Հին Կտակարան 2022
Ինչպես օգտագործել Եկ, հետևիր Ինձ․ Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար


«Ինչպես օգտագործել Եկ, հետևիր Ինձ․ Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար», Եկ, հետևիր Ինձ․ Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2022)

«Ինչպես օգտագործել Եկ, հետևիր Ինձ․ Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար», Եկ, հետևիր Ինձ․ Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
երիտասարդ կանայք դասարանում

Օգտագործել Եկ, հետևիր Ինձ ծրագիրը Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար

Որո՞նք են քվորումների և դասարանական ժողովների նպատակները:

Տերը տվել է ձեզ սրբազան պարտականություն, Նա կանչել է ձեզ` Ահարոնյան քահանայության քվորումի նախագահությունում կամ Երիտասարդ Կանանց դասարանի նախագահությունում ծառայելու: Ձեր պատասխանատվության մասն է կազմում ղեկավարել և վարել ձեր քվորումի կամ դասարանի ժողովները կիրակի օրը: Դա օգնում է հասկանալ, թե ինչու ենք մենք անցկացնում այդ ժողովները:

Ահարոնյան քահանայության քվորումի և Երիտասարդ կանանց դասարանի ժողովները տարբեր են Եկեղեցու դասերից, ինչպես օրինակ Կիրակնօրյա դպրոցից կամ սեմինարիայից: Քվորումի կամ դասարանի ժողովների ընթացքում մենք ավելի շատ բան ենք անում, քան ուղղակի ավետարանական թեմա սովորելը: Մենք սովորում ենք այն աշխատանքի մասին, որ Աստված տվել է մեզ, և մենք կազմակերպում ենք մեր քվորումի կամ դասարանի անդամներին` կատարել այդ աշխատանքը տներում, Եկեղեցում, և մեր համայնքում: Այդ ժողովների ընթացքում, բացի աշխատանքի մասին խոսելուց մենք ծրագրում ենք, թե ինչպես կատարենք մեր դերերը՝ որպես Տիրոջ երիտասարդների գումարտակի մաս, որպեսզի օգնենք հավաքել Իսրայելը։

Նկար
պատանիները դասարանում

Դասարանի կամ քվորումի ժողովների ընթացքում մենք ծրագրում ենք, թե ինչպես կատարենք մեր դերերը՝ որպես Տիրոջ երիտասարդների գումարտակի մաս, որպեսզի օգնենք հավաքել Իսրայելը։

Բայց աշխատանքի այս շեշտադրումը չի նշանակում, որ մենք թողնում ենք վարդապետական քննարկումները միայն Կիրակնօրյա Դպրոցին: Փաստացի, Ահարոնյան Քահանայության քվորումի և Երիտասարդ Կանանց դասարանների ժողովների ընթացքում վարդապետությունն ուսումնասիրելը կարևոր է, քանի որ դա օգնում է ավելի ամուր դարձնել մեր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ, հասկանալ Երկնային Հոր ծրագիրը և մասնակցել Նրանց աշխատանքին: Երբ մենք միասին ուսումնասիրում ենք ավետարանը, ճշմարտությունները, որոնք մենք սովորում ենք, կարող են փոխել մեր սրտերը և հուշել մեզ, թե ինչպես կարելի է ավելի նմանվել Քրիստոսին: Մենք կարող ենք ստանալ հուշումներ այն մասին, թե ինչպես «զարգանալ իմաստութիւնով և հասակով, և շնորհքով` Աստուծոյ և մարդկանց մոտ» (Ղուկաս 2.52): Հիսուս Քրիստոսին ու Նրա ավետարանին ավելի մոտ դարձի գալով, մենք ուրախություն կզգանք, ինչպես նաև ցանկություն՝ օգնելու մյուսներին դարձի ճանապարհին:

Ո՞վ է վարում այդ ժողովները:

Աստված կանչել է ձեզ որպես քվորումի և դասարանի նախագահություններ և տվել է ձեզ ղեկավարելու իշխանություն : Այդ պատճառով ձեր քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր ժողով պետք է ղեկավարվի ձեր քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից: Մեծահասակ ղեկավարները պետք է առաջարկեն առաջնորդություն և աջակցություն, բայց նրանք չպետք է պատասխանատվություն կրեն ձեզ համար: Տես «Խորհրդակցեք միասին» վերնագրով բաժինը այս աղբյուրի յուրաքանչյուր համառոտ շարադրանքի սկզբում, գտնելով գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ իմանալ, թե ինչպես ժողով վարել և իրականացնել դրա իրական նպատակները: Օգտագործեք նախագահության ժողովները` ծրագրելով, թե ինչպես վարեք այդ կիրակնօրյա ժողովները:

Ո՞վ պետք է ուսուցանի դասը:

Մեծահասակ ղեկավարները, քվորումի կամ դասարանի նախագահության անդամ կամ քվորումի կամ դասարանի որևէ այլ անդամ կարող են ուսուցանել դասը: Որպես քվորումի կամ դասարանի նախագահություն խորհրդակցեք ձեր մեծահասակ ղեկավարների հետ այն մասին, թե ով պետք է նշանակվի ուսուցանելու դասերը: Հիշեք, որ ձեր մեծահասակ ղեկավարները շատ բան ունեն ձեզ տալու: Ձգտեք սովորել նրանց փորձառությունից և վկայություններից: Կան նաև առավելություններ երիտասարդներին ուսուցանելու կանչելիս, ուսուցանելը կարող է օգնել` խորացնել նրանց դարձը և ստեղծել ավելի ամուր փոխհարաբերություններ քվորումի կամ դասարանի մյուս անդամների հետ: Այսպիսով տվեք նրանց համապատասխան հնարավորություններ` ուսուցանելու բոլորը կամ դասի մի մասը, բայց մտքում պահեք ձեր քվորումի կամ դասարանի մարդկանց կարիքներն ու ունակությունները: Օրինակ՝ մեծահասակ ղեկավարները գուցե ավելի հաճախ ուսուցանեն ավելի երիտասարդ կամ ավետարանը ուսուցանելու ավելի քիչ փորձառություն ունեցող երիտասարդներին: Երբ երիտասարդներին են հրավիրում ուսուցանել, որևէ ծնող կամ մեծահասակ խորհրդատու պետք է օգնի նրանց պատրաստվել ինչպես հարկն է:

Նրանք, ովքեր նշանակված են ուսուցանելու, կարող են օգտագործել «Ուսուցանեք վարդապետություն» վերնագրով բաժինը այս աղբյուրի յուրաքանչյուր համառոտ շարադրանքում` օգնելով նրանց պատրաստվել: Այդ բաժինը պարունակում է տվյալ շաբաթվա համար վարդապետությունը ուսուցանելու առաջարկներ և քննարկումներ, բայց ուսուցիչները չպետք է սահմանափակված զգան միայն այդ առաջարկներով: Հոգու ուղղորդմամբ ուսուցիչները կարող են հարմարեցնել այդ գաղափարները կամ օգտագործել իրենց սեփականը` ուսուցանելու այնպես, որ լավագույնս կբավարարի քվորումի կամ դասարանի անդամների կարիքները և կօգնի նրանց հասկանալ և կիրառել վարդապետությունը:

Ի՞նչ վարդապետական թեմաներ մենք կքննարկենք մեր ժողովներում:

Յուրաքանչյուր շաբաթվա համառոտ շարադրանքի թեման մի վարդապետական սկզբունք է, որն ընտրվել է համապատասխանեցնելու Մորմոնի Գրքի ընթերցանության հետ, որը խորհուրդ է տրվում այդ շաբաթվա համար և գտնվում է Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում: Այս ձևով վարդապետական քննարկումները քվորումների և դասարանների ժողովներում կամրապնդի այն, ինչ երիտասարդները սովորում են տանը։

Չնայած համառոտ շարադրանքները պետք է ուսուցանվեն հատուկ կիրակիների ժամանակ, դուք դեռևս ունեք տարբերակ քննարկելու այլ վարդապետական թեմաներ, որոնք հիմնված են ձեր քվորումի և դասարանի կարիքների վրա:

Այս նյութը ներառում է համառոտ շարադրանքներ ամեն շաբաթվա համար, երբ անցկացվում են Ահարոնյան քահանայության քվորումի և Երիտասարդ Կանանց դասարանների ժողովներ: Երբեմն դուք ստիպված կլինեք բաց թողնել դասը` ցցի համաժողովի կամ այլ պատճառներով:

Ո՞րն է չափահաս ղեկավարների դերը։

Ձեր չափահաս ղեկավարները կարևոր դեր են խաղում Ահարոնյան Քահանայության քվորումներում և Երիտասարդ Կանանց դասարաններում: Նրանք կառաջնորդեն և խորհուրդ կտան ձեզ ձեր ղեկավար կոչումներում: Նրանք կաջակցեն և կխրախուսեն ձեզ, երբ կատարեք ձեր քվորումի կամ դասարանի աշխատանքը: Նրանք կուսուցանեն վարդապետությունը, նրանք կօրհնեն ձեզ իրենց օրինակով, փորձառությամբ և վկայությամբ: