Հին Կտակարան 2022
Դեկտեմբեր 11։ Արդյո՞ք Աստծո գործերը առաջնային են իմ կյանքում: Անգե, Զաքարիա 1-3, 7-14:


«Դեկտեմբերի 11։ Արդյո՞ք Աստծո գործերը առաջնային են իմ կյանքում: Անգե, Զաքարիա 1-3, 7-14», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության Քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Դեկտեմբերի 11։ Արդյո՞ք Աստծո գործերը առաջնային են իմ կյանքում»։ Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
ընտանիքը տաճարից դուրս

Դեկտեմբերի 11

Արդյո՞ք Աստծո գործերը առաջնային են իմ կյանքում:

Անգե, Զաքարիա 1-3, 7-14

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ քննարկեց եպիսկոպոսությունը ծխի երիտասարդների խորհրդի ժողովների ընթացքում: Ի՞նչ գործողություններ կարող ենք կատարել այդ քննարկման հիման վրա:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ինչպե՞ս կարող ենք Քրիստոսի օրինակով հասնել մարդկանց, երբ տեսնում ենք, որ նրանք մեր կարիքն ունեն, բայց չգիտենք, թե ինչ ասել:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Հիսուս Քրիստոսի ավետարանից ի՞նչն է մեզ ուրախություն պարգևում: Ինչպե՞ս կարող ենք այդ ուրախությունով կիսվել ուրիշների հետ:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ի՞նչ ենք անում, որպեսզի գտնենք տաճարային արարողությունների կարիք ունեցող մեր նախնիների անունները: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին գտնել իրենց նախնիների անունները:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
teach the doctrine icon

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Կյանքը լի է կարևոր գործերով, որոնք պիտի կատարվեն: Եթե զգույշ չլինենք, կյանքի բեռնվածությունը կարող է ստիպել մեզ մոռանալ կյանքի նպատակների մասին: Մենք գիտենք, որ Փրկիչն ու Նրա ավետարանը պետք է լինեն մեր գերագույն նպատակը, սակայն այլ զբաղմունքները կարող են հեշտությամբ շեղել մեզ: Գուցե այդ պատճառով է, որ սուրբ գրությունները մեզ խորհուրդ են տալիս «շիտակ արա քո ոտքերի շավիղը» (Առակաց 4.26), «ուշը դարձրեք ձեր ճանապարհներին» (Անգե 1.5) և «փորձել մեր անձերը, թէ արդյոք հավատքումն ենք» (Բ Կորնթացիս 13.5):

Անգե մարգարեի ժամանակներում ապրող իսրայելացիներին հարկավոր էր այսպիսի հրավեր: Արժանավոր ջանքեր գործադրելով Երուսաղեմը վերակառուցելու համար, նրանք միևնույն ժամանակ չէին շտապում վերակառուցել Տիրոջ տաճարը: Խորհեք, թե ինչպե՞ս կարող են Անգե 1 գլխում ներկայացված Տիրոջ զգուշացումները վերաբերել մեզ այսօր: Ինչպե՞ս դուք կարող եք ոգեշնչել նրանց, ում ուսուցանում եք գնահատել Աստծո գործերին առաջնային կարևորություն տալու իրենց պատրաստակամությունը: Կարող եք կրկնել Երեց Դեյլ Գ. Ռենլանդի «Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս» ուղերձը (Լիահոնա, նոյեմբեր 2019, 22-25) կամ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները «The Great Commandment—Love the Lord» աշխատությունից (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն հատվածում [2014], 37–45):

Նկար
երիտասարդ կանանց դասարան

Մենք կարող ենք Աստծո գործերը մեր գերագույն նպատակը դարձնել:

Սովորեք միասին

Դուք կարող եք սկսել քննարկումը գրատախտակին Անգե 1․6 հատվածից արտահայտություններ գրելով: Ի՞նչ մենք կարող ենք սովորել Աստծո կողմից ոչ ցանկալի բաների վրա ժամանակ ծախսելու մասին այս գաղափարներից․ երբ մենք ցանում ենք սերմերը, բայց չենք հավաքում, երբ ուտում ենք, բայց չենք հագենում, կամ երբ դրամ ենք վաստակում, բայց դնում ենք այն ծակծկված պարկի մեջ: Եթե Տերը չի խնդրում մեզ կենտրոնանալ տաճար կառուցելու վրա, ապա ինչի՞ վրա է Նա մեզ խնդրում կենտրոնանալ: Ինչպե՞ս կարող ենք մենք այդ բաներին գերագույն կարևորություն տալ մեր կյանքում: Հետևյալ վարժությունները կարող են օգնել երիտասարդներին գնահատել Աստծո գործերին առաջնային կարևորություն տալու իրենց պատրաստակամությունը:

  • Հաղորդություն ընդունելն հիանալի ամենշաբաթյա հնարավորություն է գնահատելու մեր հավատարմությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել հաղորդություն՝ հասկանալու համար, թե արդյոք մենք ավելի շատ ենք նմանվում Փրկչին, թե ոչ: Հավանաբար երիտասարդները կարող են կիսվել, թե իրենք ինչպես են դա անում։ Նրանք կարող են նաև կազմել այն հարցերի ցուցակը, որոնք նրանք կարող են ինքներն իրենց տալ հաղորդության ժամանակ: Առաջարկեք նրանց այդ ցուցակը կազմելիս խորհել Օժանդակ աղբյուրներից մեկ կամ ավելին սուրբ գրությունների, ուղերձների կամ այլ նյութերի մասին:

  • Դիտեր Ֆ. Ուխդորֆը իր «Ամենակարևոր բաների մասին» ուղերձում ( Լիահոնա, նոյեմբեր 2010, 19-22) կիսվել է մի խորհրդով, որը կարող է օգնել երիտասարդներին «ուշը դարձնել իրենց ճանապարհներին» (Անգե 1.5): Դուք կարող եք խնդրել անհատներին կամ փոքր խմբերին կարդալ ելույթի վերջին երեք հատվածը (սկսած Հիմունքների հզորությունը հատվածից)՝ փնտրելով, թե ինչ է նշանակում կենտրոնացնել մեր կյանքը Փրկիչի վրա: Նրանք կարող են կիսվել, թե ինչ ոգեշնչվեցին անել՝ իրենց հավատարմությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ ամրապնդելու համար:

  • Մեզանից շատերը ժամանակ չունեն լավ բաներ անելու համար: Սակայն դրանք որ միշտ է, որ լավագույն բաներն են: Կարող եք կիսվել Նախագահ Դալլին Հ․ Օուքսի «Լավը, ավելի լավը, ամենալավը» ուղերձի առաջին հատվածից մի նախադասությամբ (Լիահոնա, նոյեմբեր 2007, 104-8), որը կարող է օգնել երիտասարդներին հասկանալ այդ սկզբունքը: Կարող եք նաև առաջարկել նրանցից յուրաքանչյուրին կազմել իր ամենօրյա գործողությունների ցանկը: Խնդրեք նրանց անհատապես գնահատել, թե այդ գործողություններից յուրաքանչյուրը «լավն է», «ավելի լավն է», թե «ամենալավն է»: Ի՞նչն է գործողությունը դարձնում «ամենալավը»: Քաջալերեք երիտասարդներին կիսվել միմյանց հետ այդ ինքնագնահատումից իրենց սովորածով:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Անպայման չէ ընդգրկել ամբողջը մեկ դասաժամում, որպեսզի մեկի սրտին մի բան դիպչի, հաճախ մեկ կամ երկու կարևոր կետերը բավական են» (Ուսուցանել Փրկչի ձևով, 7):