Վարդապետություն և Ուխտեր 2021
Ապրիլի 25 Ինչպե՞ս կարող եմ նմանվել Քրիստոսին` ուրիշներին ծառայելիս: Վարդապետություն և Ուխտեր 41-44


Ապրիլի 25 Ինչպե՞ս կարող եմ նմանվել Քրիստոսին` ուրիշներին ծառայելիս: Վարդապետություն և Ուխտեր 41-44, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Ապրիլի 25 Ինչպե՞ս կարող եմ նմանվել Քրիստոսին` ուրիշներին ծառայելիս:Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
Հիսուս Քրիստոսը լվանում է Առաքյալների ոտքերը

Հիսուսը լվանում է Առաքյալների ոտքերը, Դել Փարսոն

Ապրիլի 25

Ինչպե՞ս կարող եմ նմանվել Քրիստոսին` ուրիշներին ծառայելիս:

Վարդապետություն և Ուխտեր 41-44

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը Ովքե՞ր են մեր ծխի նորեկները, և ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց իրենց լավ զգալ։ Ի՞նչ ենք անում, որպեսզի քվորումի կամ դասարանի ժողովները իմաստալի անցնեն։

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները Ի՞նչ պարտավորություններ կամ պատասխանատվություններ ունենք՝ որպես երիտասարդ տղամարդիկ կամ երիտասարդ կանայք։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ կատարել դրանք։

  • Մեր կյանքը Մենք ի՞նչ ենք անում Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու և մեր կյանքում Նրա զորությունը ստանալու համար։ Մենք ի՞նչ ենք անում, որ օգնենք մեր ընտանիքներին գալ Նրա մոտ։

Դասի վերջում, եթե հարմար է, արեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Երբ Տերը պատվիրեց սրբերին հավաքվել Կիրթլենդում (Օհայո), շատերը հավատարմորեն լքեցին իրենց տները և ճամփորդեցին այնտեղ։ Սակայն այս տեղափոխությունը չէր ակնկալում ապրել զուտ նոր վայրում․ դա նաև ակնկալում էր նոր ապրելակերպ։ Քվորումի կամ դասարանի անդամները գուցե այս շաբաթ ուսումնասիրել են Վարդապետություն և Ուխտեր 41-44 բաժինները և իմացել Սրբերի՝ Կիրթլենդ տեղափոխվելու և այն օրենքի մասին, որը Տերը հայտնեց նրանց այնտեղ։ Այլ բաների շարքում Տերն ակնկալում էր Սրբերից միաբանվել, մինչ նրանք սիրում և ծառայում էին միմյանց (տես Վարդապետություն և Ուխտեր 42․30-31, 38-39, 45, 44․6)։ Ի՞նչ փորձառություններով կարող եք կիսվել, որոնք կօգնեն ձեր քվորումին կամ դասարանին զգալ Քրիստոսանման ծառայության կարևորությունը։

Որպեսզի կարողանաք նախապատրաստվել ուսուցանել Քրիստոսանման ծառայության վերաբերյալ, կարող եք վերանայել «Ծառայություն» վերնագիրը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում ([2011], 32–33) և Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Երկրորդ մեծ պատվիրանը» ուղերձը, (Լիահոնա, նոյեմբեր 2019, 96-100)։

Նկար
պատանիները և տարիքով կանայք միասին ծիծաղում են

Մենք կարող ենք ծառայել ուրիշներին՝ ինչպես Փրկիչը։

Սովորեք միասին

Քրիստոսանման ծառայության վերաբերյալ քննարկում սկսելու համար դուք կարող եք գրել գրատախտակին «Միասին ապրեք սիրով» (Վարդապետություն և Ուխտեր 42․45)։ Հրավիրեք ձեր քվորումին կամ դասարանին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42․30-31, 38-39, 45, 44․6 հատվածները և թվարկել ուղիներ, որոնցով Տերը ցանկանում էր, որ Սրբերը ծառայեն միմյանց։ Ի՞նչ հնարավորություններ ունենք թե՛ մեր տներում և թե՛ դրանցից դուրս ծառայելու նրանց, ովքեր ունեն ֆիզիկական, հուզական կամ հոգևոր կարիքներ։ Ընտրեք ստորև տրված գաղափարներից մեկը՝ ոգեշնչելով ձեր քվորումին կամ դասարանին Քրիստոսանման ծառայություն մատուցել ուրիշներին։

  • Որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին սովորել Փրկիչի ծառայելու օրինակից, կարող եք հանձնարարել յուրաքանչյուրին կարդալ սուրբ գրության հատված, որտեղ Փրկիչը ծառայում է մարդկանց (տես «Օժանդակ աղբյուրները»)։ Յուրաքանչյուրը կարող է ամփոփել սուրբ գրության հատվածը և բացատրել, թե ինչ է արել Փրկիչը ուրիշներին ծառայելու համար։ Այս օրինակներն ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե ինչ է նշանակում ծառայել Փրկիչի նման։ Ո՞րն է տարբերությունը Փրկիչի նման ծառայելու և այլ ուղիներով ծառայելու միջև։ Քվորումի կամ դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ փորձել են ծառայել Փրկիչի նման կամ երբ ուրիշներն են այդպես ծառայել իրենց։

  • Ձեր քվորումի կամ դասարանի համար օգտակար կարող է լինել վերանայել, թե Փրկիչն ու Նրա մարգարեներն ինչ են ուսուցանել ծառայության վերաբերյալ։ Ահա սուրբ գրությունների մի քանի հատվածներ, որոնք նրանք կարող են միասին կարդալ․ Մատթեոս 25․31-46, Ղուկաս 10․25-37, Հովհաննես 13․34-35, Հակոբոս 1․27, Մոսիա 2․17, 18․8-10։ Խրախուսեք նրանց գրել, թե ինչ են սովորում ուրիշներին ծառայելու մասին և կիսվել մտքերով ու փորձառություններով՝ կապված իրենց սովորածի հետ։ Ապա նրանք կարող են ծրագրել, թե ինչպես մատուցեն Քրիստոսանման ծառայություն։ (Նրանք կարող են մտքեր քաղել՝ «Օժանդակ աղբյուրներից» մեկ կամ մի քանի տեսանյութեր դիտելով կամ այցելելով JustServe.org։)

  • Որպեսզի օգնեք քվորումի կամ դասարանի անդամներին իրենց սպասավորման ջանքերում, կարող եք միասին վերանայել նախագահ Բոննի Հ. Քորդոնի «Դառնալ հովիվ» ուղերձը (Լիահոնա, նոյեմբեր 2018, 74-76)։ Կարող եք սկսել՝ Փրկիչի ծառայության վերաբերյալ նկարներ ցուցադրելով (նախագահ Քորդոնը որոշ նկարներ ցուցադրեց իր ուղերձի ժամանակ)։ Այս նկարներն ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե մենք ինչպես կարող ենք սպասավորել Քրիստոսի նման։ Ապա կարող եք հրավիրել քվորումի կամ դասարանի անդամներին զույգերով կարդալ ուղերձի որևէ պարբերություն և կիսվել, թե ինչ սովորեցին Փրկիչի նման ծառայելու վերաբերյալ։ Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչ են սովորում քրիստոսանման ծառայության վերաբերյալ, մինչ սպասավորում են ուրիշներին։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն՝ ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսն Իր ժամանակն անցկացրեց Իր շրջապատում գտնվողներին ծառայելով և օգնելով։ Քրիստոսի ճշմարիտ աշակերտները նույն կերպ են վարվում (տես Հովհաննես 13․35)։ Հնարավորություններ փնտրեք հրավիրելու քվորումի կամ դասարանի անդամներին կիսվել, թե նրանք ինչպես են ծառայել ուրիշներին, և ինչն է ոգեշնչել նրանց ծառայություն մատուցել։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով [2016], 4-5։)