Սեմինարիա
Ալմա 17․ «Համաձայն Աստծո խոսքի ու զորության»


«Ալմա 17․ «Համաձայն Աստծո խոսքի ու զորության», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 17», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 17

«Համաձայն Աստծո խոսքի ու զորության»

Նկար
Ամմոնը պաշտպանում է Լամոնիի հոտերը

Պատկերացրեք, որ փորձում եք ավետարանը քարոզել մի խումբ մարդկանց, որոնց կարելի է նկարագրել որպես` ամբարիշտ, կարծրացած ու անողոք։ Սա հենց այն է, ինչ որոշեցին անել Մոսիայի որդիները, երբ գնացին լամանացիների երկիր՝ ավետարանը քարոզելու համար։ Ալմա 17 գլխում նկարագրվում է, թե ինչ օգնություն ստացավ Ամմոնն Աստծուց, երբ Իսմայելի երկրում սկսեց իր ծառայությունը լամանացիների համար։ Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ օգնություն և զորություն է տալիս ձեզ Տերը, երբ դժվար իրավիճակներում եք հայտնվում։

Ուսանողներին օգնեք հասկանալ համատեքստն ու բովանդակությունը։ Սուրբ գրությունների համատեքստը և բովանդակությունը կարող են ներառել պատմությունների հիմքում ընկած գաղափարներ՝ դրանցում հիշատակվող մարդկանց ու իրադարձությունների մասին։ Ուսանողներին օգնեք հասկանալ այդ պատմությունները և կապեր ստեղծել դրանց միջև, որպեսզի կարողանան ընկալել վարդապետությունը, սկզբունքները և հեղինակների ոգեշնչված ուղերձները։

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել, որ պատրաստվեն՝ կիսվելու և քննարկելու, թե պատանիներն ինչ բնորոշ խնդիրների ու դժվարությունների առաջ են կանգնում, և ինչու է նրանց կյանքում անհրաժեշտ Աստծո օգնությունն ու զորությունը։ Նրանք կարող են նաև մտածել այն դեպքերի մասին, երբ ստացել են Աստծո օգնությունն իրենց կյանքում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Աստծո օգնությունն անհրաժեշտ է մեզ

Ուսանողներին օգնեք մտածել օրինակներ, թե երբ են պատանիներն իրենց կյանքում Աստծո օգնության կամ զորության կարիքն ունենում։ Հետևյալ սցենարները կարող են օգտակար լինել, կամ ուսանողները կարող են այլ սցենարներ մտածել։

Լյուսին ապաշխարելու և իր կենսակերպը փոխելու կարիք զգաց, բայց փոխվելու յուրաքանչյուր փորձ, կարծես թե, փոփոխություն չէր բերում։

Գիլիերմոյին ոգեշնչում էր միսիայում ծառայելու գաղափարը, բայց ծնողները վշտացած են, քանի որ նրանց անհրաժեշտ է Գիլիերմոյի օգնությունն ընտանեկան բիզնեսում։

  • Աստված ի՞նչ եղանակներով կարող է օգնել Լյուսիին կամ Գիլիերմոյին։

  • Նրանք ի՞նչ ձևերով կարող են փնտրել կամ ճանաչել Աստծո օգնությունը։

Կարող եք ցուցադրել հետևյալ պարբերությունը։ Ուսանողներին բավարար ժամանակ տվեք, որպեսզի խորհեն և գրեն իրենց ուսումնասիրության օրագրերում։

Մի պահ մտածեք և ձեր օրագրում գրեք, թե ինչ զգացողություն եք ունենում ձեր կյանքի այն պահերին, երբ ամենից շատ եք զգումեք Աստծո օգնության կամ զորության կարիքը։ Ի՞նչ եղանակներով հույս ունեք, որ Աստված կօգնի ձեզ։ Այսօր Ալմա 17 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք հասկանալ և Աստծո զորությունը հրավիրել ձեր կյանք։

Մոսիայի որդիները

Բացատրեք ուսանողներին, որ հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ուսումնասիրելու են Մոսիայի չորս որդիների միսիոներական ճամփորդությունը լամանացիների մոտ։ Օգնեք ուսանողներին տեսնել, թե այս միսիոներական ճամփորդությունն ինչպես է համապատասխանում Ալմայի գրքի ընդհանուր համատեքստին՝ ամփոփ ներկայացնելով ստորև ներկայացվող պարբերությունը։

Ալմայի գրքի 1–16 գլուխները պատմում են Ալմայի կյանքի այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել դատավորների կառավարման առաջին 14 տարիների ընթացքում։ Ալմա 17–27 գլուխներից իմանում ենք նույն ժամանակահատվածում Մոսիայի որդիների միսիոներական ճամփորդության մասին լամանացիների մոտ։ Ալմա 17 գլուխը սկսվում է այն պատմությամբ, երբ Ալման ու իր ընկերները՝ Մոսիայի որդիները, այդ 14 տարվա բաժանումից հետո առաջին անգամ հանդիպեցին (տես Ալմա 17.2–4, 27.16)։ Մոսիայի որդիների անուններն էին՝ Ամմոն, Ահարոն, Օմներ և Հիմնի։

Դասարանը կարող եք բաժանել չորս խմբի։ Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք ուսումնասիրել սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մեկը։ Այնուհետև, յուրաքանչյուր խմբի անդամները կարող են դասարանի հետ կիսվել իրենց գտածով։

Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով կարևոր մանրամասներ Ամմոնի, Ահարոնի, Օմների և Հիմնիի միսիայի մասին։

