Սեմինարիա
Հելաման 5.14–52․ «Խավարի ամպը կհեռացվի»


«Հելաման 5.14–52․ «Խավարի ամպը կհեռացվի», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 5.14–52», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 5.14–52

«Խավարի ամպը կհեռացվի»

Նկար
Նեփին և Լեքին բանտում՝ օղակված կրակով

Մութ սենյակում մենք կարող ենք լույս միացնել։ Բայց ի՞նչ կարող ենք անել, երբ մենք հոգևոր խավարում ենք։ Երբ խավարը պատեց մի խումբ ամբարիշտ լամանացիների, նրանց ուսուցանում էին ապաշխարել և հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Այս դասը կարող է օգնել ձեզ վախի և խավարի զգացումները վերացնելու համար ապավինել Հիսուս Քրիստոսին և դրանք փոխարինել Նրա ուրախությամբ, խաղաղությամբ և լույսով։

Ուսանողներին խրախուսեք խորհել։ Երբ ուսանողները ժամանակ ունենան խորությամբ մտածել իրենց կյանքի և այն ամենի մասին, ինչ սովորում են, Սուրբ Հոգին կարող է նրանց կարևոր անձնական ճշմարտություններ բացահայտել։ Ուսանողներին առաջարկեք մտածել, թե նրանք ինչպես են իրենց կյանք հրավիրում Հիսուս Քրիստոսի լույսը և զորությունը։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչ եղանակներով է Հիսուս Քրիստոսը նման լույսի (տես Հովհաննես 8.12

Հնարավոր ուսումնական վարժություններ

Խավար և լույս

Օգնեք ուսանողներին սկսել մտածել լույսի և խավարի մասին։ Կարող եք օգտագործել լապտերներ կամ բջջային հեռախոսներ, որպեսզի ցուցադրեք, թե լույսն ինչպես կարող է սենյակում վերացնել խավարը։ Կարող եք գրատախտակին գրել ուսանողների դիտարկումները և դասի ընթացքում փորձել կապել նրանց գաղափարները, երբ նրանք բացահայտեն Հիսուս Քրիստոսի մասին սկզբունքները։

Մտածեք այն ժամանակի մասին, երբ եղել եք որևէ մութ տեղում, որտեղ աղոտ լույս է եղել կամ բոլորովին լույս չի եղել։ Կարո՞ղ եք հիշել, թե ի՞նչ դժվարություն էր ներկայացնում լավ չտեսնելը։

  • Մութ սենյակում լինելուց բացի ի՞նչ այլ ձևերով կարող ենք մեր կյանքում խավար զգալ։ Որո՞նք են այն զգացողությունները, որոնք կարող եք վերագրել խավարին։

Դասի ընթացքում ուսանողները պետք է հասկանան, որ ոչ բոլոր դեպքերում է խավարը սխալ ընտրությունների արդյունք, և որ խավարը կարելի է հեռացնել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելով։

Մտածեք ձեր կյանքի և ձեր զգացած խավարի մասին։ Այսօր ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ կարող եք անել ձեր կյանքը լույսով լցնելու համար, ինչը կօգնի հեռացնել խավարը։

Նեփիի և Լեքիի ծառայությունը

Հելամանի որդիներ Նեփին և Լեքին քարոզում էին Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Նրանք ուսուցանում էին շատ նեփիացիների, որոնք պառակտության հետևանքով միացել էին լամանացիներին։ Այդ նեփիացիներն ապաշխարեցին և փորձում էին նորոգել իրենց հասցրած վնասները։ Նեփին և Լեքին քարոզում էին մեծ զորությամբ, և 8000 լամանացիներ որոշեցին ապաշխարել ու մկրտվել (տես Հելաման 4.4, 5.14–19

Կարդացեք Հելաման 5.20–22 հատվածները և փնտրեք, թե ինչպես ընդհատվեց նրանց հաջողությունը։

Ամեն անգամ, երբ բախվում ենք հակառակության կամ փորձությունների ենք ենթարկվում, մենք կարող ենք համարել, որ դրանք մեր կյանքի մութ ժամանակներ են: Մենք կարող ենք նույնիսկ հարցնել, թե Աստված ինչու է թույլ տալիս, որ այդ բաները պատահեն։ Սակայն եթե ավելի ուշադիր լինենք, կնկատենք, որ Աստված միշտ գործում է մեր կյանքում և ցանկանում է օրհնել մեզ։

Օգնեք ուսանողներին ակտիվորեն ներգրավվել ուսման մեջ՝ բաժանելով դասարանը զույգերի և հանձնարարելով նրանց կարդալ հետևյալ հատվածները։ Մեկ ուսանող կարող է Նեփիի և Լեքիի կյանքում Աստծո ներկայության ապացույց փնտրել (տես Հելաման 5.23–26)։ Մեկ այլ ուսանող կարող է կարդալ, թե ինչպես էր Աստված ձեռք մեկնում լամանացիներին (տես Հելաման 5.28–33

Կարդացեք Հելաման 5.23–33 հատվածները և փնտրեք, թե ինչ արեց և ասաց Աստված։ Եթե առկա է Հելաման 5 գլխի աուդիո տարբերակը, կարող եք կարդալուն զուգահեռ լսել այն։ Ըստ անհրաժեշտության՝ ընդմիջեք և հետ նվագարկեք։

  • Ի՞նչ եք սովորում Աստծո մասին այս հատվածներից: Ձեր սովորածի արդյունքում ի՞նչ զգացողություններ ունեք Նրա հանդեպ։

    Ուսանողներին կարող եք խնդրել գրատախտակին գրել իրենց գտածը։ Քննարկեք, թե Աստված ինչ ճանապարհներով է ակտիվորեն օգնում և օրհնում մեզ։

  • Հատվածներ 29-ում և 32-ում ներկայացված Աստծո հրավերն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ տեսնել Նրա սերը յուրաքանչյուրի հանդեպ։

Հելաման 5.29, 32 հատվածներում կարող եք ընդգծել Աստծո հրավերը ներառող խոսքերը։

Բանտում գտնվողներին պատել էր խավարը։ Նրանք չգիտեին ինչ անել և վախի պատճառով չէին կարողանում շարժվել (տես Հելաման 5.34, 40

Կարդացեք Հելաման 5.35–41 հատվածները՝ տեսնելու, թե Ամինադաբ անունով մի մարդ ինչպես օգնեց նրանց հասկանալ խավարը հեռացնելու ձևը։

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել հատված 41-ում Ամինադաբի ասածից։

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ Հիսուս Քրիստոսը կարող է մեր կյանքից հեռացնել խավարը, երբ մենք Նրա հանդեպ հավատք գործադրենք և ապաշխարենք։

Այն, ինչ Ամինադաբն ասել է հատված 41-ում, արժե ավելի մանրամասն քննարկել։ Ուսանողների համար կարող է օգտակար լինել քննարկել, թե Ամինադաբն ինչու ասաց, որ «դուք պիտի ապաշխարեք», և նա ինչու առաջարկեց նրանց աղոթել Աստծուն այնքան, մինչև հավատք ունենան Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Կարող եք օգնել ուսանողներին համեմատել լապտերը կամ լույսի անջատիչը միացնելը և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելն ու ապաշխարելը։

  • Ըստ ձեզ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալը և ապաշխարելն ինչպե՞ս կարող են օգնել հեռացնել խավարը։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը (1932–2017) խոսել է հատուկ ձևերի մասին, որոնցով կարող ենք Տիրոջ լույսը հրավիրել մեր կյանք։

[Հիսուս Քրիստոսի] լույսը պաշտպանիչ վահան կդառնա ձեր և հակառակորդի խավարի միջև, երբ այդ լույսին արժանի կյանքով ապրեք։ Ձեզ պետք է այդ լույսը։ Մեզ պետք է այդ լույսը։ Ուշադիր ուսումնասիրեք սուրբ գրությունները և Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկը] և ականջ արեք ձեր ծնողների ու ղեկավարների ուսմունքներին։ Ապա, իմաստուն խորհրդին հնազանդվելով, սովորեք յուրացնել ավետարանի պաշտպանիչ լույսը։

Կարող եք հարցնել․ «Ինչպե՞ս կարող եմ անել դա»։ Կա միայն մեկ եղանակ․ դուք պետք է սովորեք ինքներդ ամեն օր ստեղծել այդ լույսը՝ հավատալով Հիսուս Քրիստոսին և հետևելով Նրա պատվիրաններին (Ռոբերտ Դ. Հեյլս, «Խավարից դուրս՝ դեպի Նրա սքանչելի լույսը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2002 թ․, 70)

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որն օգնում է ձեզ հասկանալ, որ Նա կարող է պաշտպանել մեզ խավարից կամ հեռացնել այն մեր կյանքից։

Ուսանողներին կարելի է առաջարկել մտածել Հիսուս Քրիստոսի «Աշխարհի լույսը» տիտղոսի և այն մասին, թե այս տիտղոսն ինչպես կարող է ընդլայնել իրենց ընկալումը (տես Հիսուս Քրիստոս․ Աշխարհի լույսը, Թեմաների ուղեցույց, Վարդապետություն և Ուխտեր 88.6–13:)

Հետո գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը։

  • Օրհնություններ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու և ապաշխարելու արդյունքում

Կարդացեք Հելաման 5.42–49 հատվածները և կազմեք այն օրհնությունների ցանկը, որոնք մարդիկ ունեցան ապաշխարելու և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու արդյունքում։ Նշեք այն օրհնությունները, որոնք ձեր կարծիքով, այսօր ամենից շատ են անհրաժեշտ մարդկանց։

Կարող եք խնդրել ուսանողներին փոքր խմբեր կազմել և քննարկել իրենց բացահայտած օրհնությունները։ Նրանք կարող են նաև միասին աշխատել ստորև ներկայացվող հուշումներից յուրաքանչյուրի վրա։

Ընտրեք ձեր կարծիքով մեկ կարևոր օրհնություն և դրա օգնությամբ համառոտ բացատրեք, թե ինչու կխրախուսեիք ինչ-որ մեկին հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Ընտրեք մեկ օրհնություն, որը կարծում եք, որ ստացել եք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու արդյունքում։ Համառոտ բացատրեք, թե այն ինչու է կարևոր ձեզ համար։

Հիշեք այսօր սովորածն ու զգացածը և մտածեք, թե ինչ կարող եք անել Հիսուս Քրիստոսին ապավինելու և Նրա օրհնությունները ստանալու համար։ Պարտավորություն ստանձնեք և այն պահելու համար մի նպատակ սահմանեք կամ հարմարեցրեք արդեն սահմանած նպատակը։

Ուսանողներին խրախուսեք գործել հավատքով՝ հետևելով այսօր սովորածին։ Վկայեք, որ Տերը կարող է և ցանկանում է օրհնել նրանց Իր լույսով։