Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 11։ Ինչպե՞ս կարող եմ նորից մաքուր ու երջանիկ լինել մեղք գործելուց հետո: Եսայիա 1-12


«Սեպտեմբերի 11։ Ինչպե՞ս կարող եմ նորից մաքուր ու երջանիկ լինել մեղք գործելուց հետո: Եսայիա 1-12», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Սեպտեմբերի 11։ Ինչպե՞ս կարող եմ նորից մաքուր ու երջանիկ լինել մեղք գործելուց հետո»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
երիտասարդ տղան ժպտում է

Սեպտեմբերի 11

Ինչպե՞ս կարող եմ նորից մաքուր ու երջանիկ լինել մեղք գործելուց հետո:

Եսայիա 1-12

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս կարող է Տիրոջը դիմելն օգնել մեզ հաղթահարել դժվարություններն ու փորձությունները:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ո՞ւմ գիտենք մենք, ով մեր աղոթքների և ընկերության կարիքն ունի:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ավետարանով կիսվելու ինչպիսի՞ ծրագրեր են քննարկվել ծխի երիտասարդների խորհրդի ժողովների ընթացքում: Ինչպե՞ս կարող է մեր դասարանը կամ քվորումը ներգրավված լինել:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ինչպե՞ս կարող է ընտանեկան պատմության աշխատանքը ամրապնդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունները։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Երբ մեղքից հետո մենք մեզ մեղավոր ենք զգում, մենք ունենք ընտրություն: Ցավոտ լինելով այդ զգացմունքները միևնույն ժամանակ կարող են օրհնություն դառնալ, եթե դրանք մեզ տանում եմ դեպի ապաշխարություն: Սակայն սատանան ասում է մեզ, որ այդ զգացմունքները նշանակում են, որ Աստված մեզ չի սիրում և փորձում է մեր մեջ հիասթափության և անհուսության զգացմունքներ առաջացնել: Ձեր ուսանողների մեջ կարող են լինել մարդիկ, ում այդպիսի զգացմունքներ են տանջում: Նրանք կարող են մտածել, որ, մի գուցե, նրանք երբեք չկարողանան նորից մաքուր և երջանիկ լինել: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հույս գտնել Փրկիչի Քավության մեջ։

Եսայիա մարգարեն անվարան կերպով պատժում էր մարդկանց իրենց մեղքերի համար: Սակայն նա վկայեց, որ Փրկիչի շնորհիվ «նույնիսկ եթե ձեր մեղքերը որդան կարմիրի պես լինեն, ձյան պես սպիտակ կդառնան» (Եսայիա 1.18): Խորհեք այս հարցի շուրջ, երբ կարդաք Եսայիա 1-12 հատվածները: Ինչը կարող է ոգեշնչել ձեր ուսանողներին հավատքով դիմել Հիսուս Քրիստոսին, որպեսզի նրանց մեղքերի բեռը թեթևանա: Կարող եք նաև ուսումնասիրել քույր Շերոն Յուբենկի «Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում» ուղերձը, որտեղ նա վկայում է Քրիստոսի մասին (Լիահոնա, մայիս 2019, 73–76):

Նկար
երիտասարդ կանանց դասարան

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մեր մեղքերի բեռը կարող է թեթևանալ:

Սովորել միասին

Եսայիա 1-12 գլուխների քննարկմանը պատրաստվելիս, կարող եք խնդրել յուրաքանչյուր երիտասարդի ժողովին բերել որևէ կարմիր և որևէ ճերմակ իր: Դուք կարող եք ցուցադրել այդ իրերը Եսայիա 1.16-18 հատվածները կարդալիս: Ապա երիտասարդները կարող եք իրենց բառերով կիսվել հատվածներից սովորածով: (Տես քույր Շերոն Յուբենկի հատված 18-ում՝ «Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում» ուղերձի քննարկումը): Ահա մի քանի այլ վարժություններ, որոնք կարող են ոգեշնչել հավատը Փրկիչի զորության հանդեպ և մեզ հոգեպես մաքուր դարձնել:

  • Սուրբ գրություններում նկարագրված ապաշխարության օրինակների վերանայումը կարող է օգնել ձեր ուսանողներին կառուցել իրենց հավատը, որպեսզի Հիսուս Քրիստոսը նրանց հոգեպես մաքուր դարձնի: Դուք կարող եք գրատախտակին գրել հետևյալ անունները՝ Սավուղ (հետագայում Պողոս), Ալմա Կրտսեր, Զիզրոմ և Անթի-Նեփի-Լեքիներ: Կարող եք նաև գրել սուրբ գրությունների հղումների երկու խումբ. Գործք Առաքելոց 8.3, Մոսիա 27.8-10, Ալմա 11.21-23, Ալմա 17.12-15 (այդ ժողովուրդը իր մեղսավոր վիճակում) և Գործք Առաքելոց 9.13-20, Ալմա 36.17-24, Ալմա 15.5-12, Ալմա 23.6-12 (երբ այդ ժողովուրդը դիմեց Փրկիչին և ապաշխարեց): Երիտասարդները կարող են համապատասխանեցնել յուրաքանչյուր անուն այդ անձին նկարագրող սուրբ գրությունների հետ: Ի՞նչ արեցին այդ մարդիկ ապաշխարելու համար: Այդ պատմություններն ի՞նչ են մեզ ուսուցանում Փրկիչի ներելու պատրաստակամության մասին։ Արդյոք մենք այստեղ տեսնո՞ւմ եք հետևելու օրինակներ:

  • Որպեսզի օգնեք ձեր ուսանողներին ավելի լավ հասկանալ մեղքի ներումը, կարող եք յուրաքանչյուրին հանձնարարել ուսումնասիրել նմանատիպ պատմություն կամ առակ: Դա կարող է ընդգրկել անառակ որդու մասին պատմությունը (տես Ղուկաս 15.11-24), Փրկիչը որպես մեր Հովիվը (պարբերություններ 5-8 Երեց Դեյլ Գ. Ռենլանդի «Մեր բարի Հովիվը » ուղերձից [Լիահոնա, մայիս 2017, 29-32]), ինչպես նաև կոտրված դաշնամուրի մասին պատմությունը (Քույր Քրիստինա Ֆրանկոյի «Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը» ուղերձից [Լիահոնա, նոյեմբեր 2020, 60-62]): Երիտասարդները կարող են ամփոփել յուրաքանչյուր նմանատիպ պատմությունը կամ առակը և քննարկել, թե ինչ է այն ուսուցանում Փրկիչի սիրո և քավիչ զորության մասին:

  • Մեղքի համար զղջալը օգտակար է և տանում է մեզ դեպի ապաշխարություն: Մեղքի պատճառով հիասթափված կամ անարժան զգալը օգտակար չէ և կարող է մեզ ետ պահել ապաշխարությունից: Ձեր դասարանը կամ քվորումը կարող է միասին կարդալ «Աստվածային տրտմություն» բաժինը՝ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Դուք կարող եք անել դա հիմա» ուղերձից (Լիահոնա, նոյեմբեր 2013, 55-57): Ո՞րն է տարբերությունը ապաշխարության հանգեցնող մեղքի հանդեպ տրտմության և հուսահատության հանգեցնող տրտմության միջև (տես նաև 2 Կորնթացիս 7․9–10, Մորմոն 2․12–14): Եթե որևէ մեկին համակել է մեղքի հանդեպ մեղավորության և հիասթափության զգացմունքները, ի՞նչ մենք կարող ենք ասել՝ նրան դեպի Փրկիչ դարձնելու համար: Հրավիրեք երիտասարդներին կիսվել իրենց վկայություններով Փրկիչի և Նրա ողորմածության մասին:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Փրկիչի անձնական վկայությունը իշխանություն էր հաղորդում Նրա խոսքերին: … Եթե ճշմարիտ վարդապետության մասին վկայություն բերեք, ապա Հոգին կհաստատի վարդապետության ճշմարտությունը ձեր ուսանողների սրտերում» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 21):