  • Այս հատվածներից ի՞նչն է տպավորում ձեզ Մոսիայի որդիների մասին։

  • Աստծո օգնության կամ զորության ի՞նչ ապացույց գտաք նրանց կյանքում։ Կարող եք այդ ապացույցը նշել ձեր սուրբ գրություններում։

Ամմոնը և Լամոնի թագավորը

Մինչ այս միսիոներները կբաժանվեին ավետարանը տարբեր տարածքներում քարոզելու համար, Ամմոնն ուսուցանեց և օրհնեց նրանց։ Հետո Ամմոնը գնաց Իսմայել կոչվող երկիրը։ Այս երկիրը մտնելուն պես նրան գերեվարեցին ու տարան թագավորի մոտ, որի անունը Լամոնի էր (տես Ալմա 17.17–20

Կարդացեք Ալմա 17.21–25 հատվածները և փնտրեք, թե ինչ առաջարկեց Ամմոնը Լամոնի թագավորին։ Կարող եք դիտել նաև «Ամմոնը դառնում է Լամոնի թագավորի ծառան» տեսանյութը (3:47), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

  • Թագավորին ուղղված Ամմոնի խոսքերը՝ «ես կլինեմ քո ծառան» (Ալմա 17.25), ինչպե՞ս հնարավորություն տվեցին նրան ավելի արդյունավետ միսիոներ լինել։

Երբ Ամմոնը և թագավորի այլ ծառաները հոտերին էին հետևում, նրանք մի դժվար իրավիճակում հայտնվեցին։

Մի քանի կամավորի առաջարկեք դասարանի առաջ հերթով բարձրաձայն կարդալ ստորև ներկայացվող հատվածները, իսկ դասարանը կհետևի տեքստին սուրբ գրություններում։

Կարդացեք Ալմա 17.26–39 հատվածները և փնտրեք, թե Ամմոնն ինչպես արձագանքեց այդ իրավիճակին։ Կարող եք դիտել նաև «Ամմոնը պաշտպանում է թագավորի հոտերը» տեսանյութի 0:00-3:10 հատվածը։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Այս իրավիճակում Ամմոնի վստահությունն ինչպե՞ս կարող է կապված լինել Մոսիա 28.7 հատվածում Տիրոջ կողմից Ամմոնի հորը՝ Մոսիային, տրված խոստման հետ։

  • Եթե այդտեղ լինեիք, ի՞նչ կուսուցանեիք Ամմոնի մասին։

Կարդացեք Ալմա 18.1–3 հատվածները և փնտրեք, թե լամանացիների մյուս ծառաներն ինչ հայտնեցին Լամոնի թագավորին այս փորձառության մասին։

  • Թագավորի ծառաներն ինչպե՞ս էին նկարագրում Ամմոնին։

Թեև թագավորի ծառաները դժվարությամբ էին նկարագրում, թե ինչու Ամմոնը կարողացավ այդպիսի հրաշագործ ձևով պահպանել թագավորի հոտերը, նրանք հասկանում էին, որ Ամմոնին հասանելի է մի զորություն, որն ավելի մեծ է, քան մահկանացուն կարող է ունենալ։

Ամմոնի փորձառությունից կարող ենք սովորել, որ Տերն Իր զորությունն ու ուժը պարգևում է նրանց, ովքեր ձգտում են կատարել Իր կամքը։

Իր 14-ամյա միսիայի ավարտին Ամմոնը մտածում էր, թե Աստված ինչպիսի զորություն և ուժ է տվել իրեն լամանացիներին ծառայելու ամբողջ ընթացքում։

Կարդացեք Ալմա 26.12 հատվածը և փնտրեք, թե ինչ էր ասում Ամմոնը իր զորության աղբյուրի մասին։

Դասարանը կարող եք բաժանել երեք խմբի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել քննարկել հետևյալ հարցերից մեկը։ Յուրաքանչյուր խումբ կարող է գրել այնքան պատասխան, որքան կկարողանա մտածել մեկ-երկու րոպեի ընթացքում, ապա պատասխաններով կիսվել դասարանի հետ։

Որպես այլընտրանք կարող եք հարցերը գրել գրատախտակի տարբեր մասերում։ Ուսանողները կարող են գալ գրատախտակի մոտ և մեկ կամ մի քանի հարցի պատասխան գրել՝ մինչև որ յուրաքանչյուր հարցի համար մի քանի պատասխան գրված լինի։ Հետո կարող եք դասարանով քննարկել ուսանողների պատասխանները։

  • Մեր կյանքում ինչպիսի՞ իրավիճակների օրինակներ կան, որոնցում մեզ անհրաժեշտ է Տիրոջ օգնությունը կամ զորությունը։

  • Ի՞նչ մի քանի եղանակներ կան, որոնցով Տերը կարող է օրհնել մեզ Իր օգնությամբ կամ զորությամբ։

  • Ի՞նչ կարող եք անել՝ Աստծո օգնությունը կամ զորությունը ձեր կյանք հրավիրելու կամ դրանց հասանելիություն ունենալու համար։

Ուսանողներին առաջարկեք մտածել, թե այսօր ինչ սովորեցին Աստծո մասին, որը կարող է օգնել նրանց իրենց կյանքում։ Նրանց առաջարկեք, որ օրագրերում գրանցեն իրենց մտքերն ու հոգևոր տպավորությունները։ Խրախուսեք նրանց օգնություն խնդրել Երկնային Հորից, որպեսզի կարողանան իրականացնել այնպիսի բաներ, որոնք չեն կարող ինքնուրույն անել։