Սեմինարիա
Ալմա 47–48․ Ամաղիկիա և Լեքոնտի


«Ալմա 47–48․ Ամաղիկիա և Լեքոնտի», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 47–48», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 47–48

Ամաղիկիա և Լեքոնտի

Նկար
մարդը կանգնած է լեռան գագաթին

Երբևէ լսե՞լ եք, որ ասեն «Մեկ անգամը վնաս չէ», «Ընդամենը մի փոքր բան է» կամ «Այդքան էլ վատ բան չէ»։ Երբ մենք որոշում ենք թեկուզ մի փոքր տրվել սատանայի գայթակղություններին, մենք թույլ ենք տալիս, որ նա իշխանություն ունենա մեզ վրա։ Ալմա 47 գլխում մենք սովորում ենք Լեքոնտի անունով մի մարդու մասին, որը մի փոքր զիջեց իր թշնամուն և հայտնվեց շատ վտանգավոր և նույնիսկ մահացու հանգամանքներում: Այս դասը կարող է օգնել ձեզ դիմակայել սատանային, երբ նա փորձում է իշխանություն ունենալ ձեզ վրա։

Օգնեք ուսանողներին ակտիվ մասնակցություն ունենալ ուսումնական գործընթացում։ Ուսուցանելիս փնտրեք եղանակներ, որոնցով կօգնեք ուսանողներին ակտիվ մասնակցություն ունենալ ուսումնական գործընթացում։ Օրինակ՝ տվեք բաց հարցեր, որոնք կխրախուսեն մտածված պատասխանները և կազմեք վարժություններ, որոնք կխրախուսեն ուսանողների ներգրավվածությունը, օրինակ՝ նկարելը կամ գրելը։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ 2 Նեփի 28.7–8, 21–22 հատվածները և մտածել օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե սատանան ինչպես է մեր օրերում օգտագործում այս մարտավարությունները։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Խայծեր

Նախքան ստորև բերված բացատրությունը ներկայացնելը՝ կարող եք ցույց տալ ձկնորսական կարթի և խայծի նկարը ու խնդրել ուսանողներին, որ կիսվեն, թե ըստ իրենց ինչ նպատակով է օգտագործվում ձկնորսական խայծը։

Նկար
ձկնորսական կարթ և խայծ

Ձկնորսական խայծը կերի տեսակ է, որն օգտագործվում է ձուկ որսալու համար։ Խայծը գրավում է ձկան ուշադրությունը և գայթակղում է նրան, որ կուլ տա խայծը։ Ապա, երբ ձուկը բռնի խայծը, այն կարելի է բռնել։

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը կիսվել է, թե ինչ նմանություններ կան ձկնորսական խայծի և սատանայի գայթակղությունների միջև։ Նրա համեմատություններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել «Օ, չարի այդ խորամանկ ծրագիրը» տեսանյութի 0:43-2:30 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

  • Ի՞նչ խայծեր է օգտագործում սատանան, որպեսզի գայթակղի մեզ մեղք գործել։

    Ուսանողները կարող են բացահայտել, թե ինչ եղանակներով է սատանան փորձում հրապուրիչ դարձնել իր գայթակղությունները, օրինակ՝ ժամանակավոր հաճույքներ կամ հանրաճանաչություն է տալիս կամ այնպես է անում, որ մեզ թվա, թե մեղանչելը վտանգավոր չէ։

  • Ինչո՞ւ կուզենայիք դիմակայել այս խայծերին:

  • Ի՞նչը կարող է դժվարացնել դիմակայել գայթակղությանը։

Գուցե հիշեք, որ Ամաղիկիան և մի խումբ նեփիիացի պառակտիչներ ձգտում էին տապալել նեփիացիների ազատությունը և կործանել Աստծո եկեղեցին (տե՛ս Ալմա 46:10)։ Երբ Մորոնին և մյուս նեփիացիները կանգնեցրին Ամաղիկիային, նա փախավ լամանացիների մոտ և փորձում էր նրանց նեփիացիների դեմ տրամադրել (տես Ալմա 46.29–33, 47.1

Այսօր կսովորեք իշխանություն ձեռք բերելու Ամաղիկիայի հետագա փորձերի մասին։ Նրա մարտավարություններից շատերը նման են այն մարտավարություններին, որոնք սատանան այսօր օգտագործում է մեր դեմ։ Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ խուսափել այն խայծերից, որոնք սատանան օգտագործում է, երբ փորձում է վնասել ձեզ։

Ամաղիկիան ձգտում է դառնալ լամանացիների թագավորը

Օգտակար կլինի, եթե ուսանողներին հիշեցնեք սուրբ գրությունների հետ նմանություններ գտնելու քայլերը, որոնք սովորել են «Ալմա 43, 48–50» դասում։ Այս պատմությունն ուսումնասիրելիս ուսանողները կարող են գործնականում կիրառել այդ քայլերը։

Կարդացեք Ալմա 47.1–8 հատվածները և փնտրեք, թե ինչ ծրագրեր ուներ Ամաղիկիան, երբ լամանացիների մոտ գնաց։

  • Ի՞նչ արեց Ամաղիկիան՝ լամանացիների շրջանում ազդեցություն և իշխանություն ձեռք բերելու համար։

  • Ամաղիկիայի նպատակներն ինչո՞վ են նման սատանայի նպատակներին (տես 2 Նեփի 26.22

  • Երկնային Հոր նպատակները ձեզ համար ինչո՞վ են տարբերվում սատանայի նպատակներից (տես Մովսես 1.39)։ Ինչո՞ւ է կարևոր հիշել սա։

Լեքոնտի անունով մի մարդ առաջնորդում էր այն լամանացիներին, որոնք հրաժարվեցին պայքարել նեփիացիների դեմ։

Կարդացեք Ալմա 47.9–12 հատվածները և փնտրեք, թե ինչ էր ցանկանում Ամաղիկիան, որ Լեքոնտին անի։

Կարող եք ստորև ներկայացվող գծանկարը պատկերել գրատախտակին, որը կօգնի ուսանողներին պատկերացնել այդ հատվածներում նկարագրված իրավիճակը։

Հատված 11-ը կարդալուց հետո կարող եք հարցնել․ «Ամաղիկիային հանդիպելու համար լեռան ստորոտն իջնելը ինչո՞ւ կարող էր անխոհեմ արարք լինել»։ Հետո ուսանողները կարող են կարդալ հատված 12-ը և փնտրել, թե չորրորդ անգամ ինչ փոխեց Ամաղիկիան իր գործելակերպում, երբ փորձում էր գայթակղել Լեքոնտիին հանդիպելու իրեն։

Ամաղիկիայի տարբերվող մոտեցումը ներկայացնելու համար կարող եք գրատախտակի գծանկարին սլաքներ ավելացնել, որպեսզի ցույց տաք Ամաղիկիայի մոտենալը լեռան գագաթին, ինչպես նաև մի փոքր ներքև իջնելու նրա խնդրանքը Լեքոնտիին։

Նկար
Լեքոնտին և Ամաղիկիան Անթիփաս լեռան վրա
  • Լեքոնտին ի՞նչ պատճառներով կարող էր որոշել ընդունել Ամաղիկիայի վերջին հրավերը հատված 12-ում։

  • Ի՞նչ կասեիք Լեքոնտիին, եթե նրա զորքերում լինեիք, և նա ձեզնից խորհուրդ հարցներ Ամաղիկիային հանդիպելու վերաբերյալ։ Ինչո՞ւ։

Կարդացեք Ալմա 47.13–19 հատվածները և փնտրեք, թե Լեքոնտին ինչպես արձագանքեց Ամաղիկիայի լրացուցիչ ջանքերին, և ինչ տեղի ունեցավ արդյունքում։

  • Ամաղիկիայի մարտավարությունը ինչո՞վ էր նման այն մարտավարությանը, որը սատանան օգտագործում է մեզ կործանելու համար (անհրաժեշտության դեպքում տես 2 Նեփի 28.7–8, 21–22

Ի պատասխան նախորդ հարցին՝ ուսանողները կարող են նշել, որ սատանան համառ է, մոլորեցնող, խորամանկ և դաժան։ Ամաղիկիայի նման՝ սատանան կարող է ձգտել համոզել մեզ աստիճանաբար ցածրացնել մեր չափանիշները և այնպիսի հանգամանքներ ստեղծել մեզ համար, որ նրա գրոհների նկատմամբ խոցելի դառնանք։ Կարող եք ուսանողներին առաջարկել, որ Ալմա 47.10–13 բոլոր հատվածներում նշեն «վար իջնել» արտահայտությունը։ Այս պատմությունից ի՞նչ ճշմարտություն եք սովորում սատանայի գայթակղություններին նույնիսկ փոքր-ինչ տեղի տալու վտանգի մասին։

Ձեր պայքարը սատանայի դեմ

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս պատմությունից, այն է, որ եթե մենք նույնիսկ փոքր-ինչ տեղի տանք սատանայի գայթակղություններին, մենք նրան ազդեցության ավելի մեծ հնարավորություն կտանք՝ մեզ մոլորեցնելու համար։

Մտածեք, թե այս ճշմարտության ի՞նչ օրինակներ եք տեսել ձեր կամ ուրիշների կյանքում։ Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ բացահայտել, թե սատանան ինչ եղանակներով կարող է փորձել խոցելի դարձնել ձեզ իր գայթակղությունների համար, և ինչ եղանակներով Փրկիչը կարող է օգնել ձեզ պաշտպանվել այդ գայթակղություններից։

Կարող եք գրատախտակին դասարանով կատարել այս վարժությունը։ Որպես այլընտրանք կարող եք ցուցադրել վարժության ցուցումները և ուսանողներին բաժանել փոքր խմբերի, որպեսզի միասին աշխատեն վարժության վրա։ Յուրաքանչյուր խումբ կարող է դասարանի հետ կիսվել իր նկարով։

Ուսանողներին այս վարժությանը պատրաստելու համար կարող եք օգտագործել «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում բերված Քույր Էլեյն Ս. Դալտոնի և նախագահ Հենրի Բ․ Այրինգի տեսաելույթները։

  • Քայլ 1․ Նկարեք մի պատանու, որը կանգնած է լեռան վրա։ Լեռան ստորոտում թվարկեք այն գայթակղությունները կամ մարտավարությունը, որոնք սատանան օգտագործում է, որպեսզի մենք մի փոքր «վար իջնենք», և նա կարողանա իշխանություն ունենալ մեզ վրա։ Պատանու և գայթակղությունների միջև անպայման ազատ տարածք թողեք քայլ 2-ի համար։

  • Քայլ 2․ Լեռան գագաթին թվարկեք Տիրոջ՝ մեզ տված միջոցներից կամ ուսմունքներից մի քանիսը, որոնք կարող են պաշտպանել մեզ սատանայի գայթակղություններից (Օրինակների համար կարող եք ուսումնասիրել հետևյալ հատվածներից մի քանիսը․ 1 Նեփի 15.24, Հելաման 5.12, Վարդապետություն և Ուխտեր 10.5, 11.12–13, 20.22, 87.8:)

Ծրագիր կազմեք

Մտածեք, թե այսօր ձեր ուսումնասիրած ճշմարտություններն ինչպես են կիրառվում ձեր կյանքում։ Կարող եք գրանցել հետևյալ հարցերի ձեր պատասխանները․

Ցուցադրեք ստորև ներկայացվող հարցերը և ուսանողներին ժամանակ տվեք օրագրերում գրելու իրենց պատասխանները։

  • Ե՞րբ եք դիմակայել սատանայի գայթակղություններին՝ օգտագործելով Տիրոջ տված գործիքները։

  • Ինչպե՞ս կարող եք ձգտել ավելի շատ փնտրել Աստծո օգնությունը՝ սատանայի գայթակղություններին դիմակայելու համար։

Կամավորներին առաջարկեք կիսվել առաջին հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով։ Նշեք, որ չկիսվեն խիստ անձնական կամ սուրբ գաղտնիքներով։

Խրախուսեք ուսանողներին դիմակայել սատանայի գայթակղություններին՝ գործելով ըստ իրենց օրագրերում թվարկած մտքերի ու տպավորությունների։ Օգնեք նրանց՝ վկայելով Փրկչի զորության մասին։