Սեմինարիա
Վարդապետության սերտում. Գնահատում 2-ի վերանայում․ Ալմա 7․11–13 – Մորոնի 10․4–5


«Վարդապետության սերտում. Գնահատում 2-ի վերանայում․ Ալմա 7․11–13 – Մորոնի 10․4–5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Գնահատում 2-ի վերանայում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Գնահատում 2-ի վերանայում

Ալմա 7.11–13Մորոնի 10.4–5

Վարդապետության սերտման գնահատման այս վերանայման նպատակն է օգնել ուսանողներին կրկնել Ալմա–Մորոնի գրքերում գտնվող վարդապետության սերտման 12 հատվածները: Սա նրանց հնարավորություն կտա ցույց տալ այս հատվածների ճշմարտությունների ըմբռնումը և կիրառումը: Սա նաև նախատեսված է օգնելու նախապատրաստել ուսանողներին առաջիկա գնահատմանը («Վարդապետության Գնահատում 2»)

Ուսումնական այս փորձառությունն ավելի օգտակար կլինի ուսանողների համար եթե նրանք կարողանան միասին աշխատել դասի ընթացքում: Եթե դուք տնային կամ առցանց ուսումնասիրության ուսուցիչ եք, կազմակերպեք այս գործընթացը ձեր շաբաթական դասերից մեկի ժամանակ:

Օգտագործեք այս վերանայումը և կատարեք վարդապետության սերտման գնահատում ցանկացած ժամանակ՝ Ալմա 7.11–13Մորոնի 10.4–5 բոլոր հատվածները ուսուցանելուց հետո։ Բավարար ժամանակ հատկացրեք այս վերանայման և գնահատման միջև, որպեսզի ուսանողները ուսումնասիրեն այն հատվածները, որոնք լավ չգիտեն: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ուսուցանել վարդապետության սերտման դասերից մի քանիսը՝ նախքան կանդրադառնաք դրանց դասարանում, որպեսզի կարողանաք անցկացնել գնահատումը մինչև տարվա վերջ։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նկատի ունեցեք ձեր ուսանողների կարիքները և ընտրեք այս վերանայման այն հատվածները, որոնք առավել օգտակար կլինեն «Վարդապետության սերտում. Գնահատում 2» գնահատմանը պատրաստվելու գործում: Այս վերանայման ընթացքում ուսանողներին առաջարկեք նշել այն հատվածները, որոնք իրենց ծանոթ չեն, և ծրագրել դրանց ուսումնասիրությունն ու կրկնությունը՝ գնահատմանը պատրաստվելիս:

Կրկնության 1-ին և 2-րդ վարժությունների ստուգարքներն առաջարկվում են՝ օգնելու ուսանողներին կրկնել այն հղումներն ու սուրբգրային հիմնական արտահայտությունները, որոնք նրանք ուսումնասիրել են դասընթացի այս կեսում: Կարող եք օգտագործել տարբեր վարժություններ՝ վերանայումն ըստ ուսանողների կարիքների կատարելու համար: Լրացուցիչ գաղափարներ կարելի է գտնել վարդապետության սերտման կրկնության նախորդ դասերում և Doctrinal Mastery բջջային հավելվածում:

Կրկնության վարժություն 1. Համապատասխանեցրեք սուրբ գրության հղումները և սուրբգրային հիմնական արտահայտությունները

Կարող եք օգտագործել հետևյալ ստուգարքը՝ օգնելու ուսանողներին կրկնել սուրբ գրության հղումները և սուրբգրային հիմնական արտահայտությունները, որոնք նրանք ուսումնասիրել են դասընթացի այս կեսում:

Պատասխաններ․ 1-գ, 2-ե, 3-ա, 4-թ, 5-զ, 6-բ, 7-ժ, 8-ը, 9-ի, 10-լ, 11-է, 12-դ

Որպես ստուգարքի այլընտրանք, կարող եք տպել սուրբ գրության 12 հղումներից և սուրբգրային հիմնական արտահայտություններից յուրաքանչյուրը առանձին թղթի վրա: Յուրաքանչյուր ուսանողի տվեք մեկական թուղթ և առաջարկեք նրանց գտնել և կանգնել այն մարդու կողքին, ում թղթի վրա գրված է ձեր թղթի գրվածին համապատասխանող հղումը կամ սուրբգրային հիմնական արտահայտությունը: Դրանից հետո դուք կարող եք խառնել թղթերը և կրկնել վարժությունը ևս մի քանի անգամ:

Համապատասխանեցրեք ձախ սյունակում գտնվող հետևյալ հիմնական արտահայտությունները աջ սյունակում գտնվող վարդապետության սերտման հատվածների ճիշտ հղումների հետ:

Հիմնական արտահայտություններ

Սուրբ գրության հղումներ

  1. «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

  1. Ալմա 7.11–13

  1. «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

  1. Ալմա 34.9–10

  1. «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

  1. Ալմա 39.9

  1. «Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

  1. Ալմա 41.10

  1. «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

  1. Հելաման 5.12

  1. «Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

  1. 3 Նեփի 11.10–11

  1. «Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

  1. 3 Նեփի 12.48

  1. «Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

  1. 3 Նեփի 27.20

  1. «Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

  1. Եթեր 12.6

  1. «Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս։ … Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

  1. Եթեր 12.27

  1. «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

  1. Մորոնի 7.45–48

  1. «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

  1. Մորոնի 10.4–5

Կրկնության վարժություն 2. Իմացեք սուրբգրային հիմնական արտահայտությունները

Դատարկ տեղերը լրացնելու հետևյալ վարժությունը կարող է օգտագործվել՝ օգնելու ուսանողներին կրկնել սուրբգրային հիմնական արտահայտությունները:

Պատասխաններ․ 1․ մաքուր, միտում, իմանալ 2. քավություն, անսահման, հավերժական 3. վեմ, Քավիչ, հիմք 4. վկայություն, փորձություն, հավատք 5. կամք, Հայր, սկիզբ

Մեկ այլ եղանակ, որն օգնում է ուսանողներին կրկնել սուրբգրային հիմնական արտահայտությունները, նրանց առաջարկելն է ճիշտ հերթականությամբ հավաքել արտահայտությունների բառերը: Տպեք յուրաքանչյուր արտահայտությունը և կտրեք դրանք այնպես, որ յուրաքանչյուր թերթիկի վրա լինի միայն մեկ բառ: Դուք կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբին տրամադրել թղթերի մեկ փաթեթ, որը կազմում է սուրբգրային ամբողջական հիմնական արտահայտությունը: Առաջարկեք խմբերին շարել բառերը այնպես, որպեսզի սուրբգրային հիմնական արտահայտության բառերը հավաքվեն ճիշտ հերթականությամբ: Երբ խմբերը ավարտեն աշխատանքը, նրանք կարող են փոխանակվել թղթերով և կրկնել վարժությունը:

Դատարկ տեղերը լրացրեք սուրբգրային հիմնական արտահայտությունների բառերով:

  1. «Հարցրեք սրտով, անկեղծ , հավատք ունենալով առ Քրիստոս։ … Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»։ (Մորոնի 10.4–5)

  2. «Անհրաժեշտ է, որ մի արվի, … մի և զոհաբերություն»։ (Ալմա 34.9–10)

  3. «Դա մեր վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր »: (Հելաման 5.12)

  4. «Նախքան ձեր , դուք չեք ստանում»: (Եթեր 12․6)

  5. «Ես ենթարկվեցի , բոլոր բաներում, ի »: (3 Նեփի 11․10–11)

Կրկնության վարժություն 3. Կիրառեք վարդապետությունը

Օգնեք ուսանողներին կիրառել վարդապետության սերտման հատվածներում ուսուցանված վարդապետությունը իրական կյանքի իրավիճակներում: Դա անելու եղանակներից մեկը հետևյալ սցենարների ցուցադրումն է։ Այնուհետև առաջարկեք ուսանողներին որոշել, թե վարդապետության սերտման որ հատված(ներ)ը կարող է օգնել մարդուն յուրաքանչյուր սցենարում: Առաջարկեք ուսանողներին բացատրել, թե ինչպես կարող է օգնել իրենց ընտրած հատված(ներ)ում ուսուցանվող վարդապետությունը:

Այս վարժությունը կարելի է կատարել անհատապես, խմբերով, դասարանով կամ դիտարկել այդ երեքի համադրությունը:

  1. Մի երիտասարդ կին, որը սովորում է Եկեղեցու մասին, ցանկանում է իմանալ, թե ինչ պետք է անի Հիսուս Քրիստոսին հետևելու համար:

  2. Վերջերս դպրոցում մի խումբ դեռահասներ սկսել են կոպտել իրենց դասընկերներից շատերին:

  3. Ձեր ընկերը չի հասկանում Հիսուս Քրիստոսի կարևորությունը և հարցնում է ձեզ, թե ինչ է նա արել մեզ համար:

  4. Երիտասարդը ցանկանում է իմանալ, թե ինչպես կարող է ստանալ Աստծո օգնությունն ու զորությունը՝ սատանայի գայթակղություններից պաշտպանվելու համար։

Կրկնության վարժություն 4. Օգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Օգնեք ուսանողներին կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և նրանց հնարավորություն տվեք կիրառել դրանք իրական կյանքի իրավիճակներում: Հետևյալը դա անելու եղանակներից մեկն է:

Պատկերացրեք հետևյալ սցենարը.

Երիտասարդ աղջիկը երբեմն մտածում է, որ Աստծո պատվիրանները չափից շատ սահմանափակումներ են դնում։ Նա մտածում է, թե արդյոք ինքն ավելի երջանիկ չէր լինի, եթե պարզապես ապրեր իր կյանքով այնպես, ինչպես ինքը կհամարեր ճիշտ:

Խորհեք, թե ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքները, որպեսզի օգնեք այս դեռահասին փնտրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ իր մտահոգություններում օգնություն ստանալու համար:

  • Գործեք հավատքով։

  • Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից։

  • Ձգտեք մեծացնել հասկացողությունն աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից յուրաքանչյուրը՝ այս իրավիճակում օգնելու համար:

  • Դասընթացի այս կեսում ներկայացված վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգնել: Ինչո՞ւ է այդպես:

  • Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն օգտագործելու ի՞նչ փորձառություններ եք ունեցել՝ ձեր սեփական մտահոգությունները լուծելու համար:

Կրկնության վարժություն 5. Ձեր կյանքում հատուկ նշանակություն ունեցող հատվածներ

Առաջարկեք ուսանողներին խորհել, թե վարդապետության սերտման որ հատվածն է ամենաշատը ազդել իրենց վրա: Օրինակ՝ նրանք կարող են ընտրել մի հատված, որն օգնել է իրենց զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը կամ օգնել է իրենց ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը:

  • Ո՞րն է վարդապետության սերտման այն հատվածը, որը նշանակալից կամ օգտակար է եղել ձեզ համար: Ինչո՞վ է այն նշանակալից կամ օգտակար եղել:

Գնահատման ընթացքում դուք հնարավորություն կունենաք կիսվել այս գաղափարներով և փորձով։

Կարող եք ուսանողներին բաժանել հետևյալ աշխատաթերթը, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել գնահատմանը «Վարդապետության սերտում. Գնահատում 2»:

Վարդապետության սերտում. Գնահատում 2. Ուսումնասիրության ուղեցույց

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)—«Վարդապետության սերտում. Գնահատում 2-ի վերանայում․ Ալմա 7․11–13 – Մորոնի 10․4–5»

Մտապահեք հղումները և սուրբգրային հիմնական արտահայտությունները

Ծանոթ եղեք վարդապետության սերտման սուրբ գրության հղումներին և հիմնական արտահայտություններին: Ներբեռնեք և օգտագործեք Doctrinal Mastery բջջային հավելվածը, որը կօգնի ձեզ կրկնելիս:

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Սուրբ գրության հղումը

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբգրային հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Կիրառեք վարդապետությունը իրական կյանքում

Օգտագործեք վարդապետության սերտման առնվազն մեկ սուրբգրային հատված, որպեսզի․

  • Բացատրեք, թե ինչ է Աստված խնդրում մեզ անել հավերժական կյանքին արժանանալու համար:

  • Օգնեք մեկին, ով ցանկանում է իմանալ, թե ինչպես կարող է ամրապնդել իր վկայությունը:

  • Բացատրեք Հիսուս Քրիստոսի առաքելության նշանակությունը՝ որպես մեր Փրկիչ և Քավիչ:

  • Բացատրեք, թե ինչ կարող է անել Փրկիչը՝ օգնելու մեզ հաղթահարել մեր խնդիրները կամ գայթակղությունները:

Պատրաստ եղեք կիսվելու ձեզ վրա ամենամեծ ազդեցությունը թողած վարդապետության սերտման հատվածներով և բացատրելու, թե ինչու են դրանք այդպիսի ազդեցություն թողել:

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Կարդացեք 5–12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում։ Խորհեք, թե ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որպեսզի օգնեք որևէ մեկին հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները կամ մտահոգությունը: