Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 16. Կիրառեք վարդապետության սերտման հատվածները


«Վարդապետության սերտման կրկնություն 16. Կիրառեք վարդապետության սերտման հատվածները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 16

Կիրառեք վարդապետության սերտման հատվածները

Նկար
Ուրախ երիտասարդների խումբ

Երբ սովորեք կիրառել Տիրոջ խոսքը սուրբ գրություններից, դուք կօրհնվեք բազմաթիվ ձևերով: Այս դասը կարող է օգնել ձեզ ձեր կյանքում կիրառել Մորմոնի Գրքի երկրորդ մասի վարդապետության սերտման հատվածների ճշմարտությունները։

Կիրառեք վարդապետության սերտման հատվածները։ Ուսանողներին հնարավորություն տվեք վարդապետության սերտման հատվածներից սովորած վարդապետությունը կիրառել իրական կյանքի իրավիճակներում։ Այս գործնական կիրառումը կարող է ամրացնել այն գիտակցումը, թե որքան կարևոր են այս հատվածներն իրենց կյանքի համար։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստվել կիսվելու, թե ինչ օրհնություններ կամ օգուտներ են նկատել, երբ ձգտել են իրենց կյանքում կիրառել սուրբ գրությունները։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս ուսուցանվելու է սեմինարիայի ընթացքում:

Սուրբ գրությունները կիրառելու օրհնությունները

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող ցուցումներն ու խոսքերը։ Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:

Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Բոննի Հ․ Քորդոնը ստորև բերված խոսքերում կիսվել է օրհնություններով, որոնք գալիս են սուրբ գրություններն ուսումնասիրելիս։ Նրա խոսքերը կարդալիս խորհեք, թե ինչն է առավել նշանակալից ձեզ համար։

Սուրբ գրությունները լուսավորում են մեր մտքերը, սնուցում են մեր հոգիները, պատասխանում են մեր հարցերին, մեծացնում են Տիրոջ հանդեպ մեր վստահությունը և օգնում են մեզ կենտրոնանալ մեր կյանքում Նրան ապավինելու վրա: (Բոննի Հ․ Քորդոն, «Տիրոջն ապավինիր և քո հասկացողությանը մի վստահիր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017 թ․, 7)

  • Ուրիշ ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները։

Մենք կարող ենք սկսել զգալ այդ օրհնություններից մի քանիսը սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ, բայց օրհնությունները կարող են շարունակվել և շատանալ, երբ սուրբ գրությունները կիրառենք մեր կյանքում կիրառենք։

  • Ի՞նչ է նշանակում կիրառել սուրբ գրությունները մեր կյանքում։

Եթե ցանկանում եք լսել վկայություն, թե ինչ կարևորություն ունի սուրբ գրությունները կիրառելու մասին խորհելը և դրանք կիրառելու ձգտումը, դիտեք «Կյանքի խնդիրները լուծեք Մորմոնի Գրքի միջոցով» տեսանյութը (1:00), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

Կիրառեք սուրբ գրությունները

Սուրբ գրությունները գործանակում կիրառելու համար կարդացեք հետևյալ սցենարները և ընտրեք մեկը։

Հետևյալ սցենարները կարող եք անկաշկանդ հարմարեցնել կամ փոխել՝ ձեր ուսանողներին ավելի համապատասխան դարձնելու համար։

  1. Մի երիտասարդ տղա ցանկանում է ուժեղ վկայություն ստանալ և ավելի մոտենալ Տիրոջը։

  2. Մի երիտասարդ աղջիկ դժվարությունների է բախվել, քանի որ ունի վատ սովորություններ, որոնք չի կարողացել հաղթահարել։

  3. Մի երիտասարդ տղա ցածր ինքնագնահատականի պատճառով չի կարողանում զգալ Աստծո սերն իր հանդեպ։

Եթե ցանկանաք, կարող եք նաև մի նոր սցենար ստեղծել, որն ավելի շատ է կապված ձեր կամ ձեր ծանոթների կյանքի հետ։

Ուսանողներին ցուցադրեք կամ այլ կերպ տրամադրեք ստորև նկարագրված ցուցումներն ու աղյուսակը։

Կարդացեք ստորև ներկայացված հիմնական սուրբգրային արտահայտությունները և գտեք առնվազն մեկ արտահայտություն, որն ըստ ձեզ, կարող է օգնել ձեր ընտրած իրավիճակում հայտնված մարդուն։ Կարդացեք ամբողջ հատվածը և կատարեք հետևյալը․

  1. Առանձնացրեք հատվածում ուսուցանվող մեկ ճշմարտություն, որը կարող է օգնել։

  2. Նշեք մեկ եղանակ, որով սցենարի անձը կարող է սուրբ գրությունը կիրառել իր կյանքում։

  3. Բացատրեք սուրբ գրությունն այդ եղանակով կիրառելու արդյունքում նրա ստացած օրհնությունները։

(Ցանկության դեպքում կարող եք այս վարժությունը կրկնել վարդապետության սերտման մեկ այլ հատվածի համար, որը կարող է օգնել ձեր ընտրած սցենարի իրավիճակում:)

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք պատրաստելու իրենց պատասխանները, ապա առաջարկեք նրանց զույգերով կամ փոքր խմբերում կիսվել իրենց պատասխաններով, որից հետո մի քանիսը կարող են դասարանի հետ կիսվել։ Ապա կարող եք ցուցադրել հետևյալ ցուցումները և առաջարկել ուսանողներին սուրբ գրությունը կիրառել իրենց կյանքում։

Վերանայեք վարդապետության սերտման հատվածները և ընտրեք մեկը, որն ըստ ձեզ, օրհնություն կլինի ձեզ համար, եթե ձեր կյանքում կիրառեք։ Մի պարզ նկար նկարեք կամ գրեք, թե ինչպես եք կիրառելու այս սուրբ գրությունը։ Կարող եք նաև դրա արդյունքում եկող մեկ կամ մի քանի օրհնություն ներառել։

Պարտավորվեք կիրառել սուրբ գրությունը ձեր մտածած եղանակով։

Երբ ուսանողներն ավարտեն, կարող եք առաջարկել նրանց իրենց նկարներով կամ բացատրություններով կիսվել դասարանի հետ և տանը՝ ընտանիքի անդամների կամ մտերիմ ընկերների հետ։