը կարող է օգտակար լինել.

«Ակնհայտորեն, մահկանացության վերաբերյալ Նրա ամենամեծ մտահոգություններից են, թե ինչպես է մարդը գալիս այս աշխարհ, և ինչպես է մարդը հեռանում այս կյանքից: Նա հաստատել է շատ ստույգ սահմանափակումներ այս հարցերի շուրջ:…

… Մարդկային ինտիմ հարաբերությունը պահված է ամուսնացած զույգի համար, որովհետև այն միության բացարձակ գերագույն խորհրդանիշն է. ամբողջություն և միություն՝ կարգված և սահմանված Աստծո կողմից: … Ամուսնությունը նախատեսված է որպես տղամարդու և կնոջ լիակատար միաձուլում: … Սա այնպիսի ամբողջականության միություն է, որ մենք օգտագործում ենք կնիք բառը, դրա հավերժական խոստումը արտահայտելու համար» (“Personal Purity,” Ensign, Nov. 1998, 76):

Քննարկեք այն խորհուրդը, որը Ալման տվեց Կորիանթոնին Ալմա 39.8–15: Դա ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ մաքրաբարոյության օրենքի կարևորությունը և, թե ինչպես հաղթահարել գայթակղությունը: Ալմայի ուսմունքները նաև ցույց են տալիս, որ Տերը պատրաստ է ներել մեզ, երբ մենք ապաշխարում ենք, և որ հույս կա բոլորիս համար: Երբ կարդաք Ալմա 39–42 գլուխներն այս շաբաթ, փնտրեք վկայություն Աստծո ողորմածության մասին: Ինչպե՞ս է Աստծո ողորմածությունն օրհնել ձեզ:

(Տես նաև «Սեռական մաքրություն», «Երիտասարդներին զորացնելու համար», 35–37:)

Ալմա 40–41

Ես հարություն կառնեմ և կկանգնեմ Աստծո առաջ դատվելու։

Երբ Ալման նկատեց, որ Կորիանթոնը հարցեր ունի Հարության վերաբերյալ, նա ուսուցանեց նրան, թե ինչ է պատահում մեր մահից հետո: Ինչ ճշմարտություններ ուսուցանեց Ալման 40-41 գլուխներում, որոնք օգտակար կլինեն Կորիանթոնի և բոլոր նրանց համար, ովքեր մեղք են գործել: Դուք պետք է կազմակերպեք ձեր սովորածը՝ հայտնաբերելով թեմաները, որոնց անդադառնում է Ալման (օրինակ՝ հոգևոր աշխարհ, հարություն և վերականգնում), իսկ հետո գրի առեք, թե Ալման ինչ է ուսուցանում յուրաքանչյուրի մասին: Հիշելով այս ճշմարտությունները, ինչպես կարող եք օգնել ձեզ, երբ դուք հուշումներ եք փնտրում Հոգուց կամ ներում փնտրում:

Ալմա 40

Ես կարող եմ հավատքով փնտրել իմ հարցերի պատասխանները ավետարանի վերաբերյալ:

Երբեմն մենք կարող ենք մտածել, որ մարգարեները գիտեն ավետարանի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները: Բայց նկատեք, որ ամբողջ 40-րդ գլխում Ալման ուներ անպատասխան հարցեր մահից հետո եկող կյանքի մասին: Նա ի՞նչ արեց, որպեսզի գտներ պատասխանները: Նա ի՞նչ արեց, երբ չգտավ պատասխանները: Մտածեք, թե Ալմայի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավետարանի վերաբերյալ հարցերում:

Նկար
աղոթող կինը

Աղոթքը եղանակներից մեկն է, որով մենք կարող ենք գտնել մեր հարցերի պատասխանները:

Ալմա 42

Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավոր է դարձնում փրկագնման ծրագիրը:

Կորիանթոնը հավատում էր, որ մեղքերի համար պատիժը արդար չէ (տես Ալմա 42.1): Բայց Ալման ուսուցանեց, որ հնարավոր է խուսափել «թշվառության վիճակից», որի մեջ մեղքը դնում է մեզ. ապաշխարությունն ու հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, ով ողորմած է և արդար (տես Ալմա 42.15): Երբ կարդաք Ալմա 42-ը, փնտրեք, թե Փրկիչի Քավությունն ինչպե՞ս է հնարավոր դարձնում ձեզ համար ընդունել ողորմածությունը առանց «[կողոպտելու] արդարադատությանը» (հատված 25): Ի՞նչ ճշմարտություններ եք գտնում այս գլխում, որոնք օգնում են ձեզ զգալ Նրա ողորմածությունը:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ալմա 39․1-9

Արդյո՞ք ձեր ընտանիքը օգուտ կքաղի մաքրաբարոյության օրենքի քննարկումից։ Եթե այդպես է, օգտագործեք հետևյալ աղբյուրները ձեր ընտանիքի կարիքների համաձայն. Ալմա 39.1–9, «Սեռական մաքրություն», Երիտասարդներին զորացնելու համար, 35–37, «Մաքրաբարոյություն» Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org; overcomingpornography.org, և տեսանյութեր՝ “What Should I Do When I See Pornography?” and “I Choose to Be Pure” (ChurchofJesusChrist.org): Խորհեք, թե դուք ինչպես կարող եք օգնել ձեր ընտանիքին հասկանալ մաքրաբարոյության օրհնությունները և մտերմությունը ամուսնության մեջ (օրինակ՝ տես տեսանյութը “How to Talk to Your Kids about Intimacy” on ChurchofJesusChrist.org):

Ալմա 39․9-15

Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից այն մասին, թե ինչպես խուսափել մեղքից:

Ալմա 42․4

Դուք կարող եք խաղ խաղալ, որի ժամանակ թերթիկները, որոնց վրա վրա գրված են Քրիստոսանման հատկանիշներ կամ ավետարանի սկզբունքներ, ցրված են ամբողջ սենյակում: Դուք կտեսնեք, թե ընտանիքի անդամները քանի թերթիկ են կարող են հավաքել որոշակի ժամանակի ընթացքում, հետո քննարկեք, թե թերթիկների գրառումները ինչպես կարող են օգնել մեզ ավելի շատ նմանվել Աստծուն: «Ժամանակահատվածը շնորհված» մեզ երկրի վրա ինչո՞վ է նման այս խաղում մեզ տրված ժամանակին: Մենք ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր «փորձնական ժամանակը» երկրի վրա՝ Փրկիչին ավելի շատ նմանվելու համար:

Ալմա 42․12-15, 22-24

Հավանաբար դուք կարող եք ցույց տալ կապը արդարության և ողորմածության միջև, օգտագործելով մի պարզ կշեռքի նկար, որպեսզի քննարկեք այսպիսի հարցեր. Ի՞նչ է պատահում կշեռքի հետ, երբ մենք մեղք ենք գործում: Արդարությունն ի՞նչ է պահանջում, որ կշեռքը հավասարակշռվի։ Փրկիչն ինչպե՞ս է իրականացնում արդարության պահանջները և ողորմածությունը հնարավոր դարձնում:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ մտքերի համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում;

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնացեք սկզբունքների վրա, որոնք կօրհնեն ձեր ընտանիքը: Սուրբ գրություններն աղոթքով ուսումնասիրելիս հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կա այստեղ, որը հատկապես կարևոր կլինի իմ ընտանիքի համար»: Փնտրեք Հոգու օգնությունը, երբ խորհում եք, թե ինչպես օգնեք ձեր ընտանիքին բացահայտել այս ճշմարտությունները:

Նկար
Ալման և Կորիհորը

Սա է իմ Որդին, Էլսփեյթ Քեյթլին Յանգ