Սեմինարիա
Ալմա 18․ Ամմոնը ծառայում և ուսուցանում է Լամոնի թագավորին


«Ալմա 18․ Ամմոնը ծառայում և ուսուցանում է Լամոնի թագավորին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 18», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 18

Ամմոնը ծառայում և ուսուցանում է Լամոնի թագավորին

Նկար
Ամմոնը ուսուցանում է Լամոնի թագավորին

Մենք չգիտենք, թե Լամոնի թագավորն առաջին իսկ հանդիպմանն ինչու այդքան բարձր գնահատեց Ամմոնին։ Գուցե պատճառը Ամմոնի ծառայելու պատրաստակամությունն էր կամ Քրիստոսի լույսը, որ նա արտացոլում էր, կամ որ նա Մոսիա թագավորի որդին էր։ Ինչ էլ որ լինի Ամմոնից առաջին դրական տպավորության պատճառը, Լամոնին խորապես զգացված էր, թե ինչ նվիրվածությամբ էր Ամմոնը հաջորդ երեք օրերին ծառայում իրեն։ Իր այդ զգացողության շնորհիվ էր, որ Լամոնին պատրաստ էր հավատալ Ամմոնի բոլոր խոսքերին։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ գտնել եղանակներ, որոնցով ձեր քրիստոսանման սիրո և ծառայության միջոցով կօգնեք ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն։

Արդյունավետ օգտագործեք Եկեղեցու կողմից հաստատված դիտողական նյութերը։ Դիտողական նյութերի նպատակաուղղված օգտագործումը կընդլայնի ուսանողների հասկացողությունը և կօգնի նրանց կառուցել իրենց վկայությունները։ Կարող եք երկար տեսանյութերն ավելի կարճ հատվածների բաժանել։ Ուսանողներին առաջարկեք փնտրել վարդապետությունը և սկզբունքները և քննարկել, թե դրանք ինչպես են լուսաբանված։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք, որ ընկերոջը կամ ընտանիքի անդամին խնդրեն պատմել ծանոթ մարդկանց մասին, որոնք իրենց Քրիստոսանման սիրո և ծառայության միջոցով օգնել են ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Քարոզեք ավետարանը

Կիսվեք հետևյալ խոսքերով կամ ցուցադրեք դրանք և ուսանողներին առաջարկեք քննարկել, թե իրենց կարծիքով, ինչ են դրանք նշանակում։ Կարող եք օգտագործել հայտարարությանը հաջորդող հարցերը, որպեսզի օգնեք զարգացնել այս քննարկումը:

Նախկինում Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է.

Մեծագույն քարոզներից մեկը, որ երբևէ հնչել է միսիոներական աշխատանքի մասին, այս պարզ միտքն է, որը վերագրվում է Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցուն․ «Քարոզեք ավետարանը բոլոր ժամանակներում և, անհրաժեշտության դեպքում, օգտագործեք բառեր»: (Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Սպասելով Դամասկոս տանող ճանապարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011 թ․, 77)։

  • Ինչպե՞ս կարող ենք քարոզել ավետարանն առանց խոսքեր օգտագործելու:

  • Ինչո՞ւ է այն քարոզելու այդքան հզոր միջոց հանդիսանում։

Հիսուս Քրիստոսն ավետարանի ուսուցման հիանալի օրինակ էր։

  • Կարո՞ղ եք հիշել պատմություններ, որոնցում Հիսուսն օգնում է մարդկանց իմանալ Երկնային Հոր մասին, թեև շատ բան չի ասում։

Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել օրինակներով, թե Փրկիչն ինչպես Իր օրինակով, հրաշքներով կամ ուրիշներին ծառայելու միջոցով օգնեց մարդկանց ավելի մոտենալ Երկնային Հորը։ Այդպիսի օրինակներ են Հովհաննես 11.41–45, 13.4–5, 13–15 հատվածների պատմությունները։

Նկար
Ամմոնը պաշտպանում է հոտերը

Գուցե հիշեք, որ երբ Ամմոնն Իսմայելի երկրում սկսեց իր միսիան լամանացիների շրջանում, նա չսկսեց միանգամից ավետարանն ուսուցանել։ Փոխարենը նա խոստացավ թագավորին․ «ես կլինեմ քո ծառան» (Ալմա 17.25)։ Ամմոնին հանձնարարեցին հսկել թագավորի հոտերը։ Աստծո զորությամբ նա հոտերն ու այլ ծառաներին պաշտպանեց այն լամանացիներից, որոնք փորձում էին ցրել ոչխարներին։

Այսօր Ալմա 18 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե Ամմոնի հավատարիմ ծառայությունն ինչ ազդեցություն ունեցավ Լամոնի թագավորի վրա։ Մտածեք, թե ինչ եղանակներով կարող եք օգնել ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն՝ սիրելով և ծառայելով նրանց Քրիստոսանման ուղիներով։

Ամմոնի քրիստոսանման սիրո և ծառայության ազդեցությունը

Հետևյալ հատվածները կարելի է դասարանով միասին ուսումնասիրել, կամ ուսանողները կարող են ուսումնասիրել դրանք որևէ դասընկերոջ հետ։

Կարդացեք Ալմա 18.1–11 հատվածները և փնտրեք, թե ինչ ազդեցություն ունեցան Ամմոնի գործողությունները Լամոնի թագավորի վրա։ Կարող եք դիտել նաև «Ամմոնը պաշտպանում է թագավորի հոտերը» տեսանյութի 2:57-5:24 հատվածը՝ զուգահեռ հետևելով սուրբ գրությունների տեքստին։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Այս հատվածներից ի՞նչ տպավորություն ունեցաք Ամմոնի գործողությունների վերաբերյալ։

  • Ամմոնի գործողություններն ի՞նչ ազդեցություն ունեցան թագավորի վրա։

Երբ Ամմոնն ավարտեց թագավորի ձիերի և կառքերի նախապատրաստումը, եկավ թագավորի մոտ և նկատեց, որ Լամոնիի դեմքի արտահայտությունը փոխվել էր։ Հոգու միջոցով Ամմոնը հասկացավ թագավորի մտքերը և իմացավ, որ Լամոնին հիանում էր, թե ինքն ինչպես է զարմանահրաշ կերպով պաշտպանել թագավորի հոտերը (տես Ալմա 18.12–19

Կարդացեք Ալմա 18.20–23 հատվածները և գտեք, թե ինչ էր ցանկանում Լամոնին։ Ձեր սուրբ գրքերին հետևելուն զուգընթաց կարող եք դիտել նաև «Ամմոնը Լամոնի թագավորին ուսուցանում է Հիսուս Քրիստոսի ավետարանը» տեսանյութի 0:23-1:56 հատվածը։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ըստ ձեզ՝ Ամմոնի քրիստոսանման սերն ու ծառայությունը ի՞նչ դեր խաղացին, որ թագավորը պատրաստակամություն ունեցավ հավատալու Ամմոնի խոսքերին։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս պատմությունից, այն է, որ մեր քրիստոսանման սիրո և ծառայության միջոցով Աստված մեր ծառայությունն ունեցող մարդկանց սրտերը կարող է պատրաստել ավետարանի ճշմարտությունները ստանալուն։

Կարող եք ուսանողներին առաջարկել փոքր խմբով քննարկել հետևյալ հարցը։ Այնուհետև, յուրաքանչյուր խմբի անդամները կարող են դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններից մի քանիսով։

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք մեր քրիստոսանման սիրո և ծառայության միջոցով օգնել ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն։

Հնարավորության դեպքում կիսվեք մի օրինակով, երբ տեսել եք, որ ինչ-որ մեկի քրիստոսանման սիրո և ծառայության շնորհիվ մարդիկ ավելի են մոտեցել Աստծուն։ Կարող եք ուսանողներին խնդրել նաև, որպեսզի մտածեն և կիսվեն իրենց տեսած օրինակներով։

Ամմոնը Լամոնիին ուսուցանում է ավետարանի ճշմարտությունները

Ելնելով ձեր ուսանողների կարիքներից և ունակություններից՝ որոշեք, թե արդյոք ուսանողների համար լավագույնը կլինի ուսումնասիրել հետևյալ հատվածները՝ դասարանով, դասընկերոջ հետ, թե ինքնուրույն։

Կարդացեք Ալմա 18.24–43 հատվածները և գտեք, թե Ամմոնն ինչ էր ուսուցանում Լամոնիին։ Կարող եք թվարկել գտածը՝ ուշադրություն դարձնելով «պատմեց», «մեկնաբանեց» և «ասաց» բառերին։ Ձեր սուրբ գրքերում հետևելուն զուգընթաց կարող եք դիտել նաև «Ամմոնը Լամոնի թագավորին ուսուցանում է Հիսուս Քրիստոսի ավետարանը» տեսանյութի 1:56-5:41 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

  • Ամմոնն ի՞նչ կարևոր ճշմարտություններ օգնեց Լամոնիին հասկանալ։

    Կարող եք ուսանողներին հանձնարարել գրատախտակին թվարկել նախորդ հարցի իրենց պատասխանները։ Ուսանողները կարող են միսիոներների կողմից այսօր ուսուցանվող ճշմարտությունները նշել աստղանիշով։

  • Այդ ճշմարտություններն ի՞նչ ազդեցություն ունեցան Լամոնիի վրա։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք այսօր հասկանանք այդ ճշմարտությունները։

«Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնում կան առաջարկներ, որոնք կարող են օգնել ուսանողներին հասկանալ այն ճշմարտությունների կարևորությունը, որոնք Ամմոնն ուսուցանում էր թագավորին այդ հատվածներում։

Չնայած լամանացիներից շատերը կարծում էին, որ գետնին ընկնելով Լամոնին մահացել էր, բայց Ամմոնը օգնեց նրանց հասկանալ, որ թագավորն «Աստծո զորության ներքո էր» կամ «տարված էր Աստծով» (Ալմա 19.6)։ Լամոնիի դարձի գալու մասին կիմանաք ավելին, երբ ուսումնասիրեք Ալմա 19 գլուխը։

Կիրառեք ձեր սովորածը

Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու, թե ինչպես կարող են կիրառել այսօր ուսումնասիրած ճշմարտությունները։ Օգտակար կլինի ցուցադրել ստորև ներկայացվող ցուցումները և առաջարկել ուսանողներին օրագրերում գրել իրենց պատասխանները։ Հետո կարող եք մի քանի ուսանողի առաջարկել կիսվել իրենց նպատակներից կամ ծրագրերից մի քանիսով՝ առանց նշելու այն մարդկանց անունները, որոնց մասին մտածել են։

Մտածեք մեկի մասին, որին, կարծում եք, որ կարող եք օգնել ավելի մոտենալ Աստծուն Քրիստոսանման սիրո և ծառայության միջոցով։

  • Ինչպե՞ս կարող եք ծառայել այդ մարդուն կամ քրիստոսանման սեր տածել նրա հանդեպ։

  • Ձեր ջանքերն ինչպե՞ս կարող են օգնել այդ մարդուն ավելի մոտենալ Աստծուն։

  • Ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում, որոնք կարող են դժվարություն ստեղծել այդ մարդուն մաքուր սիրով ծառայելու հարցում։ Ինչպե՞ս կարող եք հաղթահարել այդ խոչընդոտները: