«Վարդապետության սերտում. Գնահատում 1․ 1 Նեփի 3.7 – Մոսիա 18.8–10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)
«Վարդապետության սերտում. Գնահատում 1», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. Գնահատում 1
Այս դասընթացի առաջին կեսի ընթացքում ուսանողները ուսումնասիրեցին Մորմոնի Գրքի վարդապետության սերտման 12 հատվածները 1 Նեփիի – Մոսիա գրքերում: Այս գնահատումը նախատեսված է գնահատելու համար ուսանողների կարողությունը՝ մտապահելու այդ հատվածների հղումները և սուրբգրային հիմնական արտահայտությունները, ինչպես նաև գնահատելու համար դրանք իրական կյանքի իրավիճակներում օգտագործելու նրանց կարողությունը: Այն նաև կգնահատի հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների նրանց ընկալումը:
Այս գնահատումը պետք է իրականացվի մինչև դասընթացի առաջին կեսի ավարտը: Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել, ուսուցանեք «Վարդապետության սերտում. Գնահատում 1-ի վերանայում» դասը կամ ուսանողներին տրամադրեք այդ դասի վերջում զետեղված ուսումնասիրության ուղեցույցը: Բացի այդ, նախքան այս գնահատումը կատարելը ուսուցանեք 1 Նեփիի – Մոսիա գրքերի վարդապետության սերտման բոլոր հատվածները։ Դա անելու համար կարող է անհրաժեշտ լինել հարմարեցնել ուսուցման ժամանակացույցը:
Եթե հնարավոր է, այս գնահատումն անցկացրեք անձամբ և ուղղեք այն դասարանում՝ անմիջապես այն բանից հետո, երբ ուսանողներն այն ավարտեն կամ հաջորդ դասաժամի ընթացքում։
Ուսանողների ընթացիկ գիտելիքները գնահատելուց բացի՝ գնահատումը կատարելու և ուղղելու փորձառությունը կարող է նշանակալից և վկայություն ձևավորող փորձառություն հանդիսանալ ուսանողների համար: Հարցեր 7–12-ը ուղղելիս՝ ուսանողներին առաջարկեք հայտնել, թե իրենք ինչու են ընտրել այդ պատասխանները և բացատրել, թե իրենց ընտրած հատվածներն ինչպես կարող են օգնել նկարագրված իրավիճակում: Ուսանողներին օգնեք հասկանալ այն հարցերը, որոնց իրենք սխալ են պատասխանել: Ժամանակ հատկացրեք՝ ուսանողների լրացուցիչ հարցերին պատասխանելու համար:
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Գնահատում 1
Վարդապետության սերտման հղումներ
Հարցեր 1–3-ի համար գրեք համապատասխան հղման տառը՝ յուրաքանչյուր արտահայտության դիմաց հատկացված դատարկ տեղում: Խնդրում ենք չօգտվել ձեր սուրբ գրություններից գնահատման այս մասի համար:
Հիմնական արտահայտություններ |
Սուրբ գրության հղումներ |
---|---|
Հիմնական արտահայտություններ
| Սուրբ գրության հղումներ |
Հիմնական արտահայտություններ
| Սուրբ գրության հղումներ |
Հիմնական արտահայտություններ
| Սուրբ գրության հղումներ |
Սուրբ գրության հղումներ | |
Սուրբ գրության հղումներ |
Սուրբգրային հիմնական արտահայտություններ
Հարցեր 4–6-ի համար լրացրեք բաց թողնված բառերը վարդապետության սերտման սուրբգրային հիմնական արտահայտություններում: Խնդրում ենք չօգտվել ձեր սուրբ գրություններից գնահատման այս մասի համար:
-
«Երբ դուք ձեր մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո մեջ եք» (Մոսիա 2.17):
-
«[Հանեք] մարդուն և [դարձեք] , Տեր Քրիստոսի » (Մոսիա 3․19)։
-
« Տիրոջ անունով՝ որպես մի , … որ դուք մտել եք նրա հետ մեջ» (Մոսիա 18․8–10)։
Կիրառումը կյանքի իրական իրավիճակներում
Գնահատման մնացած մասի համար կարող եք օգտագործել ձեր սուրբ գրությունները:
7–8 հարցերի համար նշեք վարդապետության սերտման մեկ կամ մի քանի հատված, որոնք կարող են օգնել մարդուն ստորև ներկայացված իրավիճակներում և բացատրեք, թե ինչպես կարող է օգնել այդ հատված(ներ)ի ճշմարտություն(ներ)ը: Այնուհետև հետևեք 9-րդ հարցի ցուցումներին:
-
Երիտասարդը կարևոր որոշում է կայացնելու, որը կարող է մեծապես ազդել նրա ապագայի վրա: Նա նյարդայնացած է և վստահ չէ, թե ինչ ընտրություն պետք է կատարել:
-
Երիտասարդ աղջիկն ապրում է մի իրավիճակում, որի պատճառով, ըստ իրեն, շատ դժվար է իր համար պահել Աստծո պատվիրանները: Նա ցանկանում է հնազանդ լինել, բայց դա չափազանց դժվար է թվում իր հանգամանքներում:
-
Ընտրեք 1 Նեփիի – Մոսիա գրքերի վարդապետության սերտման 12 հատվածներից որևէ մեկը և կիսվեք մի իրավիճակով, երբ այդ հատվածում ուսուցանվող ճշմարտությունները կարող են օգնել դեռահասին իր կյանքում:
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Հարցեր 10–11-ի համար ցուցադրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն օգտագործելու ձեր գիտելիքն ու կարողությունը:
-
Ձեր խոսքերով համառոտ ամփոփեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
-
Գործեք հավատքով։
-
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից։
-
Ձգտեք մեծացնել հասկացողությունն աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով:
-
-
Ձեր ընկերը հարցադրում է անում, թե ինչու որոշ բաներ, որ իրեն վերջերս ուսուցանել են դպրոցում, կարծես հակասում են այն բաներին, որ Աստված ուսուցանել է սուրբ գրությունների և ժամանակակից մարգարեների միջոցով: Պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ կոնկրետ բաներ կարող է նա անել հավատքով գործելու համար:
-
Այս իրավիճակը հավերժական հեռանկարից դիտարկելն ինչպե՞ս կարող է օգնել նրան:
-
Վարդապետության սերտման հատվածներն աստվածայնորեն սահմանված աղբյուրների օրինակներ են: 1 Նեփի – Մոսիա գրքերի վարդապետության սերտման ո՞ր հատված(ներ)ը կարող են օգնել ձեր ընկերոջը: Ինչպե՞ս։
-
Ազդեցությունը ձեր կյանքի վրա
-
Այս կիսամյակի ընթացքում ձեր ուսումնասիրած վարդապետութան սերտման ո՞ր հատվածն է ազդել ձեր վրա և ինչո՞ւ։ Այն ի՞նչ ազդեցություն է ունեցել ձեզ վրա: Այդ հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։
Ուսանողներին տվեք բավականաչափ ժամանակ՝ գնահատումն ավարտելու համար: Երբ ուսանողներն ավարտեն աշխատանքր, դասարանով վերանայեք այն: Որոշեք՝ արդյոք ուսանողների համար ավելի լավ կլինի ինքնուրույն ուղղել իրենց աշխատանքը, թե փոխանցել այն համադասարանցուն, որպեսզի նա ուղղի այն:
Պատասխաններ
-
դ. Մոսիա 2.41
-
ա․ 1 Նեփի 3․7
-
բ. 2 Նեփի 2.25
-
ծառայություն, մերձավորներ, Աստված
-
բնական, սուրբ, քավություն
-
մկրտվել, վկայություն, ուխտ
-
Հնարավոր պատասխաններն են 2 Նեփի 32.3 և 2 Նեփի 32․8–9 հատվածները, սակայն ուսանողները կարող են միավորի արժանանալ, եթե օգտագործեն վարդապետության սերտման ցանկացած հատված, որը կօգնի իրենց բացատրել, թե ինչպես է կիրառվում հատվածի ճշմարտությունը:
-
Հնարավոր պատասխաններն են 1 Նեփի 3.7 և Մոսիա 2․41 հատվածները, սակայն ուսանողները կարող են միավորի արժանանալ, եթե օգտագործեն վարդապետության սերտման ցանկացած հատված, որը կօգնի իրենց բացատրել, թե ինչպես է կիրառվում հատվածի ճշմարտությունը:
-
Այս հարցին անկեղծորեն և լիովին պատասխանելու դեպքում ուսանողները պետք է միավորի արժանանան:
-
Ուսանողները պետք է կարողանան համառոտ բացատրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։ Կարող եք նրանց առաջարկել համեմատել իրենց պատասխանները «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ի հետ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023):
-
Ուսանողները պետք է կարողանան բացատրել հավատքով գործելու հետ կապված գործողությունները և հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից քննելու օրհնությունները: Նրանք պետք է նաև նշեն վարդապետության սերտման այն հատվածը, որը կարող է օգնել մի մարդու, որը հարցադրում է անում, թե ինչու աշխարհում որոշ ուսմունքներ, կարծես թե, հակասում են Տիրոջ ուսուցանածին: Մի քանիսն այն հատվածներից, որոնք ուսանողները կարող են օգտագործել, հետևյալներն են․ Մոսիա 4․9 և 2 Նեփի 28․30։
-
Այս հարցին անկեղծորեն և լիովին պատասխանելու դեպքում ուսանողները պետք է միավորի արժանանան: Առաջարկեք նրանց քննարկել վարդապետության սերտման իրենց ընտրած հատվածը և թե ինչու են ընտրել այն: Հասանելի ժամանակի ընթացքում աշխատեք հնարավորություն տալ կիսվելու հնարավորինս շատ ուսանողների: Առաջարկեք նրանց կիսվել, թե իրենց ընտրած հատվածն ինչ է ուսուցանում Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի մասին:
Գնահատումն ավարտեք՝ կիսվելով ձեր վկայությամբ, թե որքան կարևոր է հասկանալ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը, որը տրված է Իր սուրբ գրություններում, և իմանալ, թե ինչպես կիրառել Նրա ուսմունքները կյանքի իրական իրավիճակներում